Օրվա լրահոսը

Փրկարարները օգնության են հասել ծննդկանին

Հունվարի 2-ին, ժամը 03.00-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է Երևանի Սոսեի փողոցի թիվ 2/2 շենքի բնակարաններից մեկում և իր մոտ սկսվել են ծննդաբերության ցավեր, հիվանդանոց տեղափոխվելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարար ջոկատը: Փրկարարները Ք. Մ.-ին (1979թ. ծնված) տեղափոխել են «Բեգլարյան» ծննդատուն: ԱԻՆ

Այրվել է տան տանիք

Հունվարի 2-ին, ժամը 01.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սայաթ Նովա փողոցի թիվ 5 տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.21-ին, մարվել ՝ 02.31-ին: Այրվել է տան տանիքը (սեփականատեր Ս. Բ.) 100 քմ: ԱԻՆ

Դժվարանցանելի են մի շարք ավտոճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Փակ են Սոթք-Քարվաճառ, Գավառ-Մարտունի, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Արագածոտնի, Արարատի, Լոռու մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները, Սարավան գյուղից դեպի «Զանգեր» տանող ճանապարհահատվածը, Ելփին-Վայք-Ջերմուկ, Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան, Կապան-Մեղրի, Լանջիկ-Վարդաղբյուր («Ղոչի Աղբյուր» կոչվող հատվածը), Արթիկ-Մանթաշ ավտոճանապարհները, Եղեգնաձոր-Երևան

Ուշադրություն. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 15-17 աստիճանով

Ուշադրություն Հունվարի 02-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց: ՀՀ տարածքում՝ Հունվարի 2-ին, 5-6-ին սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց, հունվարի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, առանձին հատվածներում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի

Գավառ-Մարտունի ավտոճանապարհը փակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 00:30-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Գավառ-Մարտունի ավտոճանապարհը փակվել է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ տրանսպորտի և կապի

Մյունխենում 7 ինքնասպան ահաբեկիչների մասին տեղեկություն է ստացվել

Մյունխենում անցած գիշեր անվտանգության աննախադեպ միջոցառումներ էին ձեռնարկվել այն բանից հետո, երբ ոստիկանությունը օպերատիվ տեղեկություն էր ստացել քաղաքում ծրագրվող ահաբեկչական հարձակման մասին: Գերմանական աղբյուրների տեղեկություններով, խոսքը 7 ինքնասպան ահաբեկիչների մասին էր, որոնք առնչություններ ունեն «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորման հետ: Ողջ գիշեր ծավալված ոստիկանական գործողությանը շուրջ 600 իրավապահ է մասնակցել։ Մյունխենի կենտրոնական երկաթուղային կայարանի,

Ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտի մեջ

Հունվարի 1-ին, ժամը 18.30-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղից դեպի Երևան տանող ճանապարհին «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ԵրԱԶ» մակնիշի 22 LO 873 պետհամարանիշի (վարորդ ՝ 1955թ. ծնված Պ. Պ.): ***

Տոնածառը՝ Ազատության հրապարակում բախումների և ձերբակալությունների պատճառ

Ամանորի գիշերը Ազատության հրապարակում անցել է բռնություններով, քաղաքացիներին բերման ենթարկելով ու ձերբակալություններով: Պատճառը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ակցիան էր Ազատության հրապարակում: Ճակատը ցանկանում էր անցկացնել այլընտրանքային Ամանոր՝ Ձմեռ պապի և Ձյունանուշի մասնակցությամբ, տոնածառն էլ Ձմեռ պապի ձեռքին, սակայն ոստիկանությունը թույլ չէր տալիս տոնածառը բերել և տեղադրել Ազատության հրապարակում: Aravot.am-ը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ,

Դժվարանցանելի են Սևան-Դիլիջան, Սևան-Գավառ, Սարավան-Զանգեր, Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան, Կապան-Մեղրի, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Փակ են Սոթք-Քարվաճառ, Ջերմուկից դեպի Սարավան տանող  ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Սևան-Դիլիջան, Սևան-Գավառ, Սարավան-Զանգեր, Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան, Կապան-Մեղրի, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Արագածոտնի , Արարատի, Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում առկա են

Մեր աչքի տեսածն ու քաղաքապետարանի տարածած հայտարարությունը

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը այսօր տեղեկատվություն է տարածել, թե առատ ձյան պայմաններում սանմաքրման ծառայությունները վաղ առավոտից աշխատում են արտակարգ ռեժիմով: Սակայն կեսօրից հետո մայրաքաղաքի կենտրոնական փողոցները, մասնավորապես՝ Արշակունյաց պողոտան, Խանջյան, Հերացի, Գրիգոր Լուսավորիչ փողոցները ծածկված էին ձյան հաստ շերտով ու սանմաքրման հատուկ տեխնիկայի աշխատանքի ոչ մի հետք չէր երեւում: Տաքսիների վարորդներն

Ուժի մեջ մտան Ռուսաստանի հակաթուրքական պատժամիջոցները

Այսօրվանից ուժի մեջ են մտել Ռուսաստանի կողմից Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները: Հունվարի 1-ից դադարեցվում է թուրքական գյուղմթերքի ներկրումը Ռուսաստանի տարածք, այլևս չի գործի երկու երկրների միջև տարիներ ի վեր կիրառված ազատ վիզային ռեժիմը: Բացի այդ, թուրքական ընկերություններին և Թուրքիայի քաղաքացիներին այսուհետ արգելվում է Ռուսաստանի տարածքում շինարարական և հյուրանոցային բիզնես ծավալել: Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ազատություն» ռ/կ-ի

Երեւանի քաղաքապետարան. Ձնամաքրման աշխատանքներն իրականացվում են չընդհատվող ռեժիմով

Տեղացող աննախադեպ ձյան պայմաններում մայրաքաղաքի համապատասխան բոլոր ծառայություններն արդեն երրորդ օրն է՝ շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով: Վերջիններս շուրջօրյա ժամանակացույցով շարունակում են համապատասխան հատուկ տեխնիկայի միջոցով մաքրել մայրաքաղաքի գլխավոր և երկրորդական փողոցները: Փողոցների մաքրման աշխատանքներին զուգահեռ, շարունակվում են նաև մայթերի, կանգառասրահների աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքները: Տեղերում ընթացող աշխատանքները վարչական շրջանների ղեկավարների շուրջօրյա վերահսկողության

Սարավան-Զանգեր ճանապարհահատվածը բացվել է

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Ոստիկան. «Պահպանում ենք հասարակական կարգն ու կանոնը կապիկներից, որոնք զվռնում են հրապարակում»

Արդեն տեղեկացրել ենք, որ Ամանորի գիշերը ձերբակալվել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը: Նա ու այլ 4 ակտիվիստներ բերման էին ենթարկվել Ազատության հրապարակում ոստիկանների հետ բախումներից հետո, երբ վերջիններս թույլ չէին տվել տեղադրել տոնածառ: Մնացած բերման ենթարկվածներն ազատ են արձակվել, իսկ Գեւորգ Սաֆարյանը կասկածվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Խոսքը  Ոստիկանության 4-րդ հատուկ

Սիրիա. Գամիշլիի զոհերուն մէջ հայ նահատակ մը

«Գանձասար» պարբերականը երեկ տեղեկացրել է. «Գամիշլիի մեր թղթակից Յակոբ Սրկ. Պարսումեան տեղեկացուց, թէ երէկ տեղի ունեցած պայթիւնին զոհուած է նաեւ հայ մը՝ Անթուան Իւսէֆ Մատոյեան ( 1957- ի ծնունդ)։ Այսօր, Գամիշլիի սուրիանիներու Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ յետմիջօրէի ժամը 1:00- ին տեղի ունեցաւ Գամիշլիի մէջ երէկուայ պայթիւնին զոհուած նահատակներուն միջ-եկեղեցական մասնակցութեամբ յուղարկաւորութիւնը, որուն մասնակցութիւն բերաւ նաեւ

Ընտանիքը թունավորման նախանշաններով հոսպիտալացվել է

Հունվարի 1-ին, ժամը 13.44-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 11.52-ի սահմաններում թունավորման նախանշաններով «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են հոսպիտալացվել Երևանի Մառի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչներ Գ. (1973թ. ծնված), Ս. (2004թ. ծնված), Ա. (2006թ. ծնված) Բ.-ները և Լ. Բ.-ը (1976 թ. ծնված): Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: ՏԿԱԻՆ հաղորդագրություն

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան շերտի մեջ

Հունվարի 1-ին, ժամը 13.23-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. տուժածներ չկան. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն Երևան-Մեղրի ավտոճանապարհի 169 կմ-ում արգելափակումից դուրս են բերել Ա. Գ.-ին պատկանող «ՎԱԶ 2102» մակնիշի 25 OU 411 պետհամարանիշի

ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանական զինուժը կիրառել է ականանետ

Դեկտեմբերի 31-ին և լույս հունվարի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց: Ադրբեջանական զինուժը ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերի ուղղությամբ կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված

Սանմաքրման ձեռնարկություններն աշխատում են արտակարգ ռեժիմով

Անդադար տեղացող աննախադեպ ձյան պայմաններում մայրաքաղաքում ամբողջ գիշեր ընթացել և վաղ առավոտից շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Արտակարգ ռեժիմով աշխատող սանմաքրման ձեռնարկությունները շարունակում են համապատասխան հատուկ տեխնիկայի միջոցով մաքրել մայրաքաղաքի գլխավոր և երկրորդական փողոցները: Փողոցների մաքրման աշխատանքներին զուգահեռ, շարունակվում են նաև մայթերի, կանգառասրահների, բակերի և միջբակային տարածքների ու աստիճանահարթակների ձնամաքրման, նաև աղի և ավազի խառնուրդով մշակման

Ամանորի գիշերը ձերբակալել են Գեւորգ Սաֆարյանին (Տեսանյութ)

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանին ձերբակալել են: Նախնական տեղեկատվության համաձայն` նրան մեղադրանք են առաջադրելու քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով՝ ոստիկանի նկատմամբ բռնության գործադրում: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում տարածելով այս տեղեկությունը՝ հավելել է. «Եթե ոստիկանը ֆոբիա ունի տոնածառի տեսքից, այն էլ քայլող տեսակի, ուրեմն շտապ պետք է ուղարկել հոգեբանական փորձաքննության….իսկ

Ինչպիսին է ժողովրդի իրական վիճակը Հայաստանում

Պետք է երկրում աշխատի օրենքը, բոլորն օրենքի առջև լինեն հավասար և պետությունը լրիվ թափով ու անկողմնակալ կերպով գործի դնի իր վերահսկողական գործառույթները

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Հունվարի 02-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց: ՀՀ տարածքում՝ Հունվարի 2-ին, 5-6-ին սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց, հունվարի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, առանձին հատվածներում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի

Տարվա ամենահիթային անեկդոտները Գյումրիից

Դեռեւս 2012 թվականին գյումրեցի մի քանի երիտասարդներ՝ Արսեն Վարդանյանը, որը Գյումրիում առավել հայտնի է «Շիրակի բազե» անվամբ, Լուիզա Պետրոսյանը եւ Էլիս Գինեցյանը ստեղծել են «Կատակում են գյումրեցիները» ֆեյսբուքյան խումբը: Այժմ այս խումբն ունի 37.862 անդամ: Aravot.am-ի հետ զրույցում «Գյումրին մեր տունն է» նախաձեռնության անդամ, 2015 թվականին «Հայեր հոլդինգ» ընկերության կողմից  «Տարվա գյումրեցի» ճանաչված Արսեն Վարդանյանն

Կրիշտիանու Ռոնալդուն ուզում է թագավորի պես ապրել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե ինչպես է ուզում ապրել ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո: «Մարդիկ կան, որ ատում են ինձ եւ մեծամիտ են համարում: Դա իմ հաջողության մի մասն է: Իմ խիղճը հանգիստ է եւ գիշերները հանգիստ եմ քնում: Այն, ինչ դարձել եմ, ժամանակի արդյունքն է, որ անցկացրել եմ առանց իմ ընտանիքի: 11

Ձնամաքրման աշխատանքները շարունակվում են

Արդեն երրորդ օրն անդադար տեղացող աննախադեպ ձյան պայմաններում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում անցած գիշեր արտակարգ ռեժիմով շարունակվել են ձնամաքրման աշխատանքները: Համապատասխան հատուկ տեխնիկայի միջոցով գլխավոր և երկրորդական փողոցները մաքրելուն զուգահեռ, բոլոր վարչական շրջաններում շարունակվել են նաև փողոցների, մայթերի, կանգառասրահների, բակերի և միջբակային տարածքների ու աստիճանահարթակների ձնամաքրման, նաև աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքները: Մաքրման աշխատանքներ

Ամանորի գիշերը Ոստիկանությունը բռնության և ապօրինության խրախճանք է կազմակերպել Ազատության հրապարակում

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի հայտարարությունը 01 հունվարի 2016 թ.  Երևան   2016 թվականը վարչախումբը մեկնարկեց ոչ միայն քաղաքացիների իրավունքների ոտնահարմամբ, այլև հասարակական բարոյականության և ավանդույթի նկատմամբ բացահայտ անհարգալից գործողություններով: Ամանորի գիշերվա ընթացքում Ազատության հրապարակում շուրջօրյա հավաքներ անցկացնող քաղաքացիները ավանդույթի հաշվառմամբ իրենց քաղաքական ակցիան նախատեսել էին իրականացնել այդ տոնի համատեքստում՝ օգտագործելով նաև

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակվել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, առատ ձյան պատճառով փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ճանապարհաշինարարները գործի են դրել բոլոր մեխանիզմները, կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Իրավիճակի փոփոխության դեպքում լրացուցիչ կտեղեկացվի: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը մեկնարկում է Իսպանիայի փառատոնում

Վաղը Իսպանիայի Ռոկետաս-դե-Մար քաղաքում մեկնարկում է շախմատի 27-րդ փառատոնը, որի գլխավոր մրցաշարին մասնակցելու է 120 շախմատիստ, որոնցից ինը՝ գրոսմայստեր: Նրանց մեջ է հայաստանցի Կարեն Գրիգորյանը, որի վարկանիշը ամենաբարձրն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

2016 թվականի մուտքը ազդարարվել է տոնական համերգով ու շքեղ հրավառությամբ

Արդեն նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին` ժամը 22:00-ին, Հանրապետության հրապարակում մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի կազմակերպած ամանորյա տոնական միջոցառումը: Անդադար տեղացող ձյան պայմաններում հազարավոր վառվող լույսերով զարդարված հանրապետության գլխավոր տոնածառի շուրջը հավաքված երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին շնորհավորել են հանրահայտ երգիչներ ու երգչուհիներ: Կեսգիշերին տոնական հետհաշվարկով մայրաքաղաքի երկինքը լուսավորվել է շքեղ հրավառությամբ, որով էլ ազդարարվել է 2016 թվականի

Հրդեհ Գետափ գյուղում

Հունվարի 1-ին, ժամը 00.20-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է Գետափ գյուղի 19-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի շվաքարանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.00-ին, մարվել՝ 03.11-ին: Այրվել են անասնագոմի շվաքարանից մոտ

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930