Օրվա լրահոսը

«ԵԱՏՄ-ն խոչընդոտներ է ստեղծում Վրաստանում հայկական ընկերությունների և բիզնեսի ձևավորման համար». փորձագետ Վրաստանից

«11 ամսվա տվյալներով` Հայաստանում տնտեսության ակտիվության ցուցանիշը` 0.6 տոկոսը, հուշում է, որ այն նվազագույն կանխատեսումը` 2.3 տոկոս տնտեսական աճ, այս տարվա համար անհասանելի կլինի մինչև տարեվերջ»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց Հայաստանի տնտեսագիտական համալսարանի Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը: Պարոն Մարգարյանը 2016-ը համարեց բաց թողնված հնարավորությունների տարի. «Տնտեսական ներդրումների առումով անբարենպաստ

Ամուսինները մեղադրվում են Վահագն Հովնանյանին պատկանող հողամասում ապօրինի բնակվելու համար

Կնոջը մեղադրանք է առաջադրվել նաեւ սուտ մատնության համար

«Լափել են, իրենց գործն արել են». Նիկոլ Փաշինյանը՝ վարկի մասին

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հասկանալի է, կառավարությունը ստիպված է նոր վարկ գնում, որ կարողանա 2016-ի ծրագրերը փակել, նոր տարին սկսել. «Ճիշտն ասած, լսել էինք, որ մարդը կարող է պարտքով Նոր տարի անել, բայց որ 2017-ին Հայաստանի Հանրապետություն պետությունը պետք է պարտքով Նոր տարի աներ՝ դժվար կանխատեսելի էր: Այնպես որ, շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ»:

Արգելանքի մասին տեղեկություն ստանալու գործընթացը հեշտացվել է. Արփինե Հովհաննիսյան

Հեռավոր վայրերում այս ծառայությունը հասանելի կդարձնեն «Հայփոստի» կամ այլ օպերատորների միջոցով

Սառը պատերազմի վերջի վերջը. Foreign Policy

25 տարի առաջ ԽՍՀՄ-ը դադարեցրեց իր գոյությունը, և սառը պատերազմն ավարտվեց: Մոսկվան պարտվեց, իսկ Վաշինգտոնը հաղթեց: 25 տարի առաջ թվում էր, որ կառավարման արևմտյան կոնցեպտը՝ ժողովրդավարություն, ազատ շուկաներ, մարդու իրավունքներ, իրեն դրսևորել է որպես պետական կառավարման ամենալավ, ամենակայուն և բարոյական ամենաբարձր չափանիշներով պետական կառավարման ձևը, Foreign Policy թերթում գրում է լրագրող Յուլյա Յոֆֆեն: Որոշվեց, որ

«Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի հայեցակարգը գործեր, ոչ Հայաստան կունենայինք, ոչ Ղարաբաղ» (տեսանյութ). a1plus.am

Արմեն Ռուստամյանը համաձայն է Տեր-Պետրոսյանի միայն այն մտքի հետ, որ Հայաստանի հերն անիծում է կոռուպցիան:

Քաղաքացիներին տրամադրվող անվճար իրավական օգնությունը կդառնա առավել մատչելի

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում ներկայացրել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախարարի խոսքով՝ նախագծերի ընդունմամբ հստակեցվելու են օտարերկրյա փաստաբանների իրավունքների առանձնահատկությունները, փաստաբանների վերապատրաստման ընթացակարգերը, ընդլայնվելու են անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց շրջանակները և առավել համապարփակ կարգավորում են ստանալու մի շարք ընթացակարգային հարցեր: Արփինե Հովհաննիսյանը

Արփինե Հովհաննիսյան. 2813 դատապարտյալներ Պրոբացիայի պետական ծառայության շահառուներ են

«Չեմ կարծում, որ հնարավոր էր, որ ամբողջությամբ եւ միանգամից անցում կատարեինք այն մտածողությանը, որ մենք ներդրել էինք»

Առողջ սնուցման կարևորագույն բաղադրիչները

Օրը մի քանի անգամ պետք է միրգ և բանջարեղեն ուտել՝ նախապատվություն տալով թարմ և տեղական ծագման մթերքին:

‹‹Թե Նոր Ջուղայի խաչքարերի ոչնչացումը, թե ապրիլյան պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեցին Ադրբեջանի ահաբեկչական բնույթը››. ԱԺ փոխնախագահ

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ահաբեկչության դեմ միասնական պայքարելու անհրաժեշտությունը:

Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել ՊՊԾ գնդում սպանված ոստիկանների ընտանիքներին

Ձեր ցավը, անշուշտ, մեծ է և ոչինչ չի կարող լրացնել հարազատի կորուստը: Ամեն դեպքում, գիտեմ, որ այս բնակարանների կարիքը ձեր ընտանիքներն իսկապես ունեին, և մաղթում եմ, որ դուք և ձեր երեխաներն այն առողջ վայելեք:

Հայաստանի հաշվեկշռված արտաքին քաղաքականությունը որպես Ռուսաստան-ԱՄՆ երկխոսության հաստատման հարթակի ստեղծման ռազմավարական հնարավորություն

Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր (ՌԴ), պրոֆեսոր (ՀՀ), ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի առաջատար հրավիրված պրոֆեսոր, Հարվարդի համալսարանի Ազգային անվտանգության ծրագրի առաջատար հրավիրված հետազոտող, ՌԴ ռազմական գիտությունների ակադեմիայի ընտրված իսկական անդամ, ՀԱՊԿ-ի Գիտափորձաքննական խորհրդի անդամ Հայկ Քոթանջյանի զեկուցումը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և

ԼՂՀ Ազգային ժողովն ընդունել է 2017թ.-ի պետական բյուջեն

ԼՂՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 22-ին գումարել է հերթական լիագումար նիստը: Ողջունելով ներկաներին՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ մի քանի օր անց՝ դեկտեմբերի 28-ին լրանում է Արցախի անկախ պետականության տարեգրության համար ոչ պակաս կարևոր մի իրադարձության՝ առաջին գումարման Գերագույն խորհրդի ընտրությունների 25 ամյակը: Այնուհետև խորհրդարանն անցել է Հանրապետության գլխավոր ֆինանսական փաստաթղթի, դրան ուղեկցող օրինագծերի

«Որեւէ վկա դեռեւս չի հաստատել, որ Հակոբ Դեխնավին ապտակել է հանձնաժողովի նախագահին». Դավիթ Գյուրջյան

Դեխնավիի ապտակի մասին պնդում է միայն գործով տուժողը՝ հանձնաժողովի նախագահը. փաստաբան

$ 90 մլն-ի նոր վարկ. Արդյոք կառավարության վերահսկողությունից իրավիճակը դուրս չի՞ գալիս (Տեսանյութ)

Արմեն Հայրապետյանն ասաց, որ կանխատեսումը կարող է եւ չարդարանալ: Կյանքում էլ է այդպես, մի բան ենք պլանավորում, չի ստացվում, կամ հաջողություն է լինում անսպասելի: Հիմա այս ընթացքում անհաջողություններ են եղել եւ շեղվել են սպասումներից: Նիկոլ Փաշինյանը ծիծաղեց. «Ճիշտ եք ասում, հիմա մեր բյուջեն այնպիսի բյուջե է, որ 80 մլրդ ավել-պակաս…պակաս կլինի՝ կգնանք պարտք կվերցնենք, ի՞նչ է  եղել,պրոբլեմ չկա»:

Հայ էքստրասենսը հաղթել է միջազգային մրցույթում

Ուկրաինական հայտնի «Էքստրասենսների պայքարը» նախագծում Հայաստանը ներկայացնող 31-ամյա Սուրեն Ջուլհակյանը դարձել է հաղթող: Եզրափակչում նա մրցել է 4 ուժեղագույն մասնակիցների հետ: Նշենք, որ ուկրաինական այս նախագծում, դեռեւս որեւէ հայ մասնակից չի հաղթահարել բոլոր փորձությունները եւ հասել եզրափակիչ: Մրցույթին մասնակցել են տարբեր երկրների էքստրասենսներ` Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Նորվեգիայից եւ այլ երկրներից: Տարածաշրջանից իր մասնակցությունն է ունեցել

«ՀՀ բնակչության 70 տոկոսն աղքատության շեմին է կամ դրանից ցածր»

«Ժողովրդի բացարձակ մեծամասնությունն իշխանության նկատմամբ վստահություն չունի եւ չի ցանկանում սատարել: Հանրության 70 տոկոսից ավելին իրեն համարում է աղքատության շեմին կամ դրանից ցածր: Դա վերաբերում է նաեւ Երեւան քաղաքին»,- այս ցուցանիշները երեկ «Առավոտի» հետ զրույցում հրապարակեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` վկայակոչելով իր ձեռքի տակ առկա հետազոտությունները, որոնք իրականացվել են մասնագիտական խմբի կողմից: Նույն

Արա Խզմալյան. «Զբոսավարները գիտնականի չափ գիտելիք ունեն եւ դիվանագետի պես ճկուն են»

 Մատենադարանի 9 զբոսավարներ վերապատրաստվել են Գերմանիայի առաջատար թանգարաններում

«16 տարի բանտում եմ անցկացրել սպանության համար, որը չեմ կատարել». Ջեֆրի Դեսկովիչ

Հայաստանում դեռ չկա դատավճիռների վերանայման պրակտիկա

Արթուր Սարգսյանը («Հաց Բերողը») տառապում է Բեխտերևի հիվանդությամբ

ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանին «Ազատություն եւ Հայրենիք» հիմնադրամից ՀՐԱՏԱՊ ԻՐԱԶԵԿՈՒՄ Հարգելի պրն. Շահինյան, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հուլիսի 31-ից կալանավայրում գտնվող Արթուր Սարգսյանը («Հաց Բերողը») տառապում է Բեխտերևի հիվանդությամբ, որի առկայությունն ըստ ՀՀ կառավարության 2006 թ. մայիսի 26-ի N 825-Ն որոշման խոչընդոտում է պատիժը կալանավայրում կրելուն: Արթուր Սարգսյանի արդեն

Սերժ Սարգսյան. Չնայած միջազգային տնտեսական գործընթացները բացասաբար ազդեցին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսությունների վրա, այդուհանդերձ…

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Պետդումայի պատվիրականությանը Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի հետ կոմիտեի համատեղ նիստի անցկացման նպատակով: Հանրապետության Նախագահը կարևորել է ռազմավարական գործընկեր

Արման Թաթոյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Այցի շրջանակներում Պաշտպանը եւ աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին եւ վերջինիս հետ քննարկել մարզում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ քաղաքացիների` այդ խնդիրներին առնչվող անհատական բողոքները: Այնուհետեւ Պաշտպանը Գավառի պետական համալսարանում քննարկում է ունեցել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների

Շահագործման հանձնվեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի շախմատի դպրոցը

Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի հետ մասնակցել է մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կառուցված շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի հանդիսավոր բացմանը: Երևանի քաղաքապետարանի 2016թ. ծրագրով Հրանտ Դինքի անվան հ.44 դպրոցի 2-րդ մասնաշենքում կառուցված շախմատի դպրոցում պատանի շախմատասերների համար ապահովվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Քաղաքապետը Տարոն Մարգարյանը պատասխանատուների

«Հրաշալի քառյակ»-2 կամ՝ կրկին փորձիր

«Ժառանգություն»-«Համախմբում»-«Երրորդ հանրապետություն»-ՀԴԿ -Սեյրան Օհանյան համագործակցության շուրջ «Բանակցությունները դեռ շարունակվում են: Երբ մենք հանդես գանք համատեղ հայտարարությամբ, շատ հարցերի պատասխանները, հավանաբար, այնտեղ կլինեն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` անդրադառնալով «Համախմբում», «Ժառանգություն», «Երրորդ հանրապետություն» եւ իր ղեկավարած կուսակցության ու պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի համագործակցությանը վերաբերող հարցին: Ինչպե՞ս է հնարավոր արեւմտամետ ու

Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Հրանտ Մելքումյանը կմասնակցեն արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը

Դեկտեմբերի 26-ին Քաթարում մեկնարկում է արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, որտեղ հանդես են գալու նաեւ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանն ու Հրանտ Մելքումյանը: Տղամարդկանց առաջնությանը մասնակցելու հայտ ներկայացրել են աշխարհի բոլոր ուժեղագույն գրոսմայստերները, այդ թվում նաեւ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, հավակնորդ Սերգեյ Կարյակինը: Հայտավորված 120 շախմատիստներից 94-ը գրոսմայստեր է: Աշխարհի առաջնության գլխավոր մրցավարը միջազգային

Տաք  թեյ՝ պատգամավորներին, որ նիստերի դահլիճը չլքեն (Տեսանյութ)

Վատատեսական տրամադրությունները մեղմելու համար նիստը վարող Էդուարդ Շարմազանովն ասաց, որ լավ լուր ունի՝ առաջին անգամ ԱԺ-ում նիստերի դահլիճում կանանց կհյուրասիրեն տաք թեյ, որ դահլիճը չլքեն: Հեղինե Բիշարյանը տեղից դժգոհեց, թե արդեն տաք ջուրն էլ եք համարում մեծ շռայլություն:

«Վստահ եմ՝ դաշինքը կհարստանա նոր դեմքերով եւ քաղաքական միավորներով». Էդմոն Մարուքյան (Տեսանյութ)

Ներկայում ընդդիմադիր դաշինքը բանակցում է որոշ քաղաքական ուժերի հետ

«Բանկային համակարգն այս պահի դրությամբ զբաղված է ոչ թե տնտեսություն, այլ բյուջեի պակասորդ ֆինանսավորելով»

Ինչպես հայտնի է, երկու տարի առաջ Կենտրոնական բանկը առեւտրային բանկերի առաջ պահանջ դրեց` կապիտալի նվազագույն չափը 5 մլրդ դրամից հասցնելու 30 միլիարդի։ ԿԲ-ն իր այդ որոշումով որոշ բանկերի, այսպես ասած, մղեց խոշորացման: Այսինքն՝ այն բանկերը, որոնք չեն հաղթահարի այդ շեմը, ստիպված կլինեին կամ փակվել, կամ միավորվել: 2017 թվականին արդեն բոլոր գործող բանկերը 30 միլիարդ շեմը

Հայաստանի հավաքականը 86-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Դեկտեմբերի 22-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը առաջադիմել է 1 տեղով և զբաղեցնում է 86-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Արգենտինան, Բրազիլիան երկրորդն է, Գերմանիան՝ երրորդը: 1. Արգենտինա – 1634 միավոր 2. Բրազիլիա – 1544 3. Գերմանիա – 1433 4. Չիլի – 1404 5. Բելգիա – 1368 6. Կոլումբիա – 1345 7. Ֆրանսիա

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930