Օրվա լրահոսը

Հակառակորդի առնվազն երկու զինծառայող սպանվել է, խմբի մնացած անդամները դիմել են փախուստի

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից, ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց: Բացի վերոնշյալից, հունվարի 14-ին շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները

Գարեգին Չուգասզյան. «ԵԽԽՎ հակահայ զեկույցների պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի իշխանությունների վրա»

«Նոր Հայաստանը» զգուշացնում էր, որ հանրաքվեին հետեւելու է մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոլորտներում լուրջ հետընթաց: Փաստորեն նոր տարին մենք դիմավորեցինք նոր քաղբանտարկյալով, Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականով, իշխանության ամենաթողության եւ ընտրողի արդարադատության նոր օրինակներով»,- այս մասին այսօր Ազատության հրապարակում «Նոր Հայաստանի» հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը: Ըստ նրա՝ այս պայմաններում, երբ

Ազատ Արշակյան. «Մատները կթանաքոտեն, թե քթերը, նշանակություն չի ունենա» (Տեսանյութ)

«Իմ կարծիքով՝ քաղաքական կյանքը հետ է մնում օրակարգից, որում ընտրություններն են եւ քաղաքական կուսակցությունների ձեւավորումը: Ինքնաբուխ մանիպուլյատոր չկա, կամ կա եւ չի երեւում: Ընտրական տեղամասերում արդեն պետք է ձեւավորվեին կուսակցական հսկիչ եւ վերահսկիչ մարմիններ: Հիշենք նախորդ ընտրությունների փորձը, երբ ՀԱԿ միության մեջ 17 կուսակցություն էր ընդգրկված»,-այսօր «Հայք» վերլուծական-տեղեկատվական  կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԳԽ և

Անվտանգության աշխատակիցները կալանավորի հացը կերել էին ու քնով անցել

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցներ Մեսրոպ Մարտիրոսյանի, Սամվել Օհանյանի եւ Ռազմիկ Ղաբուլյանի նկատմամբ հարուցված քրեական գործով երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում միջնորդությամբ հանդես եկավ պաշտպան Վարդան Խալաֆյանը: Մեսրոպ Մարտիրոսյանը քրեակատարողական հիմնարկի պետի հրամանով 2014 թվականի սեպտեմբերի 15-ին նշանակվել էր ՀՀ առողջապահության նախարարության Երեւանի Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի

Հմայակ Հովհաննիսյան. Կարեն Անդրեասյանը հանրաքվեի պատճառով հրաժարական տվեց

«Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում մեծ տագնապ է ներշնչում: Մենք տեսանք ինչպես կեղծված Սահմանադրական հանրաքվեի հետեւանքով մարդու իրավունքների վիճակը փաստորեն դարձավ աղետալի»,- այս մասին Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Հմայակ Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ այդ իրադարձությունների խտացված հետեւանքը Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականն էր. «Աննախադեպ իրադարձություն, որը հետեւեց Սահմանադրական հանրաքվեին

 «Ոմանց համար առյուծներով փորագրված զուգարանի դուռն է մշակութային արժեք» (Տեսանյութ)

Մի շարք մտավորականները եւս միանում են ճարտարապետների՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի պահպանության կոչին: Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն, ռեժիսոր Ռուբեն Բաբայանն այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում ասաց, որ համալիրի էստակադան քանդելու քաղաքապետի թույլտվության իրավական հիմքերը պարզ չեն. «Նույնը վերաբերում է նաեւ գործարքի բնույթին ու կոնցեսիոների պարտականություններին: Ասվում է, որ կոնցեսիոները պետք է պահպանի շենքը:

Հասարակությունն այդ բնազդով փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում. «Ժամանակ»

Հայաստանում արդեն մեկ շաբաթ է՝ առերևույթ դիմակայություն է տեղի ունենում հասարակության և առողջապահության նախարարության, կամ հասարակության և պետական կառավարման համակարգի՝ իշխանության միջև: Այդ դիմակայության առանցքում խոզի գրիպի վարակն է: Իսկ դիմակայության առարկան հասարակության ինքնապաշտպանության և կառավարման համակարգի ինքնապաշտպանության բնազդների բախումն է: Հասարակությունն այդ բնազդով փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում և ինչին է պետք

Լեհական օրագիր

Լեհաստանն իսկապես ապշեցնում է ոչ միայն իր միջնադարյան ոճի ամրոցներով ու պատմական շինություններով, այլեւ նոր շենքերով: Վարշավայի հիմնական մասը տեղակայված է Վիսլայի ձախ ափին եւ ընդգրկում է քաղաքի պատմական կորիզը՝ Հին (Ստարե Մյաստո) ու Նոր (Նովե Մյաստո) քաղաքները։ Հին քաղաքում պահպանվել են միջնադարյան բերդապարիսպները, Նոր քաղաքում՝ գոթական ոճի շինություններ ու մենաստաններ։ Վարշավան ստանդարտ եվրոպական քաղաք

Վլադիմիր Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք նշանակվեց

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ Վլադիմիր Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց նշանակվեց երկամսյա նախնական կալանքը: Այս մասին լրագրողներին հայտնեց Առաքելյանի փաստաբան Արայիկ Ալվանդյանը: Նա նշեց, որ իրենք միջնորդել են, որ Առաքելյանի նկատմամբ գրավ կիրառեն, սակայն դատարանը միջնորդությունը մերժել է: Փաստաբանը նշեց, որ Վլադիմիր Առաքելյանը առողջական խնդիրներ ունի, եւ իրենք

Հայաստանում հրատարակվել է օրացույց՝ Բերիայի նկարով

Վերջերս պատի օրացույց գնեցի 2016թ., նկարներով էր, խելոք էր մտածված: Աստիճանաբար թերթելով՝ շատ տարօրինակ բան նկատեցի: Ոնց որ շուկայում կանաչի ծախողներ՝ ինչպես եւ ինչ ուզել են, գրել են. Սերո Խանզադյան՝ դերասան: Թումանյանը ծնվել է 1887թ., Ղազարոս Աղայանը՝ արձակագիր: Մակարդակը այդքան էր: Բայց երբ հանդիպեցի մի էջի՝ Լավրենտի Բերիա՝ նկարով, տառերը հատուկ գրված, մարմինս փշաքաղվեց, ցնցվեցի:

Դիմա Բիլանն ու Պլյուշչենկոն հանդես կգան երեւանյան սառցե շոուում

Ռուս երգիչ Դիմա Բիլանը հանդես կգա Հայաստանում՝ բացառիկ սառցե շոուի շրջանակում: Ինչպես Aravot.am-ին հայտնեցին  «Ֆորպոստարտ պրոդաքշընից»,  Դիմա Բիլանի առաջին համերգը իրենք կազմակերպել էին դեռեւս 9 տարի առաջ: Նախագծի պրոդյուսեր Անի Զաքարյանը եւ նախագծի կազմակերպիչ Զառա Մխեյանը որոշել են այժմ էլ հատուկ Հայաստանի համար շոուն անցկացնել նոր ձևաչափով՝ սիրված երգչի մասնակցությամբ: Այնպես որ, այս տարվա մարտի

Համաշխարհային շուկայում սպառողական ապրանքների գների նվազումը պետք է հանգեցնի Հայաստանում ապրանքների էժանացմանը. «Հայկական ժամանակ»

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ամփոփեց անցած տարին սպառողական գների ցուցանիշի իմաստով: Ամփոփեց ու արձանագրեց, որ անցած 2015 թվականին 2014 թվականի համեմատ կյանքը Հայաստանում թանկացել է 3,7 տոկոսով: Շա՞տ է թանկացել, թե՞ քիչ: Պիտի ավելի շա՞տ թանկանար, թե՞ ավելի քիչ: Կամ պետք է ընդհանրապես չթանկանա՞ր, իսկ գուցե նաեւ էժանանա՞ր: Որքան էլ տարօրինակ հնչի, բայց ունենալով մի

Դեմագոգությունը մեր ժամանակների ամենաբնորոշ ատրիբուտներից է. «Հրապարակ»

Դեմագոգությունը մեր ժամանակների ամենաբնորոշ ատրիբուտներից է։ Քննադատում ես պաշտպանության նախարարությանն, անպայման հայտնվում են մի խումբ «հայրենասերներ», որոնք կանգնում են ՊՆ-ի եւ նրա ղեկավարների թասիբին, թե՝ բանակին մի կպեք, մենք պատերազմող երկիր ենք։ Քննադատում ես կրթական համակարգը, դպրոցների տնօրեններին եւ ուսուցիչներին, մեկ այլ խումբ սկսում է մեղադրել՝ կրթական համակարգը մի վարկաբեկեք, ուսուցիչները ցածր աշխատավարձով սերունդ են

Աղքատիկ տոնածառային ներկայացումներ՝ հատուկենտ առկայծումներով

Երեւանյան մշակութային օջախներում ավարտվեցին տոնածառային միջոցառումները: Հակված չենք ասել, թե կայացած միջոցառումների մասով փոքրիկ հանդիսականի համար երեւանյան ամանորը շքեղ անցավ: Թեեւ չենք կարող ասել, որ ոչ մի հետաքրքիր բան տեղի չունեցավ: «Առավոտի» փոքրիկ հարցախույզի արդյունքում պարզեցինք, որ որոշ մշակութային գործիչներ եւ ծնողներ տոնածառային միջոցառումներն աղքատիկ եւ նույնիսկ խեղճուկրակ են որակում: Ամեն դեպքում, 1-2 լավ ներկայացումներ

Մինասյան. «Գլամուրնի հյուրանոցներ ունենք, իսկ երիտասարդների համար էժանագին հյուրանոցներ՝ ոչ» (Տեսանյութ)

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում հերթական անգամ անդրադարձավ «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի էստակադան քանդելու քաղաքապետի թույլտվությանը՝ ասելով, որ այդպես էլ չի հաջողվել համաձայնության գալ կոնցեսիոների հետ: «Կոնցեսիոներն առաջարկել է շենքը մասնակից քանդել: Մենք կարողացանք հասնել նրան, որ աշտարակը եւ փոքր կլոր սրահը պահպանվեն: Մեր քննարկումները պետք է շարունակվեին, բայց տեղի

Հայկական դրամի պահվածքը վերջին 5 տարիներին. «Ազգ»

Ազգային արժույթի արժեւորումը կամ արժեզրկումը խոսում է տվյալ երկրի տնտեսության մեջ տեղի ունեցող երեւույթների մասին: Այն, սակայն, տնտեսության կացության ցուցիչներից մեկն է միայն, քանի որ հնարավոր է, որ տվյալ երկրի մոնետար իշխանությունները (կենտրոնական բանկերը) իրենց միջամտությամբ խթանեն ազգային արժույթի արժեզրկումը կամ արժեւորումըՙ կախված նրանից, թե տվյալ պահին տնտեսական ո՞ր խնդիրն է առավել կարեւորՙ գնաճի զսպումը,

Իշխանությունը զգա՞ց ռուսական ռազմական լծակի վտանգը

ՌԴ-ի հետ «ռազմավարական» հարաբերություններն առավելապես վտանգ են ներկայացնում, քան խոստանում անվտանգության ապահովում ՀՀ-ի ու ԼՂ-ի համար Օրեր առաջ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին ու ուշագրավ գնահատականներ հնչեցրել: Նա նկատել է, որ եթե ՀԱՊԿ անդամ երկրները ցանկանում են ունենալ ոչ թե ձեւական, այլ ազդեցիկ կառույց, ուրեմն պետք է առաջնորդվեն կազմակերպության պայմանագրով: Շ.

Գևորգ Սաֆարյանին և Հայկ Կյուրեղյանին հալածում են նաև բանտում

  16 հունվարի 2016 թ.                                                                                                   Երևան Պայքարող քաղաքացու նկատմամբ հանցավոր վարչախմբի թշնամանքը չի մեղմանում անգամ նրան ապօրինի կերպով բանտ նետելուց հետո: Առանձին խուց տեղափոխվելու վերաբերյալ քաղբանտարկյալներ Հայկ Կյուրեղյանի և Գևորգ Սաֆարյանի պահանջները, ինչին նրանք հասել էին հացադուլի միջոցով, բավարարվեցին շատ կարճ ժամանակով: Գևորգ Սաֆարյանի պաշտպանի և ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի տեսակցություններից պարզ է դարձել, որ Գևորգ

ԱԺ էթիկայի հանձնաժողովը «խմբակային» գործ կքննի. «Հրապարակ»   

Լրագրող Լիլիթ Լալայանը դիմել է ԱԺ էթիկայի հանձնաժողովին ՀՀԿ եւ ԲՀԿ 7 պատգամավորների հարցով: ԱԺ կանոնակարգ-օրենքի 24.2 հոդվածի 1-ին մասի «բ» կետի եւ 24.3 հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն, նա խնդրել է քննել Սպարտակ Մելիքյանի, Համլետ Հարությունյանի, Բազմասեր Առաքելյանի, Կարեն Սարիբեկյանի, Սեյրան Սարոյանի, Առաքել Մովսիսյանի եւ Արշակ Մխիթարյանի կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքի 6.1 հոդվածով նախատեսված

Ամեն օր կատարեք կետային մերսում

Յուրաքանչյուր կին ձգտում է պահպանել առողջությունը, գեղեցկությունը, երիտասարդությունը, դեմքի թարմությունը, հարթ մաշկն ու աչքերի փայլը։ Հնարավոր է, եթե ամեն օր հիգիենիկ գործողության հետ ընդունվի նաեւ կետային մերսում։ Ամեն օր նպատակադրված հպվելով նշված կետերին, որի ժամանակ պետք է դեմքը առանց շպարի լինի։ Եթե մաշկը էլաստիկ չէ, չոր է, թեփոտված` մի՛ շտապեք շպարվել, այն հավասար չի պատի

«ԵԽ ԽՎ-ն վաղուց արդեն վերածվել է «արեւելյան հարսանիքի». «Հայոց աշխարհ»

Ի՞նչ սպասելիքներ ունի Արցախը դեկտեմբերի 25-ին մեկնարկող ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանի քննարկումներից, օրակարգում տեղ գտած երկու հակահայկական բանաձեւերի ընդունումն ինչպե՞ս կանդրադառնա Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա։ Մեր զրուցակիցն է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար, քաղաքագետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ։ -Իհարկե, պետք է աշխատել, որ այդ բանաձեւերը չընդունվեն, բայց դրա հետ մեկտեղ պետք է հաշվի առնել շատ կարեւոր մի

Գրիգոր Սեվագ Մխիթարյանը մոտ է Բրազիլիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելուն

Ռիո դե Ժանեյրոյում շախմատի Բրազիլիայի տղամարդկանց 82-րդ առաջնությունն ավարտվում է: Ինը տուրից հետո 8,0 միավորով միանձնյա առաջատարը մեր հայրենակից, գրոսմայստեր Գրիգոր Սեվագ Մխիթարյանն է, որը կես միավոր ավելի է վաստակել միջազգային վարպետ Ամորիմ Բարբոսայից: Մնացած երկու տուրերում Մխիթարյանի մրցակիցները լինելու են ՖԻԴԵ-ի վարպետներ Լուիսմար Բրիտոն եւ Ռիկարդո Դա Սիլվա Տեյշեյրան: Նկատի առնելով վերջին երկու մրցակիցների

Նավթն ու ռուբլին էժանանում են, իսկ դրամը կասկածելիորեն կայուն է. «Հայկական ժամանակ»

Երեկ կեսօրին Լոնդոնի ֆոնդային բորսայում բրենդ տեսակի նավթի մեկ բարելի գինը նվազելով հատեց 30 դոլարի հոգեբանական շեմը: Մի քանի տատանումներից հետո երեկոյան նավթի գինը կայունացավ 29 դոլարի ցուցանիշի շուրջ: Նավթի գնի նվազմանը արագ արձագանքելով արժեզրկվեց նաեւ ռուսական ռուբլին: Երեկ երեկոյան Մոսկվայի բորսայում մեկ դոլարն արդեն գնահատվում է 77.5 ռուբլուց ավելի: Սա մեծ ազդեցություն է թողնում

Բայց մոր սառած դեմքն ու որդու աչքերը հիշում եմ. «Ազգ»

Որոշ ժամանակ առաջ, երբ կոմպոզիտորների միության նախագահը Ռոբերտ Ամիրխանյանն էր, ով, ի դեպ նաեւ ՀԽՍՀ ինչպես վաստակավոր, այնպես էլ ժողովրդական արտիստ է, եւ ինչպես Շուշան Պետրոսյանը, եղել է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր (1999-2003-ին), մայրաքաղաքի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում համերգ էր: Ավելի ճիշտՙ համերգ չէր, այլ համադպրոցական երգի փառատոնի եզրափակիչ փուլ, որտեղ դպրոցականները հնարավորություն էին ստացել

Հանգստացրեք նյարդերը քունջութի յուղի միջոցով

Ասում են, որ բոլոր հիվանդությունների պատճառը նյարդերն են։ Իմաստուն էին մեր այն նախնիները, որոնք ձեռքին ունեին «թզբեհ» խաղալիքը։ Ժամանակակից գիտական լեզվով դա կոչվում է հոգեթերապիա։ Մատների մեջ ինչ-որ բան խաղացնելով՝ մարդը չի կենտրոնանում բացասական հույզերի վրա։ Դա օգնում է նաեւ հոդերին։ Համաձայն  գիտնականների  հետազոտությունների` բարձրաձայն ռիթմիկ երաժշտությունը վտանգավոր է առողջության համար։ Դա վերաբերում է հատկապես

Միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանը հավասար պայքար է մղում գրոսմայստերների հետ

Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 76-րդ առաջնությունում չեմպիոնի կոչման համար պայքարը դեռ լարված է, թեեւ չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3,5 միավորով միանձնյա գլխավորում է գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը: Նրանից կես միավոր պակաս ունի մեկ այլ գրոսմայստեր՝ Ռոբերտ Հովհաննիսյանը: Իսկ ահա երրորդ հորիզոնականը 2,5-ական միավորով բաժանում են Արման Փաշիկյանը, Մանուել Պետրոսյանը, Լեւոն Բաբուջյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը:

Եվրոպական Միությունը պետք է 3 միլիարդ եվրո հատկացնի Թուրքիային. Amerikayidzayn.com

«Ամերիկայի ձայն». Եվրախումբը համընդհանուր ընդունված անվանում է եվրագոտու ֆինանսների նախարարների ոչ-պաշտոնական հանդիպումների համար: Այդ խումբը ունի 19 անդամ երկիր, որոնք իրենց պաշտոնական դրամական միջոց են ընդունել եվրոն: Խմբի նախագահող Յերոեն Դայսելբլոեմը ուրբաթ օրը նշել է, որ Եվրոպական Միությունը պետք է շտապ գործարք կնքի Թուրքիայի հետ երեք միլիարդ եվրո ֆինանսավորում տրամադրելու վերաբերյալ՝ Թուրքիային օգնելու կանգնեցնել փախստականների

Մարիա Գեւորգյանը չեմպիոնության լուրջ հայտ է ներկայացնում

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող շախմատի Հայաստանի կանանց 71-րդ առաջնությունն այսօր հատում է միջնագիծը: Խաղացված չորս տուրում հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճելու լուրջ տրամադրվածություն է ցուցաբերում կանանց միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը (նկարում), որը բոլոր պարտիաներում պարտության է մատնել մրցակիցներին եւ հարյուր տոկոսանոց արդյունքով հպարտ մենության մեջ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում իրականացվում են ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը միակողմանի փակ է: Մինչ երթևեկության վերականգնումը՝ առաջարկվում է օգտվել Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող ճանապարհից (գրունտային): Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ

Ուշագրավ են «Ազատամարտիկների դաշինքի» ներկայացուցիչների դիտարկումները. «Հայոց աշխարհ»

Մի խումբ ազատամարտիկներ, Արցախյան պատերազմի վետերաններ, հիմնականում «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության ներկայացուցիչներ երեկ հավաքվել էին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի առջեւ: Նրանք եկել էին բողոքելու իրենց մարտական ընկեր, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար, «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Առաքելյանի հնարավոր կալանավորման դեմ: Հիշեցնենք, որ Վ.Առաքելյանը նախօրեին ձերբակալվել է Նորքում վնասազերծված Ա.Վարդանյանի զինված խմբի

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930