Օրվա լրահոսը

Գիտությունների ազգային ակադեմիան՝ լուծարումից հինգ րոպե առաջ

Ամսի երեքին մասնակցեցի ՀՀ ԳԱԱ Ընդհանուր ժողովին, որը հրավիրված էր օրախնդրի շուրջ. փորձել միասնական մերժում ձեւավորել կառավարության կողմից ոչ համագործակցային ռեժիմով մշակված Ակադեմիական քաղաքի մեջ բուհերի եւ ակադեմիական ինստիտուտների՝ կլաստերներում միավորման կոնցեպտի նկատմամբ։ Վերջում ընդունվեց այդ մերժման դիրքորոշումն արտահայտող հայտարարություն. ակադեմիկոսներն իրենց պարտքը կատարած համարելով ցրվեցին տարբեր ուղղություններով, իսկ ինձ մոտ վերջնական համոզմունք ձեւավորվեց, որ Ակադեմիան

Ինչո՞ւ ՀՀ ԱԳՆ-ն չի տարածում քարտեզագետ Գալչյանի փաստական, հիմնավոր կարծիքը. «Ազգ»

Բեռլինում Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաեւը ապրիլի 4-ին X-ի իր հարթակում մատուցում է Բաքվում բնակվող ադրբեջանցի հետազոտող, քարտեզագետ ներկայացող Մահամմադ Մեհդիեւի հետեւյալ գրառումը. «Նիկոլ Փաշինյանի վերջին պնդումը, թե Քիզիլհաջիլի գյուղն «այսօր 100 տոկոսով Ադրբեջանի վերահսկողության տակ է», ճիշտ չէ եւ խոչընդոտում է խաղաղության բանակցություններին: Կից քարտեզը ցույց է տալիս, որ Հայաստանը վերահսկում է Քիզիլհաջիլիի մի մասը,

Հայաստանի գործող իշխանությունները դարձել են Արևմուտքի խամաճիկը․ Արշակ Կարապետյան

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով երեկ մեկնել է Բրյուսել, որտեղ այսօր նախատեսված է նրա, եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը։ Հանդիպման վերաբերյալ տևական ժամանակ բուռն քննարկումներ են ընթանում։ Պաշտոնական Երևանն ամեն ինչ արել է այս հանդիպումը իրականացնելու համար, իսկ ԱՄՆ և Եվրամիության տարբեր երկրներ, ընդհուպ, պահանջներ ներկայացնելով և

«Ոչ մեկին իր սիրուն աչքերի համար միլիարդավոր դոլարներ չեն տալիս, եթե, իհարկե, սեղանի վրա քո տարածքներն ու պետականությունը չեն». «Հրապարակ»

Բրյուսելում այսօր՝ ապրիլի 5-ին նախատեսված Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպումից պաշտոնական Երեւանը ֆինանսական աջակցության ակնկալիքներ ունի։ Մինչդեռ, հիշեցնենք, 44-օրյա պատերազմից հետո էլ էր Արեւմուտքը մեր երկրին խոստացել 2,6 միլիարդ եվրոյի չափով օգնություն տրամադրել, մի մասը՝ գրանտ, մի մասը՝ վարկ, որն այդպես էլ մնաց թղթի վրա, առայսօր ընդամենը 150 միլիոն են այդ գումարից հատկացրել։ Իշխանությունների պահվածքը տնտեսագետ

Հողից դուրս բերքի ապագան անհայտ է՝ կա՛մ կնեխի, կա՛մ կվաճառվի որպես անասնակեր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2024 թվականի հունվար ամսին ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության տակ գտնվող բանկերի ռեզիդենտներին տրված վարկերի, ավանդների, ֆակտորինգի, լիզինգի, ռեպո համաձայնագրերի ընդհանուր արժեքը հունվար ամսին կազմել է 3 մլրդ 353 մլն դրամ։ Մեկ ամսում 3 մլրդ դրամ գումարները օգտագործվել են գյուղատնտեսության, անտառային տնտեսության եւ ձկնորսության համար, անտառային տնտեսության եւ փայտամթերումների, հանքագործական արդյունաբերության եւ

Թույլ չտալ հակառակորդներին ոգեշնչվել ու ոգեւորվել

«Հայաստանի տարածքային ամբողջականությունն ենթարկվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքների». Փարիզի ու Վաշինգտոնի կարեւոր արձանագրումը Մենք խոսել ենք Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, որն այսօր ենթարկվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքների, եւ թույլ տվեք ձեզ ասել, թե որքան ենք մենք մտահոգված դրանով՝ հաշվի առնելով, որ Բաքվի հռետորաբանությունն ավելի ու ավելի անվերահսկելի է դառնում։ Սա Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի

Առնվազն այս փուլում լայնածավալ ու երկարաժամկետ գործողությունների, ըստ մասնագետի, Ադրբեջանը չի գնա, բայց լոկալ բախումները, հատկապես՝ Տավուշի ուղղությամբ, բացառված չեն. «Հրապարակ»

Չեն դադարում իշխանության տարբեր օղակների հայտարարությունները, թե Ադրբեջանը լայնածավալ պատերազմի է պատրաստվում։ Այս ինֆորմացիոն ֆոնը, Ադրբեջանի մարտավարությունն ու ՀՀ իշխանությունների վարած պարտվողական քաղաքականությունը նկատի առնելով՝ «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը մեզ ասում է՝ կարեւոր հարցն այն է, թե ինչ նպաստավոր պայմաններ են այժմ ստեղծվում թշնամու համար, եւ որ ուղղություններով նա կփորձի ինչ-որ

Հանձնառու ենք աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին. ԱՄՆ պետքարտուղարություն

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ պետքարտուղարությունն պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հարցմանը՝ Հարավային Կովկասում ԱՄՆ-Ֆրանսիա համագործակցության մասին։ Ավելի վաղ՝ Փարիզում գտնվելու ընթացքում պետքարտուղար Բլինքենն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է հարավկովկասյան զարգացումները։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը օրերս Փարիզում էր, ուր ապրիլի 2-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեի հետ: Հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսին Ֆրանսիայի արտգործնախարարը տեղեկացրել է,

Հայկական բրենդի հեռուստացույց չարտադրվեց. «Ժողովուրդ»

2018թ․ նախընտրական հանրահավաքի ժամանակ Վանաձորում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Դեկտեմբերի մեջ նորանկախ Հայաստանի պատմության մեջ կբացվի առաջին գործարանը, որը կենցաղային տեխնիկա կարտադրի, այսինքն՝ օրինակ, հեռուստացույցի հայկական բրենդ ա լինելու»: Սակայն այս խոստումն իրականում տապալվեց: 05․12․2018թ․ կառավարությունը հաղորդագրություն տարածեց, որ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Մերձավան համայնքում ներկա է գտնվել «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի՝ կենցաղային տեխնիկայի

«Վատ է, երբ սովորական քաղաքացին օրվա հոգսը հոգալու փոխարեն սկսում է մտածել իր ընտրած իշխանությունների փոխարեն». «Հրապարակ»

Եթե մի փոքրիկ Ադրբեջանի հարցը չի կարողանում այդ Եվրոպան լուծել, ինչպե՞ս է լուծելու Հայաստանի դավաճանությունից կատաղած Ռուսաստանի հարցերը

Fastex-ը համագործակցության հուշագիր է ստորագրել «Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամի հետ

Օրերս Fastex-ի և «Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Հուշագրի կնքմանը սատարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ օժանդակող նամակով կարևորելով նման գործընկերությունը և պատրաստակամություն հայտնելով ցուցաբերել տեխնիկական, խորհրդատվական և լրատվական աջակցություն։ Հուշագիրը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացմանը, մարզական հաջողությունների խրախուսմանը, մարզիկների մրցունակության բարձրացմանը և կենսապայմանների բարելավմանը։ Այդ նպատակով

Սամվել Մայրապետյանից և «Գլոբուս» ՍՊԸ-ի տնօրենից հօգուտ ՀՀ կբռնագանձվի ավելի քան 4 մլրդ դրամ գումար

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի կողմից այսօր կայացրած վճռի հիման վրա գործարար Սամվել Մայրապետյանից և «Գլոբուս» ՍՊԸ ընկերության տնօրեն Գ․ Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 4 մլրդ դրամ գումար։ Դատական իշխանություն

Միացյալ Նահանգները հստակ մատնանշել է՝ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում. դեսպան Քվին. «Ժողովուրդ»

Շարունակվող բռնությունը կարող է խաթարել տեւական ու արժանապատիվ խաղաղության ուղղությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ունեցած առաջընթացը

Տվյալ դեպքում Սերժ Սարգսյանը ճիշտ դուրս եկավ, բայց ափսոս, որ հիմա է ասում. «ՉԻ»

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Ես 2016 թվականին գնացել եմ Ստեփանակերտ, և հրավիրել եմ ղեկավարությանը, ես Ազգային ժողովի պատգամավորներին կշտամբել եմ՝ իրենց թուլակամության համար, ոչ հստակ դիրքորոշման համար։ Իրենք ինձ հարցրել են՝ ո՞րն է ձեր նպատակը, ինչո՞ւ մենք պիտի հող տանք, ես ասել եմ՝ եթե դուք ունենաք այդպիսի դիրքորոշում, ապա

ԱՄՆ սենատորները Բլինքենին կոչ են արել բանակցությունների նախապայման դիտարկել հայ ռազմագերիների ազատ արձակումը

ԱՄՆ սենատորներ Էդ Մարքին (D-MA), Բիլ Քեսիդին (R-LA), Թոմ Թիլիսը (R-NC) և Գարի Փիթերսը (D-MI) նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ կոչ անելով Բայդենի վարչակազմին՝ որպես բանակցությունների նախապայման, առաջնահերթություն տալ հայ ռազմագերիների և Արցախի քաղաքական ղեկավարության ազատ արձակմանը, որոնք ապօրինաբար կալանավորված են Ադրբեջանի կողմից, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): Նամակը, որը կոչ

Լեմկինի անվան ինստիտուտի գործադիր տնօրեն. «Ռուբեն Վարդանյանի դեմ ադրբեջանցիները փորձել են իրենց քարոզչական բոլոր հնարքները». News.am

Ռուբեն Վարդանյանն ասում էր Ադրբեջանի համար դաժան ճշմարտությունը, այն է՝ արցախցին ունի ինքնորոշման իրավունք, որը ընդունված է միջազգային իրավունքով և պետք է ճանաչվի միջազգային իրավունքով

Հոռետեսական սցենարի հավանականությունը

Դժվար է քննադատել այն կտրուկ քայլերը, որոնք ձեռնարկում են ՀՀ այսօրվա իշխանությունները, որպեսզի «ռուսներն այստեղից ռադները քաշեն» (եթե օգտագործենք այդ՝ իշխանությունների կողմնակիցների բառապաշարը): Նախորդ հոդվածներից մեկում գրել եմ «լռության պարույրի» մասին: Մարդիկ վախենում են հայտնվել մարգինալ փոքրամասնության մեջ եւ, լավագույն դեպքում, լռում են: Իսկ ավելի հաճախ  միանում են բարձրաձայն (կասեի անգամ՝ ճղճղան) եղանակով հնչող կարծիքին:

Մշտական սթրեսի վիճակը բերում է գլխուղեղ-աղիներ փոխազդեցության խանգարման և արդյունքում խաթարվում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը․ գաստրոէնտերոլոգ Նորայր Մարգարյան

Գաստրոէնտերոլոգ, բ․գ․թ․ Նորայր Մարգարյանի հետ զրուցել ենք աղեստամոքսային համակարգի տարածված հիվանդությունների, դրանց զարգացմանը նպաստող գործոնների մասին։ -Բժիշկ Մարգարյան, աղեստամոքսային համակարգի հիվանդությունների զարգացման հիմնական պատճառները որո՞նք են։  -Աղեստամոքսային համակարգի հիվանդությունները բազմերանգ են, զարգացման տարբեր պատճառներ և բազմաթիվ արտահայտություններ կարող են ունենալ։ Այս համակարգի հիվանդությունների զարգացման հարցում դեր են խաղում վարակները, սնունդն իր որակով, քանակով ու տեսակով

Հակոբ Ավետիքյան. «Էդպես լրտես լինո՞ւմ է, այն էլ՝ իր ոտքով ու կամքով ներկայացող». «Ազգ»

Անշուշտ եւ անպայման պետք էր նրան հարցաքննել, ինչպես ասում են՝ տնտղել տակից-վրայից: Ստեփանակերտի հայաթափումից հետո ի՞նչ էր անում նա այնտեղ եւ հիմա ինչո՞ւ է հայտնվել Երեւանում, եւլն: Սակայն գլխանց նրան լրտես կոչելը եւ այդ մասին բարձրաձայնելը անգրագիտություն է պարզապես:

Բա եթե հայհոյանքը աշխատանքի հարակից էֆեկտն է, հայհոյողներին ինչո՞ւ եք կալանավորում. «ՉԻ»

Այս մարդը երևի դեռ չի հասկացել, որ հայհոյանքը իր աշխատանքի ոչ թե հարակից, այլ միա՛կ էֆեկտն է (համենայն դեպս՝ Հայաստանում, որովհետև Ադրբեջանում, օրինակ, իրեն ավելի շատ խրախուսում են, քան հայհոյում)։

Սաթի Սպիվակովան՝ «Սիթի օֆ Սմայլ» Հիմնադրամի բարի կամքի դեսպան

Երեկ «Սիթի օֆ Սմայլ»-ում մե՜ծ իրադարձություն էր։ Հայտնի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան՝ Սաթենիկ Սահակյանցը դարձավ մեր Հիմնադրամի բարի կամքի դեսպան։ Հայաստանի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն իր այցի ընթացքում Սպիվակովան շրջեց կենտրոնում, զրուցեց երեխաներից յուրաքանչյուրի հետ, փոխանցեց նվերներ։ Տիկին Սպիվակովան մտածել էր նաև երեխաների ժամանցի մասին․ նրանք որպես նվեր հնարավորություն ունեցան դիտելու ներկայացում «Հեքիաթերեն»-ից։

Ընդամենը երկու տարում սամբոյի չորս խոշորագույն մրցաշարի անցկացումը վկայությունն է այն բանի, որ Հայաստանում սամբո սիրում են. Կարեն Գիլոյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի և գործընկեր կառույցների աջակցությամբ այսօր տրվել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության պաշտոնական մեկնարկը: Մեկնարկային գոտեմարտերին հաջորդել է բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, Սամբոյի

Պետքարտուղար Բլինքենից հետո Ալիևին զանգահարել է նաև Ֆոն դեր Լայենը. «Ազատություն»

Հայաստանի վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի և Եվրահանձնաժողովի նախագահի մասնակցությամբ վաղը Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահին զանգահարել է նաև Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Հեռախոսազրույցի ընթացքում բարձրացվել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպման հարցը։ Նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ զրույցում, հայտնել է ադրբեջանական կողմի դիրքորոշումն այդ հանդիպման վերաբերյալ և նշել տարածաշրջանի

Տեսանյութում Քաշաթաղի շրջանում գտնվող Զորախաչ եկեղեցին ներկայացվում է որպես աղվանական

Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել և ոչնչացնել Արցախի մշակութային ժառանգությունը։ Ապրիլի 4-ին ադրբեջանական սոցցանցային հարթակներում տարածվեց մի տեսանյութ, որը նկարահանվել է Արցախի Հանրապետության բռնազավթված Քաշաթաղի շրջանում։ Տեսանյութում Քաշաթաղի շրջանում գտնվող Զորախաչ եկեղեցին ներկայացվում է որպես աղվանական։ Այս քաղաքականությամբ խեղաթյուրվում է պատմությունը։ Զորախաչի եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում (այժմ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ), Բերձորից

«Երկրի տեր, բռունցքդ բե՛ր, բռունցքդ վե՛ր». հանրային քննարկում Մաշտոցի պուրակում՝ ի պաշտպանություն Ոսկեպարի

Նախաձեռնության անդամներից Նարեկ Այվազյանն ասում է՝ հայկական   սահմաններին պատուհասող խնդիրները բխում են կառավարության ներկայացուցիչների, Փաշինյանի վտանգավոր խոսույթներից, նրանք հանդես են գալիս Ադրբեջանին հայկական տարածքները զիջելու գաղափարներով՝ չերաշխավորելով անվտանգություն եւ հիմնարար իրավունքների հարգանք:

ՔՊ-ում քննարկել են Երևանում իրականացվող ծրագրերն ու աշխատանքների կատարման ընթացքը

Ապրիլի 4-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ։ Քննարկվել են Երևանում իրականացվող ծրագրերն ու աշխատանքների կատարման ընթացքը։ Երևանի քաղաքապետի տեղակալներ Լևոն Հովհաննիսյանն ու Սուրեն Գրիգորյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Անկարայի պնդմամբ՝ Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը «հակասում է չեզոքության սկզբունքին». «Ազատություն»

«Ազատություն» ռադիոկայան. Թուրքիայի ԱԳՆ-ն հատուկ հայտարարություն է տարածել վաղը Բրյուսելում նախատեսված ԱՄՆ-ԵՄ-Հայաստան հանդիպման վերաբերյալ և քննադատել այդ նախաձեռնությունը։ Պաշտոնական Անկարայի գնահատմամբ՝ Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը «հակասում է չեզոքության սկզբունքին»։ Ըստ թուրքական դիվանագիտական գերատեսչության «տարածաշրջանում ստեղծվել է կայուն խաղաղության և կայունության պատմական հնարավորություն», «տարածաշրջանը շատ մոտ է, որպեսզի այս պատմական հնարավորությունը հաջողության հասնի»։ «Կարևոր է, որ

«Մենք նահանջելու տեղ չունենք»․ «Գոյ» թատրոնի դիմաց նստացույց է. «Ա1+»

«Ա1+». «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմն անժամկետ նստացույց է սկսել հենց թատրոնի մուտքի առջեւ։ «Այսօր «Գոյ» թատրոնը գոյամարտի մեջ է։ Ուզում եմ այս մարդկանց ականջին հասու դարձնել, որ, եթե մի երկու թատրոն փակեցին, մարսեցին, ապա սա այդպես չի լինելու՝ «Գոյ»-ը նրանց կոկորդին ոսկոր է լինելու։։ Մենք գնալու ենք մինչեւ վերջ։ Սունդուկյանի, այսպես ասած, կառավարությունը չի հասկանում,

Հայկ Ալումյանն ուզում է իր ծառայությունները մատուցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին

Ես իմ իրավունքը կկարողանամ պաշտպանել, եթե տեսնեմ ընթացքը կամ գնահատման արդյունքներն արդար չեն եղել, այնուամենայնիվ, այդպիսի կանխատեսումներ չունեմ. Ալումյան

Հայաստանի սամբիստները մեդալներ են նվաճել աշխարհի գավաթում

Երեւանում այսօր մեկնարկեց  սամբոյի աշխարհի 2024 թվականի գավաթի խաղարկությունը: Մրցումային առաջին օրը  մրցագորգը տրամադրվեց տղամարդկանց մարզական եւ կանանց մարտական սամբոյի ներկայացուցիչներին: Հայաստանից մեդալակիր դարձան: Մարզական սամբո (Տղամարդիկ): 58 կգ քաշային կարգ. Դավիթ Հովսեփյան (Արցախ) Կարեն Սարգսյան 64 կգ. 2.Արթուր Մանուկյան:   71 կգ. 2.Կարեն Մահինյան 79 կգ. Արթուր Հակոբյան 92 կգ Գրիգոր Բեկնազարյան   Մարտական

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930