Օրվա լրահոսը

Կարևորվել է նաև անդրսահմանային համագործակցությունը, որն ապակենտրոնացված համագործակցության կարևոր ուղղություններից մեկն է. Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին

Պատվիրակության կազմում էին ԵԽ Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխը, ներգաղթի և փախստականների հարցերով ԵԽ Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Դավիդ Բեստը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։ Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել տարբեր ուղղություններով ԵԽ հետ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են վարչատարածքային բարեփոխումների արդյունքները և արձանագրվել դրանց հաջող ընթացքը։ 🔹Նախարարը նկատել է, որ

«Խաղաղության խաչմերուկն» առանցքային դերակատարում ունի Հարավային Կովկասում անվտանգության հաստատման, նաև տարածաշրջանի բոլոր երկրների համար առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցում. Ալեն Սիմոնյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 15-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին: Ալեն Սիմոնյանը, ողջունելով Ղազախստանի նախագահին Ազգային ժողովում, համերաշխություն է հայտնել բարեկամ ղազախ ժողովրդին ջրհեղեղի արհավիրքի դեմ պայքարում: «Պարո՛ն նախագահ, Ձեր պաշտոնական այցը Հայաստան կարեւոր քայլ է մեր երկու երկրների միջեւ փոխշահավետ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման համար: Կցանկանայի նշել Հայաստանի եւ

Մեր նպատակները և շահերը տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության ամրացման տեսանկյունից համընկնում են. Տոկաև

Երկկողմ առևտրի ծավալն աճում է, բայց երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ներուժը լիաարժեք կերպով չի օգտագործվել. Տոկաև

ՌԴ-ն խստացնում է միգրացիոն քաղաքականությունը․ Տաթևիկ Բեժանյան

ՌԴ-ի հետ վիզային ռեժիմ չունեցող երկրների քաղաքացիները, տարվա ընթացքում ՌԴ-ում 365 օրվա ընթացքում կարող են գտնվել 90 օր

ԲՏԱ նախարար․ Մի քանի զինատեսակի եւ կառավարման համակարգերի ներքին փորձարկումներ են իրականացվել, դրանք հնարավոր կլինի մոտ ապագայում կիրառել ՀՀ ԶՈՒ-ում

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը վստահեցնում է՝ մշակվել է ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտների արտադրական հզորությունների զարգացման հիմնադրամի հայեցակարգը, որը հնարավորություն է տալու, եթե հաջողվի այն կյանքի կոչել, մեծ արդյունավետությամբ զարգացնել ոլորտը, այն դարձնել տնտեսության հատված, գրավիչ ներդրողների եւ արտադրողների համար

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Մեծ Բրիտանիայի հետ ներգաղթյալների հարցով բանակցելու մասին հրապարակմանը

Sputnik Արմենիա. Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է «The Times»-ի հրապարակմանը, ըստ որի` Մեծ Բրիտանիան Հայաստանի և մի քանի այլ երկրների ներկայացուցիչների հետ բանակցություններ է սկսել ապօրինի ներգաղթյալներին արտաքսելու օրինագծի շուրջ: «ՀՀ-ՄԹ-ն ունեն քաղաքական երկխոսության լայն օրակարգ, իսկ կոնկրետ հրապարակման մեջ բարձրացված հարցով բովանդակային կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել», – Sputnik Արմենիային ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

«Տավուշում պարող խմբերին առաջարկում եմ մնալ այնտեղ, եկեք Տավուշը չդարձնենք մեր ձեռքին քաղաքական խաղալիք»․ Անդրանիկ Քոչարյան

Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ հարցին, որ Փաշինյանը խաբել է տավուշցիներին եւ 10 օր անց նորից չի մեկնել Տավուշ։

«Դուք սկի մինչև այսօր Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հստակ թիվ ու անուն չգիտեք». Ռոբերտ Հայրապետյան

«Սա ասում է մեկը, որի քաղաքական ուժի ռազմաքաղաքական ղեկավարությունը 44-օրյա պատերազմի ժամանակ 5000 տղու զոհեց, բայց մինչև այսօր ոչ հստակ թիվ է հրապարակում, ոչ՝ անուն ազգանուն»:

«Ես ինձ երբեք պատմական Հայաստանում չեմ կարող զգալ, մեղք չե՞մ ես, գնացել կպել եք ուրիշի հողերից, ի՞նչ եք ուզում»․ Արթուր Հովհաննիսյան

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը «ցեղասպանություն» բառի փոխարեն ասում՝ «մեծ եղեռն» եւ «կոտորած», Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Այսինքն՝ դուք եկել եք, ասում եք, որ ՀՀ վարչապետը հրաժարվում է ցեղասպանություն բառի՞ց, էս ի՞նչ եք ասում»։

«Հայաստանը և Ղազախստանը հանդես են գալիս հակամարտությունների՝ բացառապես խաղաղ միջոցներով շուտափույթ լուծման օգտին». երկու երկրների միջև փաստաթղթեր են ստորագրվել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպումից հետո ստորագրել են համատեղ հայտարարություն: Ղազախստանի Հանրապետության նախագահի ՀՀ կատարած պաշտոնական այցի արդյունքներով ստորագրված համատեղ հայտարարությունում նշված է. «Ղազախստանի Հանրապետության Նախագահ Կասիմ-Ժոմարտ Կեմելի Տոկաևը Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի հրավերով 2024 թվականի ապրիլի 14-15-ը պաշտոնական այց է կատարել Հայաստանի Հանրապետությունում։  Հայաստանի Հանրապետության

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվի բանտում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին

«Ազատություն». Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներն ապրիլին հերթական անգամ այցելել են ադրբեջանական բանտում պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին: Այդ մասին ԱՊԱ ադրբեջանական լրատվակլան գհործակալությանը փոխանցել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան: Ըստ նրա՝ ձերբակալվածների հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել, և նրանց տրվել է ընտանիքների հետ շփվելու հնարավորություն։ Նյութն

Ունենք ընդհանուր պատկերացում և նաև պատկերացնում ենք, թե ինչ կոնկրետ գործողություններ պիտի իրականացվեն հայ-ղազախական փոխհարաբերությունների զարգացումն ապահովելու. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան համագործակցության զարգացման մի շարք հարցեր

«Կրթիր կրթողին» ծրագրի շրջանակում նախատեսվում է բռնի տեղահանված 30 արցախցու համար ձեռարվեստի եռամսյա դասընթացներ կազմակերպել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է «Կրթիր՝ կրթողին» ծրագիրը: Այն հավանության է արժանացել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթի արդյունքում: Ծրագրի նպատակն է ապահովել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված արցախցիների զբաղվածությունը՝ ձեռարվեստի գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու միջոցով, ինչպես նաև նպաստել

«Ո՛չ ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը, ո՛չ էլ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը գնահատական չեն տվել իրավապահ մարմինների խայտառակ ոչ իրավաչափ վարքագծին»

«Փնտրվում է ՄԻՊ-ը». գտնողներին խնդրում ենք հարցեր տալ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալության ու կալանավորման մասին Այսօր՝ ապրիլի 15-ին, Երևանի բոլոր վարչական շրջաններում «Փնտրվում է ՄԻՊ-ը» գրությամբ հայտարարության թերթիկներ են տարածվել, որում նշվում է, որ «ՄԻՊ-ը դուրս է եկել Պուշկինի 56ա հասցեից և այլևս չի վերադարձել»։ Հայտարարության հեղինակները խնդրում են ՄԻՊ-ին հայտնաբերելու դեպքում կապվել

«Նիկոլ Փաշինյանը թուրք-ադրբեջանական քարոզչությամբ է զբաղված՝ խեղաթյուրում է բանակցային գործընթացի եւ ինքնորոշման իրավունքի էությունը»

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։  – Պարոն Ղուկասյան, Նիկոլ Փաշինյանը, խոսելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, ասաց, որ «միջազգային հանրությունը, որը ստեղծել է «ինքնորոշում» եզրույթը, նկատի է ունեցել, որ ԼՂ ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, եւ դա պետք է արտահայտվի Ադրբեջանի կազմում ինքնավարություն ունենալով»։ Արդյոք դա այդպե՞ս է, թե՞ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խեղաթյուրում է

«Տավուշի գյուղերը հանձնելու որոշումը կայացվել է այլ օղակում, նոյեմբերի 9-ի հայտարարության նախնական տարբերակում եղել է այդ մասին հիշատակում»․ Աննա Գրիգորյան

«Սյունիքում տարածքներ զիջվեցին, արդյունքում՝ ի՞նչ եղավ՝ ադրբեջանցիները եկան այդտեղ կանգնեցին, ինժեներական հսկայական աշխատանք իրականացրեցին, հետո նոր հարձակում իրականացրեցին»։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Ապրիլի 15-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում, 19-20-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։ Ապրիլի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 15-ի, 19-20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի

«Մհեր Գրիգորյանն ինչ անում է՝ շղարշ է, գործընթացը գնում է Ալիեւ-Փաշինյան մակարդակով, որտեղ կապիտուլյացիայի ենք ականատես լինում»․ Արթուր Խաչատրյան

«Հայաստանը մեկն է, այսօրվա Հայաստանը պատմական Հայաստանի մի մասն է, բայց ինքն այդ խոսքերով ուղղակի փորձում էր ժողովրդի դիմադրության ոգին կոտրել եւ ամեն կերպ իր կապիտուլյանտական, պարտվողական քաղաքականությունը հրամցնել որպես միակ ռեալ պոլիտիկ»։

1 տարեկան երեխայի վիճակը գնահատվել է ծանր․ Շուշան Դանիելյան

Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը Ապրիլի 15-ին՝ ժամը 9։45, «Մուրացան» համալսարանական բուժհաստատություն է տեղափոխվել 1 տարեկան երեխա։ Երեխայի վիճակը գնահատվել է ծանր, անհրաժեշտ բոլոր հետազոտություններն անցնելուց հետո, երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝ հետագա բուժական գործընթացը կազմակերպելու նպատակով։

«Փաշինյանը պարտվեց, հետո քնեց-զարթնեց ու որոշեց, որ պատմականն ու իրականն անհամադրելի են»

Ըստ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանի՝ եթե այս ամենը Փաշինյանի մեկ գիշերային քնահարամության հետեւանք է, ապա պետք է մերժվի առանց քննարկման, բայց եթե սա մասնագիտորեն մշակված ծրագիր է, որն իրականացման փուլ է մտնում, ապա պետք է երեւարկվեն դրա նախապատրաստման օբյեկտիվ դրդապատճառները։  -Պարոն Մելիքյան, ինչո՞վ են վտանգավոր Նիկոլ Փաշինյանի՝ «պատմական» եւ «իրական» Հայաստանների

«Այս իշխանության դեմ պայքարը վաղուց քաղաքականության հետ կապ չունի: Պայքարն ազգային-ազատագրական է». Նարեկ Մալյան

«Վետօ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը Если Правду можно говорить только шепотом, значит страну захватили ВРАГИ. (С) Вильгельм Швебель Դատարանում վերջին խոսքիս հրապարակման ժամանակ մի քանի եզրահանգումներ ներկայացրեցի հանրությանը, որոնք իմ դատավճռից հետո կյանքի ուժ ստացան: 1.2018 թվականին Հայաստանում իշխանությունը զավթվել է բռնությամբ և ատելության քարոզով: 2.Այս պետությունն այլևս հայկական չէ: Պետության բոլոր օղակները

Արծվանիկցիների արյունը նորմայի սահմաններում է․ մասնագետը հերքում է ապատեղեկատվությունը

ԶՊՄԿ-ն արդեն 4-րդ անգամ է նախաձեռնում արյան բանկի լրացումը

Չկատարելով դատարանների՝ ուժի մեջ մտած որոշումները՝ կառուցապատողը շինարարական աշխատանքներ է իրականացնում. «Օրրան»

ՀՀ վարչական դատարանի 03․01․2024թ-ի և ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 05․01․2024թ․ որոշումների հիման վրա  համապատասխանաբար՝ կասեցվել է  վարչական ակտի /շինարարության թույլտվության/ կատարումը և կիրառվել է հայցի ապահովման միջոց՝ արգելվել է կառուցապատող՝ Արգամ Հովհաննիսյանին  ք․ Երևան, Եկմալյան 6/3 հասցեում կատարելու հասարակական օբյեկտի կառուցման շինարարական աշխատանքներ։ Այսօրվա՝ 15․04․2024թ․ դրությամբ նշված դատական ակտերը երկուսն

«Շատերի մոտ ճաշակ եմ փոխել իմ երգերով». Վահագն Ռաշ

Երգիչ, երգահան Վահագն Ռաշը (Ռուշանյանը) ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, որը նրա արդեն իսկ շատ սիրված՝ «Ես կգամ» երգի նոր մեկնաբանությունն է։ Գործիքավորումը կատարել է Գարիկ Գեւորգին, երաժշտության հեղինակը Վահագն է, խոսքերինը՝ Տաթեւ Ոսկանանը: Տեսահոլովակի ռեժիսորն է Մարիամ Գեւորգյանը, բեմադրությունը` Արման Խաչատրյանինն է: Կատարողներն են` Արթուր Խունյանը եւ Էլֆրիդա Ավանեսյանը: Վահագն Ռաշը սիրով պատասխանել է

Մեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ՝ ապօրինի ներգաղթյալներին ՀՀ ուղարկելու համար. Երևանն ակնկալում է առնվազն 290 մլն ֆունտ ստեռլինգ ստանալ այդ գործարքից. The Times

Մեծ Բրիտանիան արդեն 18 ամիս փնտրում է երկրներ, որոնք պատրաստ կլինեն ընդունել ապօրինի ներգաղթյալներին

«Ես ուզում եմ գալ: Ես չեմ ուզում մեռնել, մնալ «էս աշխարհի ծերին»». Անատոլի Հովհաննիսյան

Բուժման նպատակով Ֆրանսիայի Լիոն քաղաքում գտնվող բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանը տպագրության է հանձնել իր «Սա էլ եմ ես». Հարցազրույցներ, հոդվածներ եւ այլ գրություններ» գիրքը: Ներկայացնում ենք գրքում ներառված նրա 2021թ. ապրիլի 4-ի անտիպ հեռավար երկրորդ հարցազրույցը (Գեւորգ Թումանյանի հետ): – Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, սակայն ես կարծում եմ, որ մեր դժբախտությունների հիմնական պատճառն այն է,

Ու հիմա երկրի գործող ղեկավարը չգիտի՝ ինչ անի։ Ողբերգությունն այն է, որ սա իր անձնական պրոբլեմը չէ, այլ մերը՝ Հայաստանինը, մեր ընտանիքներինը. Վահե Հովհաննիսյան

Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ այդ գյուղերն Ադրբեջանինն են, և Բաքվի հաղթաթուղթը հիմա դա է՝ Նիկոլի ասածները, որով և սպառնում են Տավուշի «ըմբոստներին»

Անհայտ անձինք հրկիզել են Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատունը, որտեղ թաղված են Թեհլերյանը և Սարոյանը

Ապրիլի 12-ի երեկոյան անհայտ անձինք հրկիզել են Ֆրեզնոյում (Կալիֆորնիա, ԱՄՆ) «Արարատ» հայկական գերեզմանատունը, հայտնում է «Զարթոնք»-ը։ Ուրբաթ երեկոյան գերեզմանատան գլխավոր մուտքի մոտ ութ ծառ է հրկիզվել։ Այս մասին տեղեկացրել են ոստիկաններին ու հրշեջներին։ Առայժմ ոչ ոք չի ձերբակալվել հրկիզման կասկածանքով։ Ինչպես հայտնում է «Զարթոնք»-ը, այս տարվա հունվարից ի վեր սա վեցերորդ հրկիզումն է գերեզմանատանը, որը

Նորաշեն գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է Սևանա լճում

Ապրիլի 14-ին, ժամը 19:37-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է Սևանա լճում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել «Lada» մակնիշի ավտոմեքենան։ ՀՀ ՆԳՆ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930