Օրվա լրահոսը

Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար Միխայիլ Կոսոբոկովին

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը

«Գիտական հանրույթը պետք է հասարակության առողջացման, զարգացման լոկոմոտիվի դեր ստանձնի». ԳԱԱ-ում ընդունեցին  պատերազմում զոհվածների հարազատներին

«Մենք պետք է փորձենք համախմբվել և հզորանալ հանուն մեր հերոսների, որոնք իրենց կյանքն են տվել, ովքեր պետք է լինեին կանգնած մեր երկրի հիմքում». Աշոտ Սաղյան

Արտակարգ իրավիճակների նախարարը ներկայացրել է նորանշանակ տեղակալ Կարեն Սարուխանյանին

ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ՝ Կարեն Սարուխանյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր ԱԻՆ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ տեղակալին: Նախարարը նշանակման առիթով շնորհավորել և հաջողություն է մաղթել Կարեն Սարուխանյանին, հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ և մոտեցումներով կնպաստի համակարգի զարգացմանը: ԱԻ նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին

Ի՞նչ ձևաչափով առաջ շարժվել. սահմանադրական բարեփոխումների հարցը քննարկվել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ

Հանդիպմանը մասնակցել են «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան» կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ՝ «Պահպանողական», «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, «Լուսավոր Հայաստան», «Ազատ Դեմոկրատներ», «Արդար Հայաստան», «Ազատական» և «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություններից։

Հայ գիտնականի կարեւոր գյուտերը

Հնարավոր է կանխել վահանաձեւ գեղձի հիվանդությունները եւ կանխարգելել կարիեսը Սրճարանում նստած զրուցում ենք։ Ասում է՝ 2014 թվականին Springer հրատարակչությունում լույս տեսավ իմ մենագրությունը։ Այնպես է ասում, կարծես խոսքը տեղական մի հրատարակչության մասին է։ Ես դեռ ուսանողական տարիներից գիտեմ, որ Springer-ը գիտության ամենաբարձր նշաձողն է։ Խնդրում եմ մի քիչ մանրամասնել ընթերցողների համար։ Ասում է` ամենահեղինակավոր միջազգային

Կոմայում գտնվող ֆուտբոլիստ Լեռնիկ Ղազարյանի առողջական վիճակում գրանցվել է դրական դինամիկա

Ավտովթարի հետևանքով «Շիրակ» ՖԱ-ի ֆուտբոլիստը ծանր մարմնական վնասվածքներ ստանալուց հետո գտնվում էր կոմայում

«Հայաստանի անկախությունը, անվտանգությունն ու ինքնիշխանությունը գունագեղ տոնակատարությամբ չէ, որ պետք է հարգել». Այլընտրանքային նախագծեր խումբ

Կոչ ենք անում ԱԺ երեք խմբակցություններին՝ձևակերպել հստակ դիրքորոշում կառավարության որոշման վերաբերյալ՝ պահանջել հրաժարվել մասշտաբային և գունագեղ տոնակատարությունից։

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին՝ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևի անժամանակ մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խոր ցավով տեղեկացա Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևի՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ողբերգական մահվան մասին: Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խնդրում եմ Ձեզ անկեղծ կարեկցանքի

Բաքվում ջղաձիգ են, պետք է օգտվել իրադրությունից

Սկիզբը՝ այստեղ: Պաշտոնական Երեւանը կարող է ի շահ Հարավային Կովկասի խաղաղության, գործոն դառնալ՝ ադրբեջանական կողմի ապակառուցողական գործելաոճի ֆոնին Սեպտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Խովաեւին: Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները եւ այդ համատեքստում ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարեւորությունը: Նույն օրն ավելի վաղ

Վանաձորի Խնձորուտ թաղամասում դամբարաններ են հայտնաբերվել

Հնագետի խոսքով՝ գտածոներն ուշ բրոնզեդարի վերջի կամ վաղ երկաթեդարյան մշակույթի նմուշներ են, որոնք դեռ համապատասխան մշակում պետք է անցնեն:

Հայաստան-Թուրքիա հարաբերություններն անկախությունից ի վեր` Ժիրայր Լիպարիտյանի աշխատությունում

Հատորը հիմնավորում է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականությունը:

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11971 քաղաքացու հետազոտություն, որից 1080-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

«Մարդ կա` խանութներին արդեն այնքան պարտք է, որ իրեն հաց չեն տալիս, մարդ էլ կա` փողոցում է հայտնվել». Մետաքսե Հակոբյանը՝ Արցախի խնդիրների մասին

Մետաքսե Հակոբյանը վստահեցրեց՝ Արցախում պետք է յուրաքանչյուր բնակչի համար դողալ, քանի որ այսօր հերոսություն է ապրել Արցախում, մտածել, որ դեռ վաղն ապրելու ես Արցախում: Դա պետք է գնահատել:

Հայաստանը Վրաստանի հետ միասին պատրաստվում է կյանքի կոչել Պարսից ծոց-Սեւ ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման ծրագիրը

Այստեղից պարզ է դառնում թե ինչու հենց հիմա Երեւանը խոսեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին, իսկ Թբիլիսիում Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները անդրադարձան տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման եւ ռեգիոնալ խաղաղության մասին։

Բուհերի կառավարման խորհուրդները կունենան 20 անդամ՝ կողմերի հավասար ներկայացվածությամբ

Գործող խորհուրդները կշարունակեն իրենց լիազորությունների իրականացումը, որոնք կդադարեն նոր խորհուրդների ձևավորման պահից:

«Ոչ թե մեզ են ընտրել, այլ ծրագիրը մենք ենք ներկայացրել». Անկախության տոնը կազմակերպելու է «Դոմինո փրոդաքշն» ընկերությունը՝ ահռելի գումարով. «Հրապարակ»

«Մենք վաղուց ենք ներկայացրել սեպտեմբերի 21-ի ծրագիրը, ու դա արժանացել է հավանության, որ այդ ծրագիրն իրականացնենք։ Ես չգիտեմ՝ էլի եղե՞լ են կազմակերպություններ, թե՞ չէ»

Կովկասի հետ կապված հարցերն ԱՄՆ պատքարտուղարությունում կհամակարգի Էրիկա Օլսոնը

Մինչ այս նշանակումը նա զբաղվել է Հյուսիսային Եվրոպայի, Բալթյան երկրների և Արկտիկայի հարցերով, ինչպես նաև աշխատել է Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատանը որպես տնտեսական հարցերով խորհրդական:

Ավստրալիայում որոշել են, որ ԶԼՄ-ները պատասխանատու են սոցցանցերի իրենց էջերում մեկնաբանություններում զրպարտության համար

Ավստրալիայի Բարձր դատարանը որոշում է կայացրել, որի համաձայն մեդիա կազմակերպությունները համարվում են իրենց սոցցանցերի էջերում, այդ թվում մեկնաբանությունների բաժնում տեղադրված զրպարտիչ բովանդակության «հրատարակիչներ»: Պատասխանատվությունից խուսափելու համար մեդիա կազմակերպությունները պետք է դառնան բովանդակության մոդերատորներ: Այդպիսով Բարձր դատարանը մերժել է Ավստրալիայի մի քանի խոշորագույն մեդիա կազմակերպությունների ՝ Fairfax Media Publications- ի, Nationwide News- ի և Australian News

Ադրբեջանում շարունակվում են քննարկումները լրացուցիչ իրավաբանական մեխանիզմների շուրջ, որոնք կապված են Արցախում ռուս խաղաղապահների մանդատի հետ. JAMnews

«Ժամանակ առ ժամանակ խաղաղապահները դուրս են գալիս իրենց գործառույթների և յուրօրինակ մանդատի շրջանակից, որով օժտված են 2020 թ-ի նոյեմբերի 10-ի հայտարարությամբ։ Նրանք կարծես «լրացուցիչ ծառայողական պարտականություններ» են ստեղծում իրենց համար, կատարում դրանք կամ փորձում կատարել։

Մերժել կեղծ այլընտրանքները

Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կալանավորումը խանդավառություն է առաջացրել իշխանության կողմնակիցների շարքերում: Այդ իրադարձությունը տեղավորվում է մեր քաղաքացիների մեծամասնության այսօրվա «հայկական երազանքի» մեջ՝ պատժել հայտնի բացասական կերպարներին: (Քաշաթաղում թուրք-ադրբեջանական զորավարժությունների թեման այդ զանգվածին էապես ավելի քիչ է հուզում): Չնայած համընդհանուր հրճվանքը չեմ կիսում, բայց շատ լավ հասկանում եմ, որ, աշխատելով Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի

Որակական ցուցանիշները չկան, չի կարելի տնտեսական ակտիվությունը Երևանի կենտրոնի սրճարաններով չափել». Հայկ Ֆարմանյան. «Փաստ»

Որակական ցուցանիշներ արձանագրելու համար, նույն մշակող արդյունաբերությունը զարգացնելու, տնտեսության նման այլ ճյուղեր զարգացնելու համար նախևառաջ կայունություն պետք է լինի, ինչպես նաև անվտանգային ճգնաժամի հաղթահարում և սահմանային անվտանգություն

Կյանքը շատ էր սիրում, չափից շատ․․․ Արցախյան պատերազմում անմահացած հերոս Տարոն Հակոբյանն այսօր կդառնար 34 տարեկան

Սեպտեմբերի 9-ին Տարոն Հակոբյանը կնշեր 34-ամյակը, մինչդեռ նա անմահացավ Արցախյան երկրորդ պատերազմում։ Հերոսի ծնունդին ընդառաջ ընկերները ֆիլմ են նվիրել նրան։ Տարոնը դեռ դպրոցական տարիներից աչքի էր ընկնում յուրօրինակ մտածողությամբ և բացառիկ տեսակով։ Տարոնը դպրոցը գերազանց էր ավարտել, անվճար ընդունվել համալսարան, բանակից զորացրվելուց հետո էլ մեկնել Եվրոպա։ Ճանապարհորդել շատ էր սիրում, բայց այնտեղ երկու տարի ապրելուց

Լեհաստանի դիրքորոշումն ի սկզբանե եղել է այն, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ առանց զոհերի

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց Լեհաստանի Սենատի մարշալեկ Տոմաշ Գրոձկիին Վիեննայում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Տոմաշ Գրոձկիին: Հանդիպմանը կողմերը կարեւորեցին հայ-լեհական երկարամյա բարեկամական հարաբերությունները: Զրույցի ընթացքում արձանագրվեց, որ խորհրդարանական ձեւաչափով սերտ համագործակցությունն իր կարեւոր դերն ունի հայ-լեհական միջպետական հարաբերությունների օրակարգը հարստացնելու եւ առկա բարեկամական կապերը խորացնելու գործում:

«Փոթորիկ Կովկասում». Արդիականացման պակասը՝ որպես Հայաստանի պարտության գլխավոր պատճառ

Հայկական բանակը Ադրբեջանի հետ պատերազմի ժամանակ խոցել է սեփական չորս ինքնաթիռ, նրա ՀՕՊ ուժերը չեն կարողացել դիմակայել հակառակորդի անօդաչուներին, իսկ պաշտպանության գիծը չէր թարմացվել 90-ականներից: Մյուս կողմից, Ադրբեջանի վրա էլ պատերազմը թանկ է նստել: Նման եզրակացության են եկել Ռուսաստանում գործող «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծական կենտրոնի» հետազոտության հեղինակները: Կենտրոնի հրապարակած «Փոթորիկ Կովկասում» գիրքը և հետազոտությունը՝ կենտրոնի

Հակասահմանադրական առողջապահություն

Այս հոդվածով Աուդիտորների Պալատի խորհրդի անդամ «Գարանտ Լո ֆիրմ» փաստաբանական ընկերության տնօրեն Սերգեյ Ամիրխանյանը լուսաբանել է իրավական մի շարք խնդիրներ։ Մասնավորապես նա եկել է այն եզրահանգման, որ ՀՀ առողջապահության նախարարի կողմից Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով իրականացվող պարտադիր պատվաստում անցնելը կամ դրա բացակայության դեպքում ՊՇՌ հետազոտության թեստ պարբերաբար ներկայացնելու պարտականությունը հակասահմանադրական է։

Վանա լիճը վտանգված է. ջրերն ափերից հետ են քաշվել ավելի քան 1կմ. (Lուսանկարներ)

Վանա լճում ջրի մակարդակը աննախադեպ կերպով իջել է։ Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր վարչության հետազոտությունների համաձայն՝ Վանում ու շրջակա տարածքներում վերջին տարիներին ջրային պաշարների սղություն է նկատվում։ Վանա լճի՝ հատկապես որոշ ծանծաղ ափեր չորացել և անապատացել են։ Ջրի նահանջի հետևանքով ցամաքում են հայտնվել նախկինում լճի տակ եղած շրջաններ ու միկրոբիոլոգիական շերտեր։ Մասնավորապես Էրջիշ շրջանի Չելեբիբաղ բնակավայրի տարածքում,

Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնի առթիվ 1937-ին ավերված Դիլիջանի առաջին եկեղեցու քարը տեղադրեցին նոր կառուցվող եկեղեցում

«45 տարի առաջ մայրս երազ էր տեսնում, որ այգում հին խաչքար կա: Մի անգամ էլ հայրս այգում գործ անելիս խնձորենու տակից գտավ այդ հին խաչքարը և խնամքով մինչև այսօր պահպանել էինք»

Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել խմբի բացահայտ ետնապահ Լիխտենշտեյնին. (Ֆոտոշարք)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի աշխարհի 2022 թ. առաջնության խմբային մրցաշարի 6-րդ տուրում սեփական հարկի ներքո 1:1 հաշվով աններելի ոչ-ոքի արեց խմբի բացահայտ ետնապահ Լիխտենշտեյնի ընտրանու հետ, որը փաստացի իր առաջին միավորը վաստակեց Երեւանում: Երեք միավորի կորուստը կարող է շատ ծանր նստել «J» խմբի ամփոփիչ  մրցաշարային աղյուսակում մեր թիմի զբաղեցնելիք տեղի վրա: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930