Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

Ստացվեց, որ պետությունը ձեռքերը լվաց ոչ միայն կորոնավիրուսի տարածման համար կրելիք պատասխանատվությունից, այլեւ տրանսպորտի եւ կրթօջախների աշխատանքը կազմակերպելու հոգսից. «Հրապարակ»

Մայիս 05,2020 10:45 Share
Աջակցեք aravot.am-ին

Չնայած կորոնավիրուսի հետ կապված ոչ մի լավատեսություն չներշնչող վիճակագրությանը, այնուամենայնիվ, իշխանությունը գնաց սահմանափակումները հանելու եւ տնտեսական գործունեության շատ տեսակներ թույլատրելու ճանապարհով։ Թույլատրվեցին այն ճյուղերը, որոնք սնում են տնտեսությունը՝ հարկ են վճարում եւ բյուջեի մուտքերն ապահովում։ Փոխարենը՝ մի կարեւոր ոլորտ, որը բացառապես պետական կարգավորման առարկա է, եւ որի գործելն անհրաժեշտ է, որ մյուս ճյուղերը նորմալ գործունեություն ապահովեն՝ տրանսպորտը, չի աշխատելու։

Չեն աշխատելու նաեւ կրթօջախները։ Ստացվեց, որ պետությունը ձեռքերը լվաց ոչ միայն կորոնավիրուսի տարածման համար կրելիք պատասխանատվությունից, այլեւ տրանսպորտի եւ կրթօջախների աշխատանքը կազմակերպելու հոգսից։

Այսինքն, պետությունը հարկերը, վարձերը, տուրքերը կգանձի, բայց այս իրավիճակի վնասները կկրի հասարակությունը՝ շարքային մարդիկ, գործատուները։ Ուսանողներն ու դպրոցականները լիարժեք կրթություն չեն ստանա, բայց ուսման վարձերը կվճարեն, գործատուների եկամուտը կկրճատվի, բայց հարկերի քանակը չի նվազի։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: