Օրվա լրահոսը
Ինչպես 600 հազար դրամով 400 քմ-անոց ամբուլատորիայի մի հարկը իրենցով արեցին ու մարսեցին. «Ես ինձ կյանքում թույլ չէի տա նման տականք բան պայմանավորվել»
Համայնքի տարածքներին ապօրինի տիրացել են, բայց ոչ մեկը մեղավոր չէ, պատժված չէ:
«Զբոսաշրջային հոսքը դեպի Գյումրի նվազել է մոտ 30-40 տոկոսով»․ հյուրանոցի գործադիր տնօրեն
Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու պատմական կենտրոնում գտնվող հյուրանոցա-ռեստորանային համալիրներից մեկի գործադիր տնօրեն Վարդան Սրտաշյանը նշեց, որ նախորդ տարվա համեմատ՝ զբոսաշրջային հոսքը դեպի Գյումրի 30-40 տոկոսով նվազել է։ Ըստ մեր զրուցակցի, Գյումրին գրավիչ դարձնելու համար մեծ աշխատանք ունեն անելու նաև պետական մարմինները, քանի որ այս քաղաքը՝ ի տարբերություն Հայաստանի շատ քաղաքների՝ Իջևանի, Դիլիջանի, Ծաղկաձորի հանգստավայր չէ․
«Պարզ չէ՝ այդ կարգավորումն ո՞ւմ համար է արվում․ մարդիկ ամբողջական ձմերուկ են գնում, կտորով միայն ոչ սեզոնին են գնում, այն էլ՝ քչերը»․Դավիթ Պիպոյան
Սննդաբանը էկոնոմիկայի նախարարության ներկայացրած նախագծի՝ ճաշացուցակում կաթնային ճարպի փոխարինիչ մակնշելու մասին ասում է՝ մարդու օրգանիզմի վրա բացասական ազդեցություն ունի կոնկրետ տրանսճարպաթթուն, ուստի սա պետք է մակնշվի
Մարդիկ, ովքեր պարտավոր են, երդվել են ծառայել մեր պետությանը, ժողովրդին, հարգել Սահմանադրությունը, իրենք են խախտում այն. Էդգար Ղազարյան
Բաղրամյան 26–ի մոտ հայտարարվելու է նստացույց, ակցիայի մասնակիցները գիշերն անցկացնելու են նախագահական նստավայրի մոտ` առավոտյան դիմավորելու նստավայրի աշխատակիցներին։ Քանի որ կառավարության շենքում վերանորոգման աշխատանքներ են ընթանում և Նիկոլ Փաշինյանը ևս Բաղրամյան 26 հասցեում է, ուստի նստացույցը կարվի հենց այդ հասցեում
Արցախի Հանրապետությունը մնում է հավատարիմ իր կառուցողական կեցվածքին և պատրաստ է քաղաքակիրթ երկխոսությամբ քննարկել
Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել անվտանգային և հումանիտար մարտահրավերների շուրջ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 5-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու օպերատիվ ռազմաքաղաքական ու հումանիտար իրավիճակը և իշխանությունների անելիքները: Նախագահն իր խոսքում ընդգծել է, որ ադրբեջանական աճող սպառնալիքների ու հումանիտար փոխադրումների լրիվ կասեցման պայմաններում օրեցօր սրվող անվտանգային ու հումանիտար իրավիճակը լրջագույն մարտահրավերներ է հարուցում Արցախի
Տեր կանգնեք Սահմանադրությամբ նախանշված ձեր իրավունքներին, կատարեք Սահմանադրությամբ նախանշված պարտավորությունները
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրելի հայրենակիցներ, Հուլիսի 5-ը Հայաստանի Հանրապետության Սահմանդրության օրն է:Ուզում եմ շնորհավորել ձեզ այդ կարևոր օրվա կապակցությամբ: Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը:Այն արժեքաբանական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման հիմնական սկզբունքները: Դեռևս Ք.ա. 4-րդ դարում
Հանուն Արցախի Արտեմ Միկոյանը նարդին խփել է Անաստաս Միկոյանի գլխին. Ամատունի Վիրաբյան
Խորհրդային միությունում չէին ուզում Արցախը տալ Հայաստանին, քանի որ նման տասնյակ հարցեր կառաջանան խորհրդային այլ հանրապետություններում
Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Սահմանադրության օրվա առթիվ բարձր կոչումներ են շնորհվել
Սահմանադրության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական Ռուստամ Վարդանի Բադասյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Էդիսոնի Ասրյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, Հատուկ
Ռուբեն Գալեչյան. Ադրբեջանի Սահմանադրությունը իրավունք չի տալիս խոսել անկլավների մասին
Առանց փաստաթղթերի անկլավների «ծնունդը» բերել է նրան, որ Հայաստանի տարածքը 31 հազար քկմ-ից դարձել է 29 800 քկմ
Իջևանի համայնքապետարանի թիմը` «Տավուշի գավաթ» ֆուտբոլային մրցաշարի հաղթող
Տավուշի մարզի Չորաթան գյուղում այսօր կայացել է «Տավուշի գավաթ» ֆուտբոլային մրցաշարը` նվիրված Սահմանադրության օրվան
Ագրեսորի հանդարտեցումը վերջինիս կողմից ընկալվում է որպես իր ապակառուցողական քաղաքականության խրախուսում
Մեկնաբանություն Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարության կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանի` 2023 թ․ հուլիսի 3-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ հնչեցրած հայտարարությունների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը։ Ընդունելով այն կարևոր երկարամյա միջնորդական դերը, որն ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ունեցել և շարունակում է ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացում,
Զինված ուժերի բարեփոխումներին ուղղված կառավարության գործողությունների գնահատումը՝ ըստ լրատվական նյութերի և պաշտոնական տեղեկությունների. ՀՔԱՎ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է հետևել ՀՀ զինված ուժերի բարեփոխումներին, վերակառուցմանը և արդիականացմանն ուղղված ՀՀ կառավարության գործողությունների իրականացման գործընթացին։ ՀՀ Կառավարության 2021 – 2026 թթ. հնգամյա ծրագրով նախատեսված առաջնահերթությունների, մասնավորապես` ՀՀ զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ Կազմակերպությունը 2021 թվականից ի վեր հրապարակել է երկու տեղեկանք, որոնք կարող եք գտնել ԱՅՍՏԵՂ և ԱՅՍՏԵՂ։ Ստորև կներկայացնենք 2023-ին կազմած զեկույցից որոշ
Իրավաբանական ընկերությունը դատապարտում է դատավորների նկատմամբ ոտնձգությունների միջոցով դատական իշխանությունը վերահսկելի դարձնելու նկրտումները և սթափվելու կոչ է անում
«Էմ Ջի Էմ Փարտներս» իրավաբանական ընկերությունը հայտարարություն է տարածել․ Հայաստանում կնշեն Սահմանադրության եւ պետական խորհրդանիշների օրը, կհնչեն ուղերձներ Սահմանադրության պահպանման, պետական խորհրդանիշների նկատմամբ հարգանքի, իրավական, ժողովրդավար պետություն կառուցելու ճանապարհին մեր ունեցած ձեռքբերումների մասին։ Իսկ ընդամենը երեկ Բարձրագույն դատական խորհուրդը, փակ դռների ետեւում քննելով Արդարադատության նախարարի կողմից հարուցված վարույթները, գրչի մի հարվածով դադարեցրեց 4 դատավորի լիազորություն՝
Ինչո՞ւ ընդդիմությունն ուղղակի չի ներկայացնում «Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը քրեականացնող» օրենքի նախագիծը. Պապոյան
Պապոյանը Հայաստանի վրա հարձակվելու ուղիղ կոչ է անում Ալիևին
Անկախության երեք տոները
Ամփոփում․ Նման պետական տոներ ունեցող երկիրը, բնականաբար կհայտնվեր այսպիսի ողորմելի վիճակում։
Կանխատեսումներն այնպիսին են, որ երկար ժամանակ ապահովված ենք լինելու անհրաժեշտ ծավալի հացահատիկով. Գեորգի Հայրիյան. «Ապառաժ»
Հատկանշական է, որ ընթացիկ տարվա գարնանացանի ծավալները թեկուզ չեն իրականացվել նախանշվածի չափով, զգալիորեն գերազանցում են նախորդ տարվա ծավալները:
Ադրբեջանը նույնիսկ սեփական քաղաքացիների իրավունքները չի պաշտպանում և մնում է անպատիժ, էլ ուր մնաց՝ հայերինը պաշտպանի. Էլիբեգովա
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը Երբ բանակցություններում քննարկվում է արցախահայության անվտանգության մեխանիզմներ, դա նշանակում է, որ բացարձակ բոլորը գիտակցում են էթնիկ զտումների վտանգը։ Բոլորը հասկանում են, որ հայերին սպասվում է արտաքսում և բռնություն։ Երբ Հայաստանում իշխող ռեժիմը դա գիտակցելով ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում, շատ լավ գիտի, որ որևէ միջազգային մեխանիզմ երկարաժամկետ չի
«Ապրելու երկիր»-ը ներկայացրել է Երևանի տրանսպորտային ճոպանուղու համակարգի հայեցակարգը
«Ապրելու երկիր» կուսակցության նախաձեռնությամբ Երևանում կկառուցվի ժամանակակից տրանսպորտային ճոպանուղու համակարգ, որը միտված է մայրաքաղաքում տրանսպորտային հիմնախնդիրների լուծմանը, քաղաքի բեռնաթափմանը, հարմարավետ, անվտանգ ու հասանելի երթևեկության ապահովմանը։ Հուլիսի 4-ին կայացած միջոցառմանը ներկայացվեց Երևանի տրանսպորտային ճոպանուղու հայեցակարգը, դրա առավելություններն ու առանձնահատկությունները։ Երթուղին ունենալու է 7 գիծ, որոնք հիմնականում կապելու են Երևանի հյուսիսարևելյան և հարավարևմտյան մասերը Կենտրոնին։ «Ապրելու երկիր»
Փաշինյանը և Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու ուղիները
Տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Քննարկվել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը և այն հաղթահարելու ուղիները: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կարո՞ղ եք գտնել գեթ մեկ զեկույց, որով ԱՄՆ-ն արձանագրում է, որ Ադրբեջանում երաշխավորված են մարդու իրավունքները՝ հենց իրենց քաղաքացիների համար. Աշոտյանի բաց նամակը դեսպան Քվինին՝ ՔԿՀ-ից
Ամբողջ հավաքական Արևմուտքը՝ ԱՄՆ գլխավորությամբ, պնդում է, որ Ուկրաինայում չի կարող կնքվել խաղաղության պայմանագիր, որը լինելու է պարտադրված և ուժի սպառնալիքի ներքո: Ինչո՞ւ այս նույն մոտեցումը չի որդեգրվել հայ-ադրբեջանական հարթության համար, որտեղ Ադրբեջանն անթաքույց կերպով ուժի սպառնալիքով պարտադրում է հայ ժողովրդին ստորացուցիչ և անարդար կապիտուլյացիա:
Էդվարդ Ասրյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը զինվորական կոչումներ են շնորհվել
ԱՄՆ-ի առաջարկությամբ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անունը ևս պետք է փոխվի քարտեզի վրա
Ermenihaber. Հունաստանի կարևոր թերթերից մեկը՝ «Kathimerini»-ն «Նեղուցների համար երկու անվանում՝ ամերիկյան բանաձև» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ ասվում է, որ պատվիրակությունը, որը ցանկանում էր փոխել Բոսֆորի և Դարդանելի նեղուցների անվանումները, Բրյուսել էր եկել ՆԱՏՕ-ի տարածաշրջանային ծրագրերում առաջացած խառնաշփոթը լուծելու համար։ Մյուս կողմից, ինչպես գրում է «Kathimerini»-ն, այն կպահպանի Կիպրոսի հույների իրավունքները, իսկ ՆԱՏՕ-ի տարածաշրջանային զորավարժությունների
Ալիևն ընդունել է Իրանի արտգործնախարարին
Իրանի արտգործնախարարը նաև ասել է, որ Բաքվի ու Թեհրանի միջև առևտրատնտեսական հարաբերություններում դրական դինամիկա է նկատվում: Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Իրանը կարևոր դեր են խաղում «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացման գործում:
Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Ճապոնիայի 3 քաղաքներում Թումո կենտրոններ բացելու. Արշակյանը Ճապոնիա այցի արդյունքների վերաբերյալ
ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի ֆեյսբուքյան գրառումը 2022 սեպտեմբեի 27-29 Ճապոնիա կատարած աշխատանքային այցի ընթացքում Ճապոնիայի թվայնացման նախարար Տարո Կոնոյի հետ պայմանավորվել էինք աշխատանք տանել Ճապոնիայում ԹՈՒՄՈ կենտրոն հիմնելու ուղղությամբ։ Ստորև` արդյունքը. Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանն ու Գունմայի փոխմարզպետ Կեիչի Ուրուգան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` Ճապոնիայի Մաեբասի, Տակասակի եւ Կուսացու
«Այս պահին իրավական առումով ունենք հետեւյալ իրավիճակը՝ «Գոյը» չի փակվում». Փաստաբան
Ցանկություններով չի կարող որեւէ պետական պաշտոնյա կամ աշխատակից առաջնորդվել
«Ավելի քան 40 տարի ապրում ենք Մուշականում, բայց կոյուղի չունենք». Երևանում կկառուցվի ու կվերակառուցվի շուրջ 14 կմ կոյուղագիծ ու հեղեղատար
Էրեբունու Մուշական թաղամասն ունի շուրջ 1600 բնակչություն: Այստեղ կոյուղի երբևէ չի եղել: Տարիների ընթացքում բնակիչներից ամեն մեկն իր ձևով է ժամանակավոր լուծում գտել: «Ավելի քան 40 տարի ապրում ենք այստեղ, բայց կոյուղի չունենք ու ստիպված հորեր էինք փորել, այդպես էինք օգտվում: Շատերը առվին էին միացնում։ Տասնամյակներ շարունակ բարձրացրել ենք խնդիրը, բայց այդպես էլ չէր լուծվում»,-ասում
Դուք հասուն եք, եթե կկարողանաք ասել՝ «սխալվել եմ». Պապ Ֆրանցիսկոս
Օգտագործիր քո սխալները քանդակագործի հանգստությամբ
«Ղարաբաղյան հիմնախնդիրը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքականության պրիզմայով» թեման ներկայացրի «Հարավային Կովկասը որպես նոր մեծ խաղի մաս» փորձագիտական կլոր սեղանի ընթացքում. Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ մասնակցեցի «Հարավային Կովկասը որպես նոր մեծ խաղի մաս» փորձագիտական կլոր սեղանին, որը տեղի ունեցավ Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում, և ներկայացրի «Ղարաբաղյան հիմնախնդիրը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքականության պրիզմայով» թեման: Շնորհակալություն կազմակերպիչներին նման կարևոր և հետաքրքիր միջոցառում անցկացնելու համար։
Ալիևը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հանդիպմանն ընդգծել են, որ թուրք ադրբեջանական եղբայրական և բարեկամական հարաբերությունները բարեհաջող զարգանում են բոլոր ոլորտներում՝ «մեկ ազգ, երկու ժողովուրդ» սկզբունքի հիման վրա:
Կհամագործակցեն Թոնի Բլերի կնոջ հիմնադրամի հետ. կանանց ձեռներեցությանն աջակցելու նախաձեռնությանը կներգրավվեն նաև հայ կանայք
Մեծ Բրիտանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի տիկնոջ` Շերի Բլերի հետ, որը ղեկավարում է Կանանց հիմնադրամը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության, գենդերային քաղաքականության, կանանց տնտեսական զորեղացման ու վերջիններիս կայուն զբաղվածության ապահովման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց


















































