Օրվա լրահոսը

Նաիրիտցիները դիմել են գործող կուսակցություններին. ՀՅԴ-ն մերժել է. «Ա1+»

Նաիրիտցիները դիմել են հանրապետությունում գործող 13 կուսակցությունների՝ խնդրելով օժանդակել իրենց՝ «Նաիրիտը» ստեղծված իրավիճակից հանելու համար։ Նաիրիտցիների համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանն այսօր կառավարության դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ դիմումը, որ պատրաստվում են այսօր հանձնել վարչապետին՝ նախապես են ուղարկել կուսակցություններին, որպեսզի բոլորը ստորագրելուց առաջ իրենց առաջարկություններն ու դիրքորոշումն արտահայտեն։ Դիմումի տակ

Գերնպատակը օրենսդիր դառնալը չէ, մանդատ «ձեռք գցելը»

Նախընտրական անորոշությունն ու խառնաշփոթը շարունակվում են. ի՞նչ է բանակցում Վարդան Օսկանյանը Ի հակադրություն քաղաքական տրամաբանության՝ ընտրություններից ընդամենը հաշված օրեր առաջ Հայաստանում քաղաքական ներկապնակն ավելի է խճճվում: Ընտրություններին մասնակցող կուսակցությունները եւ դաշինքները պետք է ամենաուշը փետրվարի 10-ին փաստաթղթերը ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով, բայց կուսակցություններում դեռեւս հստակեցումներ են գնում` պատերի հոգեհարազատության, գետերի եւ նրանց վտակների ծաղկելու, մխտռվելու

Կներդրվի այնպիսի բնավճարների համակարգ, որը չի խոչընդոտի տնտեսվարողի գործունեությանը, սակայն կխթանի արդյունավետ բնօգտագործումը

Կբացառվի ձեռնարկողի կողմից շրջակա միջավայրին վնաս հասցնելու և դրա դիմաց անհամաչափ տույժեր մուծելու պրակտիկան ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են հասարակության լայն խմբերի մոտ հետաքրքրություն ներկայացնող և բնապահպանական հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացված հերթական հարցերը: Հասարակական խորհրդի նախորդ նիստում արծարծվել էր Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքից Մատնունի ծիրանավոր կարմիրգրքային բուսատեսակի տեղափոխման հարցը: Հասարակական

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմին

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Վրաստանի քաղաքացիների համար առանց այցագրի ռեժիմի սահմանմանը, հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»: Որոշմանը կողմ է քվեարկել 553, դեմ՝ 66 պատգամավոր, 28 պատգամավոր ձեռնպահ է մնացել: Եվրախորհրդարանի՝ ԵՄ-ի հետ վիզայի չեղարկման հարցերով զեկուցող Մարիա Գաբրիելն ակնկալում է, որ առանց այցագրի ռեժիմը կգործի արդեն մարտի վերջից. Վրաստանի քաղաքացիներն առանց այցագրի 90 օրով կարող են

«Գերեվարված ադրբեջանցին զինծառայող էր», – պնդում են հարազատները (Տեսանյութ). razm.info

Փետրվարի 2-ին սոցցանցերում որոշ ադրբեջանական օգտատերեր հայտնել են, որ փետրվարի 1-ին Թալիշի հայկական դիրքերում գերեվարված Էլնուր Հուսեյնզադե Էլման օղլուի համագյուղացիների համաձայն՝ նա Ադրբեջանի ԶՈւ գործող պայմանագրային զինծառայող էր: Թարմացում. գերեվարված զինծառայողի ծնողների հետ հարցազրույց են ունեցել նաև ադրբեջանական լրատվամիջոցները: Տեղադրվել է տեսանյութ, գերեվարվածի նկարները: Լրատվամիջոցները ևս հաստատում են,ո ր գերեվարվածը գործող զինվորական էր: Սոցցանցերում հայտնված

Կիմ Բակշին հիասթափված է (Տեսանյութ)

Նրա «Արցախի հոգևոր գանձերը» գրքի ստեղծման վրա աշխատած թիմը SOS է հնչեցնում

Ապրիլին կամավոր սահման մեկնած ուսուցիչը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման. (Տեսանյութ)

Նա մեղավոր ճանաչվեց ոստիկանների վրա քար նետելու մեջ

Ծնողները չեն հավատում, որ իրենց զավակների սպանությունները կբացահայտվեն. «Ա1+»

Կառավարության շենքի դիմաց այսօր կրկին բողոքի էին դուրս եկել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը։ Նրանց շարքում էր նաեւ 7 տարի առաջ Ղարաբաղի զորամասում անհայտ պայմաններում մահացած զինծառայող Վալերի  Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, ում որդու գործն օրերս կրկին վերաբացվել է։ Զոհված զինծառայողների ծնողները չեն հավատում, որ անգամ գործը վերաբացելուց հետո, իրենց զավակների սպանությունները կբացահայտվեն ու իրական

Հաշմանդամ տարեցների սայլակները խոտանված են եւ օգտագործվում են բացառապես կենցաղային նպատակներով

Արձագանքելով «Առավոտ» օրաթերթում հունվարի 31-ին հրապարակված «Հաշմանդամ տարեցների սայլակները՝ ձյան մեջ» վերնագրով հոդվածին՝ հայտնում ենք, որ լուսանկարում պատկերված՝ տուն-ինտերնատի կողմից, այսպես ասած, անփութորեն ձյան տակ թողնված հաշմանդամի սայլակները, որոնք, ըստ հոդվածի հեղինակի, գարնանը ծառայելու են ըստ նշանակության, իրականում խոտանված են եւ օգտագործվում են բացառապես անկողնային մասնաշենքի լվացքը լվացքատուն տեղափոխելու նպատակով: Ի դեպ, տուն-ինտերնատի աշխատակիցն ասել

Պահպանողական կուսակցության կոչը՝ ուղղված ՀՀ քաղաքացիներին։

Պահպանողական կուսակցությունը համոզված լինելով, որ` • Հայաստանի լինելիության գրավականը ազատ, ինքնիշխան, ժողովրդավար և քաղաքակիրթ աշխարհին ներդաշնակ պետության կառուցումն է, • Համաշխարհային ներկա անկայունության շրջանում Հայաստանի հնարավորինս անվտանգ գոյությունը պահանջում է քաղաքակրթական հստակ ռազմավարություն, • Հայաստանի սահմանների անմիջական հարևանությամբ սպասվում են գլոբալ ու ցավոտ հրդեհներ, պատրաստ է մասնակցելու 2017 թ. ԱԺ ընտրություններին, որպեսզի օրակարգ բերի և

Հրատարակելը մի բան է, ընթերցելուն խանգարելը` այլ խնդիր

 Հեղափոխական հրատարակչի «դեղատոմսը» «Անտարես» հրատարակչությունը Հայաստանում հեղափոխական է համարվում, որովհետեւ քայլում է չտրորված արահետով ու իրականացնում ձեռնարկներ, որոնք առաջին հայացքից իրատեսական չէին թվում: «Անտարես» հոլդինգի հիմնադիր եւ նախագահ Արմեն Մարտիրոսյանն ասում է, որ թարգմանել են լավագույն գործերը, որպեսզի Հայաստանում մտքի դիսկուրս լինի: «Բացի աշխարհի լավագույն գրականությունը հայերեն հրատարակելուց, «վերածնել» ենք մարդ, որը գուցե վաղը Նոբելյան

Պատրիարքի ընտրություններն էլ կապեցին Էրդողանի հետ

Միհրան Մանուկյան Akunq.net. Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամն ու Հիմնադրամների փոխօգնության և փոխադարձ կապի հարթակը նախագահող Պետրոս Շիրինօղլուն նախագահ Էրդողանի հետ հանդիպումից հետո նոր զարգացումներ արձանագրվեցին` պատրիարքի ընտրության առնչությամբ: Համաձայն Շիրինօղլուի՝ Էրդօղանը հայտնել է, թե «հանրաքվեից անմիջապես հետո անցնելու են պատրիարքի և հիմնադրամների ընտրություններին: Այսպիսով՝ հայ համայնքի առաջ ոչ միայն անորոշ ժամանակ է դրվել, այլև

Բոլոր մարզերում բնակչության թիվը պակասել է

Մեկ տարվա ընթացքում մայրական մահացության 12 դեպք է գրանցվել Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը 2016 թվականի հունվար-դեկտեմբերի համար: Այսպես. 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 986.5 հազար մարդ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 2 998.6 հազարի փոխարեն: Այսինքն` ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2017թ. տարեսկզբին 2016 թ.

Խարդախություն խոշոր չափերով (Տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացուց խաբեությամբ խոշոր չափերով գումար հափշտակած անձանց ինքնությունը։ 2016թ. դեկտեմբերի 30-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ դեկտեմբերի 21-ին մի տղամարդ 3 հատ «iphone 7» մոդելի բջջային հեռախոս իրեն վաճառելու պատրվակով, Երևան քաղաքի Աբովյան փողոցում

Դավիթ Գասպարյան. «Պատգամավորը պետք է խելացի լինի, ոչ թե բերանը կապած սարի անասուն» (Տեսանյութ)

 Գրականագետի կարծիքով պաշտոնյաների զավակները պետք է ծառայեն բանակում

Արման Թաթոյանը՝ զինգրքույկներում ջնջումների մասին (Տեսանյութ)

ՄԻՊ-ը վստահեցնում է, որ զբաղվում է այդ գործով

Տնտեսվարող սուբյեկտները ձմռանը պարտավոր են մաքրել իրենց օբյեկտների հարակից տարածքների ձյունը

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Այդ աշխատանքներին այս օրերին միացել են նաև տնտեսվարող սուբյեկտները: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» համապատասխան որոշմամբ տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են մաքրել իրենց օբյեկտներին հարակից տարածքների ձյունը և այն տեղափոխել համապատասխան վայրեր:

Նորածնի առեւանգում չի եղել

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ԱՄՆ եւ ՀՀ քաղաքացի Կարեն Հ.-ի հայցն ընդդեմ Լենա Հ.-ի, երրորդ անձ՝ Կենտրոն վարչական տարածքի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի՝ հայրության ճանաչման եւ երեխայի բնակության վայրը հոր բնակության վայրում սահմանելու պահանջների մասին: Կա նաեւ հակընդդեմ հայց՝ Լենա Հ.-ն Կարեն Հ.-ի դեմ՝ երեխայի բնակության վայրը

Գյուղնախարարը ՀՀԿ-ի համար ձայներ կապահովի, ի՞նչ գնով՝ ինքն էլ չգիտի

Իգնատի Առաքելյանը չի վախենում ՀՀԿ-ի պարտվելուց

Զոհրաբ Նիազյան. «Տղաներն ամեն ինչ արեցին հաղթանակի համար»

Հունվարի 26-ից 29-ը ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքական մասնակցեց ֆուտզալի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մրցաշարի Լատվիայում: Մեր հավաքականը տարավ 2 հաղթանակ և կրեց 1 պարտություն՝ խմբում զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Զոհրաբ Նիազյանը խոսեց մրցաշարում մեր ելույթների մասին: Պարոն Նիազյան, սկզբից խոսենք հանդիպումների մասին: Ի՞նչ տպավորություն թողեց

Ֆերդինանդ Առաքելյան. «Հայաստանում դեբիլները կարող են մինիստր լինել» (Տեսանյութ)

 Քանդակագործը խոսեց խորհրդարանի «խոտանից» ու կուսակցական առնետավազքից

ՄԻՊ-ի պատասխանը՝ «Human Rights Watch»-ի՝ Անդրիաս Ղուկասյանին ազատելու կոչին (Տեսանյութ)

Արման Թաթոյանն անդրադառնում է բլոգեր Լապշինի եւ «Նոր Հայաստան»-ի ղեկավարի կալանքին

Սերգեյ Մինասյան. «Սրանք կլինեն ամենաաղմկոտ ընտրությունները» (Տեսանյութ)

Քաղաքագետը`ներքաղաքական հարցերի եւ ադրբեջանական դիվերսիայի տապալված փորձի մասին

Ազգային փոքրամասնությունները ԱԺ-ում կունենան իրենց ներկայացուցիչը

ՀՀ Սահմանադրության 88-րդ հոդվածը սահմանում է, որ Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Մեր երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների ընդհանուր, հավասար, ազատ եւ ողւղակի ընտրական իրավունքի հիման վրա: Ամենուր պահպանելով մարդու արժանապատվությունը, որը մեր երկրում անխախտելի է: Բավականին այս բարդ ժամանակաընթացքում մենք պատրա՞ստ ենք, արդյոք, գալիք խորհրդարանական

Վարչապետը կարևորել է ՀՀ էներգախնայողության գործողությունների ծրագիրը և հանձնարարել դրա իրականացման նկատմամբ սահմանել հատուկ հսկողություն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Գործադիրը հավանություն է տվել 2017-2018թթ. ՀՀ էներգախնայողության գործողությունների ծրագրի երկրորդ փուլին: ՀՀ կառավարությունն առաջնային է համարում էներգախնայողությունը և էներգաարդյունավետությունը որպես երկրի էներգետիկ անվտանգության, տնտեսական մրցունակության բարձրացման և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցման միջոց: Ծրագրով սահմանված միջոցառումները կօժանդակեն ՀՀ էներգախնայողության

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Ափնագյուղ, Քուչակ, Շենավան, Հարթավան գյուղերի, Արագածի տարածաշրջանի Ավշեն, Ճարճակիս, Մելիքգյուղ, Միջնատուն, Շենկանի, Սիփան գյուղերի, Թալինի տարածաշրջանի Զովասար, Գառնահովիտ, Ծաղկասար, Ակունք, Ոսկեթաս, Կարմրաշեն, Շղարշիկ, Հացաշեն. Թաթուլ, Ցամաքասար, Նոր Արթիկ, Զարինջա, Սուսեր,

Դավիթ Գասպարյան. «Ինչո՞ւ են նախկին նախարարի կամ վարչապետի եղած-չեղածը ստուգում» (Տեսանյութ)

 Գրականագետի համոզմամբ, ժողովուրդը հիասթափված է եւ ոչնչի չի հավատում:

Էդուարդ Թոփչյանի սրտով է մշակույթի նոր նախարարը

Դիրիժորը վստահ է, որ Արմեն Ամիրյանը գիտի իր անելիքը Համաշխարհային դասական երաժշտության պատմությունից հայտնի են այնպիսի կոմպոզիտորների անուններ, որոնք ստեղծագործել են մի ժամանակահատվածում, երբ շատերը կասկածի տակ էին առնում սիմֆոնիկ ժանրի հեռանկարը: Ավելին՝ որոշ հեղինակների սիմֆոնիաները տասնամյակներ շարունակ սպասում էին իրենց առաջին կատարմանը: Նման կոմպոզիտորներից էր ավստրիացի Անտոն Բրուքները (19-րդ դ.), որի 4-րդ Ռոմանտիկական սիմֆոնիան

Ալմոդովարը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին

Իսպանացի հանրահայտ կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարը 2017-ին կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին, այդ մասին նշած է փառատոնի festival-cannes.com կայքում: Կաննի հոբելյանական՝ 70-րդ կինոփառատոնն այս տարի կանցկացվի մայիսի 17-28-ը: Ժյուրիի մյուս անդամների անուններն ու մրցութային ֆիլմերը կհրապարակվեն ապրիլի կեսերին: 67-ամյա ռեժիսորն ասել է, որ մի փոքր հուզված է, որ ղեկավարելու է նման հեղինակավոր փառատոնի ժյուրի: Հավելենք, որ Պեդրո

Լրահոս
Մամա

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930