Օրվա լրահոսը

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ,  հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղում է ձյուն: Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը, իսկ Վարդենյաց լեռնանցքը բքի և ցածր տեսանելիության պատճառով երկկողմանի փակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և

Ոտքը մնացել էր կոյուղատարի ցանցավանդակի արանքում

Դեկտեմբերի 31-ին, ժամը 23.56-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիք մարզի Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 33 շենքի դիմաց քաղաքացու ոտքը մնացել է կոյուղատարի ցանցավանդակի արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ճաղավանդակների արանքից դուրս են բերել Մ. Ս.-ի (ծնվ. 1985թ) ոտքը: ՀՀ ՏԿԱԻՆ

Ամանորի գիշերը Դուբայում հյուրանոց է այրվել. «Ազատություն» ռադիոկայան

Դուբայում հրդեհ է բռնկվել հինգաստղանի Address հյուրանոցում։ CNN-ը, հղում կատարելով տեղի իշխանություններին, հաղորդում է, որ հրդեհը սկսվել է 63 հարկանի հյուրանոցի 20-րդ հարկում և շատ արագ տարածվել ամբողջ շենքում։ Դուբայի քաղաքացիական պաշտպանության ծառայության գլխավոր տնօրենը հայտնել է Al Arabiya հեռուստաալիքին. – «Զոհեր չկան, փառք Աստծո։ Իհարկե, սա չի ազդի ամանորյա տոնակատարությունների վրա»։ Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

Սերժ Սարգսյան. Մենք շարունակեցինք լինել աշխարհի ամենաապահով երկրներից մեկը (տեսանյութ)

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Ամանորի շնորհավորական ուղերձը Սիրելի՛ հայրենակիցներ, Մի քանի րոպեից մենք հրաժեշտ կտանք 2015 թվականին: Անցնող ամբողջ տարին իսկապես հագեցած էր իրադարձություններով ու տպավորություններով: Մենք ոգեկոչեցինք Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համահայկական և համաշխարհային ընդգրկում ունեցան: Կարծում եմ, որ 2015 թվականը հայոց պատմության մեջ առաջին հերթին մնալու է մեր

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը Ամանորի առիթով

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տարեմուտի սեմին բերում ենք ձեզ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը: Գոհաբանական մաղթանքով, նոր հույսերով ու ակնկալիքներով հրաժեշտ ենք տալիս 2015 թվականին: Անցնող տարին մեզ համար նվիրական եղավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումով: Հայրենի պետության, մեր Եկեղեցու և ժողովրդի ջանքերով աշխարհի բոլոր կողմերում կազմակերպվեցին

Բակո Սահակյան. Անցնող տարում կասեցվել են հակառակորդի բոլոր ստոր ու սադրիչ գործողությունները

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ամանորի շնորհավորական ուղերձը Սիրելի՛ արցախցիներ, Ահա եւ եկել է պահը, երբ պետք է հրաժեշտ տանք 2015 թվականին: Ամեն անցնող տարի իր անջնջելի հետքն է թողնում պատմության մեջ եւ մեր կյանքում, ինչպես նաեւ իր հետ տանում է մեր կյանքի մի մասնիկը` տեղ բացելով նորի համար` նոր հաջողությունների, նոր ձեռքբերումների ու արարումների:

Տարվա լուսանկարները. (Ֆոտոշարք)

Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի 2015 թվականի հիշարժան լուսանկարները:  

Քաղաքացին որսի ժամանակ կորել է

Դեկտեմբերի 31-ին, ժամը 19.10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի մոտակայքում քաղաքացին որսի ժամանակ կորել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Ներքին Բազմաբերդ գյուղին հարակից դաշտավայրում գտել են Ա. Ա.-ին (ծնվ. 1962թ.): ԱԻՆ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Փակ են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը  և Վարդենյաց լեռնանցքը: Հանրապետության ողջ տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին, Տավուշի մարզի Ոսկեպարի ոլորաններում, Վեդի-Լուսաշող, Վանաձոր-Վահագնաձոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս

Նվարդ Առուստամյանն ընտրվել է Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական մրցավարների ցուցակում

Ռիո դե Ժանեյրոյի ամառային 31-րդ խաղերի մեկնարկին յոթ ամիս է մնում ու այս ընթացքում որոշվում են ոչ միայն օլիմպիական խաղերի մասնակից մարզիկների, այլեւ տարբեր մարզաձեւերը սպասարկող մրցավարների անունները: Հայտնի է դարձել, որ Ռիոյում ըմբշամարտի մրցաշարը սպասարկել վստահվել է նաեւ ռուսաստանաբնակ հայ մրցավար Նվարդ Առուստամյանին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ wrestling.com.ua-ի

Սերժ Սարգսյանը տոնական սեղանի շուրջ զրուցել է զինծառայողների հետ. (Ֆոտոշարք)

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ այսօր այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը: Նախագահը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների

Լևոն Մնացականյան. Ադրբեջանի նախագահի հոխորտանքները մի քանի նպատակ են հետապնդում. «Ազատ Արցախ»

Քանի դեռ ստորագրված չէ վերջնական պայմանագիր, պատերազմի վերսկսման վտանգն իրական է, ընդգծում է Ղարաբաղի ռազմական գերատեսչության ղեկավարը։ Տարիներ շարունակ օգտագործելով Կասպյան ընդերքից ստացվող եկամուտները՝ Ադրբեջանը մեծ գումարներ էր ներդնում բանակի արդիականացման և սպառազինության ձեռք բերման նպատակով, «սակայն եթե ուշադրություն դարձնեք գնված միջոցներին, կտեսնեք, որ դրանց համարժեքն արդեն առկա է հայկական զինանոցում, և որևէ կերպ ուժերի

Փակ են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Փակ են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը  և Վարդենյաց լեռնանցքը: Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Սյունիքի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ քաղաքներում դիտվում են տեղումներ ձյան տեսքով: Արագածոտնի

ՌԴ-ում այժմ թույլատրվում է արտակարգ հանգամանքներում կրակ բացել ամբոխի վրա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է իրավապաշտպանների կողմից խիստ քննադատության արժանացած վիճահարույց օրենքը

Ամանորը՝ զինվորների հետ, մարտական հենակետում

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ հրապարակել է լուսանկար, թե ինչպես են ամանորը մարտական հենակետում զինվորների հետ նշում  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Շարունակվում են ձնամաքրման աշխատանքները

Այս պահին մայրաքաղաքի բոլոր գլխավոր և երկրորդական փողոցները երթևեկելի են:

Լեւոն Արոնյանը հունվարի 1-ի դրությամբ 4-րդ վարկանիշն ունի

ՖԻԴԵ-ն այսօր հրապարակել է շախմատիստների վարկանիշային դասակարգման ցուցակը` հունվարի 1-ի դրությամբ: Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը 2792 միավորով տեղ է զբաղեցնում 4-րդ հորիզոնականում: Իսկ առաջին եռյակը կազմում են Մագնուս Կարլսենը, Վլադիմիր Կրամնիկը եւ Անիշ Գիրին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ metrochessia.com-ի

Մանվել Գրիգորյանը հայհոյում է Ժիրայր Սեֆիլյանին (Տեսանյութ)

Արդեն հաղորդել ենք, որ այսօր Երկրապահ կամավորականների միության անդամներն այցելել են Եռաբլուր: ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը Եռաբլուրում հարցազրույց է տվել «Առաջին լրատվականին», որի ընթացքում մասնավորապես անդրադարձել է Ժիրայր Սեֆիլյանին. «Լրատվությունը միշտ ասում է՝ առանձնահատուկ գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյան… Ըտենց էլ չեմ իմանում, թե ինչ հաստիք է ճարել լրատվությունը: Տենց հաստիք հայ ազգի մեջ, հայոց պատմության

Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի փակ է

Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Սերժ Սարգսյանը պարգեւատրել է հանրապետականներին

Պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Հակոբ Մովսեսը, Նարեկ Սարգսյանը եւ Վարդան Աճեմյանը՝ պետական մրցանակակիրներ

ՀՀ նախագահը դեկտեմբերի 29-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական մրցանակներ շնորհելու մասին: 1. Գրականության և արվեստի բնագավառում՝ 1) գրականության և հրապարակախոսության ոլորտում՝ Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ (Հակոբ ՄՈՎՍԵՍ)՝ «Յոթներորդ որսորդություն» բանաստեղծությունների ժողովածուի համար. 2) երաժշտության ոլորտում՝ Վարդան ԱՃԵՄՅԱՆԻՆ՝ «Հնչյունի թատրոն» լարային նվագախմբի, գոսերի և դաշնամուրի համար» ստեղծագործության համար. 3) կինոարվեստի ոլորտում՝ Վահե ԿԵՎՈՐԿՈՎԻՆ (ռեժիսոր),

ԼՂՀ ՊՆ. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը հունվարի 1-4-ին աստիճանաբար կնվազի 15-17 աստիճանով, 4-ի ցերեկը, 5-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:

«Լրագրողների միավորում» ՀԿ-ն համամիտ չէ Սերժ Սարգսյանի հետ. լրագրողական ազատությունները ՀՀ–ում մոտ չեն ժամանակակից առաջադեմ պահանջներին

«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը  2015-ի ավարտին ամփոփում է տարին մամուլի ազատության, լրագրողների մասնագիտական գործունեության և խոսքի ազատության տեսանկյունից: 2015-ը հարուստ էր ներքաղաքական իրադարձություններով, որոնք առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցության չեն անցնում, որոնք էլ իրենց հերթին ուղեկցվել են խոչընդոտներով: Չնայած այս ամենին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2015-ի ավարտին հանդիպելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ նշել էր. «Լրագրողական ազատությունները

Վարչապետը Ծաղկահովիտում ներկա է գտնվել բնակարանամուտի արարողության

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեկտեմբերի 31-ին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Ծաղկահովիտ համայնքում, որտեղ այսօր շահագործման է հանձնվել ամբողջովին հիմնանորոգված բազմաբնակարան շենք, որը գրեթե ավերվել էր 1988 թվականի երկրաշարժի հետևանքով: Հիմնանորոգված շենքում այսօր բնակարանամուտ է  տոնել 40 ընտանիք: Վարչապետ Աբրահամյանը շրջել է բնակարաններով՝ ծանոթացել ստեղծված պայմաններին: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է

Վթարային ջրանջատում Շենգավիթում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 31-ին ժամը 11.00–22.00 դադարեցվում է Շենգավիթ վարչական շրջանի` Ս. Սարգսյան, Ֆրունզեի, Մխչյան, Վերին Շենգավիթ թաղ. 3-րդ փողոցների, Արշակունյաց պող. 40-ից-65 համարների  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 31.12.2015թ.                                                                       «Երևան Ջուր»

Մեր միասնությանը պետք է ճիշտ գնահատական տալ.  Վրաստանի Հայ Համայնքի Ամանորյա ուղերձը

Սիրելի´ ընկերներ, Մի քանի ժամից պատմության էջերից մեկը հերթական անգամ կթերթվի, և բոլորս միասին կթևակոխենք նոր` 2016 թվականը: 2015 թվականը կմնա անցյալում, և մեզնից յուրաքանչյուրն ինքը կորոշի, թե 2015 թվականից ինչը հիշել ուրախությամբ և ինչը` գուցե թախծով: 2015 թվականը բազում ցնցումների տարի էր, տարի, երբ ձևավորվում և զարգանում էին գործընթացներ, որոնք դեռևս անպայման իրենց մասին հիշեցնելու

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նոր վարչապետին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գիորգի Կվիրիկաշվիլուն՝ Վրաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: «Մեր երկրների միջև ավանդական և բարեկամական երկխոսությունը, փոխշահավետ գործընկերությունն ու բազմաբովանդակ համագործակցությունը բխում են մեր ժողովուրդների հազարամյակներով հղկված բարիդրացիական հարաբերություններից: Լիահույս եմ, որ երկուստեք գործադրվող ջանքերի շնորհիվ դրանք այսուհետ ևս կշարունակեն զարգանալ լիակատար փոխվստահության մթնոլորտում` նպաստելով մեր բարեկամ երկրների և

Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930