Օրվա լրահոսը

Փակ են Սոթք-Քարվաճառ, Գավառ-Մարտունի, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Սոթք-Քարվաճառ, Գավառ-Մարտունի, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Արագածոտնի, Արարատի, Լոռու մարզերի և Կոտայքի մարզի Հանքավան քաղաքի միջհամայնքային ավտոճանապարհները, Սարավան գյուղից դեպի «Զանգեր» տանող ճանապարհահատվածը, Արտաշատ-Վայք-Ջերմուկ, Գորիս-Կապան, Կապան-Մեղրի, Լանջիկ-Վարդաղբյուր, Արթիկ-Մանթաշ ավտոճանապարհները:

Այրվել է ավտոմեքենա

Հունվարի 3-ին, ժամը 06.56-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի Շիրազի փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.39-ին, մարվել՝ 08.03-ին: Ամբողջությամբ այրվել է «Մերսեդես» մակնիշի 99 RR 699 պետհամարանիշով ավտոմեքենան: ԱԻՆ

Ավտոբուսը  չէր կարողանում շարունակել ընթացքը

Հունվարի 2-ին, ժամը 13.42-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհը տեղացած ձյան պատճառով դարձել է դժվարանցանելի, ինչի հետևանքով ավտոբուսն արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մերկասառույցի հետևանքով «Վոլվո» մակնիշի 42D33910 պետհամարանիշով (30 ուղևոր) ավտոբուսը չի կարողանում շարունակել ընթացքը: Հրշեջ-փրկարարներն ամրացրել են անվաշղթաները, և

Հունվարի առաջին օրը` 2 դեպք, 2 վիրավոր

Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրություն Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հանրապետությունում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական պատկերը հետևյալն է. 2015 թ. դեկտեմբերի 31 Երևան – 1 դեպք 1 վիրավոր Մարզեր- 6 դեպք, 11 վիրավոր 2016 թ. հունվարի 1 Մարզեր – 2 դեպք 2 վիրավոր   ՀՀ ոստիկանություն  

Հրդեհ Արտաշատում

Հունվարի 2-ին, ժամը 17.11-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Աթարբեկյան փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մասամբ այրվում են Ն. Գ.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 1.5 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.22-ին, մարվել` 17.31-ին:   ՀՀ ՏԿԱԻՆ

Ուկրաինան չեղյալ է հայտարարել ազատ առևտրի ռեժիմը Ռուսաստանի հետ. «Ազատություն» ռադիոկայան

Ուկրաինան մեկ տարով չեղյալ է հայտարարել ազատ առևտրի ռեժիմը Ռուսաստանի հետ. ռուսաստանյան ապրանքների ներմուծման համար գործում են նոր մաքսատուրքեր: Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

Գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Հունվարի 2-ին, ժամը 14.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խարբերդի ամառանոցների գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2107» մակնիշի 34 MT 673 պետհամարանիշով ավտոմեքենան:   ՀՀ ՏԿԱԻՆ  

Դատարանը կալանավորեց բուքմեյքերական գրասենյակների վրա զինված ավազակային հարձակումներ իրականացրած անձանց. Shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երեւան քաղաքի Եղիշե Թադեւոսյան փողոցի 12/2 շենքի բնակիչ, 19-ամյա Գեւորգ Սերոբյանի եւ Երեւան քաղաքի Վերին Շենգավիթի 10-րդ փողոցի բնակիչ, 19-ամյա

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

Հունվարի 2-ին, ժամը 17.17-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի Շահումյան փողոցում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈւԱԶ» մակնիշի 42 ԼՏ 107 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Հունվարի 2-ին, ժամը 16.25-ին ահազանգ է ստացվել, որ

Հանրաքվեի ընթացքում կաշառելու փորձի գործը՝ դատարանում

Հունվարի 8-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ՝ կսկսվի Հայ ազգային կոնգրեսի անդամ Վարդան Հարությունյանին կաշառել փորձած Զավեն Միրիջանյանի (լուսանկարում) դատավարությունը: Հիշեցնենք, Զավեն Միրիջանյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր արարքի` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ քաղաքացիների հանրաքվեի իրավունքի և հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի անդամի լիազորությունների ազատ իրականացմանը նյութապես շահագրգռելով

Տարանտինոյին մեղադրում են գրագողության մեջ

Ամերիկյան երկու քիչ հայտնի սցենարիստներ Օսկար եւ Թոմաս Քոլվինները Ուաշինգթոնի դաշնային դատարան են դիմել ընդդեմ Քվենտին Տարանտինոյի եւ նրանից պահանջում են հարյուր միլիոն դոլար: Նրանք վստահ են, որ օսկարակիր ռեժիսորն իրենցից է գողացել «Ազատագրյալ Ջանգոն» կինոնկարի գաղափարը: Ըստ The Wrap-ի՝ սցենարիստները պնդում են, որ իրենք են գրել բեմագիր փախստական ստրուկի մասին, որին սպիտակամորթն օգնում է

Խորհրդակցություն ԼՂՀ-ում՝ նվիրված առատ ձյան հետեւանքների վերացման աշխատանքներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 2-ին այցելել է Ստեփանակերտի քաղաքապետարան եւ հրավիրել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված այս օրերին տեղացած առատ ձյան հետեւանքների վերացման աշխատանքներին: Արցախի նախագահի պաշտոնական կայքի համաձայն՝ նախագահը կարեւորել է մայրաքաղաքի կենսագործունեության անխափան ապահովումը եւ կոնկրետ հանձնարարականներ տվել համապատասխան մարմինների ղեկավարներին աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:  

Գեւորգ Սաֆարյանը դեռ ձերբակալվածի կարգավիճակում է

Նա ցուցմունք է տալիս իր դեմ կիրառված բռնության մասին

Օղու շշով հարվածել է Քրիստինե Խ.-ի գլխին

Դեկտեմբերի 31-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1977 թ. ծնված Քրիստինե Խ.-ն և հայտնել, որ ամուսինը խմող է, և հարձակվել է իր վրա: Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի՝ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, Քրիստինե Խ.-ի ամուսինը`

Արմեն Աշոտյանին վիրահատել են՝ նա կոտրել է ոտքը

«Նաիրի» բժշկական կենտրոնում արդեն իսկ վիրահատել են Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Ինչպես հաղորդել էր newsbook.am-ը՝ նախարարն իր տան դիմաց ընկել և կոտրել էր ոտքը։ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ ավարտվեց ոտքիս վիրահատությունը, հուսով եմ հնարավորինս շուտ կկարողանամ վերականգնվել և վերադառնալ կյանքի բնականոն ռիթմի։ Շնորհակալություն բժիշկներին և բոլոր նրանց, ովքեր անհանգստացել են

«Ծեր կինը տվեց իր վերջին կոպեկը». գյումրեցի երիտասարդների՝ չտեսնված ակցիան սուպերմարկետների դիմաց (Ֆոտոշարք)

Գյումրիի «Սուրբ Աստվածածին Յոթ Վերք» եկեղեցու երիտասարդաց միության երիտասարդները դեկտեմբերի 26-27-ը Գյումրիի խանութների ու սուպերմարկետների դիմաց իրականացրեցին «Սուրբ Ծննդյան Զամբյուղ» ակցիան: Նրանք Գյումրու սառնամանիքին երկու օր շարունակ՝ ժամը 11.00-ից մինչեւ 17.30-ը կանգնելով խանութների դիմաց, ամանորյա գնումներ կատարող քաղաքացիներին խնդրում էին հավելյալ մի որեւէ սննդամթերք գնել ու գցել զամբյուղի մեջ, որպեսզի Գյումրիում Ամանոր չնշող որևէ ընտանիք

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հունվարի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

Mtaes.am-ը տեղեկացնում է՝ հունվարի 2-ին, ժամը 12.39-ին տեղեկություն է ստացվել, որ Ապարան-Սարալանջ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միցուբիշի» մակնիշի 25 TT 055 պետհամարանիշով ավտոմեքենան (5 ուղևոր):

Հայտնաբերվել է դի

Mtaes.am-ը տեղեկացնում է՝ հունվարի 2-ին, ժամը 10.34-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի պահակակետի մոտ՝ ձորում, քաղաքացու դի կա, որը դուրս բերելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները ձորից դուրս են բերել 1940 թ. ծնված Ռ. Պ.-ի դին և տեղափոխել Դատական բժշկության

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Կապուտան-Հատիս, Սոթք-Քարվաճառ, Գավառ-Մարտունի, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները, Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի միջհամայնքային ճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Արագածոտնի, Արարատի, Լոռու մարզերի և Կոտայքի մարզի Հանքավան քաղաքի միջհամայնքային ավտոճանապարհները, Սարավան գյուղից դեպի «Զանգեր» տանող

Ծանրորդներ Կարեն Մարտիրոսյանն ու Գոռ Հունանյանը դոպինգի համար չորս տարով որակազրկվել են

Interfax.ru-ն տեղեկացնում է, որ Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիան, հիմք ընդունելով Կարգապահական հակադոպինգային կոմիտեի որոշումը, դեկտեմբերի վերջին ռուսաստանցի յոթ ծանրորդների որակազրկել է չորս տարով: Որակազրկված ծանրորդների մեջ են հայազգի ծանրորդներ Կարեն Մարտիրոսյանն ու Գոռ Հունանյանը: Վերոնշյալ երկու ծանրորդները Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի հետ որեւէ առնչություն չունեն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Տարոն Մարգարյանը նկատել է, որ ձնամաքրման աշխատանքները դեռևս բավարար չեն

Տարոն Մարգարյանը հետևել է ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքների ընթացքին

Փրկարարները օգնել են բնակչուհուն

Հունվարի 2-ին, ժամը 07.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ 17-րդ փողոցի տներից մեկի բնակչուհու մոտ սկսվել են ծննդաբերության ցավեր, հիվանդանոց տեղափոխվելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները 1993 թ. ծնված Ն. Խ.-ին տեղափոխել և մոտեցրել են ընդառաջ եկող շտապօգնության ավտոմեքենային: Ն. Խ.-ը տեղափոխվել է Մարգարյան ծննդատուն:

Փակ են Կապուտան-Հատիս, Սոթք-Քարվաճառ, Գավառ-Մարտունի, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Կապուտան-Հատիս, Սոթք-Քարվաճառ, Գավառ-Մարտունի, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Արագածոտնի, Արարատի, Լոռու մարզերի և Կոտայքի մարզի Հանքավան քաղաքի միջհամայնքային ավտոճանապարհները, Սարավան գյուղից դեպի «Զանգեր» տանող ճանապարհահատվածը, Ելփին-Վայք-Ջերմուկ, Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան, Կապան-Մեղրի, Լանջիկ-Վարդաղբյուր

Ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտի մեջ

Հունվարի 2-ին, ժամը 02.56-ին ահազանգ է ստացվել, որ Թթու ջուր-Ձորագլուխ ավտոճանապարհի կմ-ում ավտոմեքենա է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել Նիվա մակնիշի 65 MM 999 պետհամարանիշի (վարորդ ՝ Հ. Հ.) ավտոմեքենան: *** Հունվարի 2-ին, ժամը 01.02-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի

Փրկարարները օգնության են հասել ծննդկանին

Հունվարի 2-ին, ժամը 03.00-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է Երևանի Սոսեի փողոցի թիվ 2/2 շենքի բնակարաններից մեկում և իր մոտ սկսվել են ծննդաբերության ցավեր, հիվանդանոց տեղափոխվելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարար ջոկատը: Փրկարարները Ք. Մ.-ին (1979թ. ծնված) տեղափոխել են «Բեգլարյան» ծննդատուն: ԱԻՆ

Այրվել է տան տանիք

Հունվարի 2-ին, ժամը 01.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սայաթ Նովա փողոցի թիվ 5 տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.21-ին, մարվել ՝ 02.31-ին: Այրվել է տան տանիքը (սեփականատեր Ս. Բ.) 100 քմ: ԱԻՆ

Դժվարանցանելի են մի շարք ավտոճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Փակ են Սոթք-Քարվաճառ, Գավառ-Մարտունի, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Արագածոտնի, Արարատի, Լոռու մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները, Սարավան գյուղից դեպի «Զանգեր» տանող ճանապարհահատվածը, Ելփին-Վայք-Ջերմուկ, Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան, Կապան-Մեղրի, Լանջիկ-Վարդաղբյուր («Ղոչի Աղբյուր» կոչվող հատվածը), Արթիկ-Մանթաշ ավտոճանապարհները, Եղեգնաձոր-Երևան

Ուշադրություն. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 15-17 աստիճանով

Ուշադրություն Հունվարի 02-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց: ՀՀ տարածքում՝ Հունվարի 2-ին, 5-6-ին սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց, հունվարի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, առանձին հատվածներում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930