Օրվա լրահոսը

Այրվել են գերեզմանատների խոտածածկ տարածքները

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի գերեզմանատանը այրվել է 4500 քմ խոտածածկ տարածք, Արարատի մարզի Վեդի քաղաքի գերեզմանատանը՝ 2000 քմ, Մարմարաշեն գյուղի գերեզմանատանը՝ 1000 քմ

Հաղթանակ տարավ ԲՀԿ Կենտրոնական գրասենյակի Երիտասարդական միության թիմը

Նաիրա Զոհրաբյանի առաջարկով սպորտային հաջորդ մրցույթը տեղի կունենա ԲՀԿ խմբակցության պատգամավորների եւ ԲՀԿ Երիտասարդական միության միջեւ։

Որ հնարավոր լինի ջենթլեմենական համաձայնության հասնել որոշ կայքերի հետ՝ նախ պետք է պարզ դառնա, թե ովքեր են այդ «ջենթլմենները»

Ցավոք, ողջամիտ բացատրություն չի հնչում, թե ինչու պետք է որոշ լրատվամիջոցներ աշխատակազմ պահեն, նաեւ հարկեր վճարեն այդ «վստահություն չվայելող ու կոռումպացված» մարմնին, ենթակա լինեն պարբերական ստուգումների եւ այլն, իսկ այլ «լրատվամիջոցներ» այս ամենը չանելով՝ ուղղակի յուրացնեն նրանց արտադրանքը ու վաստակեն՝ գովազդներ տեղադրելով: Եվ երբ կոչ արվի, որ իրենք էլ բերվեն հարկային դաշտ՝ դեռ մեղադրվեն, թե սահմանափակում են ազատ խոսքը:

Բեռլինում գերմանահայկական մշակութային օրերն ավարտվեցին տպավորիչ համերգով

Հուլիսի 3-ի երեկոյան Բեռլինի «Կարլսհորստ» մշակույթի տանը տեղի ունեցավ «Նաղաշ» անսամբլի համերգը` վերջինիս գեղարվեստական ղեկավար Ջոն Հոդյանի գլխավորությամբ, որով եզրափակվեց գերմանահայկական մշակութային օրերի ծրագիրը: Համերգն անցավ ջերմ մթնոլորտում: Հանդիսատեսն ավարտին իր երկարատև և հոտնկայս ծափահարություններով, նաև բացականչելով պահանջեց ևս մեկ կատարում: «Նաղաշ» անսամբլը Բեռլինում ելույթ ունեցավ արդեն երկրորդ անգամ: Նախորդ տարվա կատարումներից տպավորված գերմանացի հանդիսատեսն

Կոմբայնավարները վախենում են Կոթի գնալ

Արտհունձը չի սկսվել

Ապրիլյան պատերազմում հայ զինծառայողներին խոշտանգելու դեպքերով կդիմեն ՄԱԿ

«Մեր ակնկալիքները շատ համեստ են, որովհետեւ մենք դեռ չունենք դրական փորձ». Լարիսա Ալավերդյան

Հավասար միավորներով՝ աշխարհի փոխչեմպիոն

Գերմանիայում ավարտվեց շախմատի վետերանների աշխարհի թիմային առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը ինը տուրում վաստակեց 16,0 թիմային միավոր, նույնքան, որքան «Գերմանիա 1»-ը, սակայն լրացուցիչ գործակիցներով բավարարվեց աշխարհի առաջնության արծաթե մեդալով: Մրցանակակիրների եռյակը եզրափակեց «Անգլիա 1-ը»`15,0 միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ուկրաինացի քաղաքագետը` Երեւանի եւ Կիեւի հարաբերություններում սխալների մասին. Կարեւորն առաջին քայլն է, որը պետք է անի Ուկրաինան

Ուկրաինայի հայ քաղաքացիները նշանակալի ներդրում են ունեցել ուկրաինական քաղաքական կյանքի ձեւավորման գործում եւ նշանակալի դեր են խաղում մեր երկրում քաղաքացիական եւ մշակութային կյանքի ձեւավորման համար:

Կայծակնահարվել են խոշոր եղջերավոր կենդանիներ

Հուլիսի 4-ին, ժամը 16.21-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մոտակայքում գտնվող սարի արոտավայրում կայծակնահարվել են խոշոր եղջերավոր կենդանիներ (20 հատ). անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ նախնական տվյալներով կայծակի հետևանքով սատկել են 4 խոշոր եղջերավոր անասուն: Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության

ՄՅՈՒ-ն Հենրիխ Մխիթարյանի վրա ընդհանուր առմամբ ծախսել է 100 միլիոն եվրո

Գերմանական «Bild» հանդեսը հաշվել է, թե Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» որքա՞ն գումար է ծախսել: Մխիթարյանի համար «Բորուսիային» վճարվել է 42 միլիոն եվրո: Ըստ աղբյուրի, Մխիթարյանը չորս տարվա պայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ տարեկան 12,5 միլիոն եվրո աշխատավարձով (ընդհանուր առմամբ՝ 50 միլիոն եվրո): Եվ վերջապես,

«Պատգամավոր չկեղծե՛ս». հումորային պաստառներ` պատգամավորներ VS լրագրողներ ֆուտբոլային հանդիպմանը. (Տեսանյութ)

Ինչո՞ւ լրագրողները պարտվեցին. Մեկնաբանում է լրագրողների թիմի ավագը

Հայաստանում կյանքի որակը և տնտեսական զարգացման մոդելի արդիականացման անհրաժեշտություն

Առաջարկություններ ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին Քառօրյա պատերազմից հետո   նորանոր մարտահրավերներին դիմակայելու նպատակով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ հայտարարությամբ 12.05.2016 թ. ` առաջարկելով զարգացման արդյունավետ մոդելների կիրառման քննարկումներ նախաձեռնել: Առավոտը ներկայացնում է ՀՀ Հանրային խորհրդի տնտեսական զարգացման և ներդրումների ենթահանձնաժողովի նախագահ, ԵՄ տարբեր ծրագրերի և ԱՊՀ երկրների խորհրդի փորձագետ, ամերիկյան քիմիական ընկերության ու

Լրագրողները 4:0 հաշվով պարտվեցին ֆուտբոլային հանդիպման ժամանակ. (Տեսանյութ)

Դինամո մարզադահլիճում Աժ պատգամավորները 4:0 հաշվով հաղթեցին լրագրողներին:

Սպանություն Վանաձորում. միջոցներ են ձեռնարկվում` հայտնաբերելու առերևույթ հանցագործություն կատարած անձին

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի Արմեն Մնացականյանի սպանության դեպքի առթիվ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։ 2016 թվականի հուլիսի 03-ին՝ ժամը 12.20-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1961թ.

Հեռակոնֆերանս՝ Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի հայկական համայնքի հետ

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հեռակոնֆերանսին մասնակցում էին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը, Վահագն Մելիքյանը, նախարարության աշխատակիցներ: Տեսակապով հեռակոնֆերանսին մասնակցեցին Պլովդիվում ՀՀ պատվավոր հյուպատոս Եղիազար Ուզունյանը, համայնքի ներկայացուցիչներ: Ջերմորեն ողջունելով տեսակապի մասնակիցներին՝ նախարարը կարևորեց հեռակապով հաղորդակցվելու ձևաչափը, շնորհակալություն հայտնեց համայնքին և հատկապես՝ պարոն Ուզունյանին

«Վարչապետ ջան, մեր ուզածը հո պալատներ չեն, պայմաններ ստեղծեք մեր տանն ապրենք». արթիկցիներ. (Տեսանյութ, Ֆոտոշարք)

Ջրհեղեղից տուժած արթիկցիները սարսափելի վիճակում են. թեեւ կառավարությունը որոշակի օժանդակություն ցուցաբերել է, սակայն կան տներ, որոնք բնակության կարծես այլեւս պիտանի չեն: Մենք այսօր եղանք Արթիկի այսպես ասած Տուֆի թաղամասում, որտեղ ձորից հոսող գետն առատ տեղումների պատճառով լցվել էր մարդկանց տները: Մոտակա հանքերի ահռելի մեծությամբ քարերը նույնպես տեղաշարժել ու շպրտել է դեպի տները՝ ավերելով պարիսպները, գոմերը,

Երևանում կայացավ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը

Հուլիսի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ Երևանում կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: Ողջունելով հյուրերին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ 2015թ. սեպտեմբերին ՀԱՊԿ նախագահությունը ստանձնած Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը։ ԱԳ նախարարն ընդգծեց, որ Հայաստանը մշտապես ակտիվ և նախաձեռնող է եղել կազմակերպության

Նախատեսվում է Նուրսուլթան Նազարբաևի պաշտոնական այցը Հայաստան

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Արման Թաթոյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակության ղեկավարին

Հուլիսի 4-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակության ղեկավար Կառոլին Դոուիլիեզին: Կողմերը քննարկել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջև փոխգործակցության խթանման և համատեղ արդյունավետ գործունեության զարգացման հեռանկարները: Արման Թաթոյանը կարևորել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հետ համագործակցության բարձր մակարդակը: Մասնավորապես, նշվել է Մարդու իրավունքների

ԱԺ պատգամավորները երեք զրո հաշվով հաղթում են լրագրողներին

Դինամո մարզադահլիճում կրքերը թեժ են: Մեկնարկել է հայկական ֆուտբոլը. ԱԺ պատգամավորներն ընդդեմ լրագրողների

Քաղաքացուց առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու մեղադրանքով 2 անձ գտնվում է հետախուզման մեջ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է շորթման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ քաղաքացուց առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու, մասնակից անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝  որոշում է կայացվել` քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավել Վրաստանի քաղաքացի Մ.Դոլոյանին։ Նախնական

Տարոն Հովհաննիսյան. «Ադրբեջանցիների կողմից կեղծ տվյալների արտահոսք կա»

Փորձագետը ադրբեջանցի անհետ կորածների գտնված գերեզմանների մասին

Մեղադրանք է առաջադրվել` ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում է կայացվել հուլիսի 1-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերված 488 հատ փամփուշտի վերաբերյալ նյութերով հարուցել նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և առանձնացնել առանձին վարույթում։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մի խումբ անձանց կողմից նախնական

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

Վանաձորցիները նկատողություն են ստանում «Լուսավոր Հայաստանին» ֆեյսբուքում «լայքելու» համար

Ժիրայր Սեֆիլյանի փաստաբանին թույլ չեն տվել մուտք գործել նրա բնակարան, երբ խուզարկություն էին կատարում:

Հայաստանը շարունակելու է նախաձեռնողական և ակտիվ լինել ՀԱՊԿ-ում

ՀՀ արտգործնախարարն ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Հյուրանոցում գողացել են քաղաքացու ճամփորդական պայուսակը (Տեսանյութ)

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հյուրանոցում քաղաքացու ճամփորդական պայուսակը գողացած անձի ինքնությունը։ 2016 թվականի հունիսի 20-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Արամի փողոցում գործող հյուրանոցում հափշտակել է քաղաքացու ճամփորդական պայուսակը՝ պատճառելով խոշոր չափի գույքային վնաս: Դեպքի առթիվ Երևան

Արտահանողների միության նախագահ. «Հարավային Օսիայի ճանապարհի բացվելը «միֆ» է

Վրաստանի ու Ռուսաստանի հետ Հարավային Օսիայի այլընտրանքային ճանապարհի բանակցություններից դեռ նորություն չկա

ՀԱՊԿ ԱԳ նախարարներն աջակցություն են հայտնում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայտարարությունը

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930