Օրվա լրահոսը
Ֆրանսիական ելք պետերբուրգյան փակուղուց
Հունիսն անցավ. ի՞նչ եղան Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները Անցյալ շաբաթ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, որ Բաքուն դեմ չէ, որպեսզի Սարգսյան-Ալիեւ հաջորդ հանդիպումը տեղի ունենա Փարիզում: Դա տեղի ունեցավ ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի՝ Երեւան եւ Բաքու կատարած այցերի արդյունքում: Դրան նախորդել էր Ֆրանսիայի եւ ՌԴ ԱԳ նախարարներ Ժան-Մարկ Էյրոյի եւ
Իսրայելի Քնեսեթն կրկին չարդարացրեց հայերի սպասելիքները. «Ազատություն»
Իսրայելի Քնեսեթն այսօր կրկին չարդարացրեց հայերի սպասելիքները՝ արդեն երրորդ անգամ բանաձևն ուղարկելով Կրթության, գիտության և մշակույթի մշտական հանձնաժողովի դատին: Հակառակ ակնկալվածի՝ Քնեսեթի լիագումար նիստ տեղի չունեցավ․ հարցը պարզապես քննարկվեց, ինչպես քննարկվել է տարիներ շարունակ: Ուղղակի «Մերեց» կուսակցության ղեկավար Զեհավա Գալ-Օնի հեղինակած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը զետեղվեց օրակարգում և 120 պատգամավորներից ընդամենը 24-ը մասնակցեցին քննարկմանը: Նախ
«Քառօրյա պատերազմը Պուտինի արածն էր». ՀՀԿ պատգամավորը՝ ռուսական քաղաքականության մասին
Ոչ միայն տեղյակ չէր, իր արածն էր: Էդքան կապում են Թուրքիայի հետ, էդ կարճ պատերազմը, նույնիսկ պատերազմի ձեւը, եթե իր արածն էլ չէր…մտրակի եւ մեղրաբլիթի ռուսական քաղաքականությունն էր: Դա եղավ 18 թվին, դա եղավ հիմա:
Հրապարակվել է ԵԱՀԿ ԽՎ Թբիլիսիի հռչակագիրը
2016թ. հուլիսի 5-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընդունվել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հռչակագիրը։ Թբիլիսիում ընդունված հռչակագիրը վերնագրվել է «Խորհրդարանական համագործակցության 25 տարի. երկխոսության միջոցով ամրապնդելով վստահությունը»։ Փաստաթուղթն իր մեջ ներառում է 19 բանաձև՝ այդ թվում Վրաստանի և Ղրիմի մասով։ Ընդունված հռչակագրի միջոցով մտահոգություններ են բարձրացվել՝ կապված Ռուսաստանի Դաշնության և ՆԱՏՕ-ի հարաբերություններում նկատվող լարվածության կապակցությամբ։ Դրանից բացի
Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն դարձած Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամներին և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի ներկայացուցիչներին: Հանրապետության Նախագահը շնորհավորել է հանդիպման մասնակիցներին, ինչպես նաև մեր բոլոր հայրենակիցներին՝ հավաքականի փայլուն հաղթանակի կապակցությամբ, մաղթել հետագա նորանոր հաջողություններ: «Դուք ապացուցեցիք այն պարզ ճշմարտությունը, որ Հայաստանը մի երկիր է առանց սփյուռքի՝
Ինչո՞ւ են դեմ Հիմնադիր խորհրդարանի նախաձեռնած զորավարժություններին
Հիմնադիր խորհրդարանի` զորավարժությունների անցկացմանը դեմ է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Սեյրան Օհանյանը ինձ նշանակում էր, չէ՞ր իմանում, որ 6 ամիս առաջ ես $3800 կաշառք եմ վերցրել»
Վարազդատ Բադալյանի վրա անգործության համար գործ հարուցեք, հլը ասեք՝ բա որ դու հսկող դատախազ ես եղել, ինչո՞վ ես դու զբաղվել, բա էս պետությունը քեզ ինչի՞ է փող տալիս, որ վիզդ հաստացնես, գնաս նստես կայազորային բաժինը, 20 լիտր բենզի՞ն մուրաս: Բա, երբ ես էդ դեպքը քողարկում էի ու փող էի առնում, բա Բադալյան Վարազդատն ի՞նչ էր անում:
«ՊՆ-ի այդքան գեներալների քթի տակից զինվորը փախել է, գողացել է «Վիլիս», «06», «24». Հարություն Ոփանյան
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից պարզաբանում խնդրեցինք, նա պատասխանեց. «Իսկ միայն ա՞յդ մի դեպքն է հետաքրքիր, իսկ պատմե՞լ է իր կատարած հանցագործությունից, թե ոնց է ինքը դանակահարության դեպքը կոծկել:
«Ոչ իշխանական ուժերը չեն բարձրացնում քաղաքական հետապնդումների հարցը». Ավետիք Իշխանյան
«Ի տարբերություն նախորդ շրջանների, հիմա ոչ իշխանական քաղաքական ուժերը անտարբեր են այս ամենի նկատմամբ». Ավետիք Իշխանյան
«Զվարթնոց» օդանավակայանի մասնաշենքը քանդում են. Ըստ Թարխանյանի՝ հարված հայ ժողովրդի մեջքին
Ճարտարապետ Անահիտ Թարխանյանն ահազանգում է՝ արդեն երկու շաբաթ է՝ սկսվել են «Զվարթնոց» օդանավակայանի քանդման աշխատանքները:
Ամերիկաբնակ աստղաֆիզիկոս. «Հայաստանը հարուստ չէ, որ Համբարձումյանի անվան մրցանակ շնորհի օտարերկրացիներին»
2009թ. ՀՀ նախագահի կողմից Հայաստանում հիմնադրվել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ, այն հանձնվում է օտարերկրացի ականավոր գիտնականների, որոնք նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ: Մրցանակը կազմում է $500 000 ԱՄՆ եւ տրվում է երկու տարին մեկ անգամ` սկսած 2010թ.: «Առավոտի» հետ զրույցում ՆԱՍԱ-ի (National Aeronautics and Space Administration) հայազգի գիտաշխատող, աստղաֆիզիկոս Վլադիմիր Հայրապետյանը նշեց, որ
ԱԹՍ-ի հարվածից զոհված «Սիսական» ջոկատի ազատամարտիկները եղել են ոչ թե ավտոբուսում, այլ Թալիշում` հարձակման նախապատրաստվելիս
Ապրիլի 4-ին տեղի ունեցած դեպքը պարզաբանում է պահեստազորի գնդապետ, «Սիսական ջոկատի» 2-րդ վաշտի հրամանատար Վոլոդյա Հովհաննիսյանը
Կայացաւ Հայ Կաթողիկէ Մեսրոպեան Արուեստից վարժարանի “Ովասիս” ամառնային ծրագրի բացումը
5 Յուլիս 2016-ի առաւօտուն խանդավառ մթնոլորտի մէջ կայացաւ Հայ Կաթողիկէ Մեսրոպեան Արուեստից վարժարանի “Ովասիս” ամառնային ծրագրի բացումը, ներկայութեամբ մասնակիցներուն եւ անոնց ծնողներուն: Բացման առիթով իր արտասանած խօսքին մէջ, Մեսրոպեանի տնօրէն պարոն Կրէկուար Գալուստ վստահութիւն յայտնեց, որ ինչպէս անցած 17 տարիներուն, այս տարի եւս “Ովասիս”ը լիուլի պիտի գոհացնէ ամառնային ուրախ եւ օգտակար ժամանց վայելելու մասնակիցներուն ակնկալութիւնը:
Նոր շրջայց կկատարեն ջրհեղեղից տուժածների տները. Արթիկի քաղաքապետի պարզաբանումները (Տեսանյութ)
Aravot.am-ը Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ի վերջո ինչքա՞ն վնաս է կրել այս քաղաքը ջրհեղեղից, կա՞ արդեն կոնկրետ հաշվարկ: «Իրականում վնասներն ամբողջությամբ գնահատված չեն, որովհետեւ սելավն այնպիսի յուրահատուկ երեւույթ է, միայն տեսանելի մասով, հիմա ինչ-որ տեսնում ենք՝ խցանված հեղեղատար, վնասեր, դրանք առերեւույթ, տեսանելի մասն են: Բայց իրականում քանի դեռ կա հոսող ջուր տների հարակից
Ադրբեջանցի զինվոր է սպանվել.«Ազատություն» ռադիոկայան
«Ազատություն» ռադիոկայան. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ադրբեջանական զինված ուժերի զինվոր է սպանվել՝ «շփման գծում հակառակորդի կողմից արձակված դիպուկահար կրակոցից»: Տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով ռազմական գերատեսչության հաղորդագրությունը, փոխանցում են նաև, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր ժամը 12:30-ի սահմաններում: Հաղորդագրությունում, սակայն, չի հստակեցվում, թե «ճակատի» որ ուղղությունում է զոհվել ադրբեջանցի զինծառայողը, նշում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ռուսաստանի վերաբերմունքն առ Հայաստան
Ինչ-որ մի Զախարովայի միջոցով, ով, վստահաբար կարելի է ասել, որ ո՛չ Հայաստանի պատմությունը գիտի, ու ո՛չ էլ ճանաչում է հայ ազգի հերոսներին, մեծերին՝ Ռուսաստանն իր քիթը հերթական անգամ խոթեց Հայաստանի ներքին գործերի մեջ: Ու բարձրացավ աղմուկը, թե՝ «չէ, ա՛յ ռուս եղբայրներ ջան, Նժդեհը «պուպուշ» է, ձեր իմացած «քըխը» չէ»: Երեւի թե աշխարհում ոչ մի տեղ
Պարույր Հայրիկյան. Ես գիտեմ՝ Սահմանադրության ստեղծման հարցում մեծագույն դերակատարություն եմ ունեցել
Հայրիկյանը՝ քաղաքացիական հասարակության մասին՝ «2-3 օր թպրտում են, հետո չկան, բայց կուզեն՝ տարիներով իրենց մասին խոսվի»
Լարսից ինքնաթիռով եկածները գնում էին այնտեղ թողած ավտոմեքենաների հետեւից, բայց հետ դարձան
Լարսի ճանապարհը փորձնական կբացվի հուլիսի 6-ին
«Մեր զինանշանի առյուծը կարծես «ժպտերես» լինի». Արտակ Դաբաղյան
«Պետք է մեկ շրջանակի մեջ վերցնել զինանշանը»,-համոզված է ազգագրագետը
«Էս օրով է՞լ չեք թողնում հանգստանանք…խորհուրդ կտամ` դուք էլ հանգստանաք». Վանաձորի քաղաքապետը` լրագրողին
Երեկ ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ահազանգել էր Վանաձորում տիրող մտահոգիչ մթնոլորտի մասին: Նա հայտարարել էր, թե իրեն են դիմել Վանաձորի քաղաքացիներ, նշել, որ ֆեյսբուքում «Լուսավոր Հայաստանի» նյութերը «լայքելու» համար իրենց կանչում, զրույցներ են տանում, նկատողություն անում: Aravot.am-ը պարոն Մարուքյանին խնդրեց պարզաբանել, թե այդ ի՞նչ քաղաքացիների մասին է խոսքը և արդյոք ովքե՞ր են նրանց հետ
Արա Ղազարյան. Հանրային իշխանության գաղափարը դեռ վատ է ընկալվում
«Բոլոր դեպքերում սա պետք է լինի երկկողմանի, բայց պետք է սկսեն պետական մարմինները»
Ժիրայր Սեֆիլյանի հարցով դիմել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
Հիմա ում տանը փամփուշտ գտնեն, ուրեմն Սեֆիլյանի խմբի՞ց է լինելու. Սաքունց
Սթիվեն Քյուրքչյան. «Լրագրողի նպատակը ոչ թե պաշտոնյայի հրաժարականը պետք է լինի, այլ…»
Ամերիկահայ լրագրող Սթիվեն Քյուրքչյանը Հայաստանում է։
Արթիկցի կինն անհարմար վիճակում է. ջրհեղեղը քշել է նրա զուգարանը (Տեսանյութ, ֆոտոշարք)
Արթիկի Տուֆի թաղամասի բնակչուհի Սոֆիկ Պետրոսյանը ջրհեղեղից հետո հայտնվել է անհարմար վիճակում. ջուրը տարել է նրա բակում գտնվող զուգարան-բաղնիքը, տան կաթսայատունը, գոմը: Aravot.am-ի հետ զրույցում տիկինը դժգոհեց, որ թեեւ կառավարությունն իրեն 1մլն.200 հազար դրամ օգնություն է հատկացրել, բայց ինքը մոլորվել է, թե այդ գումարով ի՞նչ կարող է անել: «Էդ գումարով ես ի՞նչ անեմ, տան հատակը
«Գործարանային մգեցված ապակիներ գոյություն չունեն». Արման Չիլինգարյան (Տեսանյութ)
«Գործարանային` ստանդարտից մուգ ապակի չկա: Նման բան ուղղակի չի կարող լինել: Որեւէ գործարան իրավունք չունի եւ չի կարող իրեն թույլ տալ նման բան, քանի որ դա ստանդարտի խախտում է, իսկ ստանդարտները միայն հայկական չեն: Դրանք ՄԱԿ-ի` եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից են սահմանվել: Հետեւաբար, եթե գործարանն ուզում է, որ իր արտադրած տրանսպորտային միջոցն ընդհանրապես հայտնվի շուկայում,
Հայ մարզիկները ոչ միայն հաղթում են, այլեւ ճանաչվում լավագույնը
Հայաստանցի ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, ոչ միայն Թբիլիսիում անցկացված երիտասարդների աշխարհի առաջնությունում չեմպիոնի կոչումն է նվաճել գերծանր քաշային կարգում, այլեւ ճանաչվել է մրցաշարի լավագույն ծանրորդ: Երեկ Քիշնեւում ավարտված բասկետբոլի փոքր երկրների Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ Անդրե Սպայթ Մկրտչյանին կազմակերպիչները ճանաչեցին առաջնության լավագույն բասկետբոլիստ՝ նրան ու մեր ընտրանու եւս մեկ առանցքային խաղացողի՝
Երեւանյան պահեստում օձ է հայտնաբերվել
Պարզվել է, որ օձը հայտնաբերվել է Թեշեբանի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Վի-Էլ-Վի էլեկտրոնիքս»-ի պահեստում
Համերգ Բոխումում` կրկին Արցախի համար
«Մեր թվարկությունից հետո»` «After Our Era» անսամբլը Գերմանիայի «Հայ ակադեմիական միության» հրավերով հուլիսի 8-ին ելույթ կունենա Բոխում քաղաքում: Մադլենա Գալստյան, Գևորգ Մարգարյան, Զարեհ Գալստյան, Ստեփան Տեր-Ղևոնդյան և Հայկ Կարապետյան հնգյակը կներկայացնի հայկական ավանդական երաժշտություն: Արվեստագետները նվագում են մի շարք հայկական ժողովրդական գործիքներով` թառ, դհոլ, կոպալ դհոլ, դուդուկ, շվի, զուռնա, պկու, պարկապզուկ և բլուլ: Միության նախագահ Ազատ
Մարդիկ, որոնց հետ անհնար է հանգստանալ. Lenta.ru
Կպչուն տղամարդիկ։ Այս տեսակի մարդիկ անընդհատ ցանկանում են գրկախառնվել, արևայրուքի դեմ մածուկ քսել կողքինին, համբուրվել, բացարձակ ուշադրություն չի դարձնում հարևանությամբ հանգստացող մարդկանց ներկայությանը։


















































