Օրվա լրահոսը

ՁԵԹԻ ԳԾՈՎ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

ՁԵԹԻ ԳԾՈՎ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ Ինչպես պարզվեց, «ԱրմենՏել» հ/ձ ՓԲԸ բաժնետոմսերի քանակը 188377090 է, 100 դրամ անվանական արժեքով: Այս տեղեկությունը հետաքրքիր է նրանով, որ ըստ նախնական եւ խիստ մոտավոր հաշվարկների, հնարավոր է, որ բաժնետոմսերի վաճառքով անգամ չփակվի OTE-ի՝ ՀՀ կառավարությանն ունեցած 1,5 մլն դոլարի պարտքը: Ինչպես հայտնի է, անկախ փորձագետներն այս ձեռնարկության բաժնետոմսերը գնահատել են ավելի

ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԲԱՐՔԵՐ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԲԱՐՔԵՐ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ Օրեր առաջ հերթական անգամ ականատես եղանք այն վայրենություններին, որոնք տեղի ունեցան Ռուսաստանի Դաշնությունում: Ինչպես միշտ, մեր հասարակությունը որեւէ կերպ չարձագանքեց դրան, մի մասը, ավանդույթի համաձայն, հրճվանքով նայում էր, թե ինչպես են «մերոնք» կոտորում «թշնամուն», մյուս՝ փոքր մասը կարեկցանքով հասկանում էր, թե ինչ է կատարվում եւ ձեւ էր անում, թե որեւէ բան տեղի

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է Երեկ, պատասխանելով «Հայլուրի» թղթակցի հարցին, թե արդյոք ստուգվե՞լ են «Առավոտի» տպաքանակի անհետացման պատճառ դարձած «Վարչապետի մերձավորները չարաշահում են» հրապարակման փաստերը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասաց. «Այո՛, որոշակի քայլեր կատարված են: Ինձ ներկայացված է տեղեկանք, բայց ուսումնասիրություններն, իհարկե, շարունակվում են: «Շրջադարձ» ՍՊԸ-ի հետ կապված խնդիր է գոյություն ունեցել, պայմանագիրը չեղյալ են հայտարարել: Ուղղակի տեղեկատվությունը

50 տարին չոքեց դուռը

50 տարին չոքեց դուռը Նոյեմբերի 7-ին, ժամը 7-ին «Առաջին հարկ» արվեստի սրահում բախտ կունենաք ձեր աչքերով տեսնելու եւ շնորհավորելու Գրիգոր Խաչատրյանին, որի երջանիկ ժամանակակիցներն ենք, թեպետ ոչ բոլորս ենք գիտակցում։ 2002 թ. Մամուլի տեսության համար «Գրիգոր Խաչատրյան» մրցանակին է արժանացել Աննա Իսրայելյանը։ Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ մեկ այլ մրցանակակրի՝ Վարդան Ջալոյանի հոդվածից «Գրիգոր Խաչատրյան» երեւույթի

Միայն մամուլին՝ 50 միլիոն

Միայն մամուլին՝ 50 միլիոն Նոյեմբերի 5-ը ԱՄՆ-ում ընտրությունների օր էր: Ընդ որում, ընտրություններ էին ոչ միայն նահանգապետի, այլեւ միանգամից մի քանի այլ՝ փոխնահանգապետի, քարտուղարի, գանձապետի, գլխավոր դատախազի, դատավորների եւ 30-ից ավելի նահանգային նշանակության այլ պաշտոնների համար: ԱՄՆ քաղաքացիները հնարավորություն ունեին ընտրելու անգամ տվյալ նահանգի կամ ամբողջ պետության համար այն կարեւոր խնդիրները, որոնց լուծմանը առաջիկայում պետք

ԵՎՍ ՄԻ «ԱՆԶԳՈՒՅՇ ՔԱՇՔՇՈՒԿ»

ԵՎՍ ՄԻ «ԱՆԶԳՈՒՅՇ ՔԱՇՔՇՈՒԿ» Մեր իրականության առանձնահատկությունն է՝ մարդկանց մահվան դուռը հասցնելու պատմությունները դարձել են այնքան սովորական, որ դրանց արձանագրումներն անգամ մնում են անարձագանք: Այդպես էլ ընդունվեց այն լուրը, որ հոկտեմբերի 20-ի ընտրություններին տեղի ունեցած քաշքշոցի հետեւանքով մարդ է զոհվել: Առաջինն այդ մասին հաղորդեց «Իրավունքն»՝ իր հոկտեմբերի 22-24-ի համարում, որ Կոմիտասի 34/2 թիվ 1 բնակարանի

ԿԱ՞Պ, ԹԵ՞ ՆԱՏՕ

ԿԱ՞Պ, ԹԵ՞ ՆԱՏՕ Անվտանգության ո՞ր համակարգն է նախընտրելի «Անդրկովկասյան հանրապետությունների թվում Հայաստանը Մոսկվայի առավել նվիրված դաշնակիցն է՝ հաշվի առնելով ազգային անվտանգության ապահովման բնագավառում Ռուսաստանից կախվածությունը»: Այս միտքը պատկանում է Ռուսաստանի ռազմավարությունների ու տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրենի տեղակալ Մ. Պյադուշկինին: Ըստ էության, այդ կարծիքն իրականությունից այնքան էլ հեռու չէ: Այդուհանդերձ, արդյո՞ք անվտանգության այն համակարգը, որում ներգրավված

Ուրախ եւ տխուր հոբելյան

Ուրախ եւ տխուր հոբելյան «Ես շատ լավ եմ զգում, որ այսօր միայն ընդդիմադիրներն են այստեղ, թե չէ հաստատ ինչ-որ բան կպղծվեր»,- «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության գրասենյակում հավաքված իր «սեղանակիցներին» երեկ հայտնեց ԺՀԿ նախկին անդամ Գագիկ Ներսիսյանը։ Ընդդիմադիրների հերթական հավաքի առիթը ե՛ւ ուրախ էր, ե՛ւ տխուր. նրանք նշում էին «ԺՀ» կուսակցության հիմնադիր Էդուարդ Եգորյանի 49-ամյակը։ «Եթե այսօր

ԻՆՉՊԻՍԻ՞ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՊԻՍԻ՞ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ Օգոստոսի 24-ին «Ջերմուկ» հանքային ջրի գործարաններից մեկի աշխատակազմի հետ հանդիպելիս ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը հարցրեց, թե քանի հանքային ջրի գործարան կար Ջերմուկ քաղաքում մինչեւ անկախությունը եւ քանիսն են հիմա։ Ստանալով պատասխան, որ մինչեւ անկախությունը կար ընդամենը 1 գործարան, իսկ հիմա՝ 17-ը, նա հայտարարեց. «Տեսնում եք, ինչպիսի՜ առաջադիմություն է»։ Մինչեւ անկախությունը «Ջերմուկ» հանքային ջրի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՄԵՐԸ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ ԵՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՄԵՐԸ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ ԵՆ Բլեդում ընթացող շախմատի համաշխարհային 35-րդ օլիմպիադան աստիճանաբար մոտենում է եզրագծին։ Եվ որքան քիչ պարտիաներ են մնում, այնքան թիմերի միջեւ պայքարը սրվում է ու դառնում ավելի հետաքրքիր։ Հաջող մեկնարկից հետո Հայաստանի թե՛ տղամարդկանց եւ թե՛ կանանց հավաքականները սկզբում ընթանում էին առաջատարների շարքերում, այնուհետեւ մի փոքր թուլացրին իրենց խաղը ու այժմ մրցաշարային

Էսպես էլ ժողովրդավարությո՞ւն

Էսպես էլ ժողովրդավարությո՞ւն Մինչ երկրի ղեկավար այրերը արտասահմանյան երկրներում խորհրդակցությունների, վեհաժողովների, սեմինարների ու ճեպազրույցների ժամանակ հավաստում են, թե Հայաստանում ժողովրդավարությունը սրընթաց առաջ է ընթանում, ՀՀ շարքային քաղաքացին (այդ թվում՝ անկախ մամուլի լրագրողը) բոլորովին այլ տպավորություն կարող է ստանալ այդ «ժողովրդավարությունից»։ Մարզերում հեռարձակվող 4 հեռուստաալիքները օրական 4 անգամ լուսաբանում են նախագահական, վարչապետական ու նախարարական այցերը, հանդիպումները,

ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՄՈՌԱՑԵԼ ԵՆ

ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՄՈՌԱՑԵԼ ԵՆ Այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը մայրաքաղաքի սակավաթիվ գործող մշակութային օջախներից է։ Պատճառն այն է, որ մյուսները վերանորոգվում են։ Թանգարանի վերանորոգումից դուրս մնալը մշակույթի նախարարությունը բացատրեց նրանով, որ կան ավելի վատթար վիճակում գտնվողներ, որոնք կառուցման օրվանից չեն նորոգվել։ Թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը նշեց, թե ցանկալի կլիներ, որ իրենց թանգարանը նույնպես վերանորոգվեր, զինվեր նորագույն

Սկզբում կրճատեցին, հետո մեղադրեցին

Սկզբում կրճատեցին, հետո մեղադրեցին Եվ կրկին «բանը հասավ դիվանբաշուն» Վանաձորում արդեն «բարի ավանդույթ» է ձեւավորվում. ձմռան շեմին մարդուն աշխատանքից ազատում ու գցում են դատարանի «դռները»՝ իրավունքներ պաշտպանելու։ Նրանցից մեկն էլ Վանաձորի թիվ 1 կրթօջախի նախկին փոխտնօրեն Վալյա Լոռյանն է՝ շուրջ 28 տարվա մաթեմատիկայի ուսուցչուհի, որը 2001թ. ճանաչվել էր «Տարվա լավագույն ուսուցիչ», իսկ հիմա դատարանում ստիպված

ՄԵՆՔ ԵՆՔ ԵՎ ՄԵՐ ՎԿԱՆԵՐԸ

ՄԵՆՔ ԵՆՔ ԵՎ ՄԵՐ ՎԿԱՆԵՐԸ Վկաների գործունեությունը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական եւ քրեական դատավարության օրենսգրքերով։ Ըստ այդ օրենսգրքերի, յուրաքանչյուր վկա հարցաքննվում է առանձին։ Նա դատարանին ցուցմունքներ է տալիս բանավոր։ Վկան պարտավոր է ճիշտ ցուցմունք տալ, պատասխանել դատավարության մասնակից-կողմերի, դատավորի հարցերին։ Ավելորդ չէ հիշեցնել, որ վկան մինչեւ հարցաքննվելը նախազգուշացվում է «ակնհայտ կեղծ ցուցմունք տալու կամ ցուցմունք

Սխալների ուղղում

Սխալների ուղղում ԱրմենՏելն այլեւս «օրենքով կաշխատի» 26.09.2002թ. ՀՀ արդարադատության փոխնախարար Ա. Ավագյանի կողմից ՀՀ արժեթղթերի հանձնաժողովին ուղղված դիմում-նամակով խնդրվում էր համապատասխան ստուգումներ անցկացնել «ԱրմենՏել» ՓԲԸ-ում եւ պարզաբանել՝ արդյո՞ք «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կողմից անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրը վարվում է ՀՀ կառավարության 31.10.96թ. թիվ 351 որոշման պահանջների համապատասխան, գոյություն ունի՞ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի պաշտոնատար անձանց այն ցանկը, որոնք պատասխանատու

ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՓՆՏՐՏՈՒՔՈՎ

ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՓՆՏՐՏՈՒՔՈՎ Ինչպես հայտնի է, Կենտրոնական բանկը ջանք չի խնայում խաբված ավանդատուների խնդիրը լուծելու համար։ ԿԲ-ն այնպես է ջանում, այնպես է ջանում, որ այդ խնդրում մի շարք առաջընթացներ է արձանագրել՝ մինչ խնամակալություն է իրականացնում սնանկացման եզրին հայտնված հայաստանյան 8 առեւտրային բանկերի նկատմամբ։ Ընդ որում, շատ ջանալուց Հայաստանի բանկային համակարգի զարգացման վիճակագրությունը ներկայացնելիս ԿԲ-ն հիշյալ 8

ԲՈՂՈՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ԲՈՂՈՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները շարունակում են քննարկումների տեղիք տալ: Եվ օրերս կայացած ՀԺԿ համագումարում էլ եղան անդրադարձեր այդ խնդրին: Այսպես. ՀԺԿ «Կենտրոն» տարածքային կազմակերպության նախագահ Ռուբեն Կանդայանը նշեց, որ իրենց կուսակցության դեմ կատաղի պայքար է մղվել, ուստի եւ՝ Կենտրոն համայնքի ավագանու 10 հժկական թեկնածուներից ընտրվել է միայն 1-ը. «Այն դեպքում, երբ

Ով ինչ շահեց

Ով ինչ շահեց «Գույք պարտքի դիմացը» ստորագրվեց ՌԴ վարչապետ Միխայիլ Կասյանովի Հայաստան կատարած այցի շրջանակներում: Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Իլյա Կլեբանովն ու Սերժ Սարգսյանն այս տարի երկրորդ անգամ ստորագրեցին «Գույք պարտքի դիմաց» համաձայնագիրը: Ըստ պայմանավորվածության՝ մոտ 100 մլն ԱՄՆ դոլար պարտքի դիմաց ՀՀ-ն ՌԴ-ին է փոխանցում «Մարս» գործարանը, Հրազդանի ՋԷԿ-ը, Նյութաբանության ինստիտուտը, Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական

Դժգոհ են ՀՀ ԱԺ խոսնակից

Դժգոհ են ՀՀ ԱԺ խոսնակից ԱԺ խոսնակ Արմեն Խաչատրյանի եւ ՀՀ խորհրդարանական պատվիրակության՝ Վրաստան կատարած այցից հետո «Ջավախքի ժողովրդական շարժում» կազմակերպությունն ու Ախալցխայի թվով վեց բնակիչ նամակ է հղել վերջինիս, որոնց բովանդակությունը մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորեւ: Միաժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ ԱԺ խոսնակին ուղղված մեղադրանքները, մեղմ ասած, անհասկանալի են: Ահավասիկ Ախալցխայի 6 բնակիչներ

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ ԳՏՆՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԵՌՔՈՒՄ

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ ԳՏՆՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԵՌՔՈՒՄ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Լորդ Ջորջ Ռոբերթսոնի բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը -Տպավորություն է ստեղծվում, որ 2001թ. սեպտեմբերի 11-ի իրադարձություններից եւ հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծումից հետո, որին միացան նաեւ Հարավային Կովկասի երկրները, ՆԱՏՕ-ն սկսեց անհամեմատ մեծ ուշադրություն հատկացնել այս տարածաշրջանին: Շատերը գտնում են, որ ՆԱՏՕ-ի մշտական ներկայությունը Կովկասում ընդամենը

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇՈՒԼԵՐՆԵՐ»

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇՈՒԼԵՐՆԵՐ» Երեկ էլ քաղաքացիների խնայողական ավանդները դարձան ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի եւ «Օրինաց երկիրի» պատգամավորների բախման հերթական առիթը: Հմայակ Հովհաննիսյանը պատճառ ունի բախման առիթներ փնտրելու, քանզի «Օրինաց երկիրին» անդամագրված երկու պատգամավորների ջանքերով զրկվեց «Ագրոարդյունաբերողներ» խումբը ղեկավարելու հնարավորությունից: Իսկ «Օրինաց երկիր» խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանում վերջերս շրջանառության մեջ է դրվել «ՀՀ քաղաքացիների խնայողական ավանդների վերականգնման եւ

ՀՈՒՍԱՆՔ, ՈՐ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԴՈՊԻՆԳ ՉԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԻ

ՀՈՒՍԱՆՔ, ՈՐ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԴՈՊԻՆԳ ՉԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԻ Այս ամսվա երկրորդ կեսին Լեհաստանում մեկնարկելու է ծանրամարտի աշխարհի հերթական առաջնությունը, որին մեկամյա ընդմիջումից հետո մասնակցելու է նաեւ Հայաստանի ազգային հավաքականը։ Մարզասերները հիշում են, որ սրանից ուղիղ մեկ տարի առաջ Թուրքիայում անցկացված աշխարհի առաջնությունում մեր հանրապետության մի քանի մարզիկների արյան մեջ դոպինգ հայտնաբերելու պատճառով մարզաձեւի միջազգային ֆեդերացիան նրանց

Շիրակում էլ գիտություն կա

Շիրակում էլ գիտություն կա «Շիրակի պատմամշակութային ժառանգությունն այնքան խոր արմատներ ունի, որ ոչ թե հնգամյակ, այլ տասնամյակներ ու հարյուրամյակներ են անհրաժեշտ ուսումնասիրման համար»,- ասում է Գյումրու երկրագիտական թանգարանի տնօրեն Համազասպ Խաչատրյանը։ Նոյեմբերի 1-3-ը Գյումրու Արվեստների ինստիտուտի շենքում տեղի ունեցավ Շիրակի պատմամշակութային ժառանգությանը նվիրված 5-րդ հանրապետական գիտաժողովը, որը գումարվեց Գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի

Տվեք մեզ գրականություն, եւ մենք շուռ կտանք աշխարհը

Տվեք մեզ գրականություն, եւ մենք շուռ կտանք աշխարհը Մասնագիտական երաժշտական գրականության կարիք միշտ ունեցել ենք, մասնագետ երաժիշտների կարիք՝ ոչ։ Որքան էլ պարադոքսալ է երեւույթը, բայց իրողություն է դասական երաժշտության բոլոր ճյուղերի համար։ Գերատեսչություններին դա չի հուզում, ինչպես միշտ՝ նրանք հեռու են ստեղծագործող-կատարողների հոգսերից։ «Մենք ստիպված դիմում ենք դեսպանատների օգնությանը, փորձում կապեր հաստատել արտերկրի երաժշտական գրադարանների

ԹԱԼԱՆՎԵԼ Է ԼԵՌ ԿԱՄՍԱՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ

ԹԱԼԱՆՎԵԼ Է ԼԵՌ ԿԱՄՍԱՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ Այլախոհը շարունակվում է հետապնդվել «Ես խնդրում եմ ինձ թաղելիս բերանքսիվայր դնել հողը, որ այս կառավարության երեսը չտեսնեմ։ Մի՛ երկմտեք, երբեւէ ռեժիմը փոխվելիս, անգամ եթե ամբողջովին փտած էլ լինեմ՝ դարձյալ շուռ պիտի գամ մեջքի վրա»,- ժամանակին ասել է Լեռ Կամսարը։ Իսկ այսօր որտե՞ղ է թաղված մեծ երգիծաբանը։ Այս հարցի պատասխանը մեզ

Հիշողության կորուստ

Հիշողության կորուստ «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը սկսվեց ժամը 12.15-ին եւ Կենտրոն, Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարան ժամանեցին ԱԺ պատգամավորներ, տուժողներ Հակոբ Հակոբյանը (ըստ նախաքննության մարմնի տվյալների՝ Լեդին), երկրորդ Հակոբ Հակոբյանը եւ Պարույր Կարապետյանը։ Սկսենք առաջին Հակոբ Հակոբյանից։ Նա հայտնեց, որ գտնվել է Ազգային ժողովի նիստերի դահլիճում առավոտյան ժամը 10-ից, մասնակցել է 16.30-ին սկսված հարց ու պատասխանին։

Ո՞Ր ԵՐԿՐԻ ՍՐՏՈՒՄ ՀԵՏԱԽՈՒՅԶ ԿԱ ԱՅՍՔԱՆ

Ո՞Ր ԵՐԿՐԻ ՍՐՏՈՒՄ ՀԵՏԱԽՈՒՅԶ ԿԱ ԱՅՍՔԱՆ Եվ այսքան մատնիչ ո՞ր երկրի ներսում «Ցանկացած երկրում հետախույզների անձնական տվյալների, անձնական պատրաստվածության եւ գործունեության մասին տեղեկությունները հանդիսանում են պետական ռազմական գաղտնիք եւ հրապարակման ենթակա չեն, քանի հետախույզը ողջ է։ Դա վերաբերում է եւ ինձ։ Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ընթացող քրեական գործի դատաքննության ժամանակ ասաց

«Թող լավ աշխատեն ու հավաքագրեն»

«Թող լավ աշխատեն ու հավաքագրեն» Ութ ամիս շարունակ Մեծ Մանթաշ գյուղում առկա է էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիր։ Մինչդեռ գյուղը գտնվում է Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում, բարձրլեռնային գոտում, Արագածի հյուսիս-արեւմտյան լերկ լանջին եւ հոկտեմբերի կեսերից գյուղում սկսվում է ձմեռը։ Երկու-երեք տարի շարունակ մանթաշցիները համակերպվել էին գրաֆիկով հոսանք ստանալուն։ Առավոտյան 8-11-ը եւ երեկոյան 5-6-ից մինչեւ 24-ը։ 8-9 ամիս

ԻՏԱԼԱՑԻՆԵՐԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ-3

ԻՏԱԼԱՑԻՆԵՐԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ-3 Թելման Հովհաննիսյանը «Առավոտի» խմբագրություն ներկայացրեց մեր հրապարակած փաստերը «հերքող» գրություն եւ մի քանի փաստաթղթեր: Մենք այդ հերքումը չենք տպագրում, որովհետեւ մեր հրապարակած փաստերը ճիշտ են, բացի մեկից: Որի համար ներողություն ենք խնդրում Հասմիկ Հովհաննիսյանից: Նրա ծննդավայրը ոչ թե Կոտայքի մարզի Թեղենիք գյուղն է, որտեղ նա ունի սեփական տուն, այլ Լենինականը (Գյումրին): Թ.

«ԳՈՒՅՔ՝ ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ» ԲԱՆԱՁԵՎԸ

«ԳՈՒՅՔ՝ ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ» ԲԱՆԱՁԵՎԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է Երկուշաբթի օրը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանեց ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Կասյանովի գլխավորած պատվիրակությունը: Ռուսաստանի պատվիրակության կազմում են ռազմական բնագավառի ղեկավարներ, տնտեսական, առեւտրի ոլորտների փոխնախարարներ, ՌԱՈ ԵԷՍ-ի ներկայացուցիչներ, փորձագետներ, լրագրողներ: «Մինչ այդ այցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր հայտարարել, որ Կասյանովի այցով պետք է վերջ դնել պարտքի դիմաց

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930