Օրվա լրահոսը
Ալիևը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հանդիպմանն ընդգծել են, որ թուրք ադրբեջանական եղբայրական և բարեկամական հարաբերությունները բարեհաջող զարգանում են բոլոր ոլորտներում՝ «մեկ ազգ, երկու ժողովուրդ» սկզբունքի հիման վրա:
Կհամագործակցեն Թոնի Բլերի կնոջ հիմնադրամի հետ. կանանց ձեռներեցությանն աջակցելու նախաձեռնությանը կներգրավվեն նաև հայ կանայք
Մեծ Բրիտանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի տիկնոջ` Շերի Բլերի հետ, որը ղեկավարում է Կանանց հիմնադրամը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության, գենդերային քաղաքականության, կանանց տնտեսական զորեղացման ու վերջիններիս կայուն զբաղվածության ապահովման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց
«ՍԱՍ»-ի Արտակը քանդել է տվել սուպերմարկետի դիմացի սիզամարգը, հատել ծառերը, որ կայանատեղին մեծացնի. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը պարզաբանեց՝ դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ հուլիսի 1-ին։ «Գիշերը տնտեսվարողը այդ հատվածը քանդել է՝ կայանատեղին ավելի մեծացնելու համար, բայց առավոտյան մենք ֆիքսել ենք դա։ Դիմեցինք ոստիկանություն, տեղյակ պահեցինք թաղապետին։ Մեր ուժերով քանդվեց ասֆալտապատ հատվածը, գազոնային կանաչապատ տարածքն էլ վերականգնեց
Թերևս անընդունելի է, երբ փաստաբանի գործունեությանը խոչընդոտում են իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, այն էլ բռունցքներով. Սիմոն Բաբայանի ուղերձը
Հատկանշական է նաև այն, որ տվյալ փաստաբանները ոստիկանության ծառայողների կողմից բռնության են ենթարկվել իրենց վստահորդների իրավունքները պաշտպանելիս:
Իշխանությունները Արցախի հարցից հրաժարվելով՝ խախտել են սահմանադրական կարգը և պետք է պատասխանատվություն կրեն օրենքի ողջ խստությամբ. ՍԻՄ
ՍԻՄ-ը խստորեն դատապարտում է ներկայիս ապօրինի իշխանությունների՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հետեւողական գործողությունները:
Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 7-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Արաբկիր վարչական շրջանի՝ Բարբյուսի 63-67, Կոմիտասի 15-59 կենտ, 12-50 զույգ համարների՝ իրենց կոտորակներով, Գյուլբենկյան 48, 2-34 զույգ, 1-27 կենտ համարների, Օրբելի 3-67 կենտ, 2-22 զույգ համարների, Կիևյան
Էմոցիան պետք է հասցվի նվազագույնի, այն միայն պետք է վերաբերի բլոկադայի թեմային։ Մնացած հարցերում՝ միայն ռացիոնալ առաջարկներ. Վահե Հովհաննիսյան
Ռացիոնալ այլընտրանք այսօրվա իրավիճակին Վ. Օսկանյանը երեկ կոնցեպտուալ ձևակերպում տվեց Արցախի հարցին՝ այս պահի իրողություններից ելնելով. Հնարավոր է արագ նվազագույնի հասցնել պատերազմի հնարավորությունը Հնարավոր է փոխել բանակցությունների անհուսության բովանդակությունը։ Նա ձևակերպում է նաև նախապայմանները՝ տալ իրեն և մի խումբ դիվանագետների 100 տոկոսանոց լիազորություններ, և որ Ն. Փաշինյանը երեք ամիս ընդհանրապես չխոսի։ Մենք շատ լավ հասկանում
«Եթե վարչապետը Սահմանադրությունն ուշադիր կարդալու խորհուրդ է տալիս, զարմանալի է, թե ինքը ինչու չի անում նույնը». Նարինե Դիլբարյան
Ի դեպ, Հայաստանի Հանրապետության օրհներգը եւ զինանշանը ամրակայված են Սահմանադրությամբ, եւ դրանց վերաբերյալ անհասկանալի դիտարկումներ կատարելը, դրանք վարչապետի կողմից սրբագրել, խմբագրելը, օտար բառով ասած՝ ռեւիզիայի ենթարկելը եւս հակասահմանադրական է:
Սահմանադրության էությունն ու ոգին են երկու բարձրագույն արժեքներ՝ պետություն և մարդ, իսկ սահմանադրականությունն այս երկու արժեքների ներդաշնակության արտահայտությունն է. ՀՀ նախագահ
Շնորհավորում եմ բոլորիս մեր պետության կարևորագույն տոներից մեկի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Բոլոր պետություններն ու ժողովուրդներն իրենց պատմության մեջ ունեն տոնական օրեր, սակայն Անկախության ու Սահմանադրության վերաբերյալ տոներն առանձնահատուկ են և խորհրդանշում են ժողովրդի միասնության և ընդհանրական կամքի հաղթանակը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդն «Այո» ասելով անկախությանը ցույց տվեց իր հավատարմությունն ինքնիշխան, ժողովրդավար ու բարեկեցիկ
Պետական խորհրդանիշների նշանակության գիտակցումն ու պատշաճ արժևորումը կենսական կարևորություն ունեն երկրի և ժողովրդի ներկայի ու ապագայի համար․ ՍԴ նախագահ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Արդեն 28 տարի է, ինչ հուլիսի 5-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես Սահմանադրության և պետական խորհրդանիշների օր: Ջերմորեն շնորհավորելով Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ՝ հարկ եմ համարում վերստին փաստել, որ պետության համար բացարձակ արժեքներ հանդիսացող պետական
Արցախի բժիշկները, շրջափակման հետևանքով, չեն կարող մասնակցել Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարին
Արցախի շրջափակման մասին բարձրաձայնելու և ի պաշտպանություն Արցախի հարցի արդարացի լուծման՝ համագումարի ավարտին նախատեսվում է ստորագրել փաստաթուղթ, որը կներկայացվի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ին և միջազգային այլ կազմակերպություններին։
Այս ծանր պայմաններում Արցախի հայությանը ամենաշատը պակասում է ոչ այնքան սնունդ, վառելիք կամ մեկ այլ նյութական միջոց, այլ՝ գործնական ուշադրություն. Արտակ Բեգլարյան
Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է և իմ ծննդյան տարեդարձը: Շնորհավորելով բոլոր հայերիս Մայր Հայաստանի Մայր օրենքի օրվա առթիվ՝ չեմ սպասում որևէ շնորհավորանքի տարեդարձիս կապակցությամբ: Փոխարենը, կցանկանայի ինձ հարգող յուրաքանչյուր անձի ուշադրությունը հերթական անգամ հրավիրել Արցախի ներկա վիճակի ու յուրաքանչյուրի անելիքների վրա: Այս ծանր պայմաններում Արցախի հայությանը ամենաշատը պակասում
Սումգայիթի դատարանում մեղադրանք է ներկայացվել 2 հայ ռազմագերիների
Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել հայ առևանգված զինծառայողներ Հարություն Հովակիմյանի և Կարեն Ղազարյանի գործով հերթական բեմադրված դատական նիստը:
«Շրջափակման հետևանքով բժիշկների համագումարն Արցախում կազմակերպելն անհնար է»
Հայաստանի միջազգային բժշկական համագումարն այս տարի պետք է Արցախում կայանար՝ հուլիսի 6-8-ը: Սակայն շրջափակման պատճառով սպասված միջոցառումն Արցախում կազմակերպելն անհնար է: Անհնար է նաև արցախցի մասնագետների անմիջական մասնակցությունն ապահովելը: Համագումարին արցախցի բժիշկները հեռավար են մասնակցելու: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն
Երկրում որևէ անհատի, խմբի, կազմակերպության և կառույցի գործունեությունը չի կարող հակասել Սահմանադրությանը. Նիկոլ Փաշինյան
Այսօր որևէ մեկն իրեն չի կարող համարել օրենքից վեր: Դատաիրավական համակարգում ունենք էական առաջընթաց
Հեղափոխության «անհաջողության պատմությունը»
Եվ լուծումը «վատ տղաներին» «լավ տղաներով» փոխարինելու մեջ չի Հեղափոխությունները միշտ հույսեր են արթնացնում զանգվածների մեջ. հեղափոխականների խոստումները արձագանք են գտնում քաղաքացիների սրտերում: Օրինակ, ասվում է՝ «Հիմա մենք հրաժեշտ կտանք անիծյալ անցյալին, կձեւավորենք նոր մարդուն, նոր բանակ, նոր դպրոց, նոր դատարաններ»։ Խոստումների եւ դրանց հիման վրա ձեւավորված սպասելիքների «վերջին դեպքը» աչքներիս առաջ է՝ դա 2018
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հուլիսի 5-ի ցերեկը, 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-7-ն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում` Հուլիսի 5-ի, 8-10-ի երեկոյան
Արցախից 15 բուժառու է տեղափոխվել Հայաստան
Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 96 հիվանդ, 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում։
Իհարկե, սահմանադրորեն արձանագրված մի շարք հոդվածների իրականացման հարցում անելիքները շատ են, և իշխանության բոլոր ճյուղերի աշխատանքն ուղղված է բարեփոխումների իրականացմանը. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ: Մեր Հանրապետությունն առաջ է ընթանում ժողովրդավարական ուղով՝ հաղթահարելով բազում խոչընդոտներ եւ դիմակայելով անսպասելի արգելքների: Մենք հաստատակամ ենք ժողովրդավար երկիր կառուցելու հարցում եւ գիտակցում ենք դրան հասնելու բարդությունները: Տարիներ առաջ մեր ժողովուրդն ի թիվս այլ հիմնարար սկզբունքների Հայաստանի
«Քիչ առաջ ստացանք դատախազի կայացրած որոշումը Դավիթի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնելու մասին»․ Արայիկ Պապիկյան
Ըստ Արայիկ Պապիկյանի՝ Դավիթը պետք է արդարացվի օբյեկտիվորեն։
«Վագներ»-ը ահաբեկչական կազմակերպություն ճանաչվեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի կողմից
«Ազատություն». ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել և կոչ է արել ԵԱՀԿ անդամ բոլոր երկրներին արգելել այն։ Ռուսաստանը ԵԱՀԿ ԽՎ անդամ է, սակայն Կանադայում անցկացված այս նստաշրջանին չի մասնակցել։ Բանաձևը մանրամասնում է, որ «Վագներ»-ը գործել է ի շահ ռուսական պետության և, ինչպես անցյալ շաբաթ խոստովանել է Վլադիմիր Պուտինը, ֆինանսավորվել է
«Մյուս կողմից էլ` եթե Արոս կա, բա ո՞ւր ա, եթե չկա, էլի ո՞ւր ա»
44-օրյա պատերազմում անհայտ կորածի մայրը երրորդ տարին է՝ նույն հարցն է տալիս Արա Սենիկի Ավագյանը ծնվել է 1981թ. օգոստոսի 14-ին, Սիսիանում: Սովորել է Սիսիանի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Զինվորական ծառայությունն անցել է Տավուշի զորամասերից մեկում: Ծառայությունն ավարտելուց հետո մի քանի տարի աշխատել է Երեւանում, ապա վերադարձել Սիսիան, 2012-ին ամուսնացել, իսկ 2013-ին պայմանագրային ծառայության մտել ՀՀ
«Մեյմանդար» կոչվող գյուղմթերքի շուկայում այրվել են պլաստմասե արկղերը
Հուլիսի 4-ին, ժամը 20։16-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայ գյուղի «Մեյմանդար» կոչվող գյուղմթերքի շուկայում այրվում է պլաստմասե տարաների պահեստ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:43-ին, մարվել՝ 21:19-ին: Շուկայի պարսպի մոտակայքում այրվել են կուտակված պլաստմասե արկղեր
Տիկնիկավարից մնջախաղաց, հիմա էլ՝ ռեժիսոր
Հարցազրույց Կարեն Խաչատրյանի հետ – Հարգարժան Կարեն, օրերս Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ձեր ռեժիսուրայով կայացավ ֆրանսիացի ժամանակակից գրող, դրամատուրգ, սցենարիստ եւ ռեժիսոր Ֆլորիան Զելլերի «Մայրը» հոգեբանական դրամայի պրեմիերան։ Տխուր պատմություն է. հերոսուհին իր երիտասարդությունը նվիրում է երեխաներին ու ամուսնուն, անցնում են տարիներ, երեխաները մեծանում են, հեռանում ծնողներից, իսկ մայրն էլ կորցնում է իր
Այսօր և միշտ Սահմանադրության նկատմամբ հարգանքը գերակա սկզբունք է, որով այլոց համար օրինակ լինելը միմիայն պատիվ և պատասխանատվություն է. Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանը նշում է Սահմանադրության օրը։ Ազատ, ժողովրդավարական և սոցիալական պետություն կառուցելու հայ ժողովրդի նպատակն ամրապնդվեց 1995 թվականին՝ ՀՀ Սահմանադրության հռչակմամբ։ Եվ այդ նպատակը նաև ամրագրվեց սևով սպիտակի վրա ու դարձավ Մայր օրենքի առանցքային կետերից մեկը։ Որպես իրավական ամուր հենարան՝ մեր Սահմանադրությունն այս տարիների ընթացքում մեզ ուղղորդել է
ԱՄՆ դեսպանը, որը հույս է հայտնում, թե արցախցիները կարող են անվտանգ ապրել Ադրբեջանի կազմում, կարծես ոգեշնչվում է հայաստանյան իշխանության տրամադրություններով. Տիգրան Աբրահամյան
Դեսպանն իր ընտանիքի անդամների, հարազատների կամ պարզապես հայրենակիցների կյանքն ու անվտանգությունը կվստահե՞ր «ԻԳԻԼ» կամ «Ալ-կաիդա» ահաբեկչական կազմակերպություններին:
Կարեն Անդրեասյանը ընկերոջ՝ Գրիգոր Մինասյանի հետ շարունակել են դատական իշխանության դեմ ոտնձգությունները. Ալեքսանդր Ազարյան
Կոչ եմ անում դատավորներին՝ գործել բացառապես երկրի գլխավոր օրենքին համահունչ և կասկածելի ու հանցավոր արկածախնդիր, ոչ պրոֆեսիոնալ մարդկանց ձեռքին մանրադրամ չդառնալ:
Ռուսաստանի նախագահ Պուտինը պլան ունի՞
Ընդդիմացողներն ի՞նչ են առաջարկում պաշտոնական Երեւանին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի` աշխատանքային այցով Վաշինգտոն մեկնելու լուրը ստացվեց անցյալ շաբաթ ԱՄՆ պետքարտուղարի հովանու ներքո կայացած բանակցություններից հետո: Ծրագրված են ԱԽ քարտուղարի հանդիպումներն ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցությունը: Այս այցը, վստահաբար, ԱՄՆ-ում ձեռքբերված պայմանավորվածությունները, եւ
«Ցեղասպանությունը երբեք անակնկալ տեղի չի ունենում. ջանքեր գործադրել՝ կանխարգելելու». ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ՀՀ նախաձեռնությամբ համատեղ հայտարարություն է ընթերցվել
Հուլիսի 4-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում (ՄԻԽ) Հայաստանի նախաձեռնությամբ ընթերցվեց համատեղ հայտարարություն՝ նվիրված Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման կոնվենցիայի 75-րդ տարելիցին։ Հայտարարությանը միացել էին ՄԱԿ-ի բոլոր տարածաշրջանային խմբերն ընդգրկող քառասունմեկ պետություններ։ Հայտարարությունը կարդաց Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը՝ Ցեղասպանության կանխարգելման հարցով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Ուայրիմու Նդերիտուն հետ ՄԻԽ ինտերակտիվ երկխոսության
Ռուսաստանը, որպես երաշխավոր, պետք է հստակ գործողությունների դիմի. Գեղամ Ստեփանյան. «Հրապարակ»
ԱՄՆ-ն և Եվրոպան պետք է հասկանան, որ իրենց ցանկությունները կապ չունեն իրականության հետ: Ադրբեջանի նպատակները շատ պարզ են


















































