Օրվա լրահոսը

Բացահայտվել է 12-րդ դասարանի աշակերտի դանակահարությունը. հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2017 թվականի հունվարի 2-ին 12-րդ դասարանի աշակերտին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ: Հունվարի 2-ին «Ալավերդի» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ «ձախ թիակի շրջանի կտրած-ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 12-րդ դասարանի աշակերտ Հ.Հակոբյանը։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է,

Վաճառքի են հանվել Կլայդերմանի երևանյան մենահամերգի տոմսերը

Տոմսերի վաճառքով զբաղվող tomser.am կայքում վաճառքի են հանվել աշխարհահռչակ դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանի՝ երևանյան հերթական համերգի տոմսերը: Համերգը տեղի կունենա մարտի 18-ին Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում: Տոմսերի գները տատանվում են 5000-40000 դրամի սահմաններում: Հիշեցնենք, Կլայդերմանի երևանյան նախորդ մենահամերգը տեղի ունեցավ անցյալ տարվա մարտին:   Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Գազի արտահոսքից մահացած Աննա Միսակյանը պետք է կրկին հարցաքննվեր՝ էքստրասենսի սպանության գործով

Ըստ Աննայի ցուցմունքի՝ մեղադրյալը սպանության օրը եղել է Անի Մաջնունյանի տանը

«Չեմ կարծում, որ Հոգլանդը կազդվի հայերի բոյկոտից». Կիրո Մանոյանը վստահեցնում է, որ Հոգլանդի դեմ ոչինչ չենք կարող անել

Կիրո Մանոյանն ասաց, որ դեսպան նշանակելու դեպքում Սենատի անդամը կարող է ինչ-որ բան ձեռնարկել, բայց ԱՄՆ համանախագահողի դեպքում նման հնարավորություն չունենք: Նա ասաց, որ Հայոց ցեղասպանությունը ժխտող Հոգլանդն արդեն նշանակվել է Մինսկի խմբում ժամանակավոր համանախագահ ու նա այդ պաշտոնը ստանձնում է՝ առանց հաստատման:

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Նախագահ Հասան Ռոհանիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին՝ ԻԻՀ նախկին Նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան կապակցությամբ: «Հայ ժողովրդի հիշողության մեջ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին կմնա որպես հարևան երկրի Նախագահ, որի պաշտոնավարման օրոք են հաստատվել առաջին միջպետական կապերը նորանկախ Հայաստանի և Իրանի միջև` նոր շունչ հաղորդելով մեր երկու ժողովուրդների

«Ինձ հետ չապրես, սպանելու եմ…»

«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խմբի շրջանակներում ձեզ ենք ներկայացնում ընտանեկան բռնության հետևանքով սպանված կնոջ մեկ այլ դեպք։ Արագ Արձագանքման Խմբի առաքելությունն է վեր հանել հասարակությունում ընտանեկան բռնության դեպքերը, հրապարակային հնչեղություն տալ դրանց և հետամուտ լինել դեպքերի թափանցիկ և արդար քննությանը: Երևանի 38-ամյա բնակիչ Նարինե Դանիելյանն ամուսնացել է 14 տարեկանում: Ամուսնական

«18 տարեկան բոլոր տղաներին բանակ տանելը ճիշտ որոշում է». Վաղարշակ Հարությունյան

ՊՆ նախկին նախարարի խոսքերով՝ «Վրաստանում գնացին այլ ճանապարհով՝ հիմնավորելով, որ մարդիկ պետք է գիտությանը եւ չգիտեմ ինչին ծառայեն: Մենք պետք է հաշվի առնենք իրականությունը, եթե մի սողանցքն առաջանում է, անպայման դա օգտագործվում է: Այդ մոտեցումը ապահովում է բանակի մարտունակությունը եւ հավասարությունը՝ բոլորը գնում, ծառայում են»:

Կալանավորվել է քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Ազատ Մ.-ի մոտ խոշոր չափերի թմրամիջոցներ հայտնաբերելու դեպքի առթիվ: Քննությամբ պարզվել է, որ «Արմավիր» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Ազատ Մ.-ն, դեռևս չպարզված հանգամանքներում, ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերի, ընդհանուր առմամբ՝ 116,74 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց

Գուգարաց թեմի առաջնորդի անաչառ ու անկողմնակալ հորդորը Վանաձորի ավագանու բոլոր անդամներին Սուրբ Ծննդյան տոնին

6 հունվար, 2017թ. Ի գիտություն բոլոր այն մարդկանց, ովքեր տուրք տալով այս կամ այն կառույցների կամ անձանց թյուրըմբռնումներին և արհեստական աժիոտաժն, ովքեր անհիմն գրառումներ են կատարում` քննադատելով Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի Սուրբ Ծննդյան քարոզը: Գուգարաց թեմի առաջնորդը` իբրև Լոռու մարզի հոգևոր առաջնորդ, պարտավոր է հանրությանը հորդորել, խրատել, առաջնորդել համախմբված և միաբան սիրով

Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվել է ավտոկայանատեղիի. Ermenihaber.am

Թուրքիայի ներկայիս Էլյազըղ (պատմական Խարբերդ) քաղաքում գտնվող կիսաավեր հայկական եկեղեցին վերածվել է ավտոկայանատեղիի: Մոտ 200 տարի հայ և ասորի ժողովրդի համար որպես աղոթատեղի ծառայած հայկական բողոքական եկեղեցու պատերին այսօր կարելի է տեսնել ավտոկայանատեղիի տերերի կողմից փակցված գովազդային վահանակներ: Ըստ թուրքական «Evrensel» լրատվական կայքի՝ Դիարբեքիրի մշակութային հուշարձանների պահպանության վարչության պատասխանատվության տակ գտնվող եկեղեցին ավելի վաղ օգտագործվել

Ինչո՞ւ են լռում Տավուշի մարզի դատախազի պաշտոնանկության մասին

Նոր դատախազը հունվարի 10-ին կներկայացվի Տավուշի դատախազության աշխատակիցներին

«Խիզախություն ունեցեք Նոր տարուց մնացած սնունդը դեն նետել» (Տեսանյութ)

Պետք չէ Ամանորից մնացած սնունդը մշակման ենթարկել ու ուտել

 «Լևոն Տեր-Պետրոսյանին լավագույն շնորհավորանքը նրա խոսքը ծանոթներին, հարևան- բարեկամներին հասցնելն է». Մուրադ Գրիգորյան

Aravot.am-ը Գյումրու ՀԱԿ կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են իրենց կուսակցության անդամները շնորհավորում ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տարեդարձը: Հիշեցնենք, որ այսօր առաջին նախագահը դարձավ 72 տարեկան: «Անձամբ շնորհավորում եմ: Ես գտնում եմ, որ այսօր մեր նախագահին, մեր առաջնորդին լավագույն շնորհավորանքը և՛ իմ, և՛ մեր գրասենյակի անդամների, մեր կոնգրեսականների կողմից նրա խոսքը, հատկապես

Մինսկի դատարանն անփոփոխ է թողել Ալեքսանդր Լապշինի խափանման միջոցը

Մինսկի քաղաքային դատարանը չի փոխել Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի խափանման միջոցը, որը համացանցում հայտի է puerrtto նիքնեյմով, գրում է իսրայելական izrus.co.il պորտալը: Լապշինը շարունակում է մնալ մեկուսարանում, ընդ որում՝ նրան պահում են խոնավ և ցուրտ խցում: Այդ մասին է վկայում հունվարի 7-ին նրա LiveJournal-ում կատարված գրառումը: Հրապարակումը, ըստ ամենայնի, արել է բլոգերի ընկերուհին՝ ոմն

Կաթողիկեի աղմկահարույց ապակե դռան «ոդիսականը». «կամարները տաշտշել են, փոխել…»

«Եկեղեցու բախտն «էն գլխից չի բերել»,-ասում է ճարտարապետ Արտակ Ղուլյանը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 9-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

ԱԺ գալիք ընտրություններին ընդառաջ՝ ԿԸՀ-ն հրապարակել է Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների թիվը

ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք հերթական ընտրություններին նախորդող վերջին մարդահամարն անցկացվել է 2011 թվականին: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ՀՀ-ում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին 4 ազգային փոքրամասնությունների թիվը: Դրանք են. եզդիներ՝ 35 հազար 308 քաղաքացի, ռուսներ՝ 11 հազար 911, ասորիներ՝ 2 հազար 769, քրդեր՝ 2 հազար 162:

Ըստ անհրաժեշտության, դասերը սկսել առավոտյան ժամը 10.00-ից` 30 րոպե տևողությամբ դասաժամերով

ՀՀ հանրակրթական դպրոցների 3-12-րդ դասարաններում այսօրվանից վերսկսել է ուսումնական գործընթացը: Հաշվի առնելով եղանակային ոչ բարենպաստ պայմանները` ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հեռախոսազրույցներ է ունեցել հանրապետության բոլոր մարզպետների, ինչպես նաև Երևանի քաղաքապետի հետ: Նախարարը ճշգրտել է բնականոն ուսումնական գործընթաց կազմակերպելու նպատակով դպրոցներում բավարար ջերմաստիճան ապահովելու պայմանները: Միաժամանակ, շրջաբերական է ուղարկվել բոլոր մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

«Հունվարի 11-ին կդիմենք կառավարությանը Վանաձորի ավագանին լուծարելու պահանջով». Քրիստ Մարուքյան

Գուգարքի թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի կոչին` ավագանու նիստերը բոյկոտող ավագանուն միաբանվել գործող քաղաքապետի հետ և հավաքվել քաղաքապետարանում, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը բացասաբար է վերաբերվում, իսկ Վանաձորի գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը անբարոյականություն է համարում թիրախավորել սրբազանին ու քննադատել: Հիշեցնենք, որ Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցում Սուրբծննդյան պատարագի ժամանակ, որին ներկա են եղել

Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  9-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Մասիսի, Արտաշատի, Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է: Վարդենյաց  լեռնանցքում  տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

ԱԻ նախարարությունը հորդորում է պահպանել գազի օգտագործման անվտանգության կանոնները

Ձմռանը` ջեռուցման ակտիվ շրջանում, զգալի թիվ են կազմում բնական գազի անզգույշ օգտագործման հետ կապված դժբախտ պատահարները, որոնք հիմնականում առաջանում են տարբեր տեսակի վառելանյութով աշխատող, անվտանգության կասկածելի աստիճանի վառարանների, գազասարքերի շահագործման կանոնների խախտումից: Մասնավորապես` 2005-2017թթ. ՀՀ տարածքում գրանցված շմոլ գազից թունավորման դեպքերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ պատահարների թվի աճին զուգահեռ ավելացել է նաև տուժածների թիվը,

Դեկտեմբերի 30-ից հունվարի 8-ը բուժհաստատություններ է այցելել 575 քաղաքացի

Դեկտեմբերի 30-ից հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 533 երեխա՝ 287 տղա, 246 աղջիկ:

Միջազգային մրցույթների հաղթող Միքայել Հարությունյանին նկարչությունն օգնում է ինքնաբացահայտվել

Նրա նկարի հիման վրա ստեղծվել է «Զինվորի պաշտպան» հուշամեդալը։

Ընդունված կարգ գոյություն ունի, ըստ որի՝ արձակուրդից վերադարձած մարդուն առավել քիչ են ծանրաբեռնում աշխատանքով (Տեսանյութ). a1plus.am

Այլ երկրներում հունվարի 2-3-ից արդեն դուրս են գալիս աշխատանքի: Մինչդեռ, Հայաստանում տոնում ենք 9-10 օր, որը գրեթե համարժեք է լիարժեք արձակուրդի, որից վերադառնալը բավական բարդ է:

Նախնական տվյալներով՝ ամուսինները և նրանց մանկահասակ աղջիկը մահացել են շմոլ գազից թունավորվելու պատճառով

Նկատի ունենալով, որ նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Ղարաբաղի հարցը մեր ժողովուրդի կեանքի օրակարգին վրայ պէտք է մնայ առաջնահերթ կարեւորութիւն ունեցող հարց. Արամ Ա.

OTV հեռատեսիլի կայանին Նոր Տարուան հարցազրոյցը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հետ։

Գյուղապետը որպես ծննդյան նվեր գյուղի գլխավոր փողոցն ու դպրոցը անվանակոչել է իր անունով. Newsbook.am

NewsBook-ի զրուցակիցն է Նոր Գեղի գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանը: – Պարոն Թևոսյան, ինչո՞ւ որոշեցիք Նոր Գեղի գյուղի գլխավոր փողոցը և երաժշտական դպրոցն անվանակոչել Ձեր անունով: – 70-ամյակիս կապակցությամբ փողոցը, իսկ 65-ամյակիս երաժշտական դպրոցը անվանակոչել ենք իմ անունով: – Օրինակ՝ Ձեր 80-ամյակի կապակցությամբ ի՞նչն եք Ձեր անունով կոչելու: – Դե, եթե կենդանի մնացի, գյուղը կանվանեմ իմ անունով: –

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունվարի 10-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում և Արմավիրում սպասվում է թույլ ձյուն: 11-14-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 11-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում՝ Հունվարի 10-ին սպասվում է թույլ ձյուն: 11-14-ը սպասվում է ամպամածություն, գիշերը և առավոտյան` նաև մառախուղ:

Սաստիկ ցրտերի պատճառով Գյումրիում վիճակը չափազանց ծանր է. «Շիրակ կենտրոն»

Այսօր ժամանակ գտա և թերթեցի նախորդ երկու ամիսներին «Շիրակ կենտրոնի» կողմից վառելափայտ ստացած ընտանիքների ցուցակները: Ավելի քան 1000 ընտանիքի, կամ 4-ից 4,5 հազար մարդու տրամադրել ենք մոտ կես խորանարդ մետր վառելափայտ՝ յուրաքանչյուրին: Մի 200 ընտանիքի էլ 2-3 անգամ: Այս ցուցակներում ներառված չեն ավելի վաղ, նույնիսկ ամռան ամիսներին քանդված դոմիկների փայտից բաժին ստացած ընտանիքների անունները: Ստացվում

«Սբ. Կաթողիկե եկեղեցու ապակե դուռը ժամանակավոր լուծում է». Տեր Եսայի

Մայր Աթոռի համապատասխան մասնագետներն առաջիկայում կորոշեն՝ ինչպիսի՞ դուռ է ունենալու երեւանյան հին եկեղեցին

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930