Օրվա լրահոսը

Բյուզանդի փողոցի հատված ծառերը՝ կարիքավոր ընտանիքներին (Տեսանյութ). «Ա1+»

Բյուզանդի փողոցում այսօր գետնին հավասարվեց միանգամից երկու ծառ, եւս մի քանիսը զրկվեց կանաչ ճյուղերից:  Ծառերը չորացած էին ու վտանգավոր. «Ա1+»-ի հետ զրույցում ասացին Երեւանի քաղաքապետարանի եւ Կենտրոն համայնքի աշխատակիցները, որոնք չցանկացան ներկայանալ: Նրանք միայն ցույց տվեցին քաղաքապետարանի որոշումը, ըստ որի՝ հատված ծառերը չորացած էին եւ պետք է հատվեին: Մանրամասն՝ կարդացեք այստեղ  

«Պատկերացրեք` հանդիպակաց դուրս եկած մեքենան հետիոտնին գցի տակը…». Ոստիկանության գնդապետն ու Էդուարդ Հովհաննիսյանը վիճեցին (Տեսանյութ)

«ՃՈ-ն չունի անձին պատասխանատվությունից ազատելու գործառույթ»,-ասում է ՃՈ իրավաբանական բաժնի պետը

Արթիկում արտառոց մոծակներ են հայտնվել (Տեսանյութ, ֆոտոշարք)

Գարշահոտությունը, տիղմը այստեղ է հավաքել մոծակների այնպիսի տեսակների, որոնց երբեք չեն տեսել: Ըստ նրանց, Հայաստանի բնակլիմայական պայմաններում նման մոծակներ չկան:

Նույն վարորդը 6 ամսում 11 անգամ թաղանթապատել է դիմապակին ու պոկել թաղանթը

Նվազ նշանակության խախտումների դեպքում չտուգանվելը նմանօրինակ խնդիրներ է առաջացնում

ՌԴ-ն պետք է դուրս գա Մինսկի խմբից. այս պահանջով բողոքի ցույց կանցկացվի

Չեմ ասի, թե ՀԱՊԿ ԱԳ նախարարների այս հայտարարությունը ինչ-որ բան նշանակում է, երեւի իներցիայով փորձում են ասել, որ իրենք էլ մի բան նշանակում են:

Իշխանյանի խոսքերով՝ Ջհանգիրյանն ասել է՝ 1995-ին ասում էին մինչեւ յոթանասուն քանի չսարքեք, չբերեք

«Հայաստանի ժողովրդավարության առաջին քննությունն էր»

Ռուսաստանը պատրաստվում է ֆուտբոլի 2018թ. Աշխարհի առաջնությանը. Sputnik

Ֆուտբոլի 2018թ. Աշխարհի առաջնության ընթացքում առանց վիզայի ՌԴ մուտք գործելու հնարավորություն ստանալու համար անհրաժեշտ «Երկրպագուի քարտը» հնարավոր կլինի ստանալ համացանցի միջոցով։

Վարուժան Հակոբյանն ու Սամուել Սեւյանը վաստակեցին 6,5-ական միավոր

Ֆիլադելֆիայում ավարտվեց շախմատի 44-րդ համաշխարհային օփենը, որին մասնակցում էր 222 շախմատիստ: Եզրափակիչ՝ 9-րդ տուրից հետո, ամերիկաբնակ հայ գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանն ու Սամուել Սեւյանը վաստակեցին 6,5-ական միավոր եւ մրցաշարային աղյուսակում պայքարն ավարտեցին, համապատասխանաբար, 8-րդ եւ 15-րդ հորիզոնականներում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հուլիսի 6-10-ը շրջանների մեծ մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ Հուլիսի 6-10-ին երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի

Հորդառատ անձրևի պատճառով Լարսի սահմանային անցակետի փորձնական բացումը հետաձգվել է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնեցին, որ գիշերը տեղացած հորդառատ անձրևի պատճառով, ելնելով անվտանգությունից,  Լարսի սահմանային անցակետի փորձնական բացումը 4×4 թեթև մարդատար ավտոմեքենաների համար հետաձգվել է։ Նախնական տվյալներով ավտոճանապարհը փորձնական կբացվի հուլիսի 6-ին։ Իրավիճակի փոփոխության դեպքում՝ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Արթիկցին պահանջում է իր «տրցակով ոսկեղենը» (Տեսանյութ)

Արսեն Աբրահամյանը`Արթիկի հեղեղի հետեւանքների եւ քաղաքացիների բողոքների մասին

ԼՂ-ն պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ. ԵԱՀԿ ԽՎ նիստում հայտարարել է Միքայել Մելքումյանը

Թբիլիսիում շարունակվում են ԵԱՀԿ ԽՎ-ի աշխատանքները, եւ այսօր Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի իր ելույթում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կրկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Իր խոսքում Մելքումյանը նշել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի պատասխանատուն Ալիևի իշխանությունն է, որն իրականացրեց անմարդկային և ֆաշիստական գործողություններ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության հանդեպ, մասնավորապես՝ Թալիշ, Մատաղիս, Մարտակերտ և մի

Հայաստանի ոստիկանությունը ձերբակալել է ՌԴ-ում սպանություն կատարած ՀՀ ԱԺ պատգամավորի վարորդին. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 5-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ, 46-ամյա Անդրանիկ Մարտիրոսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Ռուսաստանի Դաշնության քր.օր-ի 105 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով Ռուսաստանի Դաշնության Ներքին Գործերի Նախարարության

Էրդողան, Ստամբուլի ահաբեկչության կազմակերպիչների մեջ կովկասցիներ կան. «Հաբերլեր»

Ձերբակալվածների թվում առկա են մարդիկ, որոնք եկել են Դաղստանից, Ղրղզըստանից և Տաջիկստանից։

Հայաստանից և Սփյուռքից 33 երիտասարդ մասնագետներ նոր ուսումնական տարում կդասավանդեն մարզերի դպրոցներում

Նոր ուսումնական տարում բարձր որակավորում ունեցող 33 երիտասարդ մասնագետներ կմեկնեն Հայաստանի մարզեր՝ դասավանդելու մասնագետների պակաս ունեցող դպրոցներում: Teach For Armenia («Դասավանդի՛ր, Հայաստան») կրթական հիմնադրամը, Scholae Mundi Armenia եւ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամների հետ համատեղ, UWC Dilijan քոլեջում հուլիսի 4-ին կազմակերպեց Teach For Armenia-ի 2016 թվականի ծրագրի մասնակիցների առաքելության մեկնարկի արարողությունը: Միջոցառման հյուրերն էին ՀՀ

Իրանի և Թուրքիայի նախագահները շնորհավորել են Ալիևին

Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի նախագահներ Հասան Ռուհանին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորական ուղերձներ են հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ մուսուլմանական Ռամադան տոնի կապակցությամբ։ Իրանի նախագահ Ռուհանին իր ուղերձում բարեկեցություն և խաղաղություն է մաղթել ադրբեջանցի ժողովրդին։ Ի պատասխան Իրանի նախագահի այս շնորհավորանքի, Ալիևը պատասխան ուղերձ է հղել Ռուհանիին՝ շնորհավորելով նրան նույն տոնի կապակցությամբ, իրանական ժողովրդին

Ալիև. Ադրբեջանն իսլամական մշակույթի կենտրոններից մեկն է. Trend

«Տարբեր կրոնների և համոզմունքների միջև փոխադարձ հարգանքի աճը, որն այսօր հանդուրժողականության իսկական օրինակ է, մեր պետական քաղաքականության հիմնական ուղղություններից է»։

Իսրայելը եզակի երկրներից է, որ պաշտպանում է Հայոց ցեղասպանության ժխտումը. Haaretz.com

Հեղինակն անհավանական է համարում, որ Կնեսետը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հատկապես, եթե հաշվի առնենք վերջին շրջանում թուրք-իսրայելական հարաբերություններում նկատվող ջերմությունը և իսրայելա-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմական համագործակցությունը։

«Դզող-փչողի բուդկան», «Մերսեդեսի գործարանը» եւ Սահմանադրությունը

Սահմանադրագետ Վարդան Այվազյանի դիտարկումները Սահմանադրության օրվա առիթով

Զեկույց. Ռազմական նոր բախումները կարող են կործանարար լինել

Զեկույցի հեղինակները մի քանի խորհուրդներ են ուղղել Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

Բողոքի ակցիա Վահրամաբերդում. գյուղացիները փակել են գյուղի ճանապարհը

Վահրամաբերդ գյուղի բնակիչները դուրս են եկել բողոքի ցույցի. այս պահին նրանք փակել են գյուղ մտնող ճանապարհը՝ պահանջելով կառավարությունից օգնել վերականգնելու վնասված ցանքատարածքները: Երեկ տեղացած կարկտահարությունից Վահրամաբերդ, Կապս, Հովունի, Մարմաշեն ու Մայիսյան գյուղերը բավական մեծ վնասներ են կրել, ավերվել են ցանքատարածությունները, որտեղ գյուղացիները մեծ մասամբ ցանում են գարի, հացահատիկ, ցորեն, կաղամբ, կարտոֆիլ…Գյուղերում կան նաեւ պտղատու ծառեր: Գյուղացիների

Անվտանգության նկատառումներով՝ Լարսի ավտոճանապարհը կբացվի վաղը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 5-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը: Փակ անցակետում կուտակված մեքենաները հնարավորության դեպքում կարող են ճանապարհը շարունակել լաստանավերով` Փոթիի և Բաթումիի նավահանգիստներից: Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առկա է

Լարսի անցակետի փակման պատճառով ավիատոմսերը թանկացել են». «Ժողովուրդ»

«ՀՀ ՏՄՊՊՀ-ը արդեն իսկ դիմել է ՌԴ հակամենաշնորհային ծառայությանն ու ԵԱՏՄ մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման հարցերով հանձնաժողովին՝ խնդրի վերաբերյալ համատեղ ուսումնասիրություն կատարելու նպատակով»,- տեղեկացրեց ՏՄՊՊՀ մամլո խոսնակը։

Ճիշտ կլինի, եթե նաեւ Էդուարդ Նալբանդյանի փոխարեն գնան Ադրբեջանի հետ բանակցելու. «Չորրորդ իշխանություն»

Բանից պարզվում է՝ «Հիմնադիր խորհրդարանն» առաջիկայում մտադիր է ԴՈՍԱՖ-ում ուսումնական վարժանքներ անցկացնել։ Արդեն իսկ կամավորներ են ցուցակագրվել, ովքեր վարժանքների ընթացքում կծանոթանան զենք-զինամթերքին։ «ՉԻ» – Ուսումնավարժական հավաքի մասնակից կամավորները, եթե ճիշտ ենք հասկացել, զենք-զինամթերքին ծանոթանալուց հետո պիտի մեկնեն առաջին գիծ՝ թշնամուն ծնկի բերելու։ Սա, իհարկե, շատ ազնիվ նպատակ է, միայն թե, ցավոք, բավարար չէ ղարաբաղյան խնդիրը

Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առթիվ: Մենք՝ որպես ժողովուրդ, ունենք հին ու հարուստ պատմություն, սակայն մեր` որպես պետության պատմությունը դեռեւս այդքան ստվարածավալ չէ: 20-րդ դարավերջից հայոց պետականության պատմությունը համալրվեց հագեցած ու հաղթական ժամանակահատվածով, իսկ 1995 թվականին ընդունված Սահմանադրությունը դարձավ կարեւորագույն ուղեցույց այդ պատմության մեջ եւ պետականաշինության գործընթացում` այսօր էլ շարունակելով այդպիսին մնալ իր բոլոր

Վերին Լարսի անցակետը փակ է. ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 5-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը: Փակ անցակետում կուտակված մեքենաները հնարավորության դեպքում կարող են ճանապարհը շարունակել լաստանավերով` Փոթիի և Բաթումիի նավահանգիստներից: Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առկա է

Կընտրեն նոր գյուղապետերի, որոնք կփոխարինեն ապրիլյան պատերազմի օրերին զոհվածներին. «Հայկական ժամանակ»

Ընդամենը 6 օրից Սյունիքի մարզի Ախլաթյան եւ Դարբաս համայնքների բնակիչները կընտրեն նոր գյուղապետերի, որոնք կփոխարինեն ապրիլյան պատերազմի օրերին Մարտակերտ մեկնելու ճանապարհին անօդաչու թռչող սարքով ավտոբուսի ռմբակոծության հետեւանքով զոհված Արմեն Բեգլարյանին ու Մայիս Միրզոյանին: Ախլաթյանում առաջադրվել են 3 հոգի. ՀՀԿ-ն առաջադրել է Արոտօգտագործողների միավորման նախագահ Անաստաս Բաբայանի, ՀՅԴ-ն՝ Ախլաթյանի դպրոցի պատմության ուսուցիչ Արկադյա Բադալյանի թեկնածությունը։ 3-րդ

Արդյոք մենք իսկապես չափից ավել չենք կարեւորում օտար պաշտոնյաների կամ նրանց խոսնակների տեսակետը. «Ժողովուրդ»

Եվ այս առումով Զախարովայի երեկվա «զարմանքը»՝ թե արդյոք ավելի հրատապ հարց չունենք, շատ ավելի վիրավորական է նրա նախորդ՝ Նժդեհի արձանի տեղադրման շուրջ արտահայտած «զարմանքից

Տոն ապագայի. «Ժամանակ»

Այսօր Սահմանադրության օրն է: 21 տարի առաջ` 1995թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեի միջոցով Սահմանադրությունն ընդունվեց, հետո տասը տարի անց` 2005-ին, այն բարեփոխվեց` կրկին հանրաքվեի միջոցով: Անցյալ տարեվերջին՝ դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե։  Երեք դեպքում էլ օրվա ընդդիմությունը և հասարակության նրան հարող հատվածը հանրաքվեները համարեցին ոչ լեգիտիմ և ոչ օրինական: Իսկ ընդդիմությանը հարող

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930