Օրվա լրահոսը

ՑԱՍՈՒՄԻ ՕՐԸ

Գերմանիայի քաղաքներում կայացած մայիսմեկյան ցույցերի ժամանակ անսպասելիորեն փողոց դուրս եկան նեոնացիստները: Դա պատասխան գործողություններ առաջացրեց եւ թույլ տվեց որոշ քաղաքական գործիչների ենթադրել, որ երկրին լուրջ սոցիալական ցնցումներ են սպասվում եւ հնարավոր է՝ նույնիսկ անցած դարի 30-ական թվականների իրադարձությունների կրկնությունը: Դորտմունտ քաղաքում նեոնացիստները հարձակվեցին արհմիությունների կազմակերպված հանրահավաքի մասնակիցների վրա, որի արդյունքում անկարգություններ սկսվեցին: Ձերբակալվել են մի

ՎՐԵԺ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՂԱՎՆԻ ՏԱՏԻԿԻՆ (պատմվածք) «Էլ ինչո՞ւ ես քարը թողնում քարի վրա, քա՛ր աշխարհ». բանաստեղծական այս տողը Ավետիք Իսահակյանը խլեց ժողովրդի շուրթերից եւ Աղավնի տատիկին հանձնեց շատ ու շատ տարիներ առաջ, երբ նա հայոց լեզվի ուսուցչուհի էր գյուղական դպրոցի տարրական դասարաններում։ Այդ տողով էր սկսվում եւ ավարտվում նրա մանկավարժական կենսագրությունը։ Եվ պատահական չէ, որ Հայաստան աշխարհի

«Եվրատլանտյան ինտեգրումն ազգային անվտանգության սկզբունքներից մեկն է»

Հարցազրույց «Հանրապետական այլընտրանք» հասարակական միավորման համահիմնադիր Էրկին Գադիրլիի հետ – Ադրբեջանում կա՞ երկրի համար հրատապ խնդիրների լուծման գործում եվրոպական եւ միջազգային այլ կազմակերպությունների հնարավորությունների ու դերի ադեկվատ ընկալում: – Ավելի շուտ՝ ոչ, քան՝ այո։ Դա բացատրվում է մի քանի գործոններով։ Չեն գործում պաշտոնապես հայտարարված հանրապետական ինստիտուտները, էապես սահմանափակված են քաղաքական եւ տնտեսական ազատությունները, գործնականում չկան

«ԵՎՐԱԻՆՏԵԳՐՎՈՂ» ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ

Որքան էլ տարբեր լինեն Հայաստանի ու Ադրբեջանի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության դրդապատճառները, երկու երկրներն ունեն մեկ ընդհանրություն: Դա ղարաբաղյան հակամարտության մեջ իրենց դիրքորոշումները այդ հարթակներում պաշտպանելու ու առաջ տանելու խնդիրն է: Ի՞նչ դերակատարություն ունեն միջազգային կազմակերպությունները հակամարտության հետագա զարգացման մեջ, կապվո՞ւմ են, արդյոք, եվրոպական ատյանների հետ առնչությունները Հայաստանի եւ Ադրբեջանի անվտանգության ապահովման հետ: Ստորեւ բերվող

հայտարարություն

  Ապրիլի 16-ին ջավախահայ ազգային գործիչ «Միասնական Ջավախք-ժողովրդավարական դաշինք» հ/կ-ի նախագահ Վահագն Չախալյանին Թբիլիսիի թիվ 8 կալանատանը դաժան ծեծի են ենթարկել: Բռնությունն իրականացրել են կալանավայրի վրացի աշխատակիցները: Հարձակվողները դիմակավորված չեն եղել, ինչը վկայում է, որ նրանք բարձր մակարդակով ապահովագրված են եղել եւ հովանավորվել են վրացական իշխանությունների կողմից: Վահագն Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը եւ վրացի իրավապաշտպան

ԷԼ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ԿՈՆՅԱԿ ԽՄԵԼ

Այս տարվա ընթացքում Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 36,8%-ով: Նշենք, որ մինչ այս, տարեցտարի կոնյակի արտադրման ծավալների միայն աճ է գրանցվել: Հայկական կոնյակը արտահանվում է հիմնականում Ռուսաստան եւ Ուկրաինա, որտեղ էլ, պայմանավորված սպառման ծավալների կտրուկ անկմամբ, նվազել է մի շարք ապրանքների, այդ թվում՝ նաեւ կոնյակի պահանջարկը: Նշենք նաեւ, որ, պաշտոնական տվյալներով, 2009-ի առաջին 3 ամիսներին

ԳՆԱՃ՝ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Այս տարվա մարտ- ապրիլ ամիսներին Հայաստանում ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 6,6% ընդհանուր գնաճ: Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության, սա հիմնականում պայմանավորված է կենցաղային տեխնիկայի, կահույքի, լվացող միջոցների եւ դեղորայքի թանկացմամբ: Օրինակ, դեղամիջոցները նշված ժամանակահատվածում թանկացել են 10,4%, իսկ տեխնիկան՝ 2,9%-ով: Մինչեւ 2,3% աճ է արձանագրվել նաեւ շինանյութի, հագուստի, կոշկեղենի, գորգեղենի, ոսկերչական ապրանքների եւ գրենական

5 միլիոնը ոչ մեկին չի հասել ՀԴՄ կտրոններով իրականացվող վիճակահանության արդյունքում դարձյալ 5 մլն դրամի շահում չի գրանցվել: Պետական եկամուտների կոմիտեի տեղեկացմամբ, ապրիլի 3-ին կայացած երրորդ վիճակահանության արդյունքում 1168 քաղաքացի շահել է 5-հազարական դրամ, 191 քաղաքացի՝ 20-հազարական, իսկ 28 քաղաքացի՝ 50-հազարական դրամ: Բացի այդ, 1387 շահողի տրամադրվել է բոնուս՝ շուրջ 11 մլն 200 հազար դրամի

Տեղակալներին պատշոնանկ է արել

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, երեկ Դավիթ Երիցյանը ազատվել է տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալի, իսկ Հակոբ Մաթիլյանը՝ բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնից: Վարչապետի որոշմամբ, աշխատանքից ազատվել են նաեւ մի քանի մարզպետների տեղակալներ: Արարատի փոխմարզպետի պաշտոնից ազատվել է Արտակ Չոբանյանը, Գեղարքունիքի փոխմարզպետի պաշտոնից՝ Արտաշես Նիկոյանը, իսկ Լոռու փոխմարզպետի պաշտոնից՝ Զոհրաբ Թորոսյանը: Նշենք, որ բոլոր պաշտոնյաներն էլ ՀՅԴ

Խոզի մսից խուսափում են

Արդեն մեկ շաբաթ է, ինչ մարդիկ հրաժարվում են շուկաներից խոզի միս գնել: Պատճառն այն չէ, որ խոզի միս չկա, կամ այն շատ թանկ է, պարզապես մարդիկ խուճապի մեջ են եւ կարծում են, որ միսը կարող է վարակված լինել: Այս մասին գրում է «Ա1+»-ը: Մսավաճառ Համլետը լրագրողին պատմել է, որ նախորդ շաբաթվանից Արամուսի իր գործընկերներին խոզի

ԽՈՇՈՐՆԵՐԻՆ ՍՏԻՊԵԼ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼ «ՍՏՎԵՐԻՑ»

Չնայած հանրապետությունում ներկրման եւ իրացման ծավալների անկմանը, այս տարվա առաջատար խոշոր հարկատուները առեւտրի ոլորտի ընկերություններն են: Պետեկամուտների կոմիտեի կողմից հրապարակված այս տարվա առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկը թերեւս զարմացրել է առաջին հերթին հենց կոմիտեի պաշտոնյաներին: Անպտուղ հայտարարությունների փոխարեն, նրանք արդեն կարող են փաստերով խոսել ու բարձրաձայնել, որ խոշոր բիզնեսին ստվերից հանելու եւ հարկային դաշտ բերելու

Սադրիչ փորձ

«Գերի ադրբեջանցի զինվորի նկատմամբ «խոշտանգումների» վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետի հայտարարությունները հանդուգն սուտ է եւ զրպարտանք»: Այդ մասին «Արմինֆոյին» ասել է Հայաստանի գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը: «Մենք գործ ունենք Հայաստանի իշխանությունները եւ մեր Պետհանձնաժողովը հեղինակազրկելու ազերիների հերթական սադրիչ փորձի հետ: Շատ հետաքրքիր է իմանալ,

Բելգիացիները շիշ են հավաքում

Բելգիացիները որոշել են տնտեսական ճգնաժամի պայմաններում փող վաստակել պլաստիկ շշերը հանձնելու միջոցով: Այս մասին հայտնում է «Tert. am»-ը՝ հղում անելով արտասահմանյան լրատվամիջոցներին: Բելգիացիները հավաքած շշերը վաճառում են հարեւան Հոլանդիայում, որտեղ յուրաքանչյուր շշի համար սուպերմարկետներում տեղադրված հատուկ սարքերի միջոցով ստանում են 25 եվրոցենտ: Լրատվամիջոցի փոխանցմամբ, Հոլանդիայում մեկ պլաստիկ շշի արժեքը ներառված է խմելու ջրի գնի մեջ,

Դիաբետոնը եկել է

Վերջերս «Առավոտին» էին դիմել մի խումբ քաղաքացիներ՝ դժգոհելով, որ չեն կարողանում պոլիկլինիկաներից պետպատվերի շրջանակներում իրենց հասանելիք դեղորայքը ստանալ: Խոսքը, մասնավորապես, շաքարախտով հիվանդ մարդկանց համար նախատեսված դիաբետոն դեղի մասին էր: Այս հանգամանքը բժիշկները պատճառաբանել են նրանով, որ դիաբետոն դեղը վերջացել է, ուստի հիվանդները պետք է միառժամանակ դիաբետոնը փոխարինեն գլիբենկլամիդով, ինչը հիվանդները հրաժարվում են ընդունել: Դիաբետոնի դեֆիցիտը

ՔԱՂԱՔԸ ԿԱՆԱՉԱՊԱՏԵԼՈՒՆ ԴԵ՞Մ ԵՆ

Քաղաքային իշխանությունները գտնում են, որ Երեւանում բավականաչափ կանաչ զանգված կա Վերջին տարիներին Երեւանի քաղաքային իշխանությունների կողմից իրականացվող կանաչապատման աշխատանքները սահմանափակվում են ընդամենը օրեցօր պակասող ծառերի սեզոնային էտմամբ եւ գարնանը քաղաքի որեւէ ծայրամասում իրականացված PR ծառատունկով: Ընդ որում, որպես կանոն, նորատունկ ծառերը, պատշաճ կերպով չոռոգվելով, կարճ ժամանակ անց չորանում են եւ ծառատունկից որպես հուշ մնում են

Ադրբեջանցիներն ունեն վատ հիշողություն եւ հիվանդ երեւակայություն

Հիշեցում մարդասպան Ռամիլ Սաֆարովի մասին Մայիսի 1-ին ադրբեջանական կայքերից մեկում հայտնվեց հերթական լացակումած պատմությունն այն մասին, թե իբր խեղճ ու անմեղ ադրբեջանցիներին ու թուրքերին, ինչու չէ՝ նաեւ աշխարհի մնացած բոլոր ազգերին հայերը Եվրատեսիլի օրերին կահաբեկեն: Թե իբր Մոսկվայում կազմակերպելիք ահաբեկչությունը հայերը կօգտագործեն՝ եւս մեկ անգամ աշխարհին հիշեցնելու իրենց մասին, ցեղասպանության մասին եւ այլն: Գրվածին հակադարձեց

ՉՍՏԱՑՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում երեկ կայացած ընտրությունները… չկայացան Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Առավոտի» մայիսի 1-ի համարում, երեկ պիտի կայանային ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկանի ընտրությունները: Հաշվի առնելով, թե ինչ հետաքրքիր զարգացումներ էին եղել մինչ ընտրությունները՝ սպասելի էր, որ ընտրության օրն էլ միապաղաղ չի ընթանա: Հիշեցնենք, որ դեկանի պաշտոնին հավակնում էին երեքը՝ արեւելագիտության ֆակուլտետի ներկայիս դեկան, բանասիրական գիտությունների

Ինչո՞ւ ոչ՝ կին քաղաքապետ

ՕԵԿ-ը Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջարկելով Հեղինե Բիշարյանին՝ համոզված է, որ եթե կինը կարողանում է տուն պահել եւ երեխաներ դաստիարակել, ուրեմն կարող է լինել ամենալավ քաղաքապետը: Քարոզարշավի առաջին օրը «Օրինաց երկիր» կուսակցությունը սկսեց «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում՝ ներկայացնելով իր համամասնական ցուցակի անդամներին եւ կուսակցության նախընտրական ծրագիրը: Ծրագիրը ներկայացրեց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն անձամբ: Նա ամենայն

«ՈՐ ՄԵՐ ՎԱՂՎԱ ՕՐԸ ԱՎԵԼԻ ԿԱՅՈՒՆ, ԱՎԵԼԻ ԲԱՐԳԱՎԱՃ ԼԻՆԻ»

Արաբկիրում հայտարարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ հավելեց. «Դա ես եմ ասում, իմացեք, որ մեր խոսքը գործ է» «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը սկսեց Երեւանի Արաբկիր համայնքից: Կիրակի օրը Մերգելյան պուրակին հարող հրապարակում ԲՀԿ-ն ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը, իր համամասնական ցուցակի առաջին-երկրորդ դեմքերին: Հանրահավաքին ներկա էին նաեւ հայ էստրադայի երգիչներից մի քանիսը, ովքեր մինչ հանրահավաքի

ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄՔԸ

Եվրոպայի երիտասարդ քաղաքական գործիչների ոչ պաշտոնական հավաքի ժամանակ՝ մայիսի 2-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, թե ԼՂ խնդրի լուծումը «մենք տեսնում ենք փոխզիջումների հիման վրա, միայն ու միայն խաղաղ ճանապարհով, տեսնում ենք խնդրի հետագա լուծումը միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների համատեքստում: Գտնում ենք, այո՛, որ այս խնդիրը կարող է լուծվել տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման, ուժի

Խոսքից հետ կանգնեցին

ԼՂՀ Ազգային ժողովի վերջին նիստի ժամանակ պատգամավորները մի շարք հարցեր են ուղղել արտգործնախարարին՝ կապված ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումների հետ: Խոսվել է նույնիսկ Հայաստանին՝ Ղարաբաղի անունից բանակցելու համար պատասխանատվության ենթարկելու մասին: Նիստում հնչած հայտարարությունների շարունակությունը, թերեւս, եղավ այն, որ պատգամավորները, lragir.am-ի տվյալներով, շուրջ 20 հոգի, հանդես են եկել նախաձեռնությամբ՝ երեկ արտահերթ նիստ հրավիրելու համար, եւ

Մամուլի ազատությունը՝ Հայաստանում

Մայիսի 3-ին միջազգային հանրությունը նշեց Մամուլի ազատության համաշխարհային օրը Այս կարեւոր առիթով Միացյալ Նահանգների կառավարությունն ամեն տարի անդրադառնում է այն նշանակալի դերակատարմանը, որ ազատ ԶԼՄ-ներն ունեն ժողովրդավարության կայացման ասպարեզում, ու տուրք է տալիս այն զոհողություններին, որ կատարվում են հանուն անկախ ԶԼՄ-ների կայացման՝ Հայաստանում եւ ողջ աշխարհում: Մամուլի ազատությունն ամուր քաղաքացիական հասարակության, առողջ ժողովրդավարության եւ կոռուպցիայի

Ի՞ՆՉ ՇՏԿՈՒՄՆԵՐ Է ԱՐԵԼ ՀՅԴ-Ն ԻՐ ՊԱՀՎԱԾՔՈՒՄ

Կոալիցիայից ընդդիմություն անցած Դաշնակցության քարոզարշավի մեկնարկին չհնչեցին նախկինից տարբեր հայտարարություններ: Ապրիլի 27-ին, երբ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասուլիսում հրապարակեց Դաշնակցության հայտարարությունը կոալիցիային մասնակցությունը դադարեցնելու մասին՝ նաեւ ասաց. «Քաղաքային ընտրությունների հետ կապված առանձին որոշումները դեռ կկայացնենք, որովհետեւ արդեն նոր տեղում նոր դերակատարությամբ ենք հանդես գալու: Սա, իհարկե, կնշանակի շտկումներ մեր պահվածքի մեջ»: Երեկ «Մոսկվա»

ՄԵՐ ԶԵՆՔԸ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆ Է

Երեկ Արաբկիր համայնքում հայտարարեց Արամ Սարգսյանը Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը Հայ ազգային կոնգրեսը սկսեց Երեւանի Արաբկիր համայնքից եւ այն հույսով, որ այն պսակվելու է հաղթական ավարտով: Արաբկիրցիների հետ Կոնգրեսի հանդիպումը տեղի ունեցավ համայնքի թաղապետրանին հարող զբոսայգում, որը դեռ հանդիպումից կես ժամ առաջ արդեն մարդաշատ էր: Արաբկիրցիների հետ հանդիպումը վարեց ՀՀՇ վարչության անդամ, Կոնգրեսի՝ Արաբկիր համայնքի

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԻ

«Առավոտի» ունեցած տեղեկություններով, Հայաստանը չի մասնակցի մայիսի 6-ից հունիսի 1-ը Վրաստանում կայանալիք «Cooperative Longbow 09/Cooperative Lancer 09» ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Թերթի աղբյուրների համաձայն, նման քայլի պատճառն այն է, որ ապրիլի 29-ին Բրյուսելում կայացած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի մամուլի ասուլիսում վերջինս հանդես եկավ հայտարարությամբ, որով սատարում էր Ադրբեջանի տարածքային

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք ութերորդ Գլուխ վեցերորդ  ԱՆԲՆԱԿԱՆ ՈՒ ԱՆԲԱՆԱԿԱՆ ՄԱՀԸ  Եվ Երվանդը նորից Լեւոնի էջը բացեց, պատկառանքով նայեց Լեւոնի նկարին ու ասաց՝ «տանեմ կարդամ՝ էլի կբերեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «կարաս չբերես. ես մի քանի անգամ կարդացել եմ», եւ Երվանդը ժպտալով ասաց՝ «վեպդ էլ կկարդամ», եւ ես հարցրի՝ «հեչ չես կարդացե՞լ», եւ Երվանդն ասաց՝ «ինչքան

Պարզիր դա քեզ համար

Դու ստեղծագործո՞ղ անձնավորություն ես: Պարզիր՝ լրացնելով այս թեստը: 1. Քեզ պատմածին որեւէ բան ավելացնո՞ւմ ես՝ պատմելով ընկերներիդ. ա) այո- 10, բ) երբեմն- 5, գ) երբեք-0։ 2. Մենակություն սիրո՞ւմ ես. ա) ոչ- 0, բ) այո- 10, գ) միայն՝ երբ տխուր եմ- 5։ 3. Երազներ տեսնո՞ւմ ես. ա) այո- 10, բ) ոչ- 0, գ) այո, բայց ոչ

Ռոքը ներդաշնակություն չունի

Ռոք երաժշտությունն ամբողջ աշխարհում սկսեց տարածվել ու ճանաչում ձեռք բերեց 1950-ականներին: Հայաստանում մարդիկ ռոք սկսեցին լսել ավելի ուշ: Այսօր էլ ռոքը մեզ մոտ համարվում է հասարակության մի մասին հասանելի երաժշտություն: Ռոք երաժշտության առաջացման համար կոնկրետ թվական չի նշվում, այլ պարզապես ասվում է՝ 1950-ականներ: Այս երաժշտությունն առաջին անգամ մարդիկ լսեցին Նյու Յորքի ռադիոկայաններից մեկով: Ալեն Ֆրեդ

Ա՜խ, մեր զգացմունքային մամուլը

Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է: Երեկ այդ առիթով Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանն ասաց. «Հայաստանյան մամուլում գերակշռում է զգացմունքային խոսքը, իսկ գիտակցական խոսքը գտնվում է սահմանափակված վիճակում»: Ըստ Խ. Մարոզյանի, գիտակցական խոսքը Հայաստանում ազատ չէ՝ երկու պատճառով. «Գիտակցական խոսքը իրադրության փոփոխություն կարող է բերել, սակայն ոչ բոլորն են պատրաստ դրան

Տղամարդիկ վախենում են

Գիտականորեն ապացուցված փաստ է այն, որ տղամարդիկ ավելի շատ են վախենում ծերանալուց, քան կանայք: Չնայած ենթադրվում է, որ պետք է հակառակը լիներ, բայց այդպես չէ: Ամեն դեպքում, եթե կանայք վախենում են նրանից, որ տարեցտարի խամրում է իրենց գեղեցկությունը, ապա տղամարդիկ հայտնվում են դեպրեսային իրավիճակների մեջ՝ նույնիսկ այն մտքից, որ տարիների ընթացքում իրենց մոտ թուլանալու է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031