Լրահոս
Օրվա լրահոսը

Սրճարան, վարսավիրանոցները բացել եք, լավ եք արել, բայց մարդիկ ո՞նց գործի գնան, հավքի թեւո՞վ. ԱԺ-ում հորդորում են տրանսպորտը գործարկել

Մայիս 05,2020 18:00 Share

«Արցախյան ազատամարտի ժամանակ, երբ գնդակոծվում էր Ստեփանակերտ քաղաքը, մի երեխա պայուսակը ուսին՝ ուսապարկով, քայլում է փողոցում ու մեծերը փորձում են երեխային ասել՝ տղա՛ ջան, ուր ես գնում, պետք է մնաս տանը կամ թաքստոցում, քաղաքը ռմբակոծվում է: Այդ երեխան ասում է՝ կարող է 10 տարի էլ պատերազմ անեք, ի՞նչ 10 տարի էլ դպրոց չե՞մ գնալու»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին պատմեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը: Նա ասաց, որ այս պատմությունը հուշում է, որ մենք այսօր էլ ապրում ենք պատերազմական վիճակում: Տնտեսական սահմանափակումները հանվում են, բայց մենք՝ քաղաքացիներս, պետք է գիտակցենք, որ այսօր էլ ոչ դասական պատերազմական վիճակում ենք ապրում ու պետք է կանխարգելիչ միջոցներով մեղմել իրավիճակը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն էլ իր ելույթում ասաց, որ համավարակը Հայաստանում պարենային անվտանգության խնդիրը ցույց տվեց: Ժամանակն է հասկանալ, որ փակ սահմաններ ունենալու պայմաններում այս խնդիրը օրհասական կարող է լինել մեզ համար, ուստի գյուղատնտեսության միջոցով պետք է ինքնաբավություն ապահովենք: Ըստ նրա, վարկավորումը խնդիր չի լուծելու, գյուղացուն պետք է օգնեն անհատույց օգնությամբ: Պետք է այնպես անել, որ գյուղացին դառնա ֆերմեր:

ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ ասաց՝ այն, որ երեկվանից վարսավիրանոցները, սրճարանները բաց են, շատ լավ է, մի կողմից տնտեսության կքված ողնաշարն է ուղղվում, մյուս կողմից քաղաքացիների կորցրած գարունն է վերականգնվում: Բայց նա հորդորեց, որ սահմանափակումները վերացնելուց հետո հասարակական տրանսպորտի հարցը լուծեն: Դա խնդիր է այն մարդկանց համար, ովքեր ամեն օր աշխատանքի են գնում, մարզերից են գալիս: Ըստ նրա, տնտեսվարողերի բարեխղճության վրա հույս դնելը ուտոպիայի հարց է, տնտեսվարողներն իրենց աշխատակիցներին չեն բերի-տանի աշխատանքի, աշխատակիցներն էլ չեն կարող «հավքի թեւով» գործի գնալ, աստղաբաշխական աշխատավարձ էլ չունեն, որ ամեն որ տաքսիով աշխատանքի գնան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031