Օրվա լրահոսը
«Միշտ կարելի է կնքել հաշտություն, բայց իրավական գործընթացներն առաջարկում են ավելի պաշտպանված մեխանիզմներ»․ Սիրանուշ Սահակյան
Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարման մասին հայտարարություններում սխալ պատկերացումների հարց չկա, պարզապես շատ արտահայտություններ թելադրված են։
««Հայաստան» հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից, Էկոնոմիկայի նախարարության նախկին պաշտոնատար անձից ու ՍՊ ընկերությունների սեփականատիրոջից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ»
Արա Վարդանյանից բռնագանձել՝ 3 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, Երևանի կենտրոնում գտնվող բնակարանի միջին շուկայական արժեքն ամբողջությամբ.
2023-ին ավելացել են կոռուպցիոն բնույթի հանցագործություններով դատարան ուղարկված վարույթների ու դրանցով անցնող մեղադրյալների թիվը․ ամփոփում
Ամփոփվել են 2023թ․ ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության արդյունքներն արդյունավետությունը՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ դեպքերով ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է քննել նմանատիպ վարույթներ: Ըստ այդմ, նախորդ տարի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ դեպքերով ՀՀ քննչական կոմիտեում քննվել է 1326 քրեական վարույթ, ինչը 108-ով կամ 8 %-ով ավելի է 2022թ․ քննված նույնաբնույթ դեպքերի վերաբերյալ
«Թուրքերը հղում են անում Փաշինյանին, ասում են՝ մենք Փաշինյանին ուշադիր լսում ենք, նրանք պետք է դուրս գան, որ մենք հանգիստ գնանք մեր գյուղերը»
«Ադրբեջանը եւ Թուրքիան Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կկնքեն այն ժամանակ, երբ Հայաստանը կլինի 10 հազար քկմ, եւ սահմանն էլ կանցնի Չարբախով»։
Նիկոլի աքսիոմը և մեր թեորեմը. Արմեն Աշոտյան
Այն, որ Նիկոլը հոգով խավար է, իսկ մտքով՝ տկար, այլևս աքսիոմ է
Պետք է շուտափույթ շտկել Եկեղեցու և պետության գործակցային հարաբերությունները` հանուն մեր հայրենիքի ներկայի ու ապագայի․ Աստվածաբանության դոկտոր
Անկեղծորեն, տպավորությունս այնպիսին է, որ կարծես թե ապրում ենք մի երկրում, որ ոչ անվտանգային ու ոչ էլ պաշտպանման խնդիրներ ունի և կարող է քննարկել այնպիսի հարցեր, ինչպիսիք են` «Հայոց» կոչենք, թե՞ «Հայ» եւ այլն: Այսօր, առավել քան երբևէ, պետք է զբաղվենք մեր ժողովրդի բարոյահոգեբանական կրթությամբ և անվտանգային հզոր համակարգի ստեղծմամբ ու զարգացմամբ:
«Web3 Հայաստան» հիմնադրամը հանդես է եկել Տիգրան Ղամբարյանին ազատ արձակելու կոչով
«Web3 Հայաստան» հիմնադրամը հանդես է եկել Binance-ի թոփ մենեջեր, հայազգի Տիգրան Ղամբարյանին ազատ արձակելու կոչով։ Հիշեցնենք, որ Ղամբարյանը և մեկ այլ մենեջեր պատանդ են պահվում Նիգերիայում։ Ղամբարյանը նախկինում կրիպտո հետաքննիչ է եղել, ով ղեկավարել է իր թիմին փողերի լվացման, Դարքնեթում թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կրիպտո-հանցագործությունների, այդ թվում՝ կրիպտոարժույթով ֆինանսավորվող երեխաների շահագործման հետաքննությամբ: Ավելի ուշ նա
«Նիկոլ Փաշինյանը վերացնում է բոլոր հնարավոր քայլերը, որոնք կարող են կասեցնել պատերազմը կամ դիմադրության հնարավորություն տալ»
«Առավոտի» զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը։ -Տիկին Հայրապետյան, խոսելով Տավուշի մարզից, այսպես կոչված, սահմանագծումն սկսելու հարցի մասին, իշխանությունները հույս են հայտնում, որ «գծելով մեր լեգիտիմ սահմանները», Ադրբեջանը կճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Բայց մենք զուգահեռ լսում ենք Ադրբեջանից հնչող հայտարարություններն ու նրանց նկրտումները։ Միակողմանի զիջելով հնարավո՞ր է կանխել պատերազմը, թշնամին կա՞նգ է առնելու,
ԱԺԲ գրասենյակներում, տներում հայտնաբերվել են նաև ռազմական նշանակության իրեր. ՔԿ
«Ազատություն». «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի (ԱԺԲ) ղեկավարների տներում և գրասենյակներում խուզարկություններով հայտնաբերվել են քննությանը հետաքրքրող բազմաթիվ իրեր, փոխանցեց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Օրերս ԱԺԲ -ի ղեկավարների տներում և գրասենյակներում իրականացված միաժամանակյա խուզարկություններով «հայտնաբերվել են քննությանը հետաքրքրող բազմաթիվ իրեր, առարկաներ, այդ թվում՝ ռազմական նշանակության, որոնց օրինականությունն ստուգելուն, ինչպես նաև հետագա այլ քննչական գործողություններ կատարելուն ուղղված գործընթացները
«Որպեսզի խոցելի խմբերին ինտեգրենք հասարակություն, ցույց տանք իրենց արարելու ներուժը». 3-րդ անգամ անցկացվեց «Զատկական փառատոն»-ը
«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ը Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում իրականացրեց «Զատկական փառատոն»-ը։ Այն իրականացվում է թվով 3-րդ անգամ: Փառատոնի շրջանակում երեխաները և պատանիները ցուցադրեցին իրենց ձեռքի աշխատանքները և հանդես եկան երաժշտական կատարումներով։ ««Զատկական փառատոն»-ը ներառական միջոցառում է, որի նպատակն է ստեղծել մշակութային հարթակ՝ երեխաների, պատանիների ինքնադրսևորման և ինտեգրման համար: «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ը ապահովում է
15 տրոլեյբուսի ձեռքբերման մրցույթը կայացել է, նաև 171 նոր ավտոբուսով կհամալրվի Երևանի համայնքային հավաքակայանը
Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համար «Հրազդան» մարզադաշտին կից՝ ավելի քան 15 500քմ տարածքում նոր շենք կկառուցվի։
«Այն մարդիկ եւս, ովքեր գողանում էին Կարսի բերդի թնդանոթների փականները, իրենց հայ չէի՞ն համարում». Անատոլի Հովհաննիսյան
Բուժման նպատակով Ֆրանսիայի Լիոն քաղաքում գտնվող բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանը տպագրության է հանձնել իր «Սա էլ եմ ես». Հարցազրույցներ, հոդվածներ եւ այլ գրություններ» գիրքը: Ներկայացնում ենք գրքում ներառված նրա 2021թ. մարտի 28-ի անտիպ հարցազրույցը (Գեւորգ Թումանյանի հետ): – Ինչո՞ւ պարտվեցինք, որովհետեւ անկախության այս 30 տարում ստեղծված գրականությո՞ւնն էր պարտվել: – Կարծո՞ւմ ես՝ մենք լավ գրականություն չենք
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ի գիշերը և երեկոյան ժամերին, 6-ին սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15մ/վ, 5-ին՝ 18-20 մ/վ արագությամբ: Հանրապետության տարածքում` Ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-6-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ,
Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Աշխեն Շիրվանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 285 – Ա ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՇԽԵՆ ՇԻՐՎԱՆՅԱՆԻՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Աշխեն Շիրվանյանին ազատել զբաղեցրած պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն.
«Covid-19» գործով վերացվել է քրեական հետապնդումը
Տեղեկացանք, որ վերացվել է ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ, «Covid-19» հիվանդությամբ հաստատված պացիենտների տեսակավորման եւ հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող եւ դուրսգրման ենթակա պացիենտների խմբերի պատասխանատու Լուսինե Եղիազարյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը: Հակակոռուպցիոն կոմիտեի երեկ տարածած հաղորդագրության համաձայն. «Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր
Վարդենիսում 18-ամյա պատանու մոտ կռփազենք և դանակ են հայտնաբերել
ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի պարեկները մարտի 30-ի ուշ երեկոյան Վարդենիս քաղաքի եկեղեցու բակում ծառայություն կատարելիս 18-ամյա մի պատանու մոտ նկատել են կռփազենք: Նա տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են կռփազենք և դանակ՝ ընդհանուր երկարությունը 17 սմ, շեղբի երկարությունը՝ 9 սմ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: ՀՀ ՆԳՆ ոստիկանություն
«Քաղաքացիական Պայմանագիրը» վարում է հակաեկեղեցական ու պառակտիչ քաղաքականություն կրոնական դաշտում, ներքաղաքական ոլորտում և արտաքին քաղաքականության ոլորտում
Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությանը աղանդ համարելուց առայժմ ձեռնպահ կմնամ, սակայն այն, որ ՔՊԿ վարում է հակաեկեղեցական ու պառակտիչ քաղաքականություն կրոնական դաշտում, ներքաղաքական ոլորտում և արտաքին քաղաքականության ոլորտում դա ավելի քան ակնհայտ է։ Ասածս փորձեմ հիմնավորել․ 1․ Կրոնական դաշտում․ ա) Նրանց առաջնորդի կողմից Հիսուս Քրիստոսի մասին անտեղի խոսակցություններով բարեպաշտ ժողովրդի մոտ տարակուսանք ու գայթակղություն առաջացնելը, բ) Հայ
Անուշավան Սիմոնյանը ներկայացրել է «Ամբեր կապիտալ»-ի կողմից կառավարվող ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդի գործունեությունը
Նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է «Ամբեր կապիտալ» ընկերության ներկայացուցիչներին։ Ընկերության գործադիր տնօրեն Անուշավան Սիմոնյանը ներկայացրել է «Ամբեր կապիտալ» ընկերության կողմից կառավարվող ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդի գործունեությունը, ներդրումային քաղաքականությունը և իրականացված ներդրումները։ Անդրադարձ է կատարվել ֆոնդի գործունեության համար հետաքրքրական ոլորտներին (գյուղատնտեսություն, վերականգնվող էներգետիկա և այլն)։ Նախարարը կարևորել է ներդրումային ֆոնդի գործունեությունը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման և լավ
Քաղցր աղջկա քաղցր կյանքը
16-ամյա Էլեն Հարությունյանը 6 տարի է՝ ունի շաքարային դիաբետ։ Կարծրատիպերի դեմ պայքարելու համար նա մի օր որոշում է ստեղծել սեփական բիզնեսը եւ իրազեկել մարդկանց էկո պայուսակների վրա գրված եւ նկարազարդած պատկերների միջոցով։ Նա ներկայումս սովորում է Երեւանի հենակետային բժշկական քոլեջի մանկաբարձական գործ բաժնի 2-րդ կուրսում։ Էլենը սիրով պատասխանել է մեր հարցերին: – Իսկ ինչո՞ւ հենց բժշկական քոլեջ որոշեցիր ընդունվել։ – Մանկուց
Աբովյանում մեքենան կոտրել է հսկայական եղևնիները ու գլխիվայր շրջվել. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն. Shamshyan.com
Shamshyan.com. Երեկ՝ մարտի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Հրաչյա Հայրապետյանն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել 2 հսկայական եղևնիներին, կոտրել դրանք և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում: Վթարի հետևանքով վարորդը, որին առաջինը օգնության
«Կոռուպցիան չի՛ հանդուրժվելու». հրապարակվել է դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
«Դատախազությունում աշխատում են և աշխատելու են նվիրյալներ»
Մտքերս ԼՂ-ի՝ իրենց հողից վտարված փախստականների հետ են, որոնք նշում են Զատիկն իրենց տներից հեռու. դեսպան Դըկոտինյի
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհավորել է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: «Շնորհավոր Սուրբ Զատիկ: Մտքերս հատկապես Լեռնային Ղարաբաղի՝ իրենց հողից վտարված փախստականների հետ են, որոնք նշում են այս տոնն իրենց տներից հեռու»,- նշված է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի գրառման մեջ:
Չպահպանված եկեղեցիներ՝ Դարաերի եկեղեցին
Դարաերի եկեղեցին գտնվում է Հորս գյուղից մոտ 1700 մ հվ, Հորս գետակի ձախ ափին, Դարաերի գյուղատեղիի կենտրոնական մասում, գետի կիսաթեք դարավանդի վրա։ Գյուղատեղիի որոշ հատվածներ պատած են ծառերով: Ըստ տեղում եղած խաչքարերի թվագրման, ենթադրվում է, որ գյուղը հիմնադրվել է 9-10-րդ դարերում եւ գոյատեւել է մինչեւ 17-րդ դարը: Նկատելի է հատակագծային հորինվածքը, տնամերձ բակերն ու ճանապարհների
Մուսալեռում «Opel»-ը բախվել է կայանած մեքենային, ապա տներից մեկի պատին, որից մի հատված փլուզվել է. կա զոհ
Մարտի 31-ին, ժամը 23։59-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի կամարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Լ. Դ. դյու Ֆուրնեի փողոցում «Opel» մակնիշի ավտոմեքենան
Սահմանվել է երիտասարդ ընտանիքը, որտեղ ամուսիններից առնվազն մեկը երիտասարդ է, և նրանց գումարային տարիքը չի գերազանցում 70-ը
«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը և 2025 թ. բյուջետային հայտը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում
Այս գյուղերի հանձնումն ունի ծանր հետևանքներ. մեծ թվով գյուղեր մեկուսացման, կիսամեկուսացման մեջ են հայտնվում` անվտանգության առումով խիստ խոցելի են դառնում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Եվս 2 պատկերավոր քարտեզ, որոնք ցույց են տալիս, թե ինչ է սպասվում Տավուշի մարզի բնակավայրերին և հանրապետական, միջպետական նշանակության ենթակառուցվածքներին` 4+4 տարբերակով (Ադրբեջանի հետ սահմանագիծ ունեցող 4 գյուղերն առաջին փուլով և, այսպես կոչված, 4 անկլավները 2-րդ փուլով) հանձնելու դեպքում: Առաջին քարտեզում
«Քաղաքացին պետք է տեր կանգնի իր հայրենիքին»: Բա դո՞ւք ինչ անեք. Վահե Հովհաննիսյան
Ձեր ու քաղաքացու հայրենիքի ընկալումը 100 տոկոսով տարբեր է, ու դրան հասել ենք ընդամենը 30 տարում
Դիարբեքիրում ձայն հավաքելու համար իշխող կուսակցության թեկնածուն ավելի քան 61.000 դոլար կաշառք է տվել
Ermenihaber. Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները (ՏԻՄ) ավարտվել են, սակայն թուրքական ընդդիմադիր մեդիայում շարունակաբար տարածվում են տեղեկություններ կապված իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) թեկնածուների օգտին կատարված ընտրախախտումների և բացահայտված ընտրակաշառքների մասին։ Օրինակ ընդդիմադիր «SoL» թերթում տեղ գտած լուրերից մեկի համաձայն՝ Թուրքիայի հարավարևմտյան հատվածում գտնվող Դիարբեքիր նահանգի Չինար շրջանի ԱԶԿ-ական թեկնածու Դավութ Արզուն շրջանի Հալըօյրեն,
Դատական դեպարտամենտն ուսումնասիրություն է սկսել այս պահին առավել ծանրաբեռնված դատավորների շրջանում
Դատական համակարգի գերխնդիրներից մեկը՝ գերբեռնվածության հարցը բավականաչափ լուծվել է վերջին մի շարք օրենսդրական փոփոխությունների շնորհիվ, սակայն դատական գործերի քննության ձգձգումները դեռ օրակարգային են: Դատական ձգձգումների խնդրի լուծման նպատակով Բարձրագույն դատական խորհուրդը փորձում է համահարթեցնել դատավորների մոտ առկա գործերի քանակը, այդ թվում՝ ծանրաբեռնված դատավորների անունները բաշխման ցանկից ժամանակավորապես հանելու միջոցով: Այս հարցում որոշումները ընդունվում են հիմնվելով
Արաբական աշխարհում հայության դրական ընկալմանը նպաստելու է նաև հայազգի Վարսեն Աղաբեկյանի նշանակումը Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարարի պաշտոնում. Վարդան Ոսկանյան
Լիբանանյան «Հիզբալլահի» ռուսալեզու տելեգրամյան պաշտոնական ալիքը լուսաբանել է Հայաստանից Պաղեստինի ժողովրդին առաքված հումանիտար օգնության փաստը

















































