Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին

Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն այդ երկրներին կմոտեցնի խաղաղ բանակցային գործընթացին: ՄԱԿ-ի կայքում հրապարակված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Բան Կի Մունը կարծիք է հայտնել, թե «գագաթնաժողովը երկու կողմերին հնարավորություն կտա քննարկել հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու եւ քաղաքացիականների շրջանում զոհերի դեպքերը կրճատելու ուղղությամբ

Բենզինի գինը չի իջնում մենաշնորհի պատճառով. ՀՅԴ պատգամավոր. «Ա1+»

ԱԺ ֆինանսատնտեսական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական Գագիկ Մելիքյանի կարծիքով՝ մեր դրամին առայժմ ոչինչ չի սպառնում. «Այսօր ճնշումներ մեր դրամի վրա դեպի նվազեցում չկա»: Պարոն Մելիքյանը տեղյակ է, որ օրերս Ամերիկայի ֆեդերալ ռեզերվային համակարգը թանկացրել է իր դոլարը, որի հետեւանքներն աշխարհի բոլոր արժույթները կզգան, մենք էլ հեռու չենք մնա այդ ազդեցությունից. «Բայց այդքան արագ այդ ազդեցությունը Հայաստան

Պատերազմի՛նք. Asbarez

Եթէ պատերազմ է, եւ կարծէք պաշտպանութեան նախարարութեան մամլոյ քարտուղար Արծրուն Յովհաննիսեանի վկայութեան կարիքը չունէինք՝ գիտակցելու համար, որ մեր բանակը վերջին շաբաթներուն իսկական պատերազմական վիճակի մէջ է, ապա ուրեմն ինչո՞ւ գրեթէ ամօթխածութեան մօտեցող վերապահումներով կ՛անդրադառնանք սահմանային իրադարձութիւններուն: Ժողովուրդը խուճապի չմատնելու արդարացի նկատառումը հաշուի առնելով հանդերձ, կը հաւատանք, որ սահմանային բախումներուն ճիշդ բնութագրումը կրնայ իր դրական ազդեցութիւնը

«ՎՏԲ-Հայաստան» բանկն ընկել է ամերիկյան պատժամիջոցների տակ. Ria

Ամերիկայի Միացյալ Նահանգները համալրել է Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների ցանկում ընդգրկված իրավաբանական եւ ֆիզիկական անձանց թիվը: Այս տեղեկությունը հաղորդել է «Ria»-ն: Պատժամիջոցների ցանկում են ավելացվել Բանկո ՎՏԲ Աֆրիկան, ՎՏԲ բանկի Հայաստանում, Ղազախստանում, Ավստրիայում, Բելառուսում եւ Ուկրաինայում տեղակայված մասնաճյուղերը: Ընդհանուր առմամբ ցանկում ավելացվել են 34 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք: Հաղորդվում է, որ պատժամիջոցների ենթարկվելիք ընկերությունների ցուցակում

Վահրամ Բաղդասարյանը գրեթե բացառում է լայնամասշտաբ պատերազմական գործողությունների վերսկսումը. «Հայկական ժամանակ»

Վահրամ Բաղդասարյանին հարցրինք՝ ինչպե՞ս հասկանանք Սերժ Սարգսյանի ելույթը, եւ հնարավո՞ր է՝ ՀՀ-ն դուրս գա ձեւական այդ կառույցից, նա պատասխանեց. «Ընդհակառակը, Հայաստանը ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ուշադրությունն է հրավիրում, որ յուրաքանչյուրիս պրոբլեմը պետք է լինի մեր բոլորի պրոբլեմը։ Սա ուղերձ էր, որպեսզի կառույցն ավելի ճկուն աշխատի։ Այսինքն, եթե մենք հավատարիմ ենք մեր գործընկերներին, փոխադարձ հավատարմություն պետք

ՀՀ ոստիկանությունը պատասխանում է Գուրգեն Արսենյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթին

ՀՀ Ազգային Ժողովի 2015 թ. դեկտեմբերի 21-ի նիստում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» և հարակից այլ օրենքների նախագծերի քննարկման ժամանակ իր ելույթում պատգամավոր Գուրգեն Արսենյանը մեղադրել է Ճանապարհային ոստիկանությանը Երևան քաղաքի Բարեկամության հրապարակում ճանապարհային երթևեկությունը սխալ կազմակերպելու, այն է՝ ճանապարհային նշանները ոչ ճիշտ տեղադրելու մեջ, ինչի հետևանքով արգելվել է

Հայաստան կապիտալի ներհոսքն ու արտահոսքը

Ռուսական ուղղակի ներդրումները մեր տնտեսությունում նվազել են 70 տոկոսով՝ այս տարվա առաջին երեք եռամսյակներին՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ Սա երևում է Ազգային վիճակագրական ծառայության վերջերս հրապարակած տվյալներից։ Նախորդ տարվա 48.7 միլիարդ դրամի փոխարեն այս տարվա հունվար-սեպտեմբերին Ռուսաստանից եկող ուղղակի ներդրումները կազմել են 14.4 միլիարդ դրամ։ Դրամով արտահայտված ընդհանուր օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ), սակայն, աճ

Հայկ Խանումյան. Սերժ Սարգսյանի ելույթը «հուսահատությունից» ծնված խոսքեր էին. «Հրապարակ»

Ժամանակի ընթացքում բոլորիս համար է պարզ դարձել, որ ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ հայկական հարցերի վերաբերյալ՝ եթե չասենք թշնամական, ապա ոչ բարեկամական դիրքորոշում են ունեցել:

Սահմանի պատերազմն ու կոռուպցիայի քաղցր պտուղը. «Ժամանակ»

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ մենք այլևս ունենք ոչ թե հրադադար, այլ փաստացի պատերազմ, որն ընթանում է հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում: Ըստ էության, պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի այդ բնորոշումը ներկայումս շատ դժվար է վիճարկել, և կարող ենք խոսել ընդամենը ընթացող պատերազմի, այսպես ասած, տեսակի կամ տարբերակի

Անանաս ծախե՞մ, թե՞ դպրոց գնամ

«Էժան անանասնե՛րը, գնեք էժան անանասնե՛ր». երեկ այս 7-8 տարեկան երեխան «Սուրմալուի» եւ «Փեթակի» մոտ անցորդներին խնդրում էր, որ իրենից ընդամենը 2000 դրամով անանաս գնեն: Նա փորձառու առեւտրականի հմտությամբ բանակցում էր գնորդների հետ, համոզում, խնդրում: Ցրտից մատները կարմրել, ճաքել էին: 9-ամյա Վազգենն էլ Մալաթիայի շուկայում էր խնդրում, որ իրենից կգ-ը 550 դրամով նարինջ գնեն, վերջանա, գնա

Ղարաբաղում իրավիճակը պայթունավտանգ է, նույնիսկ նախագահների հանդիպումից հետո. «Ամերիկայի Ձայն»

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը դրական է գնահատվում ամերիկացի վերլուծաբանների կողմից, նրանք, սակայն, չեն բացառում Ղարաբայան պատերազմի վերսկսման հավանականությունը։ Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի  կայքում

Ուկրաինայում հայազգի դատախազի են սպանել. Uapress

Ուկրաինական «Uapress» կայքը հաղորդում է, որ երեկ կրակ է բացվել Ենակիևոյի միջշրջանային դատախազ հայազգի Հարություն Դանիելյանի «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենայի վրա, ինչի արդյունքում վերջինս մահացել է: Հաղորդվում է, որ դատախազին սպանել են նրա ծննդյան օրվանից երկու օր առաջ: Լրագրող Դենիս Կազանսկին այս առիթով տեղեկացրել է, որ դեպքը տեղի է ունեցել «Դոնեցկի Ազգային Հանրապետության» տարածքում՝ Շախտյորսկ քաղաքում:

ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր. «Ոչ միայն հրանոթներով են կրակում, այլեւ տանկեր են երեւում սահմանին». «Հրապարակ»

Հիմա փաստ է, որ այստեղ խաղաղության եւ նույնիսկ հարաբերական խաղաղության մասին խոսք լինել չի կարող, այստեղ պատերազմական իրավիճակ է:

«Մի կտոր ջերմություն»՝ Ամանորին ընդառաջ

Բարի ավանդույթի համաձայն` Երևանի քաղաքապետարանի կողմից Ամանորին ընդառաջ անցկացվում է «Մի կտոր ջերմություն» խորագրով սոցիալական նշանակության ակցիան: Այս տարի ևս Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների աշխատակցուհիները միաժամանակ այցելել են Երևանի թիվ 1 և Նորքի տուն-ինտերնատներ, ինչպես նաև անօթևանների ժամանակավոր կացարան և հյուրասիրել իրենց ձեռքերով պատրաստած թխվածքները: «Արդեն երկրորդ տարին անընդմեջ այս մտահղացումը բոլորիս համախմբում

 ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ

Էս պետությունը բժշկին քիչ է վճարում, ուսուցչին քիչ է վճարում, բոլորին քիչ է վճարում, որպեսզի խնայված միջոցներով Իսլամական պետության դեմն առնի:

Առանց տեղումների եղանակ՝ հանրապետության ամբողջ տարածքում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Մարզական լրագրողները Հայաստանի լավագույն մարզիկ ճանաչեցին Արթուր Ալեքսանյանին

Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվեցին 2015 թ. մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները : Հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող, առնվազն յոթ տարվա աշխատանքային փորձ ունեցող 34 լրագրողներ : Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել աշխարհի չեմպիոն , հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին : Ստորև ներկայացնում ենք 2015 2 թվականի 10 լավագույն մարզիկների անվանացանկը

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց

Դեկտեմբերի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած զինված բախումների ընթացքում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: Ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է նաև ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանքներ /58 արկ/, 82 միլիմետրանոց ականանետ և ՀԱՆ-17 տիպի նռնականետ: ՊԲ առաջապահ

Մեծամասնության եւ փոքրամասնության ստանդարտները

Ամենահիմար բանը, որը կարող է անել բանական մարդը, վիճելն է: Բայց հիմարության գագաթնակետն է վիճել պոպուլիստի հետ: Որովհետեւ նրա նպատակն է ոչ թե խնդիրը քննարկելը, այլ իր նմաններին եւ ամբոխին դուր գալը: Ենթադրենք, ես գրում եմ. «Եկեք մայթին չգցենք ծխախոտի մնացորդը»: Կարծես թե միանգամայն նորմալ, բանական կոչ է: Բայց պոպուլիստը դրան հրաշալի «հակափաստարկ» է գտնում:

Բաղանիսը գնդակոծվում է

Կրակն այժմ շարունակվում է

ՀՀ ոստիկանությունից 2000 եվրոյի չափով բարոյական փոխհատուցում են պահանջում

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանն ընդդեմ ոստիկանության հայցով դատավճիռը կհրապարակվի հունվարի տասներկուսին: Լեւոն Բարսեղյանը պահանջում է ոստիկանությունից բարոյական վնասի փոխհատուցում մոտ երկու հազար եվրոյի չափով: Հիշեցնենք, որ Լեւոն Բարսեղյանի հայցը 2012-ի սեպտեմբերի 21-ին բերման ենթարկվելու գործի շարունակությունն է: Բարսեղյանը անկախության շքերթի ցուցարարներից էր ու բողոքում էր օտար զորքի, օտար դրոշի առկայությունից:  Նրան այդ

Նարեկ Ավետիսյանը և Յորգեն Միդելմանը համատեղ ցուցահանդես կունենան

«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախաձեռնությամբ hաջորդ տարի Երևանում տեղի կունենա նկարիչ Նարեկ Ավետիսյանի և գերմանացի նկարիչ Յորգեն Միդելմանի «Ներքին օրինակներ» խորագրով համատեղ ցուցահանդեսը: «Վերացական արվեստը շատ արվեստագետների համար կոնկրետ արվեստ է: Ասելով վերացական՝ մենք նկատի ունենք ներքին իրականության պատկերումը, անտեսանելին տեսանելի դարձնելու մղումը: Եվ հաճախ այդ ուղին անցնելով՝ արվեստագետները գալիս են ինչ-որ բանաձևերի: Երևի, իմ անցած

Հայ բեռնափոխադրողների հոգսը թեթեւացնում են

Կառավարության դեկտեմբերի 24-ի նիստին տրանսպորտի եւ կապի նախարարությունը ներկայացնելու է մի նախագիծ, ըստ որի, զգալիորեն թեթեւացվելու է հայ բեռնափոխադրողների հոգսը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տարածքներում: Նախագծով առաջարկվում է «ՀՀ տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1226-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետեւյալ փոփոխությունները՝ 1) 4-րդ կետի 5-րդ ենթակետում «մաքսային ընթացակարգ»

«Նրանք բարձրացրել են համակարգային խնդիրներ, դրանք մեկ օրվա լուծման խնդիր չեն». Հովհաննես Սահակյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը վաղը կայցելի հացադուլ սկսած ցմահ ազատազրկման դատապարտվածներին, նրանց հորդորելու դադարեցնել հացադուլը: «Կփորձեմ նրանց հետ որոշ հարցեր քննարկել: Նրանք բարձրացրել են համակարգային խնդիրներ, դրանք մեկ օրվա լուծման խնդիր չեն: Ընթացքում կփորձենք վերանայման, շտկելու բարելավելու կարիք ունեցող բոլոր հարցերը բարելավել ու շտկել»,- ասաց պատգամավորը: Հովհաննես Սահակյանն այսօր ընդունել է ցմահ ազատազրկման

Կվերականգնվեն լուսանկարչի ոչնչացրած լուսանկարները. (Ֆոտոշարք)

«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախաձեռնությամբ 2016 թվականին Գերմանիայի Ուբեռլինգեն քաղաքում կբացվի «Ժամանակի ստվերներ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը: Կներկայացվեն 20-րդ դարի վերջին երեք տասնամյակների նշանավոր լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի աշխատանքները: «Լուսադարան» հիմնադրամի հիմնադիր նախագահ, արվեստի քննադատ Վիգեն Գալստյանի փոխանցմամբ՝ ցուցահանդեսը ներկայացնելու է Գագիկ Հարությունյանի ստեղծագործական ուղին՝ 1970-ականների սկզբից մինչև 1990-ականների վերջը: Ընդհանուր առմամբ, կցուցադրվի 190 աշխատանք: Կտպագրվի նաև պատկերագիրք,

«Գոնե skype-ով թույլ տվեք խոսել ցմահ ազատազրկվածների հետ». Նաիրա Զոհրաբյան

Ցմահ ազատազրկվածը կա՛մ կնոջ հետ պետք է չհանդիպի, կա՛մ երեխաներից մեկի հետ:

Գյումրին հռչակվեց երիտասարդական մայրաքաղաք. խորհրդանշական բանալին քիչ հետո կհասնի Գյումրի. (Ֆոտոշարք)

Այսօր գյումրեցի երիտասարդները մեծ ներկայացուցչական կազմով՝ Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանի գլխավորությամբ, մեկնել էին Ստեփանավան՝ 2016 թվականի տարվա երիտասարդական մայրաքաղաք ճանաչված Գյումրու բանալին ստանալու: Նրանց կազմում են ակտիվ երիտասարդական կառույցների՝ «Ծիրանափող» հ/կ-ի, «Գյումրու ուսանողական խորհուրդ» հ/կ-ի, «Սուրբ Յոթվերք եկեղեցու երիտասարդաց միության», ինչպես նաեւ երիտասարդական մայրաքաղաքի համահայցատու՝Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչներ ու երիտասարդական ոլորտի փորձագետ Տիգրան Պետրոսյանը: Այս պահին

Մշակույթների երկխոսությունը կշարունակվի նաև գալիք տարում

Անցնող տարվա ընթացքում «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը 11 նախագիծ է իրականացրել: Դրանցից 3-ը նվիրված են եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և կազմակերպվել են Հայաստանից դուրս: Առաջինը Տիգրան Կիրակոսյանի «Ձայներ անցյալից» խորագրով անհատական ցուցահանդեսն է եղել, որն անցկացվել է Գերմանիայի Հալլե քաղաքում: Երկրորդը հոկտեմբերին Փարիզում կայացած «100 տարի, 100 արվեստագետ» ժամանակակից արվեստի տոնավաճառ-աճուրդն է եղել, որտեղ հիմնադրամի

Զինծառայողի ինքնասպանության գործով պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, զինծառայողի տրամադրության անկման պատճառները։ Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2015թ. նոյեմբերի 27-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, զորամասի

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930