Օրվա լրահոսը
Որ Հայաստանը որևէ միջանցքային պարտավորություն չի ստանձնել՝ կարող է տեսնել յուրաքանչյուր ոք՝ կարդալով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը. Փաշինյան
ԼՂ պաշտպանության բանակի գոյության պատճառները յուրաքանչյուրը կարող է գտնել Ադրբեջանի քարոզչության և գործողությունների մեջ. վարչապետ
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը հատկապես ծանր հումանիտար հետևանքներ է առաջացրել երեխաների համար. Մհեր Մարգարյանը՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդում
Հուլիսի 5-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում Միացյալ Թագավորության նախագահության ներքո տեղի է ունեցել քննարկում՝ «Երեխաները և զինված հակամարտությունները» թեմայով, որում ելույթներով հանդես են եկել Զինված հակամարտություններում երեխաների պաշտպանության հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Վիրջինիա Գամբան և յոթ տասնյակից ավել ՄԱԿ անդամ-երկրների ներկայացուցիչներ։ Իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, մասնավորապես, նշել է, որ 2022թ․
Պուտինին ուղղված նամակից հետո Արցախում սպասում են փոփոխության․ Սերգեյ Ղազարյան
Արցախի ԱԳ նախարարն ասում է՝ որպեսզի Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը լինի կառուցողական, այն պետք է համապատասխանի որոշ չափանիշների
Զավեշտն այն է, որ այս ամենի համատեքստում, «ՀայաՔվեի» օրենսդրական նախաձեռնությունը ոմանք որոշել են դիտարկել իբրև պատերազմի սպառնալիք. Գևորգ Դանիելյան
ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանի պահանջները իբր չկատարելն ինքնին լայնածավալ պատերազմի պատճառ համարողներին մի պարզ հարց տամ՝ իսկ այդ պահանջներից բոլորն են իրատեսական: Օրինակ՝ հենց այս պահին Ադրբեջանը պահանջում է հայկական զորքերը հանել Արցախից և, տուժող ձևանալով, պաշտոնապես դիմել է անգամ միջազգային կառույցներին: Դե գիտեք, ցավոք, արդեն զորք չկա, բայց դե
Ժամանակին սխալ գնում կատարեցին` բարձր գին վճարելով, հիմա էլ նույն ընկերությանը վճարում են՝ իրենց մեքենաները նորոգելու համար. «Հրապարակ»
Ոստիկանությունը հունիսի 29-ին մեկ անձից գնման ընթացակարգով 50 մլն դրամանոց պայմանագիր է ստորագրել «Տոյոտա Երեւան» ՍՊԸ-ի հետ, այդ գումարի դիմաց կազմակերպությունը պետք է վերանորոգի 2022 թվականի արտադրության Camry 2.5, RAV 4, Fortuner 2.7, Fortuner 2.7 MT մակնիշի ավտոմեքենաները։ Եվս մեկ` 50 մլն դրամ արժողության պայմանագիր ոստիկանությունը ստորագրել է հուլիսի 3-ին, «Չեխ ավտո» ՍՊԸ-ի հետ՝ կրկին
Թուրքիայում հայութեան շահերը պաշտպանելը հեշտ բան չէ. Մուրատ Մըխչը. «Եռագոյն»
Ոմանք նոյնիսկ չգիտեն էլ, որ արմատներով հայ են, թէեւ Թուրքիայում կան արխիւներ, որոնցում փաստւում է նրանց հայ լինելը.
Մի իշխանություն, որը 30 տոկոս հավաքած ընդդիմության հետ խոսում է միայն բռունցքների ու հայհոյանքների լեզվով, սպասել, որ նա կարող է ողջախոհություն դրսեւորել․․․ «Հրապարակ»
Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը հուլիսի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ եթե իրեն եւ մի խումբ դիվանագետների տան լիազորություններ, իրենք 3 ամսում Արցախի հետ կապված բանակցությունները կարող են տեղափոխել հայանպաստ հուն՝ պայմանով, որ Նիկոլ Փաշինյանն այդ 3 ամիսների ընթացքում չպիտի խոսի։ Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանին հարցրինք, թե ինչ կարծիք ունի Օսկանյանի
Գուրգեն Ներսիսյան․ «Հունիսի 15-ից հետո Արցախի բնակչության կարիքները բավարարվում են ներքին ռեսուրսներով, ծանր վիճակ է»
Արցախի պետնախարարի խոսքով՝ Արցախի բնակչության առաջին անհրաժեշտության կարիքները բավարարելու համար օգտագործում են ներքին ռեսուրսները, որոնք էականորեն կրճատվել են
«Արմեն Գևորգյանը պետք է մեզ հետ Լեհաստան գար, սակայն օդանավակայանում նրա ելքը փակ էր, չի կարողացել մեկնել». «Ժողովուրդ»
Ինչպես հայտնի է, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը հուլիսի 3-6-ը գործուղվել էր Լեհաստան: Պատվիրակության կազմում ընդդիմադիրներից ընդգրկված է եղել միայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հուլիսի 3-ին օդանավակայանում պատգամավոր Գեւորգյանին չեն թողել դուրս գալ երկրից: ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց, որ ընդդիմադիր պատգամավորը պատվիրակության հետ
Միջին կենսաթոշակը 2 անգամ պակաս է նվազագույն սպառողական զամբյուղից, նվազագույն կենսաթոշակը մոտ 20 %-սով պակաս է պարենային զամբյուղից. Թադևոս Ավետիսյան. «Փաստ»
Մեր տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որտեղ 2018-ից հետո հիմնական սոցիալական աջակցության գումարները նվազագույն կենսապահովման զամբյուղի աճից քիչ են բարձրացվել։
Էդգար Ղազարյան. «Ժողովրդական հսկիչ անցագրային կետ կտեղադրենք, երբ ոստիկանության եւ ժողովրդի ուժերի հարաբերակցությունը հավասարակշռվի»
Վաղ առավոտյան ես մի շրջայց արդեն կատարել եմ, տեսել եմ ոստիկանական կարգերը, գնահատել ոստիկանության եւ բողոքի ակցիայի մասնակիցների ուժերի հարաբերակցությունը, որը անհամաչափ է՝ հօգուտ ոստիկանության։
Դեռեւս 2017 թվականին 15 000 դոլարանոց ձեռքի ժամացույց է նվեր ստացել. ինչ ունեցվածք ունի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը. «Ժողովուրդ»
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանի ներկայացրած պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ նա ունի համատեղ սեփականությամբ երկու բնակարան, որոնք գտնվում են Երեւանում։ 2022 թվականի մարտից թաղապետի պաշտոնը զբաղեցրած Ռոման Համբարձումյանը բանկում ավանդ ունի, որը տարեվերջի դրությամբ կազմել է 30 հազար դոլար։ Մինչ այդ պաշտոնում նշանակվելը Համբարձումյանն աշխատել է «Հայփոստ»-ում, «Վեոլիա ջուր» ընկերությունում, նաեւ եղել է Դավթաշեն վարչական
Հայաստանի քարոզչական ռեսուրսի մի խոշոր հատված պետք է պետական համակարգմամբ թիրախավորեր Բաքվի հակամարդկային վարչախումբը միջազգային ԶԼՄ-ներով. Վարդան Ոսկանյան
Իրանագետ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը Արցախի Հանրապետությունը և այնտեղ ապրող մեր 120 000 արյունակիցներ թշնամական լիակատար շրջափակման մեջ են։ Հայաստանի Հանրապետության քարոզչական ռեսուրսի մի խոշոր հատված այսօր պետք է պետական համակարգմամբ և կենտրոնացված կերպով թիրախավորեր Բաքվի բարբարոսական և հակամարդկային վարչախումբը միջազգային ԶԼՄ-ներով, հասարակական կարծիքի առաջնորդների ու հայտնի մարդկանց միջոցով
ՔՊ խմբակցության պատգամավորը չի կիսում Հայաստանում ԱՄՆ դեսպանի կարծիքը․ «Հրապարակ»
Հարցազրույց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։ – ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը մի քանի օր առաջ ասաց, թե վստահ է, որ հնարավոր է Արցախի գոյությունը եւ արցախահայերի անվտանգությունն ապահովել Ադրբեջանի կազմում։ Իսկ ձեր խմբակցության պատգամավորներից Մարիա Կարապետյանը նույն օրը հայտարարել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային
«Դե, մարդ ենք՝ պատահում է»
Եթե քրեականի պետը վստահ չլիներ, որ իր խափանման միջոցը կփոխվի (նրան չէին էլ ուզում կալանավորել), եթե նա համոզված չլիներ, որ քննչական մարմինը, իսկ այնուհետեւ դատարանը իրեն կվերաբերվեն որպես յուրայինի, նա երեխային չէր ծեծի: Եթե ԱԺ նախագահը շրջապատված չլիներ թիկնապահներով, եթե նա վստահ չլիներ, որ յուրայինները նրա արարքը կարդարացնեն, եւ, վերջապես՝ եթե 100 տոկոսով չիմանար, որ այդպիսի վարքն իր պաշտոնի համար որեւէ հետևանք չի ունենա, նա էլ իրեն կզսպեր: Եթե վարչապետի թիկնապահը համոզված չլիներ, որ հղի կնոջը մահացու վթարի ենթարկելուց հետո կազատվի պատասխանատվությունից, նա վայրենավարի չէր վարի մեքենան:
Լաբորատորիայում աճեցված միսն արդեն այնքան էլ հեռու չէ մեր խանութներից
«Այն հավի մսի համ ունի»․ այսպես է նկարագրվում նոր փորձարարական մթերքը, որը հենց հավի միս է, որ կա, միայն թե բջջային մակարդակում և աճեցվում է Կալիֆորնիայի ֆաբրիկաներից մեկում։ 10 տարի առաջ միայն մի քանի հետազոտողներ էին ուսումնասիրում լաբորատորիայում ստացված մսի պոտենցիալը, իսկ այսօր այդպիսի մթերքները շատ ավելի մոտ են շուկային, քանի որ աշխարհի 150-ից ավելի
Ինչպիսի հզոր ու զարգացած պետություն էր խոստանում Փաշինյանը, երբ գալիս էր իշխանության, և ինչ ունենք հիմա՝ հինգ տարի հետո․ «Փաստ»
Քպականներն ու, այսպես կոչված, մերձիշխանականները, որոնք ժամանակին փաբերի մշտական այցելուներ էին, հիմա հանգիստ տեղավորվել են տաքուկ աթոռների վրա՝ հասցնելով ահռելի եկամուտներ կուտակել, անշարժ ու շարժական գույք ձեռք բերել ու սրընթաց բարելավել իրենց կյանքի որակը։
Իսրայել Հակոբկոխյան․ «Ալիեւը թող իմանա, որ մենք դեռ ոտքի կկանգնենք եւ ուռա գոռալով առաջ կվազենք»
Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի՝ Սահմանադրության եւ պետական խորհրդանիշերի օրվա առիթով հրավիրված հավաքի ու դեպի նախագահական նստավայր քայլերթի մասնակիցներից է։ «Ով, ինչ կազմակերպի ազգս փրկելու համար, մասնակցելու եմ։ Գիշերն էլ մնալու եմ Բաղրամյան պողոտայում։ Մի իմաստուն է ասել․ Պետք է պայքարել, պետք է պայքարել։ Պետք է չսոսկալ մահից
Էդգար Ղազարյան․ «Վահագն Խաչատուրյանի երդման արարողությունից հետո Սահմանադրության մայր օրինակը անհետացել է»
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի՝ ՀՀ սահմանադրության եւ պետական խորհրդանիշերի օրվա խորհրդով գործող իշխանությանը հեռացնելու պահանջով հրավիրված հանրահավաքի մասնակիցները քայլերթով դեպի նախագահական նստավայրի ճանապարհին առաջին խորհրդանշական կանգառն արեցին ՀՀ սահմանադրական դատարանի շենքի առջեւ։ Էդգար Ղազարյանը կարճատեւ ելույթ ունեցավ՝ նշելով, որ այդ շենքը նախկինում իրոք Սահմանադրական դատարան էր, սակայն «ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից» հետո այն վերածվել է հակասահմանադրական
Փլուզում Ֆիրդուսի փողոցում
Հուլիսի 5-ին, ժամը 14։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆիրդուսի փողոցում տեղի է ունեցել փլուզում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ չշահագործվող մսուր-մանկապարտեզի արտաքին պատից 3 քմ հատված փլուզվել և լցվել է մոտակա խանութի (18 քմ) տանիքին՝
Ստորագրվել է եռակողմ ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ Հայաստանում, Հունաստանում և Կիպրոսում
Հուլիսի 5-ին Կիպրոսի Հանրապետությունում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցություններ։ Հայկական կողմից խորհրդակցություններին մասնակցել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են երեք երկրների հետաքրքրությունների շրջանակներում գտնվող անվտանգային մի շարք խնդիրներ և համագործակցության հարցեր։ Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ համատեղ քայլեր ձեռնարկելու երեք երկրների
Ծեծկռտուք Երևանում. Շախմատի տան մոտ ոստիկանները կանխել են մականունավոր երիտասարդների «ռազբորկան». բերման ենթարկվածների մեջ են «Շտիռլիցը», «Չերչիլը», «Ռեմբոն», «Վանդամը» և «Ձենով Օհանը». shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 1-ին, խմբակային խուլիգանություն է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը՝ ժամը 23:10-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին և Ոստիկանության Մարաշի բաժանմունք օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խանջյան փողոցի 50 հասցեում՝ Շախմատի տան մոտ, մի խումբ անձինք կռիվ են անում ու փայտերով իրար ծեծում: Ոստիկանների և պարեկների օպերատիվ գործողությունների արդյունքում նշված
Եվս երկու նշանակալից հայտարարություն Աբդոլլահիանից՝ այս անգամ լրագրողներին տված հարցազրույցից
«Ադրբեջանի իշխանությունների հետ համակարծիք ենք, որ Իրանով անցնող պատմական երթուղին և երկաթուղային միջանցքը պետք է արագ գործարկվի։ «Արաս» երկաթուղային միջանցքը մեր կողմից համաձայնեցված միջանցք է, և իմ երկրի նախագահի հրամանով շուտով կսկսվի դրա իրագործումը։ Հուսով ենք, որ այն կշահագործվի ամենաուշը մեկ տարվա ընթացքում։ Տարածաշրջանի հաղորդակցական ուղիների ապաշրջափակման վերաբերյալ քննարկում եմ ունեցել պարոն Իլհամ Ալիևի հետ։
«Մենք հասկանում ենք, որ հայերն իրենց պատմության ընթացքում եւ մինչ օրս ստիպված են անընդհատ պայքարել. այդ վիճակի համար մենք մեծ ցավ ենք ապրում». Լեհաստանի Սենատի նախագահ
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լեհաստանի Սենատի մարշալեկ Տոմաշ Գրոձկիին
Իշխան Սաղաթելյանը և Գասպար Կարապետյանը ներկայացրել են արդեն յոթ ամիս շարունակ շրջափակման մեջ գտնվող Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը շարունակել է քաղաքական խորհրդակցությունները Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ՝ հանդիպելով Պետեր Վիտանովին (Բուլղարիա), Կոստաս Մավրիդեսին (Կիպրոս), Ժորդի Սոլեին (Իսպանիա) և Նիկոս Պապանդրեուին (Հունաստան)։ Հանդիպումների ընթացքում Իշխան Սաղաթելյանը և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը հանգամանորեն ներկայացրել են արդեն յոթ ամիս շարունակ շրջափակման մեջ
«Բոլորիս միակ ցանկությունն է, որ Արցախը միանա մեզ, որպեսզի Արցախն էլ չկորցնենք, ինչպես ժամանակին կորցրեցինք Նախիջեւանը»․ Հրանտ Թոխատյան
Հրանտ Թոխատյանի խոսքով՝ եթե այսօր կորցնենք Արցախը, վաղը կկորցնենք Հայաստանը։
Ալիևը խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը․ ՀՀ ԱԳՆ
«Ա1». ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բաքվում անցկացվող «Չմիացած երկրների շարժման» համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման ժամանակ արված հայտարարություններին։ «Սա փորձ է՝ շեղել «Չմիացած երկրների շարժման» անդամների ուշադրությունն Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներից, այդ թվում՝ Լաչինի միջանցքի գրեթե 7 ամիս շրջափակումը, Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարումը։ Մենք կոչ ենք անում անդամ
Պետք է համատեղ ուժերով կարողանանք ձևավորել պատշաճ սահմանադրական մշակույթ. Անահիտ Մանասյան
Պաշտպան Անահիտ Մանասյանը Սահմանադրության օրվա առթիվ Դիլիջանում երիտասարդների հետ զրուցել է սահմանադրականության ու իրավունքի գերակայության հաստատման հարցերի մասին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 5-ին, Սահմանադրության օրվա առթիվ, Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքում գտնվող Դիլիջանի համայնքային կենտրոնում հանդիպում է անցկացրել կենտրոնի երիտասարդների հետ: Տեղի է ունեցել քննարկում «Մարդակենտրոն հասարակության և պետականության ամրապնդման գործում սահմանադրական
Արտակ Զեյնալյանի նախընտրական շտաբը կղեկավարի «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Երևանի ավագանու ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի նախընտրական շտաբը կղեկավարի «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «Հանրապետություն» կուսակցություն


















































