Օրվա լրահոսը
Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Հրանտ Մելքումյանը կմասնակցեն արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը
Դեկտեմբերի 26-ին Քաթարում մեկնարկում է արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, որտեղ հանդես են գալու նաեւ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանն ու Հրանտ Մելքումյանը: Տղամարդկանց առաջնությանը մասնակցելու հայտ ներկայացրել են աշխարհի բոլոր ուժեղագույն գրոսմայստերները, այդ թվում նաեւ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, հավակնորդ Սերգեյ Կարյակինը: Հայտավորված 120 շախմատիստներից 94-ը գրոսմայստեր է: Աշխարհի առաջնության գլխավոր մրցավարը միջազգային
Տաք թեյ՝ պատգամավորներին, որ նիստերի դահլիճը չլքեն (Տեսանյութ)
Վատատեսական տրամադրությունները մեղմելու համար նիստը վարող Էդուարդ Շարմազանովն ասաց, որ լավ լուր ունի՝ առաջին անգամ ԱԺ-ում նիստերի դահլիճում կանանց կհյուրասիրեն տաք թեյ, որ դահլիճը չլքեն: Հեղինե Բիշարյանը տեղից դժգոհեց, թե արդեն տաք ջուրն էլ եք համարում մեծ շռայլություն:
«Վստահ եմ՝ դաշինքը կհարստանա նոր դեմքերով եւ քաղաքական միավորներով». Էդմոն Մարուքյան (Տեսանյութ)
Ներկայում ընդդիմադիր դաշինքը բանակցում է որոշ քաղաքական ուժերի հետ
«Բանկային համակարգն այս պահի դրությամբ զբաղված է ոչ թե տնտեսություն, այլ բյուջեի պակասորդ ֆինանսավորելով»
Ինչպես հայտնի է, երկու տարի առաջ Կենտրոնական բանկը առեւտրային բանկերի առաջ պահանջ դրեց` կապիտալի նվազագույն չափը 5 մլրդ դրամից հասցնելու 30 միլիարդի։ ԿԲ-ն իր այդ որոշումով որոշ բանկերի, այսպես ասած, մղեց խոշորացման: Այսինքն՝ այն բանկերը, որոնք չեն հաղթահարի այդ շեմը, ստիպված կլինեին կամ փակվել, կամ միավորվել: 2017 թվականին արդեն բոլոր գործող բանկերը 30 միլիարդ շեմը
Հայաստանի հավաքականը 86-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
Դեկտեմբերի 22-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը առաջադիմել է 1 տեղով և զբաղեցնում է 86-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Արգենտինան, Բրազիլիան երկրորդն է, Գերմանիան՝ երրորդը: 1. Արգենտինա – 1634 միավոր 2. Բրազիլիա – 1544 3. Գերմանիա – 1433 4. Չիլի – 1404 5. Բելգիա – 1368 6. Կոլումբիա – 1345 7. Ֆրանսիա
Թուրք ընդդիմադիր գործիչը իշխանություններին մեղադրել է ռուս դեսպանի սպանության մեջ. Ermenihaber.am
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) խոսնակ Սելին Սայեք Բյոքեն Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության մեջ մեղադրել է երկրի իշխող «Արդարություն և զրագացում կուսակցությանը» (AKP-ԱԶԿ): Այս մասին տեղեկացնում է թուրքական «Demokrathaber» լրատվական կայքը: «ԺՀԿ» գործադիր խորհրդի ժողովում ունեցած ելույթի ժամանակ Բյոքեն նշել է, որ կարևոր չէ՝ ով է կազմակերպիչը՝ FETÖ-ն («Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպություն»՝ թուրքական
ԶԼՄ-ները որոշել են աշխարհի ամենադաժան ֆուտբոլային թիմը
Եվրոպական մամուլը ֆուտբոլային աշխարհի ամենադաժան թիմ ճանաչել է Պորտուգալիայի առաջնության չորրորդ դիվիզիոնի առաջատար «Canelas 2010»-ը եւ պատմել հաջողության հասնելու նրա անսովոր ուղու մասին: Այս թիմի հաշվարկում 3:0 հաշվով 12 հաղթանակ է գրանցվել: Բայց դա ոչ թե գրոհների հզորության արգասիք է, այլ մրցակիցների չներկայանալու համար գրանցված տեխնիկական հաղթանակի: Mirror-ը գրում է, որ բոլոր թիմերը գերադասում են
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 23-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում կտեղա թույլ ձյուն, 25-26-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, ցածր տեսանելիություն: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 25-26-ին, հատկապես գիշերները, կբարձրանա 13-15, ցերեկները‵ 6-8 աստիճանով Երևանում՝ Դեկտեմբերի 23-ին, 27-ին սպասվում է
Ռեկտորին «վոլյունտարիստ» անվանելու համար պահանջում են ներողություն խնդրել
Միջնորդել են երրորդ անձ ճանաչված «Առավոտին» ու «Հրապարակին» ներգրավվել որպես պատասխանողներ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին է դիմել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսներ Կորյուն Աթոյանի, Պարույր Քալանթարյանի, Լյուբա Մեհրաբյանի եւ Միհրդատ Հարությունյանի ներկայացուցիչ Աստղիկ Ղազարյանը: Ինչպես տեղեկացրել ենք, նրանք դիմել էին դատարան պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին հայցապահանջով: Հայցվորների ներկայացուցիչը
Նախնական տվյալներով ` 2 մանկահասակ երեխաները մահացել են մեխանիկական ասֆիքսիայից
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում շարունակվում է Սպիտակում երկու մանկահասակ երեխաների սպանության և 45-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Հաշվի առնելով դեպքի նկատմամբ հասարակության մեծ հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քննիչի մասնակցությամբ կատարված դատաբժշկական փորձաքննության նախնական տվյալների համաձայն՝ երեխաների մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական ասֆիքսիան, որն առաջացել է կոշտ առարկայով պարանոցների
«Հայ-իրանական սահմանը չպետք է փոփոխվի հօգուտ Ադրբեջանի». Վարդան Ոսկանյան (Տեսանյութ)
«Կցանկանայինք, որ անհրաժեշտության դեպքում Իրանը լայնորեն ընդգրկված լիներ գործընթացում, սակայն այստեղ վտանգ կա»,-նկատում է փորձագետը
Կբարելավվի գործարար միջավայրը. կբարեփոխվի հարկեր չվճարելու համար պատասխանատվություն սահմանող նորմը
Կբացառվի վարչական վարույթին վերաբերող գործերի քրեաիրավական հարթություն տեղափոխելու հնարավորությունը, կբարեփոխվի հարկեր չվճարելու համար պատասխանատվություն սահմանող նորմը: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը: Նախարարի խոսքով՝ առաջարկվող իրավակարգավորմամբ, վերանայվել են «չարամտորեն խուսափել» և «խեղաթյուրված տվյալներ» հասկացությունները, ինչպես նաև հստակեցվել են հանցակազմի հատկանիշները: «Գործնականում այդ
Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանի տրամադրած գումարը ոչ բոլորին է հասել․Վարդևան Գրիգորյանի պարզաբանումները
Ինչպես հայտնի է՝ Գագիկ Ծառուկյանը Գյումրի կատարած այցի ժամանակ անապահով մարդկանց օգնելու նպատակով «Շիրակ կենտրոնի» նախագահ Վահան Թումասյանին 10 միլիոն դրամ, իսկ Գյումրու մանկավարժականի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանին 30 միլիոն դրամ տրամադրեց։ ԱԺ մեծահարուստ պատգամավորի հեռանալուց հետո դժգոհություններ առաջացան գյումրեցիների շրջանակում առ այն, որ իրենց զանգահարել, տներից կանչել էին Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման, սակայն այդպես էլ
Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն այն հարթակն է, որտեղ ձևավորվելու է մեր տեսլականը. ՀՀ վարչապետ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը նախարարությունների, գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է մինչև տարեվերջ ավարտել և ամփոփել նախորդ նիստերին տրված բոլոր հանձնարարականները: Կառավարության ղեկավարը հանձնարարել է նաև ամփոփել և հաշվետվություններ ներկայացնել 2016թ. վերաբերյալ, վերանայել 2017թ. միջոցառումների ծրագրերն ու գերակա խնդիրները: ՀՀ տարածքային
«Աղերսում եմ՝ միջոցներ ձեռնարկեք»
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին Հարգելի Ա. Հովհաննիսյան, հայցում եմ Ձեր օգնությունը՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի տարածքային բաժանմունքի ապօրինությունները եւ կամայականությունները վերացնելու համար: ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի տարածքային բաժանմունքը շահագրգռված է գործի ելքով եւ իր անգործություններով ամեն անգամ հիմքեր են ստեղծում, որպեսզի Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի 6-րդ
Սուրեն Կարայանը համամիտ չէ ՀԲ-ի՝ 0% տնտեսական աճի կանխատեսման հետ (Տեսանյութ)
Նախարար Կարայանը վստահեցնում է՝ աճ կարձանագրվի արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտում
«Բայց ինչ կլինի մոտ գցեք, ես հիվանդ եմ, չեմ կարա գնամ». Զորակոչիկի մոր խնդրանքը մերժվեց
«Խնդիրն այն է, որ մեր միջնորդությունը պետք է հիմնավորված լինի, պետք է մտածենք, որ հանձնաժողովի միջնորդությունները չարժեզրկվեն». Գեղամ Հարությունյան
Առաւօտեան ժամերուն Հալէպ քաղաքը ահաբեկիչներէն վերջնականապէս դատարկուած պիտի յայտարարուի. «Գանձասար»
«Գանձասար». Սուրիական «Ալ Իխպարիէ» արբանեակային պատկեռասփիւռի թղթակիցը յայտնեց, թէ Ռամուսէի միջանցք հասած է Քաֆրիա եւ Ֆուաա աւաններու բնակչութիւնը տեղափոխող հանրակառքերու նոր խումբ մը, որուն զուգահեռ հարիւրաւոր զինեալներ, իրենց ընտանիքներով, Հալէպի արեւելեան թաղամասերէն դուրս բերուած են հանրակառքերով ու շտապ օգնութեան մեքենաներով։ Այժմ Հալէպէն զինեալներու վերջին խումբերը դուրս կը բերուին։ Մինչեւ արշալոյս Հալէպի բոլոր զինեալները դուրս բերուած պիտի
Նոր վարկ, այս անգամ բյուջեի խնդիրները լուծելու համար. Կառավարությունը 40 մլն եվրո նորից պարտք է անում
Արամ Մանուկյանն այսպիսի գնահատական տվեց. «Դուք բյուջեն չեք կարողանում հավաքել, 100 մլրդ-ի պակասորդ ունեք, եւ դեֆոլտից խուսափելու համար դրսից ներարկումներ եք անում զուտ ձեր ներքին հիմնական ֆունկցիաները սպասարկելու համար»: Փոխնախարարը հերքեց՝ ասելով, որ դեֆոլտի խնդիր չկա, ֆինանսական դեֆիցիտը փակելու հարց են լուծում:
Ռոհանիի հայաստանյան այցի ժամանակ Ադրբեջանից խիստ վիրավորական հայտարարություններ են հնչել Իրանի հասցեին
«Իրանն առաջիկայում իր գործողությունները կհամակարգի այնպես, որ ադեկվատ արձագանքի նման հայտարարություններին»,-ասում է իրանագետ Վարդան Ոսկանյանը
Խաչատրյան տրիոն կրճատել էր հյուրախաղերը
2017-ից դրանք նոր թափով կշարունակվեն աշխարհի տարբեր անկյուններում Հաճախ ենք հանդիպում արվեստագետների, որոնք չե՛ն մրցակցում, չե՛ն ձգտում գերազանցել որեւէ մեկին: Նրանք ռոմանտիկ հոգեկերտվածքով երաժիշտներ են: Խոսքը վերաբերում է Արամ Խաչատրյանի անվան տրիոյին. Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ), Կարեն Քոչարյան (թավջութակ): Համոզված ենք, որ չի գտնվի գոնե մեկ արվեստագետ, որը չկիսի այս կարծիքը: Տրիոն, որը
«Խաղից դուրս թողեցինք տարածաշրջանային մրցակիցներին». Վարդան Ոսկանյանը՝ Ռոհանիի այցի մասին (Տեսանյութ)
Ռոհանիի այցին հատկապես անհանգիստ է արձագանքել Ադրբեջանը
Կոնստանտին Զատուլին. Քառօրյա պատերազմի պատասխանատվությունն Ադրբեջանի վրա է (Տեսանյութ)
Ռուս քաղաքագետը`ԼՂՀ հարցի կարգավորման մասին
Եվգենյա Դոլուխանովան ՄԱԷ-ում միացավ առաջատարներին
ՄԱԷ-ում ընթացող Շարժայի կանանց գավաթի 7-րդ խաղարկության չորրորդ տուրից հետո շախմատի Հայաստանի կանանց հավաքականի նախկին անդամ Եվգենյա Դոլուխանովան (նկարում), որ ներկայումս հանդես է գալիս Ուկրաինայի դրոշի ներքո, սպիտակներով պարտության մատնեց ռուսաստանցի Մարգարիտա Շչեպետկովային ու 3,5 միավորով մտավ առաջատարների քառյակ: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են բելառուսցի Աննա Զոզուլիան, մեր Մարիա Գեւորգյանը, ռուսաստանցի Բաիրա Կովանովան, Եվգենյա Դոլուխանովան եւ
Մոսկվայի մետրոյում պայթյունի հետևանքով 4 աշխատակից է վիրավորվել
Մոսկվայի մետրոյի «Կոլոմենսկայա» կայարանում տեղի ունեցած պայթյունի ժամանակ վիրավորվել է 4 աշխատակից: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով մայրաքաղաքի արտակարգ ծառայությունները: Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով ծանր վնասվածքներ և այրվածքներ են ստացել 2 մարդ, ևս երկուսի մոտ թեթև վնասվածքներ են: Պայթյունի պահին տարածքում եղել են միայն բանվորներ, քանի այն փակ է վերանորոգման համար: Պայթյունից հետո
Բակո Սահակյանից պարզաբանման պահանջի պնդում Արցախի ԱԺ-ում
2016թ. դեկտեմբերի 22-ին Արցախի ԱԺ լիագումար նիստում «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանն անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿ համագումարում ունեցած ելույթին: «Օրերս հայոց պարտվողականության և հանձնվողականության գլխավոր գաղափարախոսը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, կրկին հանդես եկավ զիջողական հայտարարություններով՝ պնդելով, որ խաղաղության հասնելու համար հարկավոր եմ փոխզիջումներ: Կարծում եմ շատերիդ կարծիքն արտահայտած կլինեմ, եթե ասեմ, որ փոխզիջումները ոչ թե
Լեոնիդ Կալաշնիկով. «Հիշո՞ւմ եք Քլինթոնի հայտարարությունը» (Տեսանյութ)
Ռուս խորհրդարանականները Հայաստանում են. քննարկվում են տնտեսական, անվտանգության եւ միջազգային հարթակներում համագործակցության հարցեր
«Ոչ միայն նորություն, այլեւ հայտնություն»
Վերջերս «Լուսաբաց» հրատարակչությունը տպագրեց շվեյցարացի դրամատուրգ Ագոտա Կրիստոֆի (1936-2011) պիեսների ժողովածուն` Անահիտ Թոփչյանի թարգմանությամբ ֆրանսերենից: Աշխարհով մեկ հայտնի հեղինակ, որի գործերն առաջին անգամ են թարգմանվում հայերեն: Այդ առթիվ մի քանի հարցեր ուղղեցինք սիրված դերասանուհուն, արձակագրին եւ, տվյալ դեպքում, նաեւ թարգմանչին: Ստորեւ ներկայացնում ենք այդ հարցազրույցը: – Անցած ամիսների ընթացքում, ձեր թարգմանությամբ, մի նոր անուն հայտնվեց
Հենրիխ Մխիթարյանի հարցը՝ ԱԺ-ում. Ֆարմանյանը բողոքում է, թե ինչու Մխիթարյանը 10 լավագույն մարզիկների ցանկում չկա
Անշուշտ, Հենրիխ Մխիթարյանը կարիքը չունի լինելու Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցանկում, բայց համեմատության համար ասեմ, որ Հենրիխ Մխիթարյան անունը որոնողական համակարգում որոնելիս բերում է 9 մլն արդյունք, մինչդեռ միլիոններ ծախսած Բաքվի օլիմպիական խաղերի համար որոնողական համակարգը բերում է ընդամենը 2 մլն արդյունք:


















































