Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի Սենատի հանձնաժողովը առաջարկում է օգնություն տրամադրել ԼՂ-ին. «Ամերիկայի ձայն»

Միացյալ Նահանգների Սենատի հատկացումների հանձնաժողովը, սենատոր Մարկ Քըրքի նախաձեռնությամբ, երեկ հանդես է եկել Լեռնային Ղարաբաղին ամերիկյան ուղղակի օժանդակության օգտին՝ ծրագիր, որով 1998 թվականից մարդասիրական օգնություն է հատկացվում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին և որը երկկուսակցական աջակցություն է վայելում, հաղորդում է Ազատություն ռ/կ: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ հանձնաժողովը առաջարկել է նաև ֆինանսավորում հատկացնել Հայաստանում փախստականներին աջակցության

«Գերմանիայի արտգործնախարար Շթայնմայերը փորձում է առավելագույնս կորզել կողմերից». Խոսրով Հարությունյան

«Կամ առավելագույնս նպաստել բանակցային գործընթացում առարկայական բեկում մտցնելուն, բայց համոզված չեմ, որ կստացվի». Խոսրով Հարությունյան

Գերմանացի պատմաբան. «Շոտլանդիան եւ Հյուսիսային Իռլանդիան կդառնան անկախ երկրներ»

«Դեւիդ Քեմերոնը պարտվեց իր վերջին ճակատամարտում»

Վարչապետը ներկա է գտնվել Հայաստանում ֆրանսիական համալսարանի 15-ամյակին նվիրված միջոցառմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Հայաստանում ֆրանսիական համալսարանի 15-ամյակին նվիրված միջոցառմանը: Շնորհավորելով համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ուսանողներին և շրջանավարտներին գործունեության 15-ամյա հոբելյանի առթիվ՝ վարչապետը նշել է, որ բարձրագույն կրթության եվրոպական չափանիշների ներդրմամբ՝ Ֆրանսիական համալսարանը նոր որակ և շունչ է հաղորդել հայ-ֆրանսիական համագործակցությանը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի ու կրթության և գիտության նախարարությունների

Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում ծննդյան օրվա առթիվ

Ծննդյան օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից: ՀՀ Նախագահին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինը, Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան

«Ադրբեջանական կողմը Գերմանիայի ԱԳ նախարար Շթայնմայերին վատ դրության մեջ է դրել». ԼՂ խոսնակ Բաբայան

ԼՂ խոսնակը՝ Շթայնմայերի հայտարարության եւ Բաքու կատարած այցի մասին

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Վրաստանի պատիժների կատարման, պրոբացիայի և իրավական օգնության հարցերի նախարարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունիսի 30-ին ընդունել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Վրաստանի պատիժների կատարման, պրոբացիայի և իրավական օգնության հարցերի նախարար Կախա Կախիշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Արփինե Հովհանիսյանը, ողջունելով գործընկերոջը, նշել է, որ Հայաստանը Վրաստանի հետ գրեթե բոլոր ոլորտներում ունի բարձր մակարդակի, բարեկամական հարաբերություններ: Նախարարը հույս է հայտնել, որ նրանց Հայաստան կատարած այցն ավելի կամրապնդի

Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, մասնավորապես՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ԼՂՀ ՊՆ-ն կոչ է անում ադրբեջանական կողմին հրաժարվել իր սադրիչ գործողություններից

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը պարբերաբար հրաձգային զինատեսակներից սկսել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ թիրախ ընտրելով սահմանին մերձակա գյուղատնտեսական նշանակության տարածքներում աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց: Մասնավորապես, այսօր` ժամը 14:10-ի սահմաններում, նման միջադեպ է արձանագրվել Թալիշ գյուղի մերձակա տարածքում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ժամանակ, որի արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կոչ

Ոստիկանի ցուցմունքով բացահայտվել է քննիչի թույլ տված կեղծիքը. Տիգրան Հայրապետյան

«Ստացվում է՝ քննիչը հարցաքննություն չի կատարել, ոստիկանը ուղղակի ստորագրել է». փաստաբան

Զինված ուժերը մարտունակության բարձր աստիճան ունեն և ունակ են կատարելու առաջադրված խնդիրները

Հունիսի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հունիս ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացված միջոցառումների արդյունքների, ինչպես նաև առաջիկա անելիքների քննարկմանը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է հաշվետու ժամանակահատվածում իրականացված մարտական և զորահավաքային պատրաստականության միջոցառումների, հանկարծակի ստուգումների, մշտական տեղակայման վայրերում և մարտական հենակետերում զինանձնակազմի զգոնության ու կարգապահության, անվտանգության

ՀՀԿ-ն ու արևմտյան գրանտները

Օրերս ՀՀ Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խոսելով Հայաստանին աջակցություն ցուցաբերող միջազգային դոնորների մասին, նրանց հասցեին լուրջ քննադատություն է հնչեցրել: Բաղդասարյանը, մասնավորապես ասել է. «…Այդ դոնոր կազմակերպությունները իմ ազգային արժեքները այլասերելու համար գումարներ կգտնեն, կրթական համակարգը ժամանակին, տարիներ առաջ, ամեն ինչ ներդնեն, որ կայացած կրթական համակարգը քայքայելու համար գումարներ կլինեին… ժողովրդավարությունը զարգացնելու համար

Հուլիսի 3-ին ուժեղացվելու է հսկողությունը Երևան-Սևան-Դիլիջան, Երևան-Աշտարակ, Երևան-Գեղարդ տանող ճանապարհահատվածներում

Նկատի ունենալով, որ Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառի) տոնի կապակցությամբ սպասվում է դեպի հանգստյան գոտիներ երթևեկության ինտենսիվության աճ, Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 3-ին ուժեղացվելու է հսկողությունը Երևան-Սևան-Դիլիջան, Երևան-Աշտարակ, Երևան-Գեղարդ, ինչպես նաև դեպի Կոտայքի մարզի հանգստյան գոտիներ տանող ճանապարհահատվածներում: Ճանապարհային երթևեկության պատշաճ անվտանգություն ապահովելու, հանգստյան օրերն անցանկալի պատահարներով չմթագնելու նպատակով՝ հորդորում ենք վարորդներին լինել առավել զգոն,

«Հայաստանը կարիք ունի ամենօրյա կյանքն ու կենցաղը սպասարկող մասնագետների». Լևոն Մկրտչյան

Ամփոփվեցին «Հայաստանի հմտություններ» մրցույթի արդյունքները

Ինչ անել, որ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը չլինի Հայաստանի հաշվին

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքով` ռուս-թուրքական հաշտեցումն անխուսափելի է: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Պողոսյանը փաստեց. «Միշտ ասել եմ, որ ուշ թե շուտ երկու մեծ երկրներ գտնելու էին ուղիներ իրենց հարաբերությունները բարելավելու համար: Եթե մենք չենք կարողանում հարաբերությունների վատթարացումից օգտվել, պիտի անել ամեն ինչ, որ գոնե հարաբերությունների լավացումը չլինի մեր հաշվին»: Ըստ Թևան

Ոստիկանը տեսել է միայն Գեղամ Խաչատրյանին հարվածելը

Հարցաքննվեց եւս մի ոստիկան, որը գրեթե ոչինչ չէր տեսել դեպքից՝ մութ էր

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Հունիսի 28-30-ը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով ընդլայնված կազմով։ Ժողովի նիստերը վարեցին Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ.

Պարզվում են զինծառայողի մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Էդգար Չաղլյանի մահվան հանգամանքները։ 2016 թվականի հունիսի 29-ին ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Վրեժի Չաղլյանը Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական տարածքում գտնվող ջրավազանում լողալիս խեղդվել է: Նախնական տվյալներով՝

Կայացել է «Կանանց օրակարգը» ՏԻՄ-երի 2016թ. ընտրություններում» հանրապետական համաժողովը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր մասնակցել է «Կանանց օրակարգը» տեղական ինքնակառավարման մարմինների 2016 թվականի ընտրություններում» հանրապետական համաժողովին, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը, ԵԽ ներկայացուցիչը, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կին համայնքի ղեկավարներ, ավագանու անդամներ և այլ հյուրեր: Համաժողովն անցկացվել

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Ավստրալիայի Արշակ և Սոֆի Գոլստըն ամենօրյա վարժարանի սաներին

Հունիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ավստրալիայի Արշակ և Սոֆի Գոլստըն ամենօրյա վարժարանի սաներին՝ ուսուցիչների և տնօրեն Էդվարդ Դեմիրճյանի գլխավորությամբ: Ճեմարանի սաներն արդեն ճամփորդել են Հայրենիքում, տեսել են Գառնին, Գեղարդը, եղել Ծիծեռնակաբերդում, Եռաբլուրում, այցելել են Մատենադարան, Գաֆեսճյան կենտրոն, Մարտական փառքի թանգարան: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Դուք ձեր տանն եք:

Ոստիկանները ներխուժել են Կարո Եղնուկյանի բնակարան. «Ա1+» (տեսանյութ)

Ոստիկաններն այսօր ներխուժել են Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի բնակարան, որպեսզի բերման ենթարկեն նրա կնոջը՝ Ռուզաննա Եղնուկյանին։ Վերջինս մարտ ամսին ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի ակցիայի ժամանակ վնասվածք էր ստացել եւ ներգրավվել գործով որպես տուժող։ Պարոն Եղնուկյանի խոսքով՝ իր կինն արդեն երկու անգամ քննիչի մոտ ցուցմունք է տվել եւ ասել, որ այլեւս չի մասնակցելու դատերին, ցուցմունք

Ինչպես դիմակայել շոգին

Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունն ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը: 1. Շոգ եղանակին oգտագործել սովորականից շատ հեղուկներ • օրական մոտավորապես 3 լիտր, սակայն սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց

Հայաստանի հավաքականը ջախջախեց Ուելսին

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ընթացող Փոքր երկրների Եվրոպայի առաջնության երրորդ տուրում 92-40 հաշվով ջախջախեց Ուելսի ընտրանուն եւ մտավ կիսաեզրափակիչ: Մեր թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը խմբի ետնապահի հետ հանդիպումում առաջիկա կարեւոր մեկնարկներից առաջ խաղադաշտում ավելի շատ մնալու հնարավորություն էր ընձեռել երկրորդ կազմի բասկետբոլիստներին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Քաղավիացիայի նորանշանակ պետը վստահեցնում է` ավիաընկերություններից «նալոգներ» չեն ուզում (Տեսանյութ)

Ռուսական ավիաընկերությունները գրավել են հայկական շուկան, քանի որ մեր քաղաքացիները հիմնականում ՌԴ են թռչում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հուլիսի 1-5-ը` գիշերը և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:   Երևանում՝ Հուլիսի 1-5-ը` երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և

Հայկական ավանդական զարդերի խորհուրդը

Այսօր հայկական ավանդական զարդերը գնալով ավելի ու ավելի կիրառելի են դառնում : Երևանյան փողոցներով քայլելիս հաճախ ենք տեսնում հետաքրքիր հնատիպ հարդարանքով, սիմվոլիկ պատկերներով մատանիներ, ապարանջաններ, տարբեր տեսակի կախազարդեր կրող կանանց և աղջիկների: Տղաները նույնպես սկսել են ավանդական դեկորատիվ հարդարանքով զարդեր կրել. հիմնականում մատանիներ ու ապարանջաններ: Իհարկե, սա շատ հաճելի և ողջունելի է, քանի որ ներկայիս

Ճիշտ ժամանակն է, որ Արցախի Հանրապետությունը նստի բանակցային սեղանի շուրջ և ներկայացնի իր շահերը. Ջոն Էվանս. «Արցախպրես»

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը այս օրերին գտնվում է Արցախում:

ԿԳ նախարարը՝ չփոփոխվող ԳԱԱ նախագահի ու ռեկտորների մասին

«Մենք չունենք երիտասարդներ, որոնք Նոբելյան մրցանակի հավակնորդներ են»

«Օֆշորի գործ». «Ակտի շուրջ հարցեր տվեք, պրծնենք գնանք մեր գործերով»

Դատարանին պարզ է, որ բանկի կողմից տրամադրված վարկային միջոցները օգտագործվել են նպատակահարմար

Գագիկ Բեգլարյանը՝ Գագիկ Խաչատրյանի «ԱՄՆ-ի բնակարանի» մասին (Տեսանյութ)

Գագիկ Բեգլարյանը չհայտարարագրված ունեցվածք չունի

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930