Օրվա լրահոսը

«Ալիեւը պահանջում է, Փաշինյանը մտածում է, թե ինչպե՞ս արդարացնի այդ պահանջների առաջ ընկրկելը». Արթուր Խաչատրյան

Ընդդիմադիր պատգամավորը կասկածում է, որ հայ-ադրբեջանական սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց կա

ՊԵԿ-ը 2024թ. առաջին եռամսյակի ընթացքում ապահովել է 500.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում  հարկային մարմնի կողմից հավաքագրվել է 500.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է  շուրջ 59.8 մլրդ դրամով կամ 13.6%-ով։ Մաքսային մարմնի կողմից հավաքագրվել է 88.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 25.5 մլրդ դրամով

Անհետ կորած զինծառայողների ծնողների մեծ մասն այսօր Փաշինյանի հետ հանդիպումից դժգոհ էին

44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Մոտ երկու ժամ տեւած հանդիպումից ծնողների մեծ մասը դժգոհ էին։ Նրանք հրաժարվում էին հանդիպումից մանրամասներ հայտնել լրագրողներին։ Ծնողներից մեկն Aravot․am-ի հետ զրույցում ասաց, որ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել է, որ անհետ կորածների մասին միջազգային հարթակներում բարձրաձայնում են, էլի կշարունակեն բարձրաձայնել։

Տաթեւիկ Հայրապետյան. «Ձեռնարկել քաղաքական, դիվանագիտական կանխարգելիչ քայլեր, որոնք կզսպեն Ադրբեջանին։ Հայաստանն ունի դրա համար բոլոր հնարավորությունները»

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է. «Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն ու սադրիչ հայտարարությունն է տարածում։ «Պայմանական սահմանի երկայնքով հայկական զորքերի կենտրոնացումը և հարձակողական հենակետերի ստեղծումը, տարբեր ուղղություններով երկարաժամկետ կրակակետերի ստեղծումը, ամրությունների կառուցումն արձանագրվել է մեր ստորաբաժանումների տրամադրության տակ գտնվող հատուկ տեխնիկական միջոցներով և տեսողական դիտարկմամբ։ Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ Հայաստանի

ԿԳՄՍ նախարարության և «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի միջև hուշագիր է ստորագրվել

ՀՀ կրթու­թյան, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի միջև այսօր ստորագրվել է պետություն-մասնավոր համագործակցության վերաբերյալ հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանը: Հուշագրի նպատակը Վենե­տիկի արվեստի միջազգային 60-րդ բի­ենալեում Հայաստանի Հան­րա­պետության ազգային տաղավարի կազմակերպումն ու ժամանա­կակից արվեստի ոլորտում հետագա համագործակցության շրջանակի

ՀԱՊԿ-ից պատասխանել են Նիկոլ Փաշինյանին՝ հստակեցրել են, թե ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության տարածքը

Դա՝ ՀՀ ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետական սահմանների շրջանակներում

Անահիտ Մանասյանը Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առթիվ այցելել է Հայաստանում ասորական ամենախոշոր՝ Արարատի մարզի Վերին Դվին համայնք

Պաշտպանին դիմավորել են Վերին Դվին համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան և Արևելքի ասորական ընդհանրական սուրբ առաքելական եկեղեցու հոգևոր հայր Տեր Նիկադիմ Յուխանաևը: Վերջիններս Պաշտպանին ներկայացրել են Հայաստանում բնակվող ասորիների խնդիրները, ազգային փոքրամասնությունների ինքնության տարրերի պահպանմանը վերաբերելի առանձին հարցեր։ Անահիտ Մանասյանը նշել է, որ որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում է ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ինքնության պահպանման, իրենց

Նաիրա Զոհրաբյան. «Կասկադում ժելեած մազերով կապուչինո խմող գյադեք, Տավուշի բնակավայրերը հանձնելուց հետո այլեւս չեք կարողանալու կապուչինո խմել»

«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում նշեց, որ հայ ժողովուրդն այսօր ապրում է իր պատմության ամենածանր օրերը: «Օրերի ընթացքում շատ մեծ ու շատ հավանական է լայնամասշտաբ պատերազմը, ինչի մասին խոսեց նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ Ադրբեջանը պատրվակ է փնտրում լայնամասշտաբ պատերազմ սկսելու համար: Իսկ ո՞վ է մեղավորը, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալ

Պահպանելով 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիմնական պայմանները՝ միաժամանակ ընդլայնվել է շահառուների շրջանակը. ԱՍՀՆ

Նոր փոփոխություններով՝ ծրագրից կկարողանան օգտվել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներում նոր ծնված և ծնվող երեխաները

Ստեղծվել են 6 անիմացիոն ֆիլմեր, որոնք պատմում են Հայաստանում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը կիրառվող արհեստների մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի է ունեցել «Ինչպես են ստեղծվում արհեստները» ծրագրի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Ծրագրի շրջանակում ստեղծվել են 6 կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր, որոնք պատմում են Հայաստանում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը կիրառվող արհեստների

Եռաբլուրում ՊՊԾ աշխատակիցները ստել են. ՊՆ-ից ու կառավարությունից Aravot.am-ին պարզաբանումներ են տվել, թե ինչու են լրագրողներին հրելով հեռացրել

Մեզ հետ զրույցում 24news.am-ի լրագրող Մերի Մանուկյանը, ոը նախապես դիմել էր ՊՆ-ին՝ թույլտվություն ստանալու համար, ասաց, որ այդ օրը արարողակարգային միջոցառման ժամանակ իրենց նույնիսկ թույլ չի տրվել Եռաբլուրի տարածքից դուրս՝ ճանապարհի վրայից կադրեր անել, լուսաբանել օրվա ընթացքը. «Մենք չենք խանգարել արարողակարգային միջոցառման իրականացմանը: Մենք մեր մասնագիտական գործունեությունն ենք փորձել իրականացնել՝ լուսաբանել վարչապետի այցը Եռաբլուր, բայց արարողակարգային միջոցառումներին չենք մասնակցել ու չենք խանգարել»:

«Արթմեդ» ԲԿ-ում մահացած տղամարդու հարազատները պնդում են՝ մեղավորը բժիշկն է․ նոր մանրամասներ. Shamshyan.com

Երեկ՝ մարտի 31-ին, Shamshyan.com-ը հրապարակում էր արել այն մասին, որ ըստ հարազատների՝ 57-ամյա Անդրանիկ Տոնաբեկյանը «Արթմեդ» բժշկական կենտրոնում մահացել է բժիշկների մեղքով։ Նույն օրը ֆոտոլրագրող մահացածի եղբայրը՝ Վարդան Տոնաբեկյանը, Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասաց․ «Եղբայրս, մարտի 20-ին, իր ոտքով գնաց «Արթմեդ» բժշկական կենտրոն՝ միզապարկի վիրահատության համար։ Այն, ըստ բժիշկների, բարեհաջող անցավ, բոլոր անալիզները նորմալ եկան

Ե՞րբ են գործելու դեպի Ակադեմիական քաղաք տանող մետրոյի կայարանը, երկաթուղին եւ տրամվայը. Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի պարզաբանումը

Ակադեմիական քաղաքում կտեղաշարժվեն հեծանիվներով, ՀՀ բուհերը կմտնեն լավագույն 500-ի մեջ. Ապառնի եղանակով պատասխանել են Aravot.am-ի հարցմանը
Կառավարությունը խոստանում է կրկնապատկել դասախոսների աշխատավարձը, 44 000 մարդու բնակեցնել եւ աշխատեցնել Ակադեմիական քաղաքում

Էդգար Ղազարյան. «Բա եթե պայմանական սահման է, դու ո՞նց ես քո երկրի տարածքը տանում ու հանձնում թշնամուն»

Նիկոլ Փաշինյանը Պրահայում էլ ասել էր, թե ինքն է վերջին տարվա ընթացքում բազմիցս մեռել եւ հարություն առել: Ես էլ հարցում էի արել նման դեպքերում նախատեսվող արարողակարգի վերաբերյալ, թե ինչի են թերացել իրենց պարտականություններում: Ես հետաքրքրվել էի, թե այդ ժամանակ իրեն ո՞վ է փոխարինել, կամ այդ օրերի համար իրեն աշխատավարձ տվե՞լ են, թե՞ չեն տվել: Իսկ հիմա պարզվում է, որ դա միայն իրեն չի վերաբերում: Ամբողջ քաղաքական թիմն է:

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը իշխող ուժին մեղադրում է Բիթլիսում և Շըրնաքում ընտրակեղծիքի մեջ

Ermenihaber.  Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցությունը (DEM) Twitter-ում գրառում է կատարել Բիթլիս և Շըրնաք նահանգներում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ։ Մասնավորապես նշվում է, որ իշխող Արդարություն և Զարգացում կուսակցությունը (AKP-ԱԶԿ) այժմ փորձում է հասնել այն արդյունքներին, որին չկարողացավ հասնել Շըրնաքում ընտրողների, քվեատուփերի կեղծման, ընտրողների և ընտրատեղամասերի աշխատողների վրա հարձակմամբ, նահանգային  համանախագահների և հարյուրավոր մարդկանց ձերբակալելու

«Ինչպես Ադրբեջանն է պնդում, որ չկա ԼՂ հակամարտություն, չկա Արցախի իշխանություն, նույնն անում է նաեւ ՀՀ իշխանությունը»․ Մետաքսե Հակոբյան

«Անվտանգային համակարգի մասին խոսում են մարդիկ, որոնք իրենք իրենց գոյությամբ վտանգեցին Արցախը եւ այժմ էլ փորձում են փակել Արցախի հարցը, որոնք ամբողջությամբ վտանգում են Հայաստանի Հանրապետությունը»։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հեռակա կարգով նոր մեղադրանք է առաջադրել Россия сегодня  հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հեռակա կարգով նոր մեղադրանք է առաջադրել ռուսական «Россия cегодня» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին: Սիմոնյանը մեղադրվում է Ուկրաինայի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, այդ թվում՝ ցեղասպանության, Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության, ռազմական գործողությունների քարոզչության, ինչպես նաև Ուկրաինայում «ագրեսիա» որակվող ՌԴ ռազմական գործողությունների արդարացման և «հատուկ ռազմական օպերացիայի» մասնակիցների հերոսացման համար:  

Ստամբուլի վերընտրված քաղաքապետը կառավարությանը կոչ է արել հաշվի նստել իրենց հետ

Կենտրոնական կառավարությունը չպետք է անտեսի տեղական իշխանություններին

Վիլեն Գաբրիելյանը Լեմկինի անվան ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտի տնօրենին է ներկայացրել Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանքները

Այսօր ՀՀ Ազգային ժողովում «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրելյանը հյուրընկալել է ԱՄՆ-ի Լեմկինի անվան ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն տիկին Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորջիին։ Հանդիպման սկզբում միության նախագահը շնորհակալություն է հայտնել տիկին ֆոն Յոդեն-Ֆորջիին հրավերն ընդունելու և Ազգային ժողով այցելելու, ինչպես նաև ինստիտուտի և անձամբ իր կողմից կատարված մեծ աշխատանքի համար։ Վ․ Գաբրիելյանը ներկայացրել է

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1սմ-ով. անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8սմ-ով

Սևանա լճի մակարդակը մարտի 25-31-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել՝ 1900.23 մ (31.03.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 6սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով մարտի 25-31-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.925մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից մարտի 31-ը

«Սկսել եմ աշխարհին ուրիշ ձեւ նայել…Մարդկանց մեծ մասը մենակ իրենց մասին են մտածում». 9-ամյա Կարեն Կուտոյանը՝ Աստծո պատվիրանների ու հավատի մասին

«Էն ժամանակ, որ նայում էի մարդուն, առաջին հերթին տեսնում էի՝ հա, լավ տղա ա ու վսյո, մենակ իրեն նայելով էի հասկանում, իսկ հիմա ինչ-որ բաներ եմ հարցնում, հետո եզրակացություն կազմում էդ մարդու մասին»: Այսպես Կարենը բացատրում էր աստվածաշնչյան պատվիրանը՝ մի՛ դատիր, որ չդատվես:

«Արցախի ԱԱԾ աշխատակիցների ներուժը չպետք է անտեսվի»

ԱԱԾ-ում մշտապես եղել է համակարգից դուրս գտնվող գործընկերների նկատմամբ հոգածու վերաբերմունք: Այս ավանդույթը քաջալերվել է կառույցի ղեկավարության կողմից, որն այսօր կարծես մոռացության է մատնվել մասնավորապես Արցախից Հայաստան տեղափոխված ԱԱԾ աշխատակիցների պարագայում: Այնինչ պիտի տեղի ունենար հակառակը` նրանց պոտենցիալը պիտի օգտագործվեր ոչ միայն հումանիստական մոտեցումներից ելնելով` սոցիալ-կենցաղայի խնդիրները լուծելու համար, այլև Հայաստանի անվտանգության ամրապնդման նպատակով` հաշվի

Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ են նշանակվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 290-Ա ՏԱԹԵՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տաթևիկ Սարգսյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ Երևան ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 289 – Ա ՆԱՐԵԿ

Եկեղեցին մե՛նք ենք

Մեր եկեղեցին ստեղծվել է լիքը դարեր առաջ ու լիքը մարդիկ փորձել են մեր եկեղեցիները գրավել, վերցնել, բայց մեկ ա, մենք միշտ պահպանել ենք: Ոչ մեկը չի կարողացել էդքան ուժ գործադրի, որ վերցնի: -Ինչի՞ շնորհիվ ենք պահպանել: Հավատքի, որ մենք մեզ հավատում էինք, որ մենք միասնական էինք: Կարենը Արաբկիրի Հայորդյաց տան սանն է: 9-ամյա երեխան մեզ

Տիգրան Ուրիխանյանի լիազորությունները վաղաժամ դադարել են. Երևանի ավագանու անդամ է գրանցվել «Հանրային ձայն»-ից Ալբերտ Մովսեսյանը

ԿԸՀ-ն արտահերթ նիստում Երևանի ավագանու անդամ է գրանցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի մեկին գումարել է արտահերթ նիստ։ Նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի՝ մարտի 29-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի լիազորությունները վաղաժամ դադարել են։ ԿԸՀ արձանագրությամբ, Երևանի ավագանու անդամ է գրանցվել «Հանրային ձայն» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը ներկայացրեց 20-րդ դարի, մեր ժամանակակից և երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործություններ

«Մարդու ճակատագիրը» խորագրով համերգով ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 15-րդ փառատոնը։  Ծրագրում հնչեցին Վահագն Վարդանյանի Պրելյուդ, պասակալիա և ֆուգա սիմֆոնիկ նվագախմբի համար ստեղծագործությունը‚ Արամ Սաթյանի «Մակբեթ» սիմֆոնիկ պոեմը և Ջոն Տեր-Թադևոսյանի Թիվ 2 սիմֆոնիան՝ «Մարդու ճակատագիրը»՝ ըստ Միխայիլ Շոլոխովի «Մարդու ճակատագիրը» պատմվածքի։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Ալեքսանդր Հումալան։ Վահագն Վարդանյանը Պրելյուդ, պասակալիա և ֆուգա ստեղծագործությունը ի

«Հիսուս Քրիստոս երկրի վրա է քայլել, իսկ իրենք քայլում են մեր վրայով». Հոգեւորականներն արձագանքում են Նիկոլ Փաշինյանին

Քամին մրսեց իր ասածից՝ անլուրջ խոսքին պետք է անլուրջ վերաբերմունք ցույց տալ

Հայաստանում կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 241-ի

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Ըստ այդմ՝ ապրիլի 1-ի դրությամբ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 241 է, որից 141-ը երեխաներ են, 100-ը՝ մեծահասակ: 22 քաղաքացի հոսպիտալացված է, 174 քաղաքացի դուրս է գրվել: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն

ՀՀ-ն և ՌԴ-ն կշարունակեն աշխատանքը բանկային ոլորտում ռիսկերի հեջավորման և իրավիճակի շտկման ուղղությամբ. Պեսկով

ՀՀ-ն և ՌԴ-ն կշարունակեն աշխատանքը բանկային ոլորտում ռիսկերի հեջավորման և իրավիճակի շտկման ուղղությամբ, քննարկումը կշարունակվի, ինչպես հայտնում է Interfax-ը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Իսկ հայկական բանկերի՝ «Միր» քարտերի սպասարկումը դադարեցնելու որոշումը պայմանավորված է ԱՄՆ-ի աննախադեպ ճնշմամբ և պատժամիջոցների սպառնալիքներով, նշել է Պեսկովը։

ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստան

Պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակում ապրիլի 1-ին ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստանի Հանրապետություն: ՊՆ վարչական համալիրում ապրիլի 1-5-ը հրահանգիչները ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության և «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկի ծառայողների հետ անցկացնելու են հանրային կապերի և հաղորդակցության ոլորտում փորձի փոխանակման վարժանքներ: Ծրագրի մեկնարկին խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930