Օրվա լրահոսը

«1002 փաստաբան փաստացի հավանություն է տվել պալատում տիրող ապօրինություններին» 

Ընդդիմադիր փաստաբանները կշարունակեն իրենց պայքարը

Գոռ Գյուրջյան. «Այս կտավը նկարելիս նիհարել եմ մի քանի կիլոգրամ» (Ֆոտոշարք)

Երիտասարդ արվեստագետի բացառիկ ցուցահանդեսը

Դիլիջանցին բարձրաձայն հայհոյել է իր թաղամասի կանանց, քաշքշել թաղեցիներին

Համաքաղաքացուն ասել է՝ այ լակոտ, արի մոտիկ ասեմ

Շերտավոր խմորով բաց կարկանդակներ

Եթե ձեզ մոտ հյուր են գալու ձեր ընկերները՝ մի գավաթ գինի խմելու համար, բացի պանրից, ձիթապտղից եւ երշիկներից, կարող եք նրանց առաջարկել նաեւ արագ պատրաստվող եւ շատ համեղ այս կարկանդակները: Վստահեցնում եմ, որ ձեր հյուրերը գոհ կմնան: Անհրաժեշտ մթերքները Պատրաստի շերտավոր խմոր- 400 գրամ Պանիր (ցանկալի է՝ ֆետա կամ բրինզա տեսակի)- 100 գրամ «Պեստո» թանձրուկ-

Արա Զոհրաբյանը` Փաստաբանների պալատի նախագահ

Փաստաբանների պալատում նախագահի ընտրության քվեների հաշվարկի արդյունքում նախագահ է ընտրվել գործող նախագահ Արա Զոհրաբյանը: Հիշեցնենք` առաջադրված էր միայն Արա Զոհրաբյանի թեկնածությունը: Համաձայն հաշվիչ հանձնաժողովի 09.09.2017թ. թիվ Լ-1 որոշման՝ ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության 1.5 կետի փոփոխությունը հաստատված է համարվել՝ քվեարկությանը մասնակցած ձայներից 1041 «Կողմ» ձայներով (95.7%): Գրանցվել է 69 դեմ

Ճանաչել Արևմտյան Հայաստանի տարածքային ամբողջականությունը

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ղարաբաղյան հակամարտության դաշտում մեծամասշտաբ բախումներ չեն եղել, ճիշտ է, բայց ասել թե՝ բացարձակ խաղաղություն է, դա էլ ճիշտ չի լինի: Անտեղի ու անիմաստ զոհեր երկու կողմերն էլ շարունակում են տալ, և, ցավոք սրտի, ենթադրում եմ, որ առաջիկայում էլ զոհեր կլինեն, քանի որ երկու կողմերն էլ հաշտության որևէ եզր չեն գտնում, չնայած

Սկանդալ Թբիլիսիում. սխալ հագուստի համար գրոսմայստերին պարտություն են գրանցել

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Կանադայի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Անտոն Կովալյովին չեն թողել խաղալ իսրայելցի Մաքսիմ Ռոդշտեյնի հետ 1/16 եզրափակչի առաջին պարտիայում: Պատճառը chess-news.ru-ի փոխանցմամբ կիսավարտիքով մրցավայր ներկայանալն է, ինչը շախմատում դրես կոդի խախտում է համարվում: Ինքը՝ գրոսմայստերը, հայտարարել է, թե հետն ուրիշ հագուստ չի վերցրել, քանի որ աշխարհի գավաթի խաղարկությունում այդքան

Հրդեհներ Երևանում և մարզերում

Սեպտեմբերի 9-10-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Նոր Արեշի 36-րդ փողոցի տներից մեկի բակում այրվել է 400 քմ խոտածածկ տարածք, Կուրղինյան փողոցի վերջնամասում՝ մոտ 20 քմ, Հաղթանակ թաղամասի վերջնամասում՝ մոտ 1000 քմ, Վարդաշենի 9-րդ փողոցի վերջնամասում՝ մոտ 5000 քմ, Արագածոտնի մարզի

Բյուրականի հրդեհը մարված է. (Տեսանյութ)

Սեպտեմբերի 9-ին, ժամը 20.00-ի սահմաններում Բյուրականի մոտ առկա ծխացող օջախների հետմարման աշխատանքներն ավարտվել են: Հրդեհն ամբողջությամբ մարված է: Այսօրվա աշխատանքներում ներգրավվել է 125 փրկարար ծառայող և 20 միավոր տեխնիկա: Սեպտեմբերի 3-ին բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 100 հա խոտածածկ տարածք: Հրդեհը տարածվում էր վերգետնյա ուղիներով: Հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպվել են անընդհատ ռեժիմով՝ հատուկ լուսավորություն ապահովելու

Լեւոն Արոնյանը 1/16 եզրափակչի առաջին խաղում հաղթեց Մաքսիմ Մատլակովին

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կայացան 1/16 եզրափակչի առաջին պարտիաները: Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով 40-րդ քայլում հաղթեց ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովին, իսկ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը պարտություն կրեց: Պատասխան պարտիաները կկայանան վաղը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ճշմարիտ հայ

Փոքրուց Գոռը սիրում էր դրսում խաղալ, վայելում էր ֆուտբոլը, բասկետբոլը, պիկնիկներ բնության գրկում։ Նա շնորհալի ու ծաղկուն աշակերտ էր դպրոցում և մեծ հաճույք էր վայելում, երբ ուսուցիչները իրեն էին ընտրում հարցերին պատասխաններ տալու համար։
Մտածող էր, և սիրում էր ծիծաղել…

«Վարք հայոց» խումբը փայլել է Հունաստանում

Սեպտեմբերի 9-ին Տեսակետ ակումբում կայացած ասուլիսը նվիրված էր «Վարք հայոց» ավանդական երգի,պարի խմբի օգոստոսյան հաջողություններին։ Օգոստոսի վերջին խումբը մասնակցել է Հունաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ կազմակերպված Kyparissia  sunshne (Կիպարիսաիա սընշայն) 13-րդ միջազգային ֆոլկլորային փառատոնին։ Փառատոնն անցկացվել է Մեսինա նահանգում և տևել է 6 օր։Մասնակից երկրները եղել են 6-ը` Հունաստան, Իսրայել, Էստոնիա, Արևելյան Թիմոր,   Հայաստան, Վրաստան։ Խմբի ղեկավար Սարգիս Փարամազյանը

Քարահունջի թեմայով բանավեճերը շարունակվում են

Մասնագետները չեն ցանկանում փշրել հնագույն աստղադիտարանի առեղծվածը

«Արարատի ստվերի տակ». իսպանական հեղինակավոր «El País»-ում հոդված է լույս տեսել

Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ս.թ. սեպտեմբերի 8-ին իսպանական հեղինակավոր «El País» պարբերականում լույս է տեսել լայնածավալ հոդված՝ «Արարատի ստվերի տակ» վերնագրով: Հեղինակ Անտոնիո Էլորսան հոդվածում ներկայացնում է Հայաստանը՝ պատմական, կրոնական, մշակութային և զբոսաշրջային տեսանկյուններից»:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է առաջնահերթություն լինի»

ԵԱՀԿ ԽՎ նախագահը Բաքվում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը

Քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել

Սեպտեմբերի 9-ին, ժամը 16:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի 9-րդ շենքի մոտակայքում քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Ժամը 19:06-ին հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի, փրկարարների և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. «Աշխարհում խիստ վտանգավոր իրադրություն» է. «Ազատություն»

«Ազատություն». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացնում է՝ աշխարհում ստեղծվել է վերջին երեսուն տարիների ընթացում ամենավտանգավոր իրավիճակը: Բրիտանական Guardian-ին տված հարցազրույցում Յենս Ստոլտենբերգն ասել է, թե Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի փորձարկումների, միջազգային ահաբեկչության վտանգի ու Ռուսաստանի կոշտ քայլերի հետևանքով աշխարհաքաղաքական զարգացումները դարձել են առավել անկանխատեսելի: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը նաև մտահոգություն է հայտնել հաջորդ շաբաթ մեկնարկող՝

«Առավոտ»-ի այս շաբաթվա թոփ 5 մեկնաբանությունները

Aravot.am-ը վերահրապարակում է սոցիալական ցանցերում «Առավոտի» էջերում և կայքում հրապարակված այն մեկնաբանությունները, որոնք մյուս օգտատերերի կողմից հավանության են արժանացել և որոնց շուրջ քննարկումներ են սկսվել: Այս ցուցակում տեղ են գտել միայն հայատառ մեկնաբանությունները, որոնք վիրավորանք չեն պարունակում: Եվ այսպես այս շաբաթ լայն քննարկում է ծավալվել Վահրամ Թոքմաջյանի «Ա. Միկոյանի և Ս. Կասյանի հակամարդակային ու հակահայկական

Հետմարման աշխատանքներն ավարտվում են

Սեպտեմբերի 9-ի ժամը 17.30-ի դրությամբ Բյուրականի մերձակա բուսածածկ տարածքում ծխացող օջախների հետմարման աշխատանքները մոտենում են ավարտին: Ծառայողական առաջադրանքը կատարելիս լեռան լանջին կողաշրջվել է «Mercedes Benz Unimog» մակնիշի հրշեջ-փրկարարական ավտոմեքենան: Ներսում գտնվել է 2 փրկարար ծառայող, որոնք ՀՀ ԱԻՆ աղետների բժշկության կենտրոնի շտապօգնության մեքենայով տեղափոխվել են նախարարության նույն կենտրոն: Այնտեղ բուժզննումից հետո նրանցից մեկին դուրս են

Չինական կոնգլոմերատը գնում է «Ռոսնեֆտի» բաժնետոմսերի 14 տոկոսը. «Ազատություն»

«Ազատություն». Չինական կոնգլոմերատներից մեկը մտադիր է արևմտյան Glencore ներդրումային ընկերությունից 9 միլիարդ դոլարով ձեռք բերել ռուսական պետական խոշորագույն նավթային ընկերության՝ «Ռոսնեֆտի» բաժնետոմսերի 14 տոկոսը: Այս գործարքը կայանում է Կրեմլի նկատմամբ Միացյալ Նահանգների կողմից նոր պատժամիջոցների սահմանումից հետո, որոնք սահմանափակում են ռուսական մի շարք ընկերությունների, այդ թվում՝ «Ռոսնեֆտի» հետ հարաբերությունները սերտացնելու հնարավորությունները: Ղրիմի բռանկցման պատճառով ՌԴ-ի

Լիակատար ձախողում՝ ըմբշամարտի աշխարհի պատանիների առաջնությունում

Աթենքում ընթացող  ազատ ոճի ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը ձախողվեց: Երկու օրում մրցագորգ մտած մեր ինն ըմբիշներից վեցը առաջին իսկ գոտեմարտերը տանուլ տվեցին, իսկ մյուս չորսը պարտվեցին արդեն երկրորդ գոտեմարտում: Պատանիների Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունից վերադառնում է առանց մեդալի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Քննարկվել են Արցախում գիտության զարգացմանը եւ տվյալ ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի  նախագահ Սամվել Հարությունյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում գիտության զարգացմանը եւ տվյալ ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի եւ Արցախի համապատասխան կառույցների միջեւ փոխգործակցությունը՝ այն արժեւորելով մեր հանրապետությունում գիտության հետեւողական զարգացման

Վանաձորում միաժամանակ կազմակերպվեց համայնքի զարգացմանն ուղղված 3 ցուցահանդես. (Ֆոտոշարք)

Այսօր Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում կազմակերպվել էր լոռեցի կանանց ներուժի զարգացմանն ուղղված ձեռքի աշխատանքների ցուցահանդես, Հայաստանում ընտանիքի խնդիրների վերհանմանն ու մասնագիտության ընտրությանն ուղղված 2 ֆոտոցուցահանդես: -Նախապես երիտասարդները հավաքվել են, փորձել են վերհանել իրենց համայնքներում առկա խնդիրներն ու փորձում լուծումներ գտնել խնդիրների համար: Մարդիկ փորձում են իրենք իրենց ուժերով փոփոխություն կատարել, չսպասել,

Երեւանում կուսուցանեն բրիտանական ծրագրերով

Բաղրամյան 67/1 հասցեում  սեպտեմբերի 9-ին կայացավ  Հայաստանի Բրիտանական միջազգային դպրոցի (BISA) բացման արարողությունը: Դպրոցը լրացուցիչ կրթություն է ապահովում հանրակրթական դպրոցին զուգահեռ: Երկու տարվա ուսումնասիրությունից հետո շրջանավարտները ստանում են Edexcel international advanced level որակավորում, որը հնարավորություն է տալիս եվրոպական եւ բրիտանական համալսարաններ ընդունվել առանց հավելյալ քննությունների: Բրիտանական միջազգային դպրոցի ակադեմիական տնօրեն Աշոտ Աբրահամյանը նշեց, որ երկու

Իջեւանի լողավազանը նպաստում է աշակերտների եւ քաղաքացիների առողջության ամրապնդմանը

Հունիսի 30-ին Իջեւան քաղաքի թիվ 1 դպրոցի բազայի վրա հիմնված լողի մասնագիտացված համալիր մարզադպրոցի լողավազանը նոր ուսումնական տարվա մեկնարկից հետո գրեթե դատարկ չի մնում: Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը, որը այդ լքված կառույցը հիմնանորոգել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անմիջական հանձնարարությամբ ու աջակցությամբ, Aravot.am-ին պատմեց, որ մարզահամալիրի բացման օրը Գագիկ Ծառուկյանն իրեն հանձնարարական էր

Վարչապետը կզբաղվի փլված ու կիսակառույց շենքերի ճակատագրով

Եթե Աթենքում Ակրոպոլիսի կամ Հռոմում Կոլիզեյի ավերակները խիստ հետաքրքրում են տեղացիներին ու նաեւ այդ երկիր ժամանած զբոսաշրջիկներին, եւ նրանք մեծ հետաքրքրությամբ են լսում դրանց հետ կապված պատմությունները, քանի որ դրանք արդեն համարվում են պատմական նմուշներ, ապա մեր երկիր եկած զբոսաշրջիկին մեր տուրիզմի ոլորտի պատասխանատուները ոչ մի կերպ չեն կարող բացատրել, թե օրինակ՝ ինչո՞ւ այդպես էլ չեն

Շփման գծում պահպանվում է նախորդ շաբաթներին հաստատված հարաբերական անդորրը

Սեպտեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել է պահպանվել նախորդ շաբաթներին հաստատված հարաբերական անդորրը: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը, պահպանելով զգոնությունը, շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Բանկոմատից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2017թ.-ի սեպտեմբերի 09-ին` ժամը 06:00-ի սահմաններում, պայթյունի եղանակով բացել և Հանրապետության 71 հասցեում տեղադրված բանկոմատից գաղտնի հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական

Փախուստ փոշուց

Չնայած կիրակի օրերին ինձ ոչ ոք չի զանգահարում, քանի որ անջատում եմ հեռախոսս, միեւնույն է, չեմ սիրում փոշին, որովհետեւ հեռախոսի լռությունը ընդամենը ազատություն է, իսկ փոշին` մահ: Եվ քանի որ այդ օրը իմ մենության օրն է, ու անզանգահարության հեղինակը ես եմ, դրսում իմ թողած աշխարհը՝ առանց դուռ ու լուսամուտ թակելու, միեւնույն է, ներխուժում է իմ

47-ամյա տղամարդու առեղծվածային մահվան գործով կասկածյալին ճանաչողները չեն հավատում, որ նա կարող էր կապ ունենալ

«Ոչ մեկի գլխում չի տեղավորվում, որ նա կարող է նման բան անել». գյուղապետ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031