Օրվա լրահոսը
Մյասնիկ Մալխասյան. «Ծառուկյանը մինչեւ վերջ չի հետեւել Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհուրդներին». «Հրապարակ»
Լեւոն Տեր-Պետրոսյանն անընդհատ ահազանգում էր, եւ այդ պրոցեսները ձգձգվեցին այնքան, մինչեւ իշխանությունն արդեն վերագտավ իրեն։
Ով տվեց բանալին Ռուսաստանին. «Ժամանակ»
Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքում է, հանրային շրջանում բավական աղմուկ հանած իր ելույթում հայտարարեց ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, կրկնելով ավելի վաղ արտահայտած իր այդ միտքը: Նա կրկնել է նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման իր մոտեցումը, որ հրապարակել էր դեռևս 1997 թվականին: Մեծ հաշվով, դա, իհարկե միայն Տեր-Պետրոսյանի մոտեցումը չէ: Այն դավանել են թե՛ Ռոբերտ Քոչարյանը`
ԱՍԵԿՈՍԵ
Ես ունեմ սպասումներ, որովհետեւ ես ճանաչում եմ Կարեն Վիլհելմովիչին դեռ այն ժամանակվանից, երբ նա քաղաքապետ նշանակվեց: ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
Սուրեն Կարայանն Արաբական Միացյալ Էմիրություններում կներկայացնի ՀՀ գործարար միջավայրի առավելությունները
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Նախարարին դիմավորել է ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սուլթան Բն Սաիդ Ալ Մանսուրին: Երկու երկրների նախարարները քննարկել են աշխատանքային այցի օրակարգային կետերը: Նախարար Սուրեն Կարայանը հանդիպումներ կունենա Աբու Դաբիի Զարգացման հիմնադրամի տնօրենի, Աբու Դաբիի Ներդրումների գործակալության տնօրենի և Աբու Դաբիի
ՀՀ տարածքում առկա են դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սարավան-«Զանգեր», Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Բերդ-Ճամբարակ, Մարալիկ-Լանջիկ, Մարալիկ-Արթիկ, Վարդաղբյուր-Աշոցք, Ծովամարգ-Ամասիա, Սիսիան-Կապան ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի
Տոնավաճառներում ՊԵԿ-ը հարկային ռիսկեր է նկատել
Կոմիտեն առաջարկում է խնդիրները լուծել երկխոսության ճանապարհով
Իրականացվում են էներգահամակարգի հուսալիության բարձրացման ծրագրեր
Հայաստանի էներգահամակարգի հուսալիության բարձրացման նպատակով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման շուրջ 230 կմ երկարությամբ օդային գծի վերակառուցումը կավարտվի հաջորդ տարվա առաջին կեսին։ Աշխատանքների հիմնական մասն արդեն ավարտվել է։ Գիծը միացնում է էներգահամակարգի երկու արտադրող կայանները՝ «Հրազդան ՋԷԿ»-ը և Որոտանի հիդրոէլեկտրակայանների կասկադը։ Նշենք, որ ծրագրի իրականացումը նպատակ ունի ոչ միայն բարձրացնել էներգահամակարգի
ՍԱՊԾ. կանխվել է վտանգավոր սննդամթերքի ներմուծումը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նախատոնական օրերին խստացրել է սահմանային պետական վերահսկողությունը՝ ներմուծման ծավալների ավելացմանը զուգահեռ ժամկետանց կամ վտանգավոր սննդամթերքի ներմուծումը հանրապետության տարածք բացառելու նպատակով: Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում, հայտնաբերված անհամապատասխանությունների հիման վրա, վերջին օրերին կանխվել է 68 հազար 400 հատ ձվի, 1000կգ կարագի և 22000կգ աղի, 4256կգ բուսասերուցքային մածուկի, 1740կգ հավի սառեցված աղացած
ԱՄՆ-ը և Իրանը փակել են դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում
Անկարայում ԱՄՆ դեսպանատունը երեքշաբթի փակ կլինի՝ կապված մերձակայքում տեղի ունեցած հրաձգության երկու միջադեպերի հետ, որոնցից մեկն ավարտվել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանությամբ: Այս մասին ասվում է ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության Twitter-ի պաշտոնական էջում: «ԱՄՆ դեսպանատունը Անկարայում և հյուպատոսությունները Ստամբուլում և Ադանայում այսօր փակ կլինեն և առօրյա աշխատանք չեն իրականացնի»,- ասվում է հաղորդագրության մեջ: Երեքշաբթի
Ես որոշում եմ կայացրել՝ ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին. Ս Օհանյան
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իր նորաբաց ֆեյսբուքյան էջում գրել է. Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ Կանգնած լինելով մեր պետության և բանակի ստեղծման ակունքներում, իսկ վերջին 17 տարիները ղեկավարելով ԼՂՀ և ՀՀ պաշտպանական գերատեսչությունները՝ այսօր չեմ կարող հանգիստ և անտարբեր դիտորդի կարգավիճակով հետևել երկրում ընթացող ռազմաքաղաքական զարգացումներին: Երբ երկրում կառավարման նոր համակարգ են
ԼՂՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատակիցների շնորհվել է գնդապետի զինվորական կոչում
Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատակիցների շնորհվել է գնդապետի զինվորական կոչում: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հյուրերը ներկայացրել են իրենց առաջարկները` պետության կողմից գյուղացիական տնտեսություններին տրամադրվող պարարտանյութերի սուբսիդավորման վերաբերյալ
Իգնատի Առաքելյանն ընդունել է Օքսֆամի հայաստանյան գրասենյակի և Տնտեսական Զարգացման և հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչներին
Բեռլինում բեռնատարը մխրճվել է Սուրբծննդյան տոնավաճառի մեջ. 12 զոհ, 48 վիրավոր
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բեռնատար ավտոմեքենան մխրճվել է Սուրբծննդյան տոնավաճառի ամբոխի մեջ, ինչի հետևանքով զոհվել է 12 մարդ, ևս 48-ը տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», դեպքը տեղի է ունեցել երեկ՝ տեղի ժամանակով ժամը 20:00-ին, քաղաքի բանուկ կենտրոնում՝ մի քանի խոշոր տեսարժան վայրերի հարևանությամբ: Իշխանությունները հայտնել են, որ տուժածների շարքում մեծ թվով զբոսաշրջիկներ կան,
«Զարգացման Հայկական Բանկ»-ն և «Արարատբանկ»-ը միանում են
«ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն որոշում են կայացրել միանալու վերաբերյալ և կնքել են միացման պայմանագիր: Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 15-ին հաստատել և գրանցել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ (Պահպանվող Բանկ) և «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ (Միացող Բանկ) միացման պայմանագիրը: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն և «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն պայմանագրով նախատեսված գործողությունների իրականացման ավարտից հետո, միջնորդագիր կներկայացնեն ՀՀ
ԵՊԼՀ-ում ընտրեցին լավագույն և ամենաակտիվ ուսանողներին. նորամուծություններ մրցույթում
Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) լավագույն ուսանողը Գոհար Մնացականյանն է, իսկ ամենաակտիվ ուսանողի տիտղոսն այս տարի կկրի Ժենյա Տեր-Վարդանյանը: Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողությանն ամփոփվեցին նաև «ԵՊԼՀ լավագույն ֆակուլտետային ուսանողական խորհուրդ 2016», «ԵՊԼՀ ՈՒԽ լավագույն հանձնաժողով 2016» մրցույթները: Այս տարի առաջին անգամ բուհն ընտրեց նաև ամենաակտիվ դասախոսին: Միջոցառման երկրորդ հատվածում իրենց ուսանողական գրքույկները ստացան
Ի՞նչ գործոններ են ազդում կուտակային կենսաթոշակի չափի վրա
Կուտակային համակարգում կենսաթոշակի չափը կախված է մի շարք գործոններից, ինչպիսիք են աշխատավարձի չափը և աճի տեմպը, անընդմեջ կուտակելու տարիների քանակը, երեխայի խնամքի արձակուրդի տարիները, գնաճը, ֆոնդերի եկամտաբերությունը: Կուտակային համակարգի մասնակցի ապագա կենսաթոշակային եկամուտը ամենից առաջ կախված է նրա աշխատավարձի մեծությունից. որքան բարձր է աշխատավարձը, այնքան շատ են հատկացումները, հետևաբար ավելի բարձր կլինի կուտակային բաղադրիչից կենսաթոշակը:
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների՝ այդ թվում նաև ծանրաքարշ մեքենաների համար: Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության
Որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Աշոցքի, Թումանյանի, Դիլիջանի, Գավառի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
Փաստարկների մակարդակը
Հայ ազգային կոնգրեսի համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին ամեն ինչ, կարծես թե, ասված է: Առաջին նախագահի երկրպագուները հայտնեցին իրենց անվերապահ հրճվանքը, հակառակորդները՝ իրենց թշնամանքն ու ատելությունը: Տեր-Պետրոսյանի հերթական փորձը՝ Ղարաբաղի խնդրով բանավեճ ծավալելու, հերթական անգամ անհաջողության մատնվեց: Ի տարբերություն հրճվողների եւ փնովողների՝ ես ինձ չեմ պատրաստվում դնել ինչ-որ մի անզուգական փորձագետի տեղ, որը տեղյակ է
Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց
Դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 40 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել: Շփման գոտու ողջ երկայնքով հայ դիրքապահները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Թուրքիայիում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի բարբարոսական սպանության կապակցությամբ: ՀՀ Նախագահը խստորեն դատապարտել է այդ ահաբեկչական գործողությունը, ցավակցություն հայտնել դեսպանի հարազատներին ու մերձավորներին, ՌԴ դիվանագիտական ծառայությանը և Ռուսաստանի ամբողջ ժողովրդին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՌՖՄ փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը մտավախություն ունի
Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը մտահոգված է, որ ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությունը կարող են վերցնել Ռուսաստանից: Սիմոնյանի մտահոգության համար հիմք է ծառայել ՌԴ փոխվարչապետ եւ ՌՖՄ նախագահ Վիտալի Մուտկոյի նկատմամբ ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեի սկսած նախնական հետաքննությունը: «Զգուշանալ պետք է նրանից, որ բոլոր ուղղություններով Ռուսաստանի դեմ գործողություններ են սկսվել…», – ասել է սպորտային վաստակավոր
Թուրքագետ Գեւորգ Պետրոսյան. ՌԴ դեսպանի սպանությունը Մոսկվա-Թուրքիա հարաբերությունների վրա խորը եւ լուրջ ազդեցություն չի ունենա
Դեսպանի սպանությունը մեծագույն խնդիր է նախեւառաջ Թուրքիայի համար:
Նոր մանրամասներ Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանությունից
Թուրքական NTV հեռուստաալիքը, վկայակոչելով ականատեսներին, որոշ մանրամասներ է ներկայացրել Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունից: Մասնավորապես, նշվում է, որ առաջին կրակոցից հետո մարդասպանը հավաքվածներից պահանջել է ցրվել, որից հետո մոտեցել է արդեն ընկած դեսպանին ու ևս մի քանի անգամ կրակել նրա վրա: Ըստ ականատեսների՝ մարդասպանը ցուցահանդեսի շենք է մտել կոստյումով և փողկապով և նրան համարել
«Մի՛ մոռացեք Հալեպը, մի՛ մոռացեք Սիրիան». Անդրեյ Կարլովին սպանողը վրեժ է լուծել Հալեպի համար. (Տեսանյութ)
Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովին սպանողը եղել է ոստիկան, սակայն այդ պահին աշխատանքային պարտականությունները կատարելիս չի եղել, գրում է «ՌԻԱ Նովոստին»: Ավելի վաղ հայտնել էինք, որ Անկարայում ֆոտոցուցահանդեսի բացմանը անհայտ անձը կրակ է բացել Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի վրա, որը ստացած վիրավորումից մահացել է: Հրապարակված տեսանյութում լսվում են մարդասպանի խոսքերը՝ արաբերենով. «Մի՛ մոռացեք Հալեպը, մի՛
360 STORIES-ը բացահայտել է. Գառնիում խճանկարի վրա գրված է` մարդկանց աշխատեցրել` գումարը չեն տվել. (Տեսանյութ)
Վիրտուալ ճամփորդություն Երեւանում
Թունավորում՝ գազի վառարանի թերայրման հետևանքով
Դեկտեմբերի 18-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Գյուլիքևխյան փողոցի թիվ 1 շենքի մի բնակարանից, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ, բուժօգնության են տեղափոխվել 1956 թ. ծնված Սամվել Հ.-ն, 1959 թ. ծնված Կարինե Հ.-ն և 1976 թ. ծնված Յուրա Ա.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը գազի վառարանի
Թուրքիայի ներկայացուցիչը լքել է գիտաժողովը, որտեղ հայեր են եղել
Ուկրաինայի Լվով քաղաքում դեկտեմբերի 13-14-ին կայացել է անվանի գիտնական Յարոսլավ Դաշկեւիչի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտաժողով, որին մասնակցել են Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդը, հայագետներ Կլոդ Մութաֆյանը և Պատրիկ Դոնաբեդյանը` Ֆրանսիայից, գիտաշխատողների մի մեծ խումբ Հայաստանից՝ պրոֆեսոր Լեւոն Չուգասզյանի գլխավորությամբ, ուկրաինացի հայագետներ Իրինա Գայուկը,
Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով հայտարարվել է հետախուզում
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձորում 27-ամյա Դավիթ Քոչարյանի նկատմամբ կատարված սպանության փորձի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 00.15-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ Վանաձորի բնակիչ, 1989


















































