Օրվա լրահոսը
Մեզ պե՞տք է այսպիսի զինվոր կամ՝……կալանավոր
Զինվորական ծառայությունից խուսափելու համար քրեական գործ է հարուցվել Արմավիրի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներ Մհեր Մկրտչյանն ու նրա որդին՝ Տիգրանը, երեկ «Առավոտում» էին: Նրանք եկել էին փաստաթղթերով, պաշտոնական գրություններով, նաեւ՝ Քննչական կոմիտեի քրեական գործերով գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնի հատուկ կարեւորագույն գործերով քննիչ Տ.Հովհաննիսյանի հունիսի 3-ի որոշմամբ: Քննիչի որոշմամբ 1997թ. ծնված, 8-ամյա կրթությամբ, ոչ մի
Аэрофлот-ը կթույլատրի էլեկտրոնային սարքեր օգտագործել թռիչքի ընթացքում
Ռուսական Аэрофлот ավիաընկերությունը 2016թ. հուլիսի 1-ից կթույլատրի թռիչքների ընթացքում օգտագործել էլեկտրոնային սարքեր՝ հեռախոսներ, նոթբուքներ, պլանշետներ և այլն։ Ռուսական ավիաընկերության կայացրած այս որոշման մասին հայտնի է դարձրել Аэрофлот-ի ֆեյսբուքյան էջից։ Դրանում նշվում է, որ թռիչքների ընթացքում ուղևորներն իրավունք կունենան օգտվել էլեկտրոնային սարքերից. հարկավոր կլինի միայն դրանք դնել համապատասխան «Թռիչքային ռեժիմի» վրա։
Լավրովը պետք է կարողանա համոզել Ադրբեջանին՝ շարունակել բանակցությունները. Trend
Լրատվական Trend գործակալության ռուսական ծառայության ղեկավար Էլմիրա Թարիվերդիևան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա զարգացումներին և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարելիք առաջիկա այցին։ Հոդվածագիրն ուշադրություն է դարձրել Ադրբեջանի ԱԳ նախարարի այն խոսքերին, որոնց համաձայն՝ Լավրովի՝ Բաքու այցելությունից է կախված՝ տեղի կունենա՞ արդյոք ՀՀ և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը։ Այս
Շուրջ 10 հազար պայուսակներ՝ մանկապարտեզն ավարտած երեխաներին
Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում ավարտվել են ավարտական-ամփոփիչ հանդեսները: Ավարտական միջոցառումներ են անցկացվել նաև քաղաքապետարանի ենթակայության նախակրթարաններում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մանկապարտեզն ավարտող բոլոր երեխաներն ամփոփիչ հանդեսի ավարտին ստացել են դպրոցական իրենց առաջին նվերները՝ պայուսակներ, դպրոցական 13 անուն անհրաժեշտ պարագաներով: «Մանկապարտեզից դպրոց անցումը երեխաների կյանքում կարևորագույն իրադարձություններից մեկն է, որին սիրով պատրաստվում են թե´ փոքրիկները
«Շիրակ-Դիլա» խաղի ավարտից հետո վրացի երկրպագուները հարձակվել են հյուրերի վրա. armenian-community.ge
Հունիսի 30-ին Եվրոպական լիգայի նախընտրական մրցույթի շրջանակներում Գորիում տեղի է ունեցել «Շիրակ» (Հայաստան) և «Դիլա» (Վրաստան) ֆուտբոլային խաղը: Խաղն ավարտվել է 1:0 վրացական հավաքականի հաղթանակով: Հաստատված տեղեկության համաձայն՝ ֆուտբոլային խաղի ավարտին տեղի է ունեցել տհաճ դեպք: Մի քանի տասնյակ վրացի երկրպագու, հիմնականում դպրոցահասակ, հարձակում են գործել Գորի ժամանած, հայ երկրպագուներ տեղափոխող միկրոավտոբուսների վրա: «Լարվածությունը սկսվել էր դեռևս մարզադաշտից
Արգելվել է մոտ 20 տոննա հավի մսի ներմուծումը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել 19480 կգ բրոյլեր տեսակի հավի սառեցված միս, քանի որ այն չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ցուցանիշներին: Սահմանային վերահսկողության շրջանակներում՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Դոնմալ ՍՊԸ-ի կողմից Ուկրաինայի Հանրապետությունից ներմուծվող հավի սառեցված միսն ուղարկել է լաբորատոր փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ բեռը ՄԱՖԱՄ,
«Ում են պետք ինքնասքանչացման «պոետիկ» ստերը»
Հարցազրույց գրող, հրապարակախոս եւ թարգմանիչ Կարինե Աշուղյանի հետ – Լավ գրականության քո բանաձեւը: – Գրականության հետ իմ առաջին ծանոթությունից ի վեր՝ երբ մայրս «Իմ առաջին գիրքը» խորագրով հերթական գիրքն էր տուն բերում, ես իմ սրտին դիպած ամեն տող համարել եմ արդեն իմը, հրճվել եմ, ապրել, լցվել դրանցով: Այդպես իմ բոլոր սիրելի հեղինակներին կրում եմ սրտումս՝
«Հաշմանդամ կալանավորին ձեռ ու ոտ են արել, շպրտել գետնին ու ասել՝ ամեն անգամ երբ բողոքես՝ սենց ա լինելու». իրավապաշտպան
Իրավապաշտպաններն ահազանգում են, թե ինչպես են վարվում հաշմանդամություն ունեցող կալանավորի հետ քրեակատարողական հիմնարկում: Նրա նկատմամբ, ըստ իրավապաշտպանների, անմարդկային վերաբերմունք են դրսեւորում, ահաբեկում:
Երևան այցելելուց հետո Լավրովը կմեկնի Բաքու. Novostnik.ru
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ 2016թ. հուլիսի 4-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կժամանի Երևան։ ՀՀ մայրաքաղաք կատարելիք այցից հետո նախատեսվում է, որ ՌԴ ԱԳ նախարարը կմեկնի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։ Այս մասին հաղորդում է Novostnik.ru-ն։ Լավրովի՝ Բաքու կատարելիք այցի մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության փորձի մեղադրանքով
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 30-ին, ժամը 11.00-ին, հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Մանվել Հ.-ն, որը մայիսի 4-ից ՌԴ Վորոնեժի երկրամասի Լիսկինսկի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 30 հոդվածի 3-րդ և 131 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով /բռնաբարության փորձ/: ՀՀ ոստիկանություն
Վերին Լարսի անցակետը փակ է. ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 1-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը: Նախնական տվյալներով՝ անցակետը փակ կլինի մոտ մեկ շաբաթ: Փակ անցակետում կուտակված մեքենաները հնարավորության դեպքում կարող են ճանապարհը շարունակել լաստանավերով` Փոթիի և Բաթումիի
Քերիի և Ալիևի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Արցախի հակամարտությունը. Trend
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Այս մասին հաղորդում է Trend լրատվական գործակալությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերվող մի շարք հարցեր և արձանագրել, որ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումներից հետո նոր լիցք է հաղորդվել բանակցային գործընթացին։ Նախագահ Ալիևի և պետքարտուղար
Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու Օլանդը քննարկել են Արցախի հակամարտությունը. Regnum
2016թ. հունիսի 30-ի երեկոյան հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջև։ Այս մասին հաղորդում է Regnum լրատվական գործակալությունը։ Նախագահների հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու Օլանդը քննարկել են Լեռնային հակամարտության կարգավորմանը, ուկրաինական ճգնաժամին և Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած հանրաքվեի վերաբերյալ մի շարք հարցեր։ Հաղորդվում է, որ Վլադիմիր Պուտինը Ֆրանսուա Օլանդին
Նկարիչների «դուետը» կրկին Երեւանում է
Այս անգամ Աստղիկ Հակոբյանի եւ Նելլի Դանիելյանի աշխատանքները «կշրջեն» նաեւ մարզերում Մոսկվաբնակ արվեստագետներ, Հայաստանի, Ռուսաստանի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միության անդամ Նելլի Դանիելյանը եւ Ռուսաստանի ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միության անդամ Աստղիկ Հակոբյանը երկարատեւ ընդմիջումից հետո երեք տարի առաջ համատեղ բարեգործական ցուցահանդեսով ներկայացան Երեւանում: Շուրջ 60 աշխատանք էլ նվիրեցին «Բարի կամք» նախաձեռնության խմբին: Աստղիկ Հակոբյանը, որն արդեն
Պուտին. Ռուսաստանը կթարմացնի արտաքին քաղաքականության իր հայեցակարգը. Lenta.ru
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության խնդիրներին՝ ասելով, որ իր ղեկավարած երկիրը մտադիր է թարմացնել արտաքին քաղաքականության հայեցակարգը։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով՝ «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Պուտինի խոսքերով՝ Ռուսաստանի համար առաջնային կդառնա միջազգային խաղաղության և կայունության ապահովումը։ Ռուսաստանի Դաշնության նախագահը նշել է, որ դիվանագետները պարտավոր են գործել՝ հակամարտությունների կարգավորման
Օձի խայթոցի 44 դեպք` առաջին կիսամյակում
Հունիսի 30-ի դրությամբ ՀՀ ԱՆ «թեժգիծ» ծառայությունում գրանցվել է օձի խայթոցի 44 դեպք: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է 39 դեպք: Տուժածներից 7-ը դիմել են Երևանի բժշկական կազմակերպություններ, իսկ 36-ը`մարզային: Առավել շատ դեպքերն արձանագրվել են Արմավիրի մարզում` 11, մյուս մարզերում հետևյալ պատկերն է. Արագածոտն` 10, Արարատ` 5, Շիրակ` 4, Սյունիք` 4, Կոտայք` 2, Վայոցձոր` 1:
Հիմնական տրանսպորտային ճանապարհներից մեկը կախված է մեր հետ որեւէ սահման չունեցող 5-րդ երկրի եղանակային պայմաններից. «Չորրորդ իշխանություն»
Լավ է, որ իշխանությունները փորձում են Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ գտնել։ Բայց ինչի՞ պետք է բանը հասնի սրան, որ նոր զբաղվեն հարցով։ Ինչո՞ւ հիմա։ Եվ ընդհանրապես, սա ի՞նչ է նշանակում, որ 21-րդ դարում ունենալով 4 հարեւան երկիր, մեր հիմնական տրանսպորտային ճանապարհներից մեկը կախված է մեր հետ որեւէ սահման չունեցող 5-րդ երկրի եղանակային պայմաններից։ Ինչպե՞ս կարելի
Սահմանը միայն փշալարով չեն պահում, մարդո՛վ են պահում, մարդով. «Իրատես»
«Իրատեսի» հյուրը գրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանն է – Մեծ հուզմունք կա Չարենցին, Կարսին, Կարինին, առհասարակ Արևմտյան Հայաստանին վերաբերող Ձեր անդրադարձումներում։ Ի՞նչ հուզական շերտեր են մնացել չբարձրաձայնված այս թեմաներով գրառված էջերի խորքում։ – Հուզմունքը յուրաքանչյուր հայի է պատում, որովհետև մարդն ունենում է իր ապուպապերի երկիրը որպես հյուր գնալու դժվարին զգացումը, որը սիրտ ճմլելու զգացողություն է։ Չարենցից
Հայաստանի տնտեսությունը շարունակում է գոյատեւել պարտքերի հաշվին. «Ժողովուրդ»
Առեւտրի շրջանառությունը շարունակում է նվազել։
Ինչու Էրդողանը «լիզեց իր թքածը». Հակոբ Չաքրյանի մեկնաբանությունը
«Ստացվում է՝ Պուտինը նույնպես լիզեց իր թքածը»,- պնդում է թուրքագետը
Հուլիսի 1-ին զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները
Հուլիսի 1-ին մեկնարկում է 2016թ. ամառային զորակոչը: Տարածքային զինկոմիսարիատներից հուլիսի 1-ին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները: ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից: Զորակոչն առավել օրինական, արդար և թափանցիկ ապահովելու նպատակով նորակոչիկների զինծառայության վայրի ընտրությունը կատարվում է վիճակահանության սկզբունքով, ինչը հնարավորություն է
Հանրապետական մտքի տիտանը ներկայացրել է Հայաստանի զարգացման տեսլականը. «Չորրորդ իշխանություն»
Ակնարկելով, որ կգա ժամանակը, եւ Շիրակի մարզի ու Գերմանիայի Բավարիա երկրամասի միջեւ սահմանային անցակետ կլինի:
Հուլիսի 6-ից Երևանում կգործարկվեն նոր տեսախցիկներ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին երթևեկության վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի և տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2016 հուլիսի 6-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված տեսախցիկները. – Երևան քաղաքի Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկ, – Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակ-Ամիրյան փողոց խաչմերուկ, – Երևան քաղաքի Էրեբունի-Դաշտենց-Այվազովսկու փողոցների խաչմերուկ, – Երևան քաղաքի Սարյան-Բյուզանդի, Սարյան-Արամի
Հայաստանի հավաքականը հաղթեց Իսլանդիային
Գերմանիայում ընթացող շախմատի վետերանների աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը փայլուն մրցելույթ է ունենում: Հինգերորդ տուրում 50-ից բարձր տարիք ունեցող մեր շախմատիստները 3-1 հաշվով պարտության մատնեցին նաեւ Իսլանդիային: Հաղթանակ տոնեցին Ռաֆայել Վահանյանն ու Սերգեյ Գալդունցը, իսկ Անաստասյանն ու Կարեն Մովսիսյանը ոչ-ոքի արեցին: Սա Հայաստանի հավաքականի հինգերորդ անընդմեջ հաղթանակն է աշխարհի առաջնությունում: Վեցերորդ տուրից առաջ մեր վետերանները
«Եթե հայհոյելուն հասնի, անհամեստ թող չթվա, բայց ես՝ Նաիրա Զոհրաբյանս, շատ քիչ մրցակից կարող եմ ունենալ». «Իրատես»
Բայց դա ի՞նչ է լուծելու, է, բերեք հայհոյենք, ամբիոնը գրկենք, հրաժարական պահանջենք, ասենք՝ երեք րոպեից պահանջում ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը, այդ հարցը լուծվելո՞ւ է։
Հայաստանի բասկետբոլի հավաքականի մրցակիցը կիսաեզրափակչում Իռլանդիան է
Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը Քիշնեւում ընթացող Փոքր երկրների Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարում տանելով երկու հաղթանակ եւ կրելով մեկ պարտություն՝ 2-րդ տեղով անցավ կիսաեզրափակիչ: ՀԱՕԿ-ի լրատվական բաժինը տեղեկացնում է, որ մեր մրցակիցն այդ փուլում լինելու է Իռլանդիան, որն «A» խմբում երեք հաղթանակով զբաղեցրել է առաջին տեղը: Հայաստան-Իռլանդիա խաղը կայանալու է հուլիսի 2-ին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝
Ճաքած լոլիկի ճեղքերի վրա աղ ցանեք` չբորբոսնի
Եթե վարունգը դառն է, մաքրեք եւ դրեք քաղցր կաթի մեջ, դառնությունը կանցնի Հնուց ի վեր մարդն ապրել է բնության գրկում եւ սնվել տարբեր տեսակի արմատիկներով, բույսերով եւ պտուղներով, միայն կրակի գյուտից հետո մարդը սկսեց սնվել նաեւ մսեղենով։ Ավելի ուշ մարդը ծանոթացավ ոսպի, սիսեռի, լոբու, ստեպղինի, հազարի, շաղգամի հետ, որոնք առաջին անգամ ցանվեցին եւ մշակվեցին գերմանացի
Արթօ Թունչպոյաճեան անվճար համերգ պիտի տայ Լոս Անճելըսի մէջ. yerakouyn.com
«Հայկական նաւատորմի նուագախումբ»էն (Armenian Navy Band) տաղանդաւոր երգիչ եւ երաժշտական տարբեր գործիքներ նուագող Արթօ Թունչպոյաճեան Շաբաթ, Յուլիս 2-ին, երեկոյեան ժամը 8-էն սկսեալ անվճար համերգ մը պիտի տայ Լոս Անճելըսի քաղաքամէջի Քալիֆորնիա հրապարակին մէջ։ Այս մասին կը տեղեկացնէ ԱՄՆ-ի «Ասպարէզ» օրաթերթը։ «Կրենտի ներկայացումներ»ու շարքին մաս կազմող համերգին ընթացքին, Արթօ ելոյթ պիտի ունենայ «1-3» կոչուղ նուագախումբին հետ,
Հայաստանում ԱՄՆ դեսպանը՝ Արցախի կարգավիճակի մասին. «Ժողովուրդ»
Միացյալ Նահանգները, ինչպես եւ միջազգային հանրության մյուս դերակատարները, այդ թվում՝ Հայաստանը, չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
Ուղիղ միացում. Շիրակ Թորոսյանն ու Աղասի Ենոքյանը՝ «Դեմ առ դեմ»
Ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հաղորդման հյուրերն են՝ քաղաքագետ Աղասի Ենոքյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը: Թեմաները. Իսրայելի խորհրդարանում՝ Քնեսեթում, հուլիսի 5-ին Հայոց Ցեղասպանության հարցով քննարկում է տեղի ունենալու: Ի՞նչ հնարավոր զարգացումներ կլինեն Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայերի Ցեղասպանությունը ճանաչելու որոշումից եւ Հռոմի Պապի կողմից Հայերի Ցեղասպանությունը կրկին դատապարտելուց հետո:


















































