Օրվա լրահոսը
Jane’s Intelligence . Հնարավոր է՝ ԼՂ հարցի լուծումը պարտադրվի արագ և առավել արյունալի հարձակմամբ. «Առաջին լրատվական»
2016 թվականը ճգնաժամային տարի էր Հայաստանի համար, թեև ներքին ու արտաքին ձախողումների շարքն անակնկալ չէր: Իսկ 2017-ին Հայաստանի անկախ պետական ֆունկցիաներն էլ ավելի կթուլանան, և կմեծանա Ռուսաստանի ազդեցությունը երկրում, ինչը նշանակում է, որ Հայաստանը ավելի խոցելի է դառնալու տնտեսական և ազգային անվտանգության առումով, քանի որ Հայաստանը 2013-ին արդեն կատարել է իր արտաքին քաղաքական ընտրությունը՝ միանալով
Քննարկվել են Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ համագործակցության հեռանկարները
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին ու Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովին: Վարչապետը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Իրանի և Թուրքմենստանի հետ Հայաստանի քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը հնարավորություն է տալիս առավել սերտացնել երկկողմ տնտեսական կապերը, ինչպես նաև ծավալել եռակողմ ձևաչափով
«Ոսկե գլոբուս». կինոքննադատների տրամադրություններն «Օսկարի» նախաշեմին
Դերասանուհի Մերիլ Սթրիփը մրցանակ է ստացել կինեմատոգրաֆիայում ունեցած ներդրման համար: Իր ելույթում դերասանուհին, առանց անուն նշելու քննադատել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին՝ իր արտահայտությունների և հայացքների համար:
Հրդեհ կոշիկի խանութում
Հունվարի 8-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի 52 հասցեում գործող խանութն այրվել է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.53-ին, էլեկտրական լարերի կարճ միացման հետևանքով նշված խանութի պահեստային մասում առաջացել է հրդեհ, ինչի հետևանքով այրվել է 40 քմ տարածք, որտեղ
2017 թ.-ի առաջին խորհրդակցությունն ԱԻՆ-ում. մարզերում ծավալված ժամանակավոր հենակետերը շարունակում են գործել
Հունվարի 9-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ 2017 թ.-ի առաջին խորհրդակցությունը, որը վարեց նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը: Հ. Մխիթարյանը շնորհակալություն հայտնեց տոնական օրերին ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար, անդրադարձավ նոր տարում սպասվող աշխատանքներին. -Ամփոփելով 2016 թ.՝ ակնհայտ են նոր ձեռքբերումները, բայց բացթողումներ նույնպես կան: Առաջիկայում պետք է աշխատել նոր ռեժիմով, նոր եռանդով և նոր
Գեղեցկուհի Լյուսի Հարությունյանը իր այցը Մալայզիա հաջողված է համարում
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Առավոտ»-ը, արդեն անցած տարվա դեկտեմբերի 13-ին Մալայզիայում մեկնարկել էր Miss Tourism International միջազգային 19-րդ մրցույթը, որի ժամանակ Հայաստանը ներկայացնում էր մոդել, կիթառահար Լյուսի Հարությունյանը: Մրցույթն ավարտվել է, մեր գեղեցկուհին արդեն Հայաստանում է: Նա հնարավորություն է ստացել անվճար կրթություն ստանալ Մալայզիայի Լիմկոկվինգի ստեղծարար տեխնոլոգիաների համալսարանում: Miss Tourism International մրցույթի եւ հայ
Կարեն Գրիգորյանը Իսպանիայում հաղթեց, Գեւորգ Հարությունյանը գրավեց երրորդ տեղը
Իսպանիայի Ռոկետաս դե Մար քաղաքում ավարտվեց շախմատի ավանդական միջազգային փառատոնը, որին մասնակցում էր 25 երկրի 144 շախմատիստներ: Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանն ու Գեւորգ Հարությունյանը ինը հնարավորից վաստակեցին 7,0-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով Կարենը ճանաչվեց հաղթող, իսկ Գեւորգը եզրափակեց ուժեղագույնների եռյակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մարգարիտ Եսայան. «Հրաժեշտ տվեցինք բարդ եւ լարված տարվան»
Եղել եմ Արցախում, առաջնագծում եւ նվերներ ու դպրոցականների նամակներ եմ փոխանցել մեր երկրի սահմանները պահող հերոս զինվորներին, պարբերաբար այցելում եմ հերոս զինվորների ընտանիքներին, իհարկե, չեմ հասցնում բոլորին այցելել, բայց կարծում եմ, յուրաքանչյուրս թեկուզ մեկական ընտանիքի հետ բարեկամանալով,մարդկանց ինչ-որ չափով կփորձենք սփոփել։
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը միակողմանի բաց է: Դժվարանցանելի է Նիգավան-Ապարան ավտոճանապարհը: Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի և Աշտարակ-Թալին-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Եղեգնաձոր-Արենի ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան քաղաքներում, Արմավիրի և Արարատի մարզերում առկա
Արեւմտահայերէն-արեւելահայերէն. Մերձեցման հարցեր. «Եռագույն»
Հայերէնը մէկ եւ անտրոհելի հասկացութիւն է բոլոր հայերուս համար, անկախ անկէ՝ թէ որակապէս իրարմէ որքանով կը տարբերին մեր խօսուածքները, բարբառ ըլլան անոնք, խօսակցական լեզու, թէ գրական հայերէնի ճիւղերէն մէկը: Գրական հայերէնի երկու ճիւղերը՝ արեւելահայերէնը եւ արեւմտահայերէնը, երբեք չեն դիտուած իբրեւ երկու լեզուներ, որովհետեւ զանոնք կրողները դաւանած են մէկ հայրենիքի ու մէկ ազգի գաղափարը, հետեւաբար զանոնք
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. Չարենցի փողոցում բախվել են Mazda-ն, Hyundai-ն և Volkswagen-ը. կան վիրավորներ. shamshyan.com
Երեկ՝ հունվարի 8-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Չարենցի 167 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի Շարա Տալյան 31/1 տան բնակիչ, 29-ամյա Վահագ Գևորգյանի վարած Mazda մակնիշի 35 QՏ 974 համարանիշի, Երևան քաղաքի Ավանեսովի փակուղի 8 շենքի բնակիչ, 22-ամյա Հայկ Ռուշյանյանի վարած Volkswagen 10 XX 021 համարանիշի և Երևան
Որոշ ավտոճանապարհներին մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Բաղրամյանի և Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է: Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանլրատվական
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 9-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 420 կրակոց
Հունվարի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 420 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Որտե՞ղ է չժանգոտվող պողպատից թիթեղամանը (պատմվածք)
Ցոլակը իր ավտոտնակին կից փոքրիկ հողակտորում տարբեր տեսակի ծառեր ու բազմամյա ծաղկատեսակներ էր խնամում, իսկ ամեն գարնան էլ՝ մի քանի տեսակի կանաչիներ (համեմ, ռեհան, անանուխ) էր աճեցնում: Այդ տարի նրա այգու սալորենիները առատ բերք էին տվել և նա չգիտեր ինչ պիտի աներ այդքան մրգի հետ: Մեծ քանակի չիր պատրաստելը այնքան էլ նորմալ բան չէր, դրա
Կանանց իրավունքների համար պայքարն Օսմանյան Կայսրությունում սկսվել է հայ կանանց շնորհիվ
Ըստ Թանրըօվերի՝ օսմանյան շրջանում կանանց իրավունքները պաշտպանում էին հայ կանայք, իսկ թուրք կանայք նրանցից են սովորել պաշտպանել իրենց իրավունքները։
Մահացել է Իրանի նախկին նախագահ Ռաֆսանջանին
Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին 83 տարեկան հասակում մահացել է Թեհրանի հիվանդանոցներից մեկում, որտեղ տեղափոխվել էր սրտի նոպայից հետո։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը:
Վարուժան Օլքինյանը դարձյալ վախեցրեց, Վարդան Պետրոսյանը՝ հայհոյեց, որից հետո դադարեցին կրակոցները. (Տեսանյութ)
Ժամանակին «Հայլուր» հաղորդաշարը փակվեց այն պատրվակով, որ ամանորյա եթերում Վարուժան Օլքինյանը հայտարարել էր հեղաշրջման ու Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնանկության մասին: Այս ամանորին Վարուժան Օլքինյանը կրկնել է նման հայտարարություններով հանդես գալու փորձը եւ «Մարտիկ» հաղորդաշարի եթերում զինվորական համազգեստով ազդարարել է. «Սահմանին ստեղծված իրավիճակի հետ կապված՝ երկրում հայտարարված է մոբիլիզացիա»: «Մարտիկի» այդ տոնական թողարկման զորահավաքի շրջանակներում մարտական դիրքեր
Պաշտպանության նախարար. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն արտահայտել է կազմակերպության կարծիքը (Տեսանյութ)
ՀԱՊԿ անդամ երկրները ղարաբաղյան հարցով Երեւանյան գագաթնաժողովում գնահատական տվել են
29-ամյա Հայկ Հակոբյանի սպանությունը բացահայտվել է. կասկածյալը ձերբակալվել է
ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 29-ամյա Հայկ Հակոբյանի (լուսանկարում) սպանությունը, կասկածյալը ձերբակալվել է: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 12-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը Գավառի «Քաղառի կռուգ» կոչվող վայրում կրակոցներ է արձակել «ԱՈՒԴԻ-Q7» մակնիշի 47 MM 777 պ/հ ավտոմեքենայի
4 ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ
Փրկարարները վարորդներին և ուղևորներին տեղափոխել են Նիգավան գյուղ:
Գեղարքունիքի փոխմարզպետի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանության մեջ կասկածվողը ներկայացել է ոստիկանություն
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տեղեկացնում է. «ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների, որոնողական եւ բացատրական աշխատանքների արդյունքում հունվարի 8-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է ներկայացել նախորդ օրը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 29-ամյա Հայկ Հակոբյանի (լուսանկարում) սպանությունը
Նորակոչիկներին հարցուփորձ էին անում՝ դատվածություն ունե՞ն, ծնողազո՞ւրկ են, մարմնին դաջվածքներ ունե՞ն (Տեսանյութ)
Պաշտպանության նախարարի խոսքով, նորակոչիկները գալիս են հիվանդությունների հաստափոր փաթեթով
ԿԳՆ. Այս պահին ձմեռային արձակուրդը երկարաձգելու որևէ հիմք կամ պատճառ չկա
Կրթության եւ գիտության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը տեղեկացնում է. «Ուզում եմ հիշեցնել, որ 3-12-րդ դասարանների աշակերտների դասերը կսկսվեն հունվարի 9-ին, իսկ առաջին և երկրորդ դասարանցիների դասերը` հունվարի 23-ին: Ձմեռային արձակուրդը տրամադրվում է «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների» համաձայն: Այս պահին ձմեռային արձակուրդը
ԱՄՆ-ում ավելացել են մարդկանց եկամուտները (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»
2016 թվականին Միացյալ Նահանգներում 2.2 մլն նոր աշխատատեղ է ստեղծվել, իսկ աշխատող քաղաքացիների եկամուտներն ավելացել են 2.9 տոկոսով, որը վերջին 7 տարիների ամենաբարձր ցուցանիշն է: Միեւնույն ժամանակ, վերլուծաբանները նշում են, որ դեկտեմբերին նոր աշխատատեղերի բացման տեմպերը դանդաղել էին, արդյունքում, 2016-ի վերջին ամսվա ընթացքում բացվել է սպասվածից քիչ աշխատատեղ: Նույն վերլուծաբանների խոսքով, սակայն, ապագայում ԱՄՆ-ի տնտեսությունը
Ծառայության են մեկնում առաջին նորակոչիկները. ՊՆ
Ձևավորված ավանդույթի համաձայն՝ հերթական անգամ զորակոչի մեկնարկը հանդիսավորությամբ ազդարարվել է խորհրդանշական վայրում՝ Սարդարապատի հուշահամալիրում: Հայրենասիրություն, հայրենիքի նկատմամբ պարտքի զգացում և անսահման հպարտություն: Այս հատկանիշներով համակված ու որպես հայրենասիրության յուրօրինակ դաս` Սարդարապատում զորակոչիկները ոգեշնչվում են, նոր ուժ ստանում խիզախ հայորդիների օրինակից: Արմավիրի մարզից բանակ զորակոչվող երիտասարդներին բարի ծառայություն մաղթելու, հիշարժան օրը զորակոչիկների ու նրանց հարազատների հետ
Վրաստանում ընդդիմադիր գործչի որդին ծեծել է «Ռուսթավի 2»-ի տնօրենին. «Ազատություն» ռադիոկայան
Վրաստանում ձերբակալվել է նախագահի նախկին թեկնածու, ընդդիմադիր Լևան Գաչեչիլաձեի որդին՝ Ռաթին՝ երկրի ամենաազդեցիկ հեռուստաընկերություններից մեկի՝ «Ռուսթավի 2»-ի տնօրեն Նիկի Գվարամիային ծեծելու մեղադրանքով: Ըստ իրավապահների, միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան Թբիլիսիի սրճարաններից մեկում: Ոստիկանություն ներկայանալուց առաջ մեղադրյալը Ֆեյսբուքում գրել է. – «Գվարամիան Սաակաշվիլիի վարչակազմի առաջնորդներից էր: Նրան տեսնելով ես չկարողացա զսպել նրա հետ հաշիվներս մաքրելու
Գլխավոր շտաբի պետը Չինարիի դիվերսիայի մասին. Գաղտնի տեղեկություններ կան, որոնք հասարակությանը հասու չեն (Տեսանյութ)
Մովսես Հակոբյանը Տավուշի մարզում տեղի ունեցած դիվերսիայից որոշ մանրամասներ է ասում
Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը միակողմանի բաց է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը միակողմանի բաց է: Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի, Ալագյազ-Ծաղկահովիտ, Աշտարակ-Թալին-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Եղեգնաձոր-Արենի ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան քաղաքներում, Արմավիրի և Արարատի մարզերում առկա է մառախուղ:
Մահացել է գրող, բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը
shamshyan.com կայքը հայտնում է, որ այսօր՝ հունվարի 8-ին, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մահացել է հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող Անահիտ Բոստանջյանը։ Նա ծնվել է 1949 թվականի սեպտեմբերի 10-ին։ Վրաստանի և Հայաստանի գրողների միությունների անդամ (2012), Կալիֆորնիայի Հայ գրողների միության պատվավոր անդամ (2016), Վրաստանի գրողների միության հայկական վերաբացված մասնաճյուղի նախագահ (2016)։ Հեղինակ է 30-ից ավելի գրքերի,


















































