Օրվա լրահոսը
«Նռան գույնը» ֆիլմով ՅՈՒՆԵՍԿՕ-ում մեկնարկել են Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումները
Ապրիլի 3-ին ՅՈՒՆԵՍԿՕ–ի կենտրոնակայանում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները, որին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը։ Միջոցառումների մեկնարկը տրվել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությամբ, որին հաջորդել է քննարկում՝ նվիրված մեծանուն արվեստագետի ստեղծագործական ժառանգությանը: Ֆիլմի դիտումից առաջ ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ֆրանսիայում ՀՀ
Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարում է՝ «Հայաստանի էկոհանցագործությունների» մասին նյութերը կօգտագործի միջազգային դատարաններում
«Ազատություն». Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը մերձկասպյան երկրների պաշտոնակիցների հետ հանդիպմանը Հայաստանին մեղադրել է «էկոհանցագործությունների» մեջ և պնդել, որ այդ ուղղությամբ «հետաքննություն է» ընթանում, «արդյունքները պատրաստ լինելուն պես դրանք կօգտագործվեն միջազգային դատարաններում»։ «Միջազգային հանրությունը կտեղեկացվի այդ հանցագործությունների իրավական հետևանքների մասին, և կձեռնարկվեն անհրաժեշտ իրավական միջոցներ՝ ազգային և միջազգային օրենսդրությանը համապատասխան», – հայտարարել է Ադրբեջանի գլխավոր
ՄԻՊ-ը՝ Նարեկ Սամսոնյանի ձերբակալության մասին․ «Անհամաչափ ուժի կիրառման մասին դիմել ենք իրավասու մարմիններին, դա նշանակում է, որ կասկած ենք տեսել»
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Նարեկ Սամսոնյանին անհամաչափ ուժ կիրառելով ձերբակալելու վերաբերյալ սպասում է իրավասու մարմինների պարզաբանմանը
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը
Օրերս «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են եղել ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և ԲՏԱ պաշտոնատար այլ անձինք։ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությանը «ՍոֆթԿոնստրակտ» ընկերության մուտքի մոտ դիմավորել են «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիրներ Վիգեն Բադալյանը և Ռոման Բադալյանը, «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն
Գնահատականներ ներսից եւ դրսից
Վեդի քաղաքում ավարտվեց անհատ կատարողների եւ ստեղծագործական խմբերի «ՍԵԴՖԵՍՏ» միջմարզային 4-րդ փառատոնը «ՍԵԴՖԵՍՏ» փառատոնի կայացումը մշակութային առումով դրվատանքի արժանի երեւույթ է, քանի որ գլխավոր նպատակը Հայաստանի մարզերում գործող արվեստի եւ երաժշտական դպրոցների ստեղծագործական գործունեությունը համադրող, համակարգող եւ համախմբող խիստ անհրաժեշտ գործունեություն է, որի ընթացքում արվեստի տարբեր ճյուղերով զբաղվող պատանի եւ երիտասարդ ստեղծագործող անհատներն ու ստեղծագործական
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Ապրիլի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ին գիշերը և երեկոյան ժամերին, 6-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում, 6-9-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ապրիլի
Կասեցվել է պահածոների արտադրամասի վառարանների շահագործումը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կոտայքի մարզի Առինջ համայնքում գործող «ԷԿՈ ԱԳՐՈ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ պահածոների արտադրամասում վառարանները շահագործվում են առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության: Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի որոշմամբ առանց թույլտվության գործարկվող 2 վառարանի շահագործումը կասեցվել է, փականները կնքվել են։ Ընկերության տնօրենը ենթարկվել
«Հայաստանը ԵՄ-ին դիմել է եվրոպական խաղաղության գործիքակազմից օգտվելու առաջարկով, որը ներառում է նաեւ զինատեսակների տրամադրում». Արման Եղոյան
Ըստ պատգամավորի՝ Հայաստանը նաեւ ԵՄ-ին դիմել է եվրոպական խաղաղության գործիքակազմից օգտվելու առաջարկով։
Պարզվում են Դիլիջանում սպանության և ինքնասպանության դեպքի հանգամանքները
2024 թվականի ապրիլի 3-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, 32-ամյա տղամարդը Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի փողոցում գործող բջջային հեռախոսների խանութ-սրահում, ատրճանակից կրակոց է արձակել աշխատակցուհու ուղղությամբ, որից հետո նույն ատրճանակով կրակել է ինքն իր գլխին, ինչի պատճառով վերջինս տեղում մահացել է: Դեպքից անմիջապես հետո նշված խանութ-սրահի աշխատակցուհին, ով պարզվել է, որ
Քաղաքն ազատվում է Ֆիրդուսի թաղամասի հիշողությունից
«Էլիտար հեռանկարով» ջնջվում է «պատմական միջավայրի» հետքը Մարտի 22-ին հերթական վտարումը եղավ Ֆիրդուսի թաղամասում: Այս անգամ՝ 13 հասցեում: Սարգսյանների ընտանիքը հրաժարվում էր դուրս գալ իրենց տնից, ուր այցելել էին «Էլիտ գրուպ» ընկերության ներկայացուցիչները, այն էլ ոստիկանների ուղեկցությամբ, որոնք պահանջում էին դուրս գալ տնից, որպեսզի տունը քանդեն: Սարգսյաններն այդ տանն էին բնակվում 40 եւ ավելի տարիներ,
Գրիգոր Մինասյանը ծանոթացել է «Աբովյան» ՔԿՀ-ում իրենց հետ մինչև 3 տարեկան երեխա ունեցող ազատազրկված մայրերի համար առավել բարենպաստ պայմանների ստեղծման գործընթացին
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Նախարարը ծանոթացել է քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց պահման պայմանների, ուսումնական հատվածի բարելավմանն ուղղված կապիտալ նորոգման աշխատանքներին, իրենց հետ մինչև 3 տարեկան երեխա ունեցող ազատազրկված մայրերի համար առավել բարենպաստ կոմունալ-կենցաղային պայմանների ստեղծման գործընթացին:
Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Doing Digital միջազգային ֆորումին
Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Doing Digital միջազգային ամենամյա ֆորումին (DDF), որն այս տարի անցկացվել է «Հնարավորություններին ընդառաջ» խորագրով։ Doing Digital Forum-ը բոլոր նրանց համար է, ովքեր հետաքրքրված են թվային փոխակերպմամբ, դրա ներդրմամբ ու թվային տնտեսության զարգացմամբ: Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է պանելային քննարկումներից մեկին, որի թեման է թվային փոխակերպումն ու թվային լուծումների
Ամուսիններն իրենց երկվորյակ նորածիններից մեկի մահվան մեջ մեղադրում են «Մարգարյան» ծննդատան բժիշկներին. Shamshyan.com
Երեկ՝ ապրիլի 3-ին, Shamshyan.com է դիմել Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ 37-ամյա Վիտալի Աբրահամյանը, որն իր ու կնոջ կողմից իրենց զայրույթն էր ուղղում Երևանի «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի»՝ ժողովրդին հայտնի «Մարգարյան» ծննդատան որոշ բժիշկների հասցեին։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում, Վ․ Աբրահամյանը ասում էր․ «2 ամիս առաջ վաղաժամ ծննդաբերության սպառնալիքով 24-ամյա կնոջս՝
Փաշինյան․ «Ինձ միշտ թվացել է՝ շտապ օգնությանը դիմավորելը քաղաքավարություն է, արարողակարգային մի բան, այնինչ պատճառն այն է, որ մենք հասցեի ստանդարտ չունենք»
Կառավարության այսօրվա նիստում ստանդարտացման մասին նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Փաշինյանն ասաց, որ իրեն միշտ թվացել է, թե շտապ օգնությանը դիմավորելը պարզապես բժշկի նկատմամբ առանձնահատուկ հարգանքի դրսեւորում է, արարողակարգային մի բան, մինչդեռ խնդիրն այն է, որ կանչի հասցեները գտնելն է դժվար
Ադրբեջանը կարևոր ռազմավարական գործընկեր է և հուսալի դաշնակից. Բաքվում ՌԴ դեսպանություն
«Ազատություն». Մոսկվայի և Բաքվի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրվա առթիվ ուղերձում Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանությունը նշել է, որ Ադրբեջանը կարևոր ռազմավարական գործընկեր է, բարի հարևան և Ռուսաստանի հուսալի դաշնակից։ «Պետությունների միջև փոխգործակցության զարգացումը նպաստում է Հարավային Կովկասում և Կասպյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը», – ասված է ուղերձում։ Դիվանագիտական առաքելությունն ընդգծել է, որ կա երկուստեք շահագրգռվածություն
Ամեն երկիր արժանի է իր ժողովրդին
1988թ. փետրվարյան Հայոց համազգային շարժման՝ չափահաս ականատեսը լինելուց հետո, ինձ շատ դժվար է դույզն-ինչ հավատալ, որ հայը երբեւէ կարող է ադրբեջանցուց վախենալ եւ կատարել նրա կամքը: Առանց նորմալ բանակի, Հայաստանն Արցախի ժողովրդի հետ միասնաբար, ուս ուսի տված, մի բռունցք դարձած, Արցախյան առաջին պատերազմում շատ կարեւոր հաղթանակ տարավ Ադրբեջանի շատ ավելի մեծաթիվ բանակի ու ժողովրդի նկատմամբ
Կներվեն կառավարության 2023թ. որոշմամբ սահմանված ոսկու գրավադրմամբ վարկեր ունեցող առանձին ֆիզիկական անձանց պարտավորությունները
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանության է արժանացրել որոշման նախագիծը, համաձայն որի՝ ներվում են ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2326-Ն որոշման հիման վրա ՀՀ ֆինանսների նախարարության և համապատասխան ֆինանսական կազմակերպության միջև կնքված պայմանագրերի շրջանակներում ՀՀ կառավարությանը փոխանցված՝ նույն որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի աղյուսակի 5.3-րդ տողում նախատեսված ոսկյա իրերի գրավադրմամբ տրամադրված սպառողական վարկերով ֆիզիկական
Փաշինյան․ «Որ մենք այստեղ նստած ենք կոստյումով, փողկապով, էդ էլ է ստանդարտ, իրականում թանկացրել է մեր բոլորիս կյանքը, որովհետեւ մենք կարող էինք այստեղ գալ չստերով, «սպարտիվկայով»
Կառավարության այսօրվա նիստում ստանդարտացման մասին նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ եթե չլիներ եվրոպական շուկա արտահանելու խնդիրը, կարող է ասեինք՝ ստանդարտը մեր ինչին է պետք, էդ ջուրը խմենք, մեռնենք, կարճ, կոնկրետ պրծնենք:
Սահմանազատումը սկսել քաղաքական վերնախավից. Վահե Հովհաննիսյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ հայտարարել է, որ «սահմանազատումը Տավուշից սկսելու վերաբերյալ որոշում դեռ չկա»։ Այս հայտարարությունն ակնհայտորեն արվել է « ոտքի վրա»՝ ներքին պայթյունավտանգության պոտենցիալը տեսնելուց հետո։ Սրանից հետո ծագում է մեկ էական հարց. եթե նման որոշում չկա, ապա ինչո՞ւ իր ղեկավարը՝ ՀՀ վարչապետը շտապեց ի լուր աշխարհի հայտարարել, որ 4 գյուղերն Ադրբեջանինն են։ Ինչո՞ւ
ՀՀ ինքնիշխան տարածքը, պետական սահմաններն ու ռուսական ներկայությունը
Սկիզբը՝ այստեղ: Ըստ ՀԱՊԿ-ականների` հայ-ադրբեջանական սահման գոյություն ունի, սակայն այն պետք է որոշի Ադրբեջանը, որից հետո արդեն ՀԱՊԿ-ում առավել տեղեկացված կլինեն, թե որն է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետական սահմանների շրջանակներում. ՀԱՊԿ-ից, պարզ չէ թե` ով, ասել են РБК-ին: Նաեւ նշել
Ոստիկանության ծառայողների կողմից բռնությունները կառավարության շարունակական անգործության հետևանք են. հայտարարություն
Անհրաժեշտ է ապահովել նաև բռնության գործադրման մեջ մեղադրվող ոստիկանների լիազորությունների կասեցումը քննության ողջ ընթացքում։
Մի քանի ուշագրավ դրվագ Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի վերաբերյալ. Տաթևիկ Հայրապետյան
Կա պատերազմը կանխելու ձև ու դա միակողմանի զիջումների ճանապարհը չէ
«Բավական է արդեն, խաղաղության ու հանգստության կարիք ունենք բոլորս». Անդրեյ Մակարեւիչ
2022թ STARMUS-ի շրջանակում Հայաստան այցելած հայտնի արտիստների թվում էր նաեւ «Մաշինա վրեմենի» ռոք-խմբի հիմնադիր, ղեկավար եւ երգերի հեղինակ Անդրեյ Մակարեւիչը, որի անունը ՌԴ իշխանությունները ներառել են օտարերկրյա գործակալների ցանկում: Լեգենդար արտիստը կրկին Երեւան կժամանի իր խմբով՝ այս անգամ կենդանի հնչողությամբ համերգի համար, որը կկայանա ապրիլի 13-ին «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում: Իսկ առաջին անգամ 1990 թվականին
ԲԴԽ-ն դատավոր Վահե Միսակյանին խիստ նկատողություն է հայտարարել
Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին հայտարարել խիստ նկատողություն: Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: Դատական
Բանաձևը շեշտում է, որ անպատժելիությունը մեծապես ընդլայնում է ցեղասպանության, պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների սպառնալիքները. Անդրանիկ Հովհաննիսյան
ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանի կողմից Ցեղասպանության կանխարգելման բանաձևի ընդունման կապակցությամբ Պարոն նախագահ, Պատիվ ունեմ ներկայացնելու Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի Լ. 16 բանաձևը «Ցեղասպանության կանխարգելման» վերաբերյալ, որը վայելում է ՄԱԿ-ի բոլոր հինգ տարածաշրջանային խմբերի լայն աջակցությունը: Բանաձևի նախագիծը ցեղասպանության կանխարգելման գործում միջազգային հանրության ջանքերին Հայաստանի շարունակական
Երբ Ադրբեջանը Տեղ գյուղի ուղղությամբ առաջխաղացում էր իրականացնում, իշխանության տարբեր դեմքեր, ճիշտ այսօրվա վստահությամբ ասում էին, թե բանակցում են, որ Ադրբեջանը նախկին դիրքեր վերադառնա: Ի՞նչ եղավ հետո. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Շուրջ մեկ տարի առաջ, երբ Ադրբեջանը Տեղ գյուղի ուղղությամբ առաջխաղացում էր իրականացնում` օկուպացնելով ՀՀ ինքնիշխան տարածքները, իշխանության տարբեր դեմքեր, ճիշտ այսօրվա վստահությամբ ասում էին, թե Ադրբեջանի հետ բանակցում են, որ նրանք նախկին դիրքեր վերադառնան: Ի՞նչ եղավ հետո, ամենից լավ գիտեն Արավուս,
«Ենթադրենք՝ գումար Հայաստանին տրամադրեցին՝ որոշակի քայլերի դիմաց, Բրյուսելից ստացած փողն ի՞նչ եք անելու, երբ Լարսի ճանապարհը փակվեց». Նաիրի Սարգսյան. «168 ժամ»
Ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյան-Բլինքեն-Ուրսուլա Ֆոն Դեր Լայեն հանդիպումից Հայաստանի տնտեսական դիմակայունությունն ամրապնդելուն միտված լուրջ քայլեր և հետո Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն ակնկալող շրջանակներին Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը զգուշացնում է՝ պետք չէ այդ հանդիպումից միլիոնավոր դոլարներ ակնկալել, որովհետև, եթե մի փոքր գումար էլ տրամադրեն, ապա այդ գումարների դիմաց Հայաստանի համար որոշակի ծուղակներ են ստեղծելու՝
Բավականին ժամանակ էր պետք՝ հասկանալու համար, որ հազար կիլոմետր գերազանց ասֆալտը Արցախի ու Տավուշի մեկ մետր հողի հետ անգամ չի կարելի համեմատել. «Հրապարակ»
Իր պարտությունը չընդունող Փաշինյանը դեռ շարունակում է համոզել, որ որոշ հարցերում պարտությունը դեռ պարտություն չէ, եւ մեղավորն էլ իր իշխանությունը չէ
Հովիկ Աղազարյան. «Ամերիկան էլ կասի՝ Թուրքիա ջան, մի վախեցի, հայերը պուպուշ են, Ֆրանսիան կասի՝ Թուրքիա ջան, մի վախեցի, հայերը մեր ախպերն են». «Հրապարակ»
Թուրքիային կհամոզենք՝ որպես Արեւմուտքի մեր գործընկերների գործընկեր, որ մենք նպատակ չունենք Կարսը, Սուրմալուն, Իգդիրը ռազմական ճանապարհներով վերցնենք
Ուշագրավ քաղաքական իրադարձություն. ո՞վ կդառնա նորաստեղծ կուսակցության նախագահ. «Փաստ»
Վաղը՝ ապրիլի 5-ին, ուշագրավ քաղաքական իրադարձություն է տեղի ունենալու Հայաստանում: «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը։ Արտաքուստ սովորական երևույթ է, որ նոր ստեղծվող կուսակցությունը հիմնադիր համագումար է հրավիրելու: Սակայն վերը նշված «ուշագրավությունն» այն է, որ թեպետ կուսակցության հիմնադիրը նույնանուն շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն է, սակայն հնարավոր է,


















































