Օրվա լրահոսը

Ալիևը պնդում է, որ Հայաստանը պետք է դուրս բերի իր զորքերն Արցախից

Նա նաև նշել է, որ թեև Հայաստանը ստիպված էր ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի մաս, Ադրբեջանի տարածք, «մեր տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, դեռ գտնվում են հայկական զինված ուժերի մնացորդներ»:

Դավիթ Տոնոյան. «Քննիչ հանձնաժողովի» նպատակների եւ աշխատաոճի հանդեպ ունեցածս բոլոր վերապահումներով հանդերձ որոշել եմ ներկայանալ այդ մարմին

Նման որոշման հիմք են հանդիսացել հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթը եւ դրան հաջորդած ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունները, ինչպես նաեւ հանրային պահանջը:

«Չեմ փոշմանում արածիս համար։ Չեմ հայհոյել, քանի որ ճշմարտությունը երբեք հայհոյանք կամ վիրավորանք չէ»․ Դավիթ Ավետիսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասին

Դավիթ Ավետիսյանը պատմեց՝ արդեն երբ իրենց պառկեցրել են գետնին, թիկնապահներից մեկը ձեռքով բռնել էր քիթն ու բերանը։ Ըստ նրա՝ իրենց համար կարևորը իր՝ ձայն չհանելն էր, խոսք չէր կարող գնալ իր ու վարչապետի անվտանգության մասին։ Կարևորը՝ վարչապետի անձը հանկարծ չվիրավորվի։

Քրեական վարույթը կարճվել է. նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանի պաշտոնը վերականգնվել է. «Ժողովուրդ»

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի նախկին ռեկտորի պաշտոնը վերականգնվել է. «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանի պաշտոնը վերականգնվել է: Մեր աղբյուրները նշում են, թե այն քրեական վարույթը, որը նախաձեռնվել էր նրա նկատմամբ, կարճվել է: Փորձեցինք նաեւ Խիթարյանից պարզել տեղեկությունները, որը հայտարարեց.

Ալիևը Ֆրանսիային մեղադրել է «Ղարաբաղի անջատողականներին» պաշտպանելու մեջ

«Ֆրանսիան, որը կեղծավոր կերպով իրեն դիրքավորում է որպես մարդու իրավունքների և միջազգային իրավունքի պաշտպան, նախկինի պես միջամտում է այլ երկրների ներքին գործերին»,- ասել է Ալիևը:

Մեր ինքնիշխանությունն այնքան է նվազել, որ մենք ոչինչ այլեւս չենք որոշում` ոչ մեր ճակատագիրը, ոչ մեր սահմանները. «Հրապարակ»

Սահմանադրությունը` մեր երկրի գլխավոր փաստաթուղթը, թվում է` պետք է կարգավորեր մեր կյանքի բոլոր ոլորտները եւ մեր բոլոր քայլերը: Սակայն պարզվեց, որ այն, բառի ամենաիսկական իմաստով, արհամարհվում է բոլորի եւ հատկապես` իշխանությունների կողմից: Վերցրեք` այդ բարալիկ գրքի ցանկացած գլուխ, նույնիսկ` հոդված եւ կտեսնեք, որ շատ դժվար է պնդել, որ դրանք գործում են Հայաստանի Հանրապետությունում: Եւ այս

«ԱԺ քննիչ հանձնաժողովից ինձ հրավեր չի եկել: Եթե հրավերը հասնի էլ, միեւնույնն է, չեմ գնալու». Տիրան Խաչատրյան. «Ժողովուրդ»

ԱԺ անվտանգության եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը նաեւ ղեկավարում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը, պարբերաբար հայտարարում էր, թե հրավեր է ուղարկել մի շարք զինվորականների եւ բարձրաստիճան պաշտոնյաների, բայց վերջիններս չեն եկել քննիչ հանձնաժողով: «Զինվորականներ կան, որոնք վախեցած են, օրինակ` Տիրան Խաչատրյանը, որը հրապարակայնորեն հրաժարվել է գալ նիստին։ Արտաքին

Եթե ՀՀ վարչապետը հայտարարում է, որ Արցախն Ադրբեջան է, ապա բոլոր մյուս հասցեատերերին ուղղված մեր խնդրանքը կամ բողոքը դառնում է անիմաստ. Նարինե Աղբալյան. «Հրապարակ»

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը հնարավոր է համարում Արցախի գոյությունը և արցախահայերի անվտանգ ապրելու հնարավորությունը Ադրբեջանի կազմում։ Այդ մասին նա հայտարարել է Հանրային հեռուստաընկերության եթերում՝ նախօրեին։ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի անդամ, ԿԳ նախկին նախարար Նարինե Աղբալյանի կարծիքով, դեսպանի հայտարարությանը պիտի արձագանքեին ոչ միայն Հայաստանի, այլեւ Արցախի իշխանությունները, սակայն

Դեսպանի այն արտահայտությունը, որ ԱՄՆ-Ն հավատացած է, թե Արցախի հայերը կարող են անվտանգ և խաղաղ ապրել Ադրբեջանի կազմում, ծայրահեղ մտահոգիչ է և անընդունելի. «Վերադարձ դեպի Քարվաճառ»

Մենք` Արցախի բռնազավթված շրջաններից, ինչպես նաև` Ադրբեջանական ԽՍՀ տարածքից տեղահանված բնակիչների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, խստագույնս դատապարտում ենք Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպան Քրիսթինա Քվինի վերջերս արած հայտարարություններն Արցախի բնակչության և ՀՀ սահմանային իրավիճակի վերաբերյալ: Դեսպանի այն արտահայտությունը, որ ԱՄՆ-Ն հավատացած է, թե Արցախի հայերը կարող են անվտանգ և խաղաղ ապրել Ադրբեջանի կազմում, ծայրահեղ

18-րդ ուղտի առակը

Բայց պատասխան տալու պահը, միեւնույն է, վաղ թե ուշ կգա: Նույնիսկ անձնավորված (պերսոնալիստական) ավտոկրատիաները, ինչպիսիք են Պուտինի, Էրդողանի, Ալիեւի, Փաշինյանի ռեժիմները, ի վերջո, փլուզվում են: Պրիգոժինի խռովությունը Ռուսաստանում ցույց տվեց, որ նման ռեժիմները կարող են քանդվել «անսպասելի տեղերից»: Հարցն այն է, թե ինչպես է տեղի ունենալու փլուզման գործընթացը:

Արևային ալերգիա․ կանխարգելման և բուժման մեթոդները

Որպես այդպիսին ոչ մեկն էլ արևից ալերգիա չունի, սակայն որոշ մարդիկ շատ զգայուն են արևի ճառագայթների տարատեսակների նկատմամբ և արևի տակ ժամանակ անցկացնելուց հետո կարող են ունենալ թեթև խնդիրներից մինչև լուրջ պրոբլեմներ։ «Արևային ալերգիայի» մի քանի տեսակներ կան, սակայն  պոլիմորֆ լուսային ցանը, որը մաշկի աուտոիմունային վիճակ է, առավել շատ է հանդիպում։ Արևային ալերգիա համարվող այլ

«Հայաքվե»-ն թերևս վերջին շրջանում հանրային համաձայնության ներքո իրականացվող հաջողված քաղաքացիական նախաձեռնություններից է․ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»

Արևմտյան Հայաստանում իրականացված ցեղասպանությունը 100 տարի անց սպառնում է կրկնվել նաև Արևելյան Հայաստանում և այն կասեցնելու ճանապարհին Արցախը գլխավոր, բայց միակ փորձությունը չէ, մենք իրավունք չունենք կրկնելու 20-րդ դարասկզբի մեր պառակտվածության ու հատվածականության սխալները:

Աշխարհում վթար չի գրանցվել. ոնց պտտվում ենք միակ դեպքը Երեւանում է եղել, Նորքի ճոպանուղու հետ. Տելեմակ Անանյան

Ես պատկերացնում եմ՝ ինչ կզգա մարդը, եթե Աստված չտա, այդ կապսուլան օդում կախված մնա…համոզեք մեզ, որ դա անվտանգ է. Արտյոմ Երկանյան

2022թ. սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով առնվազն 1427 երեխա տեղահանվել է, խախտվել են նրանց իրավունքները. ԱԳՆ

News.am. 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով առնվազն 1427 երեխա տեղահանվել է, խախտվել են նրանց հիմնական իրավունքները: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: «Խոսելով երեխայի իրավունքների մասին՝ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում տարածքի կրթական հաստատությունները ենթարկվել են ուղղակի գնդակոծության, ինչի հետևանքով երեխաները զրկվել են կրթության իրավունքից, առնվազն

ՄԱԿ-ի պաշտոնյան կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

«Ազատություն» ռ/կ. Հուլիսի 4-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ելույթ է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Ուայրիմու Նդերիտուն։ Նա անդրադարձել է Հայաստանին և Ադրբեջանին՝ կոչ անելով երկխոսության ու խաղաղության, ինչպես նաև՝ խուսափելու լարվածության սրացումից։ Նա հիշեցրել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը պարտադիր է կատարման համար և կոչ է արել ապահովել

Օրենքի խախտումով ստուգումներ են նախաձեռնել համայնքում, փորձում են ինչ-որ չարաշահումներ գտնել. Մեսրոպ Առաքելյան

Մարզային մակարդակով իշխանությունները փորձում են ամեն կերպ խոչընդոտել աշխատանքներին, ասում է Մեսրոպ Առաքելյանը

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց ՀՀ պատվիրակության բոլոր առաջարկները

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն ընդունել է Հայաստանի պատվիրակության բոլոր առաջարկները: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը:   ԵԱՀԿ ԽՎ 2023 թվականի եզրափակիչ փաստաթուղթը՝ Վանկուվերի հռչակագիրը քվեարկությամբ հաստատել է մի շարք կարևոր դրույթներ. ՎԵՀԱԺՈՂՈՎԸ Կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զինված

«Ո՞վ է դրա «կռիշան»… Հնարավոր չէ տոննայով թմրանյութ անցկացնել, և ոչ մեկը դրա մասին չիմանա»․ Նինա Կարապետյանց («Ա1+»)

«Այդ ի՞նչ էիք անում ԲԴԽ-ի նիստի ժամանակ, որ անհրաժեշտ էր «մեղադրյալին» հեռացնել դահլիճից և սպառնալ, թե եթե չհեռանա, ուժով եք հեռացնելու։ Սա ընտրովի գործընթաց է, սա դառնալու է շատ ավելի մեծ խայտառակ գործողությունների սկիզբը»,- անդրադառնալով ԲԴԽ-ի երեկվա նիստին՝ «Ա1+»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ու հավելեց, թե եթե դիմադրություն չլինի, դա լուրջ խնդիրներ է

Խցանումների, տրանսպորտային իրարանցման լուծումը հենց ճոպանուղին է. Մանե Թանդիլյան

Այո՛, սա արդյունավետ է, տնտեսապես ավելի ձեռնտու է ու պիտի լինի մատչելի. Մանե Թանդիլյան

Ծառի ճյուղը կոտրվել է և ընկել «Land Rover» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ վնասելով այն. Քամու հետևանքները

Հուլիսի 4-ին, ժամը 19:30-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում կոտրվել են ծառեր, վնասվել թիթեղներ և գովազդային վահանակ: Ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկության՝ քամու ուժգնությունը Երևանում հասել է մինչև 18 մ/վ-ի (առավելագույնը՝ Դավթաշեն վարչական շրջանում)։ Գրանցվել է քամու ուժգնացում նաև Արմավիրում՝ 16 մ/վ,

Արցախում հուլիսի 6-ից օգնության կարգով կկազմակերպվի շաքարավազի ու ձեթի տրամադրում անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին

Հարգելի՛ հայրենակիցներ Ս.թ. հուլիսի 6-ից օգնության կարգով կկազմակերպվի շաքարավազի ու ձեթի տրամադրում անչափահաս (հուլիսի 1-ի դրությամբ 18 տարին չլրացած) երեխա ունեցող ընտանիքներին։ Անչափահաս 1 երեխայի հաշվով կտրամադրվի 0,5 կգ շաքարավազ և 0,5 լ ձեթ։ Նշված օգնությունը ստանալու համար խնդրում ենք անչափահաս երեխաների ծնողներից մեկին կամ միակ ծնողին կամ խնամակալին հուլիսի 6-ից ներկայանալ Ստեփանակերտ քաղաքի 5-րդ,

«Ապրելու երկիր» կուսակցությունը նախաձեռնում է ճոպանուղու համակարգի կառուցում

Այն նախագիծը, որ մենք ենք ներկայացնելու, մոտավորապես 3,5 տարվա ընթացքում իրականություն դառնալու նախահաշվարկով է իրականացվում. Մանե Թանդիլյան

Շվեդիայի նախագահության ընթացքում կարևոր ձեռքբերումներ գրանցվեցին ԵՄ-Հայաստան հարաբերություններում

Դեսպանությունը պատիվ ունեցավ հյուրընկալելու ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը, որը նշանավորեց նաև Եվրոպական միության Խորհրդում Շվեդիայի նախագահության ավարտն ու նախագահությունը Իսպանիային հանձնելը: Շվեդիայի նախագահության ընթացքում կարևոր ձեռքբերումներ գրանցվեցին ԵՄ-Հայաստան հարաբերություններում, ինչպիսին է օրինակ՝ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի սահմանին։ Միջոցառման ընթացքում ԱԳ նախարար Միրզոյանը, ով ներկա

Տոն տվողը, թեման բացողը Հայաստանի իշխանություններն են. Մանե Թանդիլյան

Հետեւաբար, այլ բան ակնկալել այլ տերությունների դեսպաններից, դժվար է. Մանե Թանդիլյան

Հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել Մարտունու և Շուշիի շրջաններում․ ՌԴ ՊՆ

«Փաստինֆո». Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել Մարտունու և Շուշիի շրջաններում։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ, տվյալ փաստերի վերաբերյալ քննություն է անցկացնում, ասվում

«Վստահ ենք Վլադիմիր Գասպարյանը արդարացվելու է, իսկ զեկուցագիրը ներկայացրած անձը ենթարկվելու է քրեական պատասխանատվության սուտ մատնություն կատարելու համար»

Հայտարարություն Վլադիմիր Գասպարյանի գործի վերաբերյալ Այսօր ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց նախաքննության ավարտ և երկու դրվագներով նոր մեղադրանքներ ուղարկեց դատարան: Պաշտպանական կողմը գտնում է, որ մեղադրանքներն ամբողջությամբ անհիմն են և մեկ մարդու երևակայության արդյունքում կազմված զեկուցագրի հետևանք: Մենք այս քրեական հետապնդումը չենք դիտարկում քաղաքական կոնտեքստում, քանի որ առկա է եղել օրենքով նախատեսված զեկուցագիր, որի հիման վրա

Նաիրա Մելիքյան․ «Մարտունի խոշորացված համայնքում հաստատվել են բդեշխա-քյոխվայական կարգեր»

44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ հասարակական գործիչ Նաիրա Մելիքյանը, «Հայելի» ակումբի ուղիղ եթերում պատմել է, Մարտունի խոշորացված համայնքում իր, իրավապաշտպան Զարուհի Փոստանջյանի եւ ազատամարտիկ Նարե Սոսեի նկատմամբ համայնքապետ, նախկինում՝ հանրապետական, ներկայումս՝ ՔՊ-ական Հովհաննես Հովեյանի եւ համայնքապետարանի աշխատակազմի կողմից դրսեւորած անհյուրընկալ ու ագրեսիվ պահվածքի մասին։ «Այնտեղ հաստատված են բդեշխա-քյոխվայական այնպիսի կարգեր, որ 1990-ականները, երբ փողոցում

Մերժել՝ հայցային վաղեմություն կիրառելով. Գեւորգ Կոստանյանի պահանջը Հակակոռուպցիոն դատարանից

Նախկին գլխավոր դատախազի շահերի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանն անհիմն է համարում իր պաշտպանյալի դեմ հայցը

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր են քննարկել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հուլիսի 4-ին, Եկատերինբուրգում ընթացող Կոռուպցիայի հակազդման միջպետական ​​խորհրդի 8-րդ նիստի շրջանակում, այսօր հանդիպել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ: ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը շնորհավորել է Աննա Վարդապետյանին և ՀՀ դատախազական համակարգի բոլոր աշխատակիցներին Հայաստանում դատախազության կազմավորման 105-ամյակի կապակցությամբ: ՌԴ  գլխավոր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031