Օրվա լրահոսը
Գյումրու 102-րդ ռազմաբազան նոր հրամանատար կունենա
Գյումրու 102-րդ ռազմաբազայի հրամանատար գեներալ-մայոր Ուստինովը, որն այդ պատասխանատու պաշտոնին նշանակվել էր երկու տարի առաջ՝ 2015 թվականի մարտի 30-ին, Վալերի Պերմյակովի՝ Գյումրիում իրագործած սպանդից անմիջապես հետո (փոխարինել էր պաշտոնազրկված Անդրեյ Ռուզինսկուն), հեռացել է Մոսկվա ՝ ՌԴ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի բարձրագույն զինվորական ակադեմիայում աշխատելու։ Այս պահին նրան փոխարինում է շտաբի պետ Օլեգ Նիկոլաևիչը։ Մեր տեղեկություններով,
Ինտերնետ շահումով խաղերի եւ վիճակախաղերի տուրքերը 100 մլն-ից դառնում են 500 մլն դրամ (Տեսանյութ)
Պետտուրքերը սահմանվել էին վիճակախաղերի համար 2003-ին, ինտերնետ շահումով խաղերի համար՝ 2006-ին,այսինքն, արդեն 10 տարուց ավելի է, հարկային բեռը չի փոխվել, չնայած ծավալները մեծացել են: Ինչ վերաբերում է փակվել-չփակվելուն, կառավարությունը կանխատեսում է, որ հաջորդ տարի դրանք չեն փակվելու: Հարկերի պատճառով համենայնդեպս դա չի լինի
Դրամական օգնություն են ստացել Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ուղևորներից 33-ը
2016թ. հոկտեմբերի 14-ին ՌԴ Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքի մոտ Մոսկվա – Երևան ավտոբուսի վթարից ևս 2 տուժածներ ստացել են դրամական օգնություն: Ընդհանուր առմամբ դեկտեմբերի 22-ի դրությամբ դրամական օգնություն են ստացել տուժած ուղևորներից 33-ը: Դիմումների ընդունելությունը շարունակվում է: Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ վերոնշյալ երթուղու տուժած մյուս ուղևորներն օգնությունն ստանալու համար պետք է դիմեն ՀՀ
«Մեր միջնորդությունների հիման վրա վերանայվել է 370 զինծառայության պիտանելիության մասին որոշում». Գեղամ Հարությունյան
Գեղամ Հարությունյանի համոզմամբ, հանձնաժողովը նպաստում է զորակոչի գործընթացում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը
Մարտիրոս Սարյանի թանգարանը ողջ աշխարհի արվեստասերներինն է
Սիրտս բերկրանքով լցվեց, երբ լսեցի, որ վերաբացվել է Մարտիրոս Սարյան հայոց մեծանուն գեղանկարչի տուն-թանգարանը… Փառք ու պատիվ նրանց, ովքեր ջանադիր, հայրենանվեր գործեր կատարեցին տուն-թանգարանի նոր «արթնության» աշխատանքներում… Հայերիս համար այն անկրկնելի ուրախություն է, չէ՞ որ թանգարան են այցելում հազարավոր արտասահմանցի զբոսաշրջիկներ՝ հիանալով մեծ նկարչի կտավներով… Ես հիացած եմ ընտանիքիս ողջ կազմով, որովհետեւ… ամուսինս՝ շինարար Վլադիմիր
2016 թվականին հայ մարզիկները նվաճել են 170 մեդալ
2016 թ. մարզական տարում հայ մարզիկները` մեծահասակների, երիտասարդների և պատանիների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նվաճել են 170 մեդալ, այդ թվում նաև 4 օլիմպիական մեդալ: Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում, 20-ամյա ընդմիջումից հետո օլիմպիական ոսկին Հայաստան բերեց հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Օլիմպիական արծաթե մեդալների արժանացան հունա-հռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրորդներ՝
Վարչապետի 100 օրը. «Հայոց աշխարհ»
Կառավարության գործունեության մեկնարկը բավական ագրեսիվ սկսվեց նաեւ պետական կառավարման ապարատի օպտիմալացման եւ ծախսերի կրճատման առումով։
Սպիտակում զավակներին խեղդամահ արած ու ինքնասպան եղած կնոջ մասին. «Շատ լավ մայր էր, հրաշալի խնամում էր իր երեխաներին, ամուսնու հետ ահավոր լարված էին». «Ժողովուրդ»
Օհանյանը դժվարացավ նշել, թե ինչը կարող էր վիճակի կտրուկ վատթարացման պատճառ հանդիսանալ, իրեն հասած տեղեկություններով՝ կինը հավանաբար կրոնական ինչ-որ կառույցի է անդամակցել։
Ռիչարդ Միլս. Մեր զեկույցում չենք նշել, որ Հայաստանում կա որեւէ քաղբանտարկյալ. «Հայկական ժամանակ»
Բայց այդ զեկույցը մատնանշում է գործեր, որոնց վերաբերյալ մեր անհանգստությունն ենք հայտնել եւ հետեւում ենք այդ գործերի ընթացքին:
Գյումրեցիները Նոր տարուն կառավարության դիմաց վրաններ են խփելու. Ահազանգ՝ ԱԺ-ում
Նաիրա Զոհրաբյանն ահազանգեց, որ Գյումրիի Անտառավան 3-րդ թաղամասի 26 շենքը գտնվում է երեւի 4-րդ աստիճան էլ չի, 400 աստիճանի վթարային վիճակում: Մարդիկ էվակուացնում են երեխաներին: Շենքը կարող է փլվել:
«Սրանք նետեր են, որոնք արձակում եմ դեպի ապագա»
Այսպես է բնութագրում նկարիչ Հայկ Սայադյանը իր քաշած ամեն մի գիծ Մանկության տարիներին նկարչական ալբոմների անկյուններին է նկարել ու արագ թերթելով՝ նկարները «շարժել», նկարիչ, անիմատոր, այլընտրանքային ֆիլմերի հեղինակ Հայկ Սայադյանը: Այն ժամանակ նրա մտքով անգամ չի անցել, որ տարիներ հետո իր նկարները ստատիկ չեն մնա թղթի վրա, այլ կամբողջանան, երբ այդ նկարնեը ստանան ձայն ու
Հրաչյա Պալյան. ՄԻՊ-ը առավել շատ գրավոր եւ բանավոր բողոքներ է ստացել ոստիկանության դեմ
«Դրանք հիմնականում կապված էին հուլիսյան դեպքերի հետ»
Մոնթե Մելքոնյան. «Բնական միջավայրը, ժողովրդագրությունը և ազգային հարցը»
անտիպ հոդված, 24.09.1990 թ. Ձեր ուշադրության ենք ներկայացնում մի հատված 1990 թվականին Մոնթե Մելքոնյանի կողմից գրված «Բնական միջավայրը, ժողովրդագրությունը և ազգային հարցը» անտիպ հոդվածից։ Հոդվածի անգլերեն ձեռագիր տարբերակը տրամադրել է Ալեք Ենիգոմշյանը, իսկ հայերեն թարգմանությունն իրականացրել են Աննա Աղլամազյանը, Անահիտ Մանասյանը, Արմինե Բաբախանյանը, Լիլիթ Պիպոյանը և Հասմիկ Վարդանյանը։ Հոդվածի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ Հայկական
ԱԱԾ-ին հատուկ շնորհակալություն` ՊՊԾ գնդի գրավումը բարձր պրոֆեսիոնալիզմով եւ գրագետ կազմակերպելու համար. «Հայկական ժամանակ»
Մեկ ամիս առաջ ԱԱԾ-ն տեղյակ լինի, որ նախապատրաստվում է Երեւանում ռազմական որեւէ օբյեկտի գրավում եւ մեկ ամիս անց դա կատարվի՞։
Վարչապետը Մաքսային օրենսգրքի մասին. «Ծանր ու դժվար ծնված փաստաթուղթ է»
Կառավարության նիստում հավանություն տրվեց մաքսային օրենսգրքին
Ռուսաստանը, ի զարմանս շատերի, բավականին թեթեւ տարավ սպանությունը.«Հրապարակ»
Թուրքիան եւ Ռուսաստանը մշտապես են կեղտոտ խաղերի մեջ։
Վարչապետը նախարարներին՝ «Ռեւիզիա արեք»
Այսօր կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին հանձնարարականներ տվեց՝ ամփոփել նախկին հանձնարարականներն ու մինչեւ տարեվերջ ավարտել դրանք: Վարչապետը նաեւ հանձնարարեց ներկայացնել հաշվետվություններ, միջոցառումներ եւ 2017 թվականի գերակա ծրագրերը, եկող տարվա ծրագրեր՝ կոնկրետ պատասխանատուներով՝ գերատեսչության կամ նախարարության ղեկավարների ներկայացմամբ: «Գերակա խնդիրների եւ միջոցառումների ծրագիրը այսօր կառավարությունում է, խնդրում եմ ամփոփեք, ռեւիզիա արեք, ինչն է ճիշտ,
Զինվել, զինվել մինչեւ վերջ
Հայաստանի ռազմավարական դաշնակիցն ու Ադրբեջանի ռազմավարական գործընկերը «Ես երեք կատեգորիայի խնդիր եմ տեսնում, որոնց մենք կբախվենք։ Առաջինը թեժ կետերն են կամ չկարգավորված հակամարտությունները՝ Աֆղանստան, Ղարաբաղ, Դոնբաս, Մերձդնեստր, Սիրիա, նաեւ կազդեն Իրաքը, Եմենը։ Երկրորդ խմբի խնդիրները ավանդական բնույթի են՝ թմրանյութերի անօրինական շրջանառություն, ահաբեկչություն, տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներ»,- վերջերս նման կարծիք է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ
Ցմահ ազատազրկվածը 21 օր է՝ հացադուլի մեջ է
Երեկ քրեական վերաքննիչ դատարանում նշանակվել էր Հայաստանի նախկին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի բողոքի քննությունը: Նախագահողը՝ դատավոր Մխիթար Պապոյանն արձակուրդի մեջ էր, հետեւաբար դատարանից տեղեկացվել էր հարազատներին, որ բողոքի քննությունը նշանակվել է գալիք տարվա հունվարի 16-ին: Նշենք, որ ցմահ ազատազրկվածն արդեն քսանմեկ օր է, ինչ դիմել է բողոքի ծայրահեղ միջոցի՝
Գալուստ Սահակյան. «Մենք դատապարտում ենք այդ հրեշավոր ահաբեկչական գործողությունը եւ կիսում ենք ռուս ժողովրդի վիշտը»
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն ավանդական բարեկամության բազմադարյա եւ հարուստ պատմություն, որոնք ամուր հիմք են հանդիսանում երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցության
Կառավարությո՞ւն, թե՞ դասախոսների բանակ. «Ժամանակ»
Եթե մենք չկրթվենք, եթե մենք խելոք բիզնես չանենք՝ փող չենք աշխատելու, երեկ Վայոց ձորի և Արարատի մարզ կատարած այցելությունների ընթացքում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը, կարևոր համարելով գյուղական շրջաններում բնակչության կրթության խնդիրը: Դժվար է վիճարկել իհարկե կրթության կարևորության մասին նրա դիտարկումը: Միարժեք է, որ Հայաստանի համայնքների զարգացման գործում չափազանց մեծ նշանակություն ունի կրթությունը: Սակայն, միևնույն
Ավտոմեքենան բախվել է ծառին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 05.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 16 հասցեում գտնվող «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Suzuki swift» մակնիշի 35 DT 668 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1991 թ. ծնված Մ.
«Ալյանս» կուսակցության պատվիրակությունը հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան ներկայացուցիչների հետ
«Ալյանս» կուսակցության պատվիրակությունը, քաղաքական խորհրդի նախագահի պաշտոնակատար Մարգարիտա Հովսեփյանի գլխավորությամբ, հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան ներկայացուցիչների հետ՝ դեսպան Թիմուր Ուրազաևի գլխավորությամբ: Քննարկվել են երկու երկրների հարաբերություններին վերաբերող հարցեր և փոխգործակցության հեռանկարներ: «Ալյանս»-ի պատվիրակները ներկայացրեցին կուսակցության դիրքորոշումը մի շարք ներքին և արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ: Դեսպան Թիմուր Ուրազաևը ներկայացրեց Ղազախստանի դիվանագիտական ներկայացուցչության մոտեցումներն ու պաշտոնական տեսակետները
Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր էներգետիկ բնագավառի առաջընթացն ու ձեռքբերումներն ակնառու են, Աշոտ Մանուկյան
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը շնորհավորական ուղերձ է հղել էներգետիկների մասնագիտական տոնի առթիվ Հարգելի՛ էներգետիկներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա առթիվ: Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր էներգետիկ բնագավառի առաջընթացն ու ձեռքբերումներն ակնառու են, և մենք շարունակելու ենք հետևողական քայլերը մեր երկրի էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ: Այդ աշխատանքների ետևում կանգնած են
Մի խաթարեք բարեգործ հայրենասերի Ձեր բարի համբավը․ Բաց նամակ Սամվել Կարապետյանին
Հարգելի պրն․ Կարապետյան, Ձեր պատասխանը մեր բաց նամակին, վկայում է այն մասին, որ հետևում եք Նաիրիտի շուրջ ծավալվող անցուդարձին, անտարբեր չեք այդ հարցում, ինչի համար շնորհակալ ենք։ «Անկախ հետագա զարգացումներից, համապատասխան մարմինների կողմից ընդունվող որոշումներից՝ հավաստիացնում եմ, որ «Տաշիր» ընկերությունների խումբը որևէ կերպ չի խոչընդոտի Նաիրիտ գործարանի հնարավոր առողջացմանը կամ խնդրի այլ՝ որևէ առումով դրական հանգուցալուծմանը»։
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Թումանյանի, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Մարտունու, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի,
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների՝ այդ թվում նաև ծանրաքարշ մեքենաների համար: Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության
ԱՍԵԿՈՍԵ
Ուժերս հազարապատկվել են. բոլոր խնդիրների լուծումները տեսնում եմ շատ մոտ ապագայում, շատ հեշտ կարողանում եմ գտնել բոլոր խնդիրների լուծումներն ու ձեւակերպումները: ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆ
Կոռուպցիան մեր ուղեղում է
Երեկ զրուցում էի ուկրաինացի հասարակական գործչի հետ, որը զբաղվում է կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներով: Խոսք գնաց այն մասին, որ ապօրինի հարստացմանը վերաբերող օրենքը չի կարող հետադարձ ուժ ունենալ, եւ այն պաշտոնյաները, որոնք 25 տարի «կերել են», արդեն իսկ միլիոնավոր դոլարներ ունեն, նրանք, ասենք, հաջորդ տարվա հունվարի մեկից կարող են եւ չգողանալ եւ վայելել արդեն իսկ
Ինտենսիվ խախտումներ են գրանցվել Մարտունու պաշտպանական ուղղությամբ
Դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Առավել ինտենսիվ խախտումներ են գրանցվել Մարտունու պաշտպանական ուղղությամբ, որտեղ բացի ինքնաձիգերից և գնդացիրներից, կիրառվել են նաև դիպուկահար հրացաններ: Ընդհանուր առմամբ ադրբեջանական զինուժն առաջնագծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 45 անգամ՝ հայկական դիրքերի


















































