Օրվա լրահոսը

«Երկու նախագահներն էլ պատասխանատու են»

«Ազատություն» ռ/կ-ի վաշինգթոնյան թղթակից Ջուլի Քորուինը հունիսի 29-ին զրուցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք կրճատումներով: «Ազատություն».- Հայկական եւ ադրբեջանական ծառայությունների իմ գործընկերներին հետաքրքրում է, թե որքանո՞վ է ձեզ զարմացրել տարածաշրջանում հարցազրույցի հարուցած իրարանցումը: Բրայզա.- Ճիշտն ասած՝ ինձ դա չի զարմա ցրել, քանի որ մենք գիտեինք, համանախագահները գիտեին, որ

«ՎԵՆԴԵՏԱՅԻ» ԱՐՄԱՏՆԵՐԸ

Իրավապահներն իրենց անգործությամբ ինքնադատաստաններ են սադրում Հունիսի 22-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած սպանությունից հետո մամուլի առաջին արձագանքների առանցքն այն էր, որ Հայաստանում շարքային քաղաքացին անվտանգ ու պատահական փամփուշտի զոհ դառնալուց երաշխավորված չի կարող լինել։ Տեղի ունեցող սպանությունները, մասնավորապես հանրությանը ոչ անհայտ գործիչների կամ նրանց յուրայինների մասնակցությամբ, իրավապահ մարմինների անգործության կամ քրեածին տարրերի դեմ պայքարելու փոխարեն

ՀԱՎԱՏԱԼ ԱՄՆ ԿՀԳ-Ի՞Ն, ԹԵ՞ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀԱՎԱՏԱԼ ԱՄՆ ԿՀԳ-Ի՞Ն, ԹԵ՞ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՄՆ կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀԳ) պաշտոնական կայքի (տես՝ https://www. cia.gov/cia/ publications/factbook/geos/am.html) Հայաստանի մասին փաստագրական տեղեկատվության էջում գրված է, որ Հայաստանի բնակիչների թիվը 2006-ի տվյալներով 2 միլիոն 976 հազար 372 է: Այս թիվը խիստ հակասում է ՀՀ իշխանությունների հրապարակած վերջին՝ 2001-ին անցկացրած մարդահամարի արդյունքներին: Ըստ ՀՀ պաշտոնական տվյալների, Հայաստանում բնակվում

Նախանձելի հետեւողականություն

Ռուբեն Թորոսյանը շարունակում է խոսել 2005-ի հանրաքվեի անօրինականությունների հետեւանքների մասին: Երեկ «Ազգային միաբանության» գրասենյակում գումարվել է «Հանրաքվեի օրինականությունը վերահսկող» հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում է եղել հանրաքվեի անօրինականության հետեւանքների մասին հարցը: Նիստին չեն մասնակցել «Նոր ժամանակներ»-ի եւ ՀԺԿ-ի ներկայացուցիչները, իսկ կոալիցիայի եւ ՄԱԿ-ի անդամներն էլ չեն արձագանքել հրավերին: «Հանրաքվեի օրինականությունը վերահսկող» հանձնաժողովն այս տարվա ընթացքում

ԱՅՍ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՐՈՇ ՉԷ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

Հայերի նկատմամբ բռնությունների վերաբերյալ ՌԴ փոխարտգործնախարարի այս խոսքերն է մեջբերում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը: – Մանրամասնեք, խնդրեմ, Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի գերատեսչությունների խորհրդակցությունների վերաբերյալ պաշտոնական այն տեղեկությունը, թե հայկական կողմը ստացել է ռուսական կողմի հավաստիացումները, որ ձեռք են առնվել անհրաժեշտ բոլոր քայլերը հետագայում նման երեւույթների, այն է՝ հայերի նկատմամբ բռնությունների կրկնումը

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԻՐ ԱԹՈՌԻՑ»

Ասում է Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, որը նաեւ վստահ է, թե ընդդիմությունն էլ պետք է պատրաստ լինի վերցնել այդ իշխանությունը: – Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս եք գնահատում համանախագահների հայտարարությունը, թե իրենք այլեւս լվանում են ձեռքերը՝ Ղարաբաղի հարցի լուծումը թողնելով կողմերին: – Այդ հայտարարությամբ համանախագահները ցույց տվեցին, որ իրենց համբերության բաժակը լցված է եւ

Ի՞նչ են գրում ջահելները

Ծաղկաձորում հունիսի 28-ին մեկնարկած Երիտասարդ գրողների երկրորդ համահայկական համաժողովի ընթացքում վերջիններս ավագ գրչակիցների հետ քննարկեցին երիտասարդական գրական դաշտում գոյություն ունեցող խնդիրներ։ Այս առումով այլ է իրավիճակը Սփյուռքում։ «Ցավոք, Պոլսի, ԱՄՆ-ի, եվրոպական գաղթօջախներում երիտասարդները դարձել են օտարագիր: Բեյրութում վերջերս հնարավորություն ունեցանք առնչվելու Միջին Արեւելքի երիտասարդության գրական շրջանակների հետ»,- պատմեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Վրաստանից

«ՏԵՐ ԿԱՆԳՆԵՔ «ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻՆ»

Պետությանը կոչ է անում անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը Ազգային պատկերասրահի Որմնանկարների դահլիճում հունիսի 28-ին ավարտվեց ապրիլի 20-ին մեկնարկած «Ազգային պատկերասրահ» երկրորդ երաժշտական փառատոնը: Փառատոնին, բացի տեղական ճանաչված ուժերից, հրավիրված էին նաեւ նախկին հայաստանցիներ, այսօր արտերկրում ճանաչված անուններ: «Ազգային պատկերասրահ» փառատոնն առանձնացավ մեզանում անցկացվող նման միջոցառումներից առաջինը նրանով, որ այս տարի ստեղծվել էր փառատոնի գեղարվեստական խորհուրդ,

Երիտասարդները չեն հասցրել «փչանալ»

Ընտրություններին պատրաստվեցին «Թռչունների», «Փղերի», «Վարդերի» ու «Ծառերի» կուսակցությունները Ավարտվեցին «Երիտասարդ առաջնորդների ամառային ակադեմիա-2006»-ի պարապմունքները: Ընտրված 30 լավագույն մասնակիցները հոլանդացի փորձագետներ Լիաննե Րաափի եւ Սիմոն վան Մելիքի հետ միասին կազմակերպեցին քաղաքական ընտրություններ Ծաղկաձորում: Երիտասարդերը բաժանվեցին «Թռչունների», «Փղերի», «Վարդերի» եւ «Ծառերի» կուսակցությունների: Նրանք ընտրեցին կուսակցությունների առաջնորդներ, պատրաստեցին ուղերձներ, զինանշաններ, ոմանք նույնիսկ կրծքանշաններ, հրավիրեցին մամլո ասուլիսներ, նկարահանեցին գովազդային

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՇԱՀԱԴԻՏԱԿԱՆ ՇԱՐԺԱՌԻԹՈՎ

ՌԴ ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրղալիեւը նախորդ օրը հանդիպելով հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, տեղեկացրել էր, որ Ռուսաստանում այս տարվա 5 ամիսների ընթացքում 4 սպանություն է եղել: «Սպանություններից 2-ը բացահայտվել է, քննության ընթացքում որեւէ փաստ չի հայտնաբերվել, որը կվկայեր, թե սպանությունները տեղի են ունեցել ազգամիջյան հողի վրա»,- ասել էր նա եւ իբրեւ շարժառիթ նշել էր դրանց

3-4 ամիս՝ առանց ջրի

Անօթեւանների պատճառով գիշերօթիկի երեխաներն էլ են ջրից զրկվել Արդեն քանի տարի է՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքի Հրաչյա Ներսիսյան 3 հասցեում գտնվող երեք գիշերօթիկների շենքում բնակվում է երկրաշարժից տուժած ու անտուն հինգ ընտանիք: Նրանց ու գիշերօթիկների տնօրենների միջեւ անընդհատ վեճեր են ծագում, քանի որ բնակիչները ոչ միայն փաստացիորեն զբաղեցրել են նրանց տարածքը, նաեւ իրենց զգում են ինչպես սեփական

«ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԸ ՄԵԶ ԹԱԼԱՆԵԼ ԵՆ»

Մոտ 5 տարի աշխատելուց հետո «Հայջրմուղկոյուղի» ընկերության նախկին աշխատակիցը նախկին «շեֆի» ցոփ ու շվայտ կյանքի, անտեղի շռայլությունների մասին բարձրաձայնում է: «Ինձ ուղղակի պարտադրեցին քողազերծել այն ընկերության գործունեության առանձին ստվերները, որտեղ ես աշխատել եմ ու բացահայտել նրա վարք ու բարքի արատավոր կողմերը, որոնք ծածուկ են պահվում: Ինձ համար, օրինակ, ներքին խոհանոցի մութ կողմերը փոքր-ինչ լուսավորվեց բոլորովին

ՉՀԱՄԱՁԱՅՆԵՑԻՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԺԱՄԿԵՏԻ՞Ն

ՉՀԱՄԱՁԱՅՆԵՑԻՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԺԱՄԿԵՏԻ՞Ն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի բացահայտումները նաեւ լակմուսի թուղթ էին՝ պարզելու, թե մեր երկրում քանի՞սն են իրականում տեղյակ բանակցային գործընթացի մանրամասներին: Ասենք, խորհրդարանի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը հունիսի 7-ին հայտարարել էր. «Մենք կանցկացնենք կրկնակի հանրաքվե միայն այն պայմաններում, եթե Ադրբեջանը նախապես ասի, որ ինքը ճանաչելու է այդ հանրաքվեի արդյունքները, այսինքն՝ ճանաչելու

Քելբաջարը՝ հանրաքվեից հետո

Մեկնաբանում է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ԶԼՄ-ների խնդրանքով մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հունիսի 22-ի հայտարարությունը՝ ասել է, թե «ներկայումս սեղանի վրա գտնվող սկզբունքների վերաբերյալ հիմնարար փաստաթուղթը ներառում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, տարածքների վերադարձի, փախստականների վերադարձի, անվտանգության, խաղաղապահ ուժերի հարցերը, ինչպես նաեւ ցանկացած այլ հարց, որն անհրաժեշտ է հակամարտության

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ» ՉԻ ԿԱՐՈՂ ԻՐ ԽՈՍՔԸ ՉԱՍԵԼ»

Մեր թերթին տրված հարցազրույցում ասաց համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը – Պարոն Աբրահամյան, ինչո՞վ է պայմանավորված Հանրապետական կուսակցության այսքան շուտափույթ ակտիվացումը, երբ ընտրություններին դեռ բավական ժամանակ կա, եւ թվում է, որ ամռան ընթացքում գոնե քաղաքական դաշտը համեմատաբար պասիվ պետք է լիներ: Ի՞նչն է անհանգստացնում Հանրապետականին, որ այսքան արագ սկսեց ակտիվացման գործընթացը: – Հանրապետական կուսակցությունը միշտ էլ

ՖՐՈՒՍՏՐԱՑԻԱ

ԵԱՀԿ Մինսկի խմբի հիասթափությունն է արձանագրում ԱԺ փոխնախագահ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: – ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի հարցազրույցը եւ համանախագահողների միասնական հայտարարությունը ԵԱՀԿ մշտական խորհրդում դիտարկվում են նաեւ իբրեւ փորձ՝ հասարակությանը ներքաշելու բանավեճի մեջ: – Մեթյու Բրայզայի հանկարծակի ելույթը նախ մի քիչ անփորձություն էր թերեւս. առաջին անգամ էր նա

«ԻՄԱՍՏ ՉԵՆՔ ՏԵՍՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ»

Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ԵԱՀԿ մշտական խորհրդում  Վիեննա, 22 հունիսի, 2006թ. Պարոն նախագահ, Ձերդ գերազանցություններ, տիկնայք եւ պարոնայք. Անցած տարվա նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խումբը զեկուցեց այս խորհրդին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկու կողմերը հակված են բանակցային փուլից անցում կատարել դեպի որոշում ընդունելու փուլ եւ այն, որ հակամարտության կարգավորման պատմական հնարավորություն կա 2006թ.-ին: Վերջին 7 ամիսների

«Առաջնությունը կտայի հայերին»

Ասում է Լոնդոնի Russan Orchestra եւ East European Virtuosi նվագախմբերի գլխավոր դիրիժոր Ջուլիան Գալանտը, ով ծանոթ է նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի սիմֆոնիկ նվագախմբերին: Արտերկրում հայտնի Ջ. Գալանտը համերգներով (որպես դաշնակահար եւ դիրիժոր) հանդես է եկել բազմաթիվ երկրներում: Զրույցի սկզբում նա տեղեկացրեց, որ 1997-ին Վրաստանում, 1999-ին՝ Ադրբեջանում ղեկավարել է տեղի սիմֆոնիկ նվագախմբերը: Մեր ֆիլհարմոնիկի հետ փորձից

ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆԸ

Բարձրաշենի մշակույթի տունը մշակույթի հետ բոլորովին չի ասոցացվում ´³ñÓñ³ß»ÝáõÙ ·ñù»ñÇ Ñ»ï ãáõÝ»Ý:ä³ï³éáïí³Í ¹»ÏáñÝ»ñÝ áõ ÏïáõñÇó µ³óí³Í ³ÝóùÁ §ëÛáõñ黳ÉÇëï³Ï³Ý¦ Ý»ñϳ۳óáõÙÝ»ñ µ»Ù³¹ñ»Éáõ ѳٳñ »Ý ݳ˳ï»ëí³Í:î»ëÝ»ë áñï»±Õ »Ý ÝëïáõÙ ³Ûë ¹³ÑÉÇ×áõÙ ÙÇçáó³éáõÙÝ»ñÇ Å³Ù³Ý³Ï:  Այս օրերին հանրապետությունում անցկացվում է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնը, որի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված: Նման մի միջոցառում կայացել է Արարատ քաղաքում: Բայց, օրինակ,

Տեղը տվել են, հետո՝ հետ վերցրել

Ո՞վ է պատասխան տալու հոգեկան սթրեսի համար Երեկ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ Կարո Բրուտյանի ծնողները, որոնք ցանկանում էին հանդիպել նախագահի օգնական Վիգեն Սարգսյանին: Ըստ նրանց, պրն Սարգսյանը խոստացել էր ընդունել ու լսել իրենց, սակայն հետո ծնողներին տեղեկացրել էին, որ նախագահի օգնականն իրենց ասելիք չունի: Խնդիրը հետեւյալն է: Կ.

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՎԱՐԿԱԾ

Պատճառը Զատիկյանի անվան զբոսայգում կառուցվող սրճարա՞նն էր Հունիսի 22-ին Սեբաստիայի փողոցում կատարված Սեդրակ Զատիկյանի սպանության շուրջ շարունակում են նոր լուրեր ու վարկածներ շրջանառվել: Նախ ասվում է, թե փոխհրաձգություն է եղել եւ իբր Ս. Զատիկյանի մեքենայում եղել են եւս երկու հոգի, որոնցից մեկը մարմնական վնասվածք է ստացել, իսկ մյուսը՝ դիմել փախուստի: Սակայն դա անտրամաբանական է հետեւյալ

Աղվերան մի՛ գնացեք

Մարդիկ թունավորվում են, իսկ մասնագետները չեն կարողանում պարզել՝ ինչից Այս օրերին էլ մարդիկ հանգստանալու նպատակով Աղվերան են գնում եւ քորով, ցանով ու բշտիկներով հետ գալիս: Բժիշկներն այդ երեւույթը բացատրում են մարդկանց օրգանիզմի վրա թունաքիմիկատների ազդեցությամբ եւ առայժմ չեն կարողանում հստակ ախտորոշել, թե այդ քորը, ցանն ու ալերգիան ինչից են, միայն հանգստացնող ու հակաալերգիկ դեղամիջոցներ են

ԽՈՏ ՏՈՒՐ՝ ՋՈՒՐ ՏԱՄ

Արմավիրի եւ Արարատի մարզի մի շարք գյուղերում խմելու ջուրը թանկ գնով վաճառվում է. նույնիսկ տալիս են «նիսյայով» ու փոխանակում ապրանքով: Արդեն քանի տարի է՝ այս երկու մարզերում խմելու ջուրը բիզնեսի միջոց է դարձել: Ջուր ծախողները, առիթից օգտվելով, որ Լեռնագոգ, Քարակերտ, Դալարիկ, Սուրենավան, Ավշար գյուղերում թե՛ խմելու, թե՛ ոռոգման ջուր չկա, թանկ գնով կասկածելի բաղադրությամբ ջուր

ՔԱՐՏԵԶԸ ՏԵՍՆՈՂ Է ԵՂԵԼ

ՔԱՐՏԵԶԸ ՏԵՍՆՈՂ Է ԵՂԵԼ Թվում էր, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտնի բացահայտումները ԼՂ հակամարտության կարգավորման առաջարկների վերաբերյալ այն էին, ինչ գիտեն գրեթե բոլորը՝ մի քիչ ավել կամ մի քիչ պակաս: Բայց երեկ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Գասպարի Սարգսյանը հայտարարել է, որ դա դեռ ամբողջը չէ: «Այս պահին բանակցությունների

Ադրբեջանի պատասխանը

Ադրբեջանի պատասխանը Ի պատասխան նախօրեին ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության հրապարակած հայտարարության, Ադրբեջանի արտգործնախարարությունը տարածել է իր հայտարարությունը, որում, ըստ «Արմինֆոյի», ասված է հետեւյալը. «ՀՀ ԱԳՆ կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի իրողությունների նպատակամղված աղավաղման ավանդաբար շարունակվող փորձերի հետ կապված՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարում է. Հայաստանի ԱԳՆ 2006 թ. հունիսի 26-ի հայտարարությունը հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի,

«Կբացվի պատերազմի ճանապարհը»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հայտարարությունից հետո բանակցությունների հնարավոր դադարեցումը այդպես է գնահատում քաղաքագետ Լեւոն Զուրաբյանը: – Ինչպե՞ս կարելի է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների վերջին հայտարարությունը: – Փաստաթուղթը, ըստ էության, համանախագահների կողմից վերջնագիր է, որով նրանք սպառնում են, որ կդադարեցնեն միջնորդական գործունեությունը, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները իրենց համաձայնությունը չտան ներկայացված խաղաղության ծրագրին: Դա նշանակում

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆԱԿՈՎ Է ՄՏԱՀՈԳՎԱԾ,
ԱՅԼ ՈՉ ՈՐԱԿՈՎ

Բացահայտում է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը – Վերջին շրջանի իրադարձություններից տպավորություն ես ստանում, թե Հայաստանում ընտրություններն արդեն ավարտվել են, խորհրդարանում տեղերը բաժանվել: Դրա նախանշաններն են համայնքապետերի, մարզպետների եւ գործարարների հոսքը դեպի ՀՀԿ, մյուս կողմից էլ՝ նորաստեղծ կուսակցությունների ընտրական քարոզարշավը: Մի քիչ վաղաժա՞մ չէ ամռան այս տապին նման բուռն գործունեությունը: – Ես ներկայացուցիչն եմ մի

ՎԱՍՏԱԿԵՔ ԵՄ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Գեղամյանը, ինչպես միշտ, մերկացրեց Էրդողանին Երեկ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի հերթական նիստում ելույթ ունեցավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Նրա ելույթը բավական բացասական ընդունելության է արժանացել եվրոպացի պատգամավորների կողմից, մասնավորապես՝ «Ա1+»-ի թղթակցի փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետի ելույթին այսպես է արձագանքել դանիացի պատգամավոր Ռուն Լյունդը. «Ես կարող եմ հայհոյել, բայց չեմ անի: Բայց չեմ կարող չասել, որ 1915թ.

Երիտասարդները սատարում են կաթողիկոսին

Եվ դատապարտում թուրք ազգայնականների անհանդուրժողական պահվածքը Երեկ «Ազդակ» ակումբում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանն ու ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Իշխան Սաղաթելյանը հրապարակեցին հայաստանյան 33 կազմակերպությունների կողմից ընդունված համատեղ հայտարարությունը, որում մասնավորապես ասված է. «Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի Ստամբուլ կատարած այցի ժամանակ տեղի ունեցած վրդովեցուցիչ խուլիգանական արարքները դատապարտելի վայրենություն են: Անհանդուրժողականության, վանդալիզմի

«Հայ երաժշտություն չկատարելը պետք է ամոթ լինի»

Օրերս Գյումրիում ավարտվեց «Հայ պրոֆեսիոնալ երաժշտական արվեստը եւ Գյումրին» խորագրով հանրապետական երկրորդ փառատոն-գիտաժողովը: Կազմակերպիչն էր Երեւանի պետկոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը: Ժամանակակից կոմպոզիտորներին այսօր հուզող հարցերի շուրջ համաձայնեց իր մտահոգությունն արտահայտել կոմպոզիտոր, Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Ստեփան Սուքիասյանը: «Պետությունը պետք է գիտակցի, որ մշակույթը ազգապահպանման, ազգի ինքնուրույն գործոններից մեկն է, հետեւաբար այն դառնում է անվտանգության հարց՝ հայ մարդու

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031