Օրվա լրահոսը
«ՄԵԾ ԵՐԱԶ, ՓՈՔՐ ՀՈՒՅՍ»
Իրականության եւ տեսլականների արանքներում Ռուսական ասացվածքն ասում է. «սեփական շապիկդ մարմնիդ ավելի մոտ է»: Իմաստը բացատրել թերեւս չարժե, բոլորը գիտեն: Բայց դրա ճշմարտացիությունն ապացուցող մեկ գործնական օրինակ, այնուամենայնիվ, հարկ ենք համարում վկայաբերել: Օբյեկտիվորեն, արաբա-իսրայելական հակամարտությունը շատ ավելի բարդ, ընդգրկուն եւ խճճված է, քան, ասենք՝ ղարաբաղյանը: Առաջին դեպքում խնդիրը պարունակում է ինչպես զուտ քաղաքական, այնպես էլ
Ազատ, արդար, բայց օտար
ԱՄՆ նախագահական ընտրությունները եւ Հայաստանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում չորս տարին մեկ տեղի ունեցող նախագահական ընտրությունները, անկասկած, համաշխարհային քաղաքականության ամենանշանակալից իրադարձություններից են, եւ դա հասկանալի է: Մոլորակի թիվ մեկ գերտերության վարած բավական ակտիվ արտաքին քաղաքականությունը, այսպես թե այնպես, իր անդրադարձն է ունենում գրեթե բոլոր երկրների ճակատագրերի վրա, ուստի միանգամայն օրինաչափ է, որ այդ գերտերության թիվ մեկ
ԻՐԱՆԸ՝ ՎԵՐՋԻՆ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԱՌՋԵՎ
Վեցյակի փաթեթը Թեհրանին զրկեց մանեւրելու հնարավորությունից Վերջին շաբաթների ընթացքում արձանագրված միջազգային քաղաքական առավել մեծ հնչեղություն ունեցող իրադարձությունների շարքում, անշուշտ, հարկ է առանձնացնել Իրանի աղմկահարույց միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում «վեցյակի» ձեռք բերած աննախադեպ համաձայնությունը: Աննախադեպ՝ առնվազն երկու պատճառով: Ուշադրություն դարձնենք վեցյակի կազմությանը. այստեղ ներգրավված են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բոլոր հինգ հիմնական անդամները (Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան,
Պայմանագիրը վերադարձ չի պարտադրում
Իսկ սփյուռքում հայ աշակերտների թիվը գնալով նվազում է Երեկ ԿԳՆ-ում ասուլիսով հանդես եկան ԿԳՆ միջազգային համագործակցության եւ սփյուռքի հետ կապերի բաժինների պետերը: Միջպետական համաձայնագրերի, պայմանագրերի, գործնական ծրագրերի, փոխըմբռնման հուշագրերի համաձայն, ԿԳՆ-ն այսօր համագործակցում է շուրջ 30 երկրի հետ: Կրթական ծրագրեր են իրականացվում ՌԴ-ի հետ, Բելառուսի, Ուկրաինայի, Բուլղարիայի, Լիբանանի, Եգիպտոսի, Հունաստանի, Չինաստանի, Իրանի եւ այլն: Ներկայումս
«ԳԻՏԱԿԱՆ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ» ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՂԵԿԱՎԱՐԵԼ
Երեկ ԳԱԱ ընդհանուր ժողովն ընտրեց ակադեմիայի հիմնական ղեկավար կազմը՝ փոխնախագահ, ԳԱԱ նախագահության անդամներ, ինչպես նաեւ հաստատեց արդեն իսկ բաժանմունքների կողմից ընտրված ղեկավարներին՝ ակադեմիկոս-քարտուղարներին: Հիշեցնենք՝ վերջին 10 օրվա ընթացքում վերաձեւավորվել էին ԳԱԱ բաժանմունքները, եւ արդյունքում բնագիտական բաժանմունքի ղեկավար էր ընտրվել Վիլեն Հակոբյանը, հումանիտար եւ հասարակական գիտությունների բաժանմունքում՝ Վլադիմիր Բարխուդարյանը, ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքում՝ Յուրի Չիլինգարյանը, իսկ
Խեղման վնասը չեն հատուցել
1988-ից մինչ օրս հարցին լուծում չի տրվել «Չեռնոբիլից վերադառնալուց հետո իմ առողջությունը վատացավ: Ես կորցնում էի մեծ քանակությամբ արյուն: Բժիշկներն ինձ ուղարկեցին ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն: Այնտեղ հետազոտվելուց հետո բժիշկները եկան այն եզրակացության, որ ես Չեռնոբիլում ձեռք եմ բերել կյանքիս համար վտանգավոր մի շարք խրոնիկ, անբուժելի հիվանդություններ՝ երիկամների նեֆրիտ, լեղապարկի սուր բորբոքում, լյարդի
ՆԵՐՏՆԱՅԻՆ ՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՑԱԾՐ Է
Սպառողները իրավազուրկ են Քանի դեռ գազասպառողները չեն պաշտպանում իրենց իրավունքները, գազիֆիկացում եւ ներտնային տեխնիկական սպասարկում իրականացնող ծառայությունները շարունակելու են թերանալ կամ խաբել բնակիչներին. գումարներ են գանձելու չարված կամ անորակ աշխատանքի դիմաց: Վերջին 2-3 շաբաթների ընթացքում «ՀայՌուսգազարդի» ներկայացուցիչը ներտնային տեխսպասարկման նոր պայմանագրերը ձեռքին արդեն 6-7 անգամ այցելում է ՀԱԹ Շերամի 37 շենք, պահանջում կնքել դրանք եւ
«Գլոբալ գոլդի» բիզնեսին աչք ունե՞ն
Չնայած Վարդան Այվազյանի հորդորներին՝ ընկերությունը մտադիր է ոսկու եւ ուրանի փնտրտուքները շարունակել: Արդեն մի քանի ամիս է՝ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը Հայաստանում հանքարդյունահանմամբ զբաղվող ամերիկյան «Գլոբալ գոլդ Մայնինգ» ընկերության հետեւից է ընկած եւ ամեն ջանք գործադրում է՝ «Գլոբալ գոլդի» գործունեությունը Հայաստանում անօրինական հանելու ու ոսկի հանքարդյունահանելուն խոչընդոտելու համար: Եվ այդ ամենն այն ժամանակ, երբ ընկերությունն
ՀԵՐԹԱԿԱՆ ՎՏԱՐՈՒՄՆԵՐԸ՝ ԲՈՒԶԱՆԴԻՑ
Սահմանադրական դատարանի որոշումը դատավորների համար բնակիչներին վտարելու տեղ է թողել Չնայած ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել դատարանների այն որոշումները, որոնք վերաբերում էին Կենտրոնի իրացման գոտու վտարումներին, այդուհանդերձ առաջին ատյանի դատարաններն այսօր էլ շարունակում են վտարման վճիռներ կայացնել: Նախկինում դատարանները թիվ 1151-Ն որոշմամբ էին բնակիչներին իրենց տներից վտարում՝ նրանց բնակտարածքները պետական կարիքների համար ծառայեցնելու պատճառաբանությամբ: Այսօր, երբ
Քաղաքակա՞ն անձ է Գագիկ Հարությունյանը
ՍԴ նախագահը այդպես էլ չբացահայտեց իր ղեկավարած պետական մարմնի արդյունավետության աստիճանը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը երեկ ԱԺ-ում ներկա էր երկքաղաքացիության մասին հարցերի քննարկմանը եւ զարմանալի կերպով չէր փախչում լրագրողներից, նույնիսկ պատասխանում էր հարցերին: «Առավոտը» եւս մի քանի հարց տվեց ՍԴ նախագահին եւ այն, ինչ ստացվեց մեր երկխոսությունից, ներկայացնում ենք ընթերցողին: – Ի՞նչ օգուտ ՍԴ որոշումներից,
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ԱՐՅԱՆ ԵՎ ՀՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ»
Երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց կոմունիստ Ֆրունզե Խառատյանը Երեկ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր երկքաղաքացիության հարցերին նվիրված լսումներ: Հարցի թիկունքին հասկանալի պատճառներով կանգնած դաշնակցության ներկայացուցիչները փորձում էին ներկաներին բացատրել երկքաղաքացիության մասին օրենքի ընդունման կարեւորությունը, իսկ Պարույր Հայրիկյանը եւ էլի մի քանի ելույթ ունեցողներ իրենց հերթին բացատրում էին, որ առանձին օրենքի ընդունման կարիք չկա եւ
Ի՞նչ եւ ինչո՞ւ խոսեց Բրայզան
Ի՞նչ եւ ինչո՞ւ խոսեց Բրայզան «Ազատություն» ռ/կ-ին տված բացառիկ հարցազրույցում Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Ասիայի հարցերով տեղակալի օգնական, այժմ արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հրապարակել է այն հիմնարար սկզբունքները կամ առաջարկությունների փաթեթը, որն այսօր դրված է ղարաբաղյան բանակցությունների սեղանին: «Մենք ունենք շրջանակային համաձայնագիր, որը կոչ է անում դուրս բերել հայկական զորքերը
Քննարկումներ «Ընտրական օրենսգրքի» շուրջ
ԱԺ նախագահի մոտ երեկ պիտի խորհրդակցություն անցկացվեր «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների վերաբերյալ, սակայն հետաձգվեց: Ըստ այդմ՝ միայն մեկ շաբաթ անց, երբ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը կվերադառնա Ստրասբուրգից՝ պարզ կդառնա, թե կոալիցիան ինչ դիրքորոշում ունի այն դրույթների վերաբերյալ, որոնք առաջարկում է վերանայել Վենետիկի հանձնաժողովը: Այս հանձնաժողովը ողջունել է «Ընտրական օրենսգրքում» նախատեսվող մի շարք փոփոխություններ՝ նշելով, թե դրանք
ԻՆՉՈՒ ԵՆ ՍՊԱՆԵԼ ՍԵԴՐԱԿ ԶԱՏԻԿՅԱՆԻՆ
«Հին» թշնամա՞նք, թե՞ տնտեսական շահեր Հունիսի 22-ին Երեւանի Սեբաստիա եւ Տիչինա փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ողբերգության արդյունքում քննությամբ չպարզված անձը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանելու դիտավորությամբ ինքնաձիգից կրակահերթ է արձակել «Բրաբուս-Մերսեդես» մակնիշի 10 ՏՏ 045 պետհամարանիշի մեքենան վարող 26-ամյա Սեդրակ Զատիկյանի վրա: Հիշեցնենք, որ Սեդրակը Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ, արժանահիշատակ Վահան Զատիկյանի ավագ որդին
«ԲՌԱՎՈ՛, ԿԱՆԱՅՔ»
«Օրինաց երկիր» կուսակցության կանանց միության 5-րդ համաժողովը առաջին վայրն էր, որտեղ ԱԺ ղեկավարության ձեւավորումից հետո ելույթ ունեցավ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Այս ընթացքում բավական նիհարած իրենց առաջնորդին համաժողովի 670 պատվիրակուհիները դիմավորեցին հոտնկայս ծափահարություններով եւ «Օրինաց» բացականչություններով: «Ո՞նց կարող է չհաղթել այն կուսակցությունը, որն ունի այսքան հրաշալի կանայք»,- հաճոյախոսեց Արթուր Բաղդասարյանը: Ելույթում ներկայացրեց տվյալներ, թե կոալիցիայից
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Ուշադրություն դարձրեք հարազատների տրամադրությանը: ՑՈՒԼ 21.04-21.05: Հակասություններով հագեցած օր կանցկացնեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ամեն տեսակի քննարկում հետաձգեք մինչեւ երեկո: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր ձեռնպահ մնացեք խիստ քննադատություններից: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Երեկոյան անակնկալներ սպասեք: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Աշխատեք գործընկերների հետ չբանավիճել: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Հնարավոր է հաղթահարեք սեփական թուլությունները: ԿԱՐԻՃ 24.10-22.11: Նյարդային օրը կավարտեք հոգնած: ԱՂԵՂՆԱՎՈՐ 23.11-21.12: Մի
ՆՈՐ ԿԱՐԳԵՐ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐ
ՆՈՐ ԿԱՐԳԵՐ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐ Անկախացումից հետո Հայաստանում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում որոշակի խորհրդանիշներ, մարզական կարգեր եւ կոչումներ շնորհելու սկզբունքներն ու չափորոշիչները փոփոխման կարիք էին զգում: Այսօր այդ խնդիրն արդեն կարգավորվել է: Թե այսուհետ հանրապետությունում մարզական, ֆիզկուլտուրային ի՞նչ կարգեր ու կոչումներ են լինելու եւ ի՞նչ սկզբունքներով են դրանք շնորհվելու՝ «Առավոտին» պատմեց ՀՀ սպորտպետկոմի նախագահի տեղակալ
Ովքե՞ր են դաշտի տերերը
Մեկ տարի գործող «Արվեստի քննադատների ազգային ասոցիացիա» հ/կ-ն հուլիսի 4-ին կազմակերպում «Համադրողների միջազգային ամառային դպրոցը»: «Առավոտը» հյուրընկալել էր արվեստաբան, ասոցիացիայի անդամ Լիլիթ Սարգսյանին: – Ըստ մեզ հասած տեղեկությունների, ասոցիացիայի ստեղծման օրվանից չեն դադարում ասեկոսեները այս կազմակերպության շուրջ: – Այսօր ասոցիացիայի կազմում չներգրավված մասնագետները տարակուսում են այն առիթով, որ «ազգային» կոչված ասոցիացիան «արդիապաշտական» հավակնություններ ունի, սատարում
ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂՅԱԿ ՉԷ՞
Որ Գեղարվեստական դաստիարակության եւ մշակույթի մանկապատանեկան կենտրոնը անմխիթար վիճակում է: Կրկեսի հարեւանությամբ ԿԳ նախարարության ենթակայությամբ գործում է Գեղարվեստական դաստիարակության եւ մշակույթի մանկապատանեկան կենտրոնը, որտեղ տեղակայված են բազմաթիվ կազմակերպություններ, այդ թվում՝ թիվ 267 երթուղայինի դիսպետչերանոցը, կենտրոնի տնօրեն Սամվել Բալոյանի որդու՝ Տիգրանի «Ֆոլքտուր» տուրիստական գործակալությունը, Պետրոս Ժամկոչյանի ղեկավարած պատանեկան փողային նվագախումբը, պարի խմբակներ, Թովմաս Պողոսյանի ղեկավարած աշուղական
Նախկին պատգամավորին հարցաքննում են
Երեկ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց Սիլվա Ասատրյանի եւ Յուրի Վոլֆսոնի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Շարունակվեց նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի հարցաքննությունը: Հիշեցնենք, որ ամբաստանյալները մեղադրվում են Մ. Գասպարյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: Ս. Ասատրյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը փորձեց ճշտել նախկին պատգամավորի կողմից նախորդ դատական նիստում հնչածը, թե մինչեւ
ՆՐԱՆՔ ԻՐԵՆՑ ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ
Գավառի մանկատան երեխաների գերակշիռ մասը սոցիալական որբեր են Գավառի մանկատունն այսօր ունի 115 սան: Նրանց 80 տոկոսից ավելին սոցիալական որբեր են. ունեն ծնողներ, սակայն այստեղ են՝ ըստ որոշ տվյալների, ծնողների սոցիալական վատ պայմանների պատճառով: Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը 30 տարեկանից (արդեն 20 տարի է) աշխատում է իբրեւ տնօրեն: Այս ընթացքում մանկատան պայմաններն անհամեմատ լավացել են:
Արագընթաց ճանապարհ՝ բնակելիների հաշվին
Փարաքարը (գյուղը) փակելու քաղաքակիրթ ձեւը Հյուսիսային պողոտայի, Բուզանդի, Դալմայի այգիների շուրջ ծավալված խոսակցությունները դեռ չմարած՝ հասունանում է մի նոր կոնֆլիկտ, այս անգամ՝ քաղաքապետարանի եւ Արգավանդ, Թաիրով, Փարաքար գյուղերի բնակիչների միջեւ: Երեւան-օդանավակայան արագընթաց ավտոմայրուղու կառուցման լուրը նշված գյուղերի բնակիչների դժգոհությունն է հարուցել: Նույնիսկ Արգավանդ գյուղում ստեղծվել է բնակչության շահերը պաշտպանող նախաձեռնող խումբ: Խմբի ղեկավար Սամվել Վարձելյանից
ՊԱՏՎԱՍՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԵՐԵԽԱՆ ՄԱՀԱՑԵԼ Է
Մայրը վստահ է, որ մինչ այդ իր երեխան լիովին առողջ էր Մոտ մեկ ամիս առաջ Բյուրեղավանի պոլիկլինիկայում կարմրուկ, կարմրախտ, խոզուկ (ԿԿԽ) հիվանդությունների դեմ պատվաստում ստանալուց վեց օր անց մեկ տարեկան երեխան մահացել է: Երեխայի մայրը՝ Հասմիկ Խաչատրյանը, վստահ է, որ իր փոքրիկը՝ Աստղիկը, մինչ պատվաստումը լիովին առողջ է եղել, բայց սրսկումից հետո ընկել է կոմայի
ՀԵԿ-Ը ՀՈՒԴԱՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈ՞ՒՆ Է
ՀԵԿ-Ը ՀՈՒԴԱՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈ՞ՒՆ Է «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանն օրերս նշելով, որ իրենց նախկին գործընկեր՝ «լրտեսության մեջ բացահայտված» Էդգար Հակոբյանն արդեն իսկ ապաստան է գտել Սարգիս Ասատրյանի Հայաստանի Երիտասարդական կուսակցությունում, ուր ոչ շատ վաղուց փոխադրվեց նաեւ «Հանրապետություն» կուսակցության երիտասարդական թեւի ղեկավար Վահան Բաբայանը՝ նշեց, թե ՀԵԿ-ի վրա կախված է «հուդաների կուսակցության» վերածվելու սպառնալիքը: Մեր
«Նոր ժամանակները» ամռանը չի հանգստանա
Հավաստիացնում է Արամ Կարապետյանը Երեկ տեղի ունեցավ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հանդիպումն իր երեւանաբնակ կուսակիցների հետ։ Հայտարարվեց, որ կուսակցության նպատակն է առաջիկայում Երեւանում ստեղծել ակտիվիստների մեծ բանակ եւ ցույց տալ իշխանական կլաններին, որ «Նոր ժամանակները» գործում է անգամ ամռան շոգին։ Ըստ Ա. Կարապետյանի՝ «մենք ուզում ենք ունենալ այն ակտիվը, ինչն ունենք մարզերում, Երեւանում
«ՉԵՄ ՀԻՇՈՒՄ՝ ԻՆՉ ԵՄ ԱՐԵԼ»
Նոր Հաճընի նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանի այս պնդմանը չի հավատում նրա զոհը դարձած Արզնիի էլեկտրացանցի նախկին տնօրեն Աշոտ Մխիթարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը: – Նոր Հաճընի նախկին քաղաքապետը դատարանում հրաժարվեց սպանության վերաբերյալ իր նախաքննական ցուցմունքներից: Ի՞նչ մարտավարություն է ընտրել ամբաստանյալը: – Ցուցմունքներից հրաժարվելն այնքան էր ինձ համար անհասկանալի, որքան իր պաշտպանի համար: Երբ Արմեն
«ԵԹԵ ՊԵՏՔ ԼԻՆԻ, ԿԱՅՑԵԼԵՆՔ ՆԱԵՎ ԱՆՏԱՐԿՏԻԴԱ»
Ի՞նչ փոխվեց ԱԺ-ում Արթուր Բաղդասարյանից հետո: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի՝ իր նոր պաշտոնում երեկ հրավիրած առաջին մամուլի ասուլիսի ժամանակ «Առավոտը» հենց այդ հարցն էլ ուղղեց ԱԺ նորաթուխ խոսնակին։ Պատասխանից պարզ դարձավ, որ էական լուրջ փոփոխություններ առայժմ տեղի չեն ունեցել, սակայն սպասվում են աշխատակազմի կրճատում եւ կազմակերպչական այլ փոփոխություններ: «ՀՀ»- Դուք որպես ԱԺ նախագահ, պատրաստվո՞ւմ եք
«ՀԱՋՈՐԴ ԱՆԳԱՄ ԿԳԱՄ ԵՐԵՔ ԳՈՏԻՈՎ»
Հունիսի 3-ին Լաս Վեգասում մեքսիկացի Լուիս Մալդոնադոյին 8-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելուց հետո թեթեւագույն քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի հնգակի եւ IBO-ի վարկածով աշխարհի քառակի չեմպիոն վանաձորցի Վախթանգ Դարչինյանը երկու օր առաջ ժամանեց հայրենիք: – Հայաստանում մարզասերները մեծագույն հաճույքով են հետեւում քո մենամարտերին ու ամեն անգամ անասելի բերկրանք ապրում, երբ ի նշան հաղթանակի բարձրացնում են քո
Հաշվետու համերգ՝ պրոֆեսիոնալ մակարդակով
Օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Ք. Քուշնարյանի անվան թիվ 10 արվեստի (նախկին երաժշտական) դպրոցի հաշվետու համերգը: Դպրոցի տնօրեն, Երեւանի պետկոնսերվատորիայի դասախոս Էդուարդ Եսայանցը «Առավոտին» պատմեց, որ դա դպրոցի ավանդական ավարտական համերգներից մեկն էր: «Պահպանելով ավանդույթները՝ նաեւ որոշակի փոփոխություններ եմ արել. մեր դպրոցի սաները կամերային նվագախմբի՝ տվյալ դեպքում «Ալան Հովհաննեսի» (գեղարվեստական ղեկավար եւ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Անմիջական կապ մասնագիտական աշխարհի հետ 2000-ից Հայաստանում գործում է Ֆրանսիական համալսարանը, որը կոչված է պատրաստելու բարձրակարգ մասնագետներ՝ ի նպաստ Հայաստանի բարգավաճման: Ստեղծման օրից ի վեր, համալսարանը ստանում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությունը: Համալսարանի հիմնական գործընկերներն են Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը եւ Լիոնի առեւտրաարդյունաբերական պալատը: Բուհի վարչական եւ ուսումնական կառավարումն իրականացնում է ֆրանսիացի


















































