Օրվա լրահոսը
ՌԴ ԱԻ նախարարությունը կիրականացնի ՀՀ քաղաքացիներին տեղափոխող 4-րդ չվերթը
Հունիսի 30-ին ՌԴ ԱԻ նախարարության ԱՆ-148 ինքնաթիռը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց 3 անգամ` Հայաստան տեղափոխելով Լարսի անցակետի փակման հետևանքով հայրենիք մուտք գործելու հնարավորությունից զրկված ՀՀ 144 քաղաքացու: Տեղեկացնում ենք, որ կիրականացվի մեկ` 4-րդ չվերթ, և ՌԴ ԱԻ նախարարության ինքնաթիռը, նախնական տվյալներով, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կկատարի հունիսի 30-ին, ժամը 20:00-ին: ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ
«Եթե 102-րդ ռազմաբազան չլինի, թուրքերը մեկ վայրկյանում ՀՀ-ն կգցեն Կիպրոսի, Սիրիայի եւ Իրաքի օրը». Գուրգեն Եղիազարյան
«ՀՀ օդային տարածքը պաշտպանվածության կարիք ունի»,-ասում է ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը
«Երանի նախագահը երթուղայինով երթեւեկեր, որ այս տարածքում տրանսպորտի հարցն էլ լուծվեր»
Ծարավ աղբյուր-Ռուբինյանց փողոցների խաչմերուկում վերջապես գծանշվեց հետիոտնային անցում: Մինչ այժմ բնակիչները մեծ փորձության էին ենթարկվում՝ մինչեւ այս հատվածից փողոց էին անցնում: Սակայն ոչ թե Ծարավ աղբյուրի նորակառույց շենքերում ապրող բնակիչների բողոքները հաշվի առնելով որոշվեց նման միջոցառում իրականացնել, այլ պատճառն այն է, որ երեկ Ծարավ աղբյուրի նորակառույց թաղամաս էր ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ներկա գտնվելու
Գործադիրը սահմանել է ծանուցման ձևերը
Կառավարությունն ընդունել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2 (Հին Սիլիկյան-Աշտարակ) ճանապարհահատվածում առկա որոշ գույքերի և հողատարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015թ. հոկտեմբերի 13-ին կնքված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2» վարկային համաձայնագրով, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային
Կառավարությունը բանակցում է Լարսին այլընտրանք Հարավային Օսիայի ճանապարհն օգտագործելու վերաբերյալ (Տեսանյութ)
Լարսում մարդ չի մնալու, բոլորին բերելու են
Համաձայնագրի ստորագրումը կնպաստի կրթության ու գիտության բնագավառում փոխադարձ համագործակցությանը
Գործադիրը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության կրթության որակավորման, գիտական աստիճանների և գիտական կոչումների փոխճանաչման և համարժեքության վերաբերյալ» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ համաձայնագիրը որոշակի է դարձնում երկու պետություններում կրթության մասին փաստաթղթերի փոխճանաչման հիմքը: Այն վերաբերում է նաև ուսումնական հաստատություններում/կազմակերպություններում ստացած կրթության` սահմանված նմուշի այն փաստաթղթերին /տեղեկանքներին/ ակադեմիական տեղեկանքներին, որոնք տրված
Կդյուրացվի ընդերքօգտագործողների թղթաբանական գործունեությունը
Հայաստանի գործարար միջավայրի բարելավման նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել մի շարք որոշումներում՝ դյուրացնելով ընդերքօգտագործողների թղթաբանական գործունեությունը: Արդյունքում կկարգավորվեն ընդերքօգտագործման ոլորտում լիազոր մարմնի և ընդերքօգտագործողների միջև կնքվող պայմանագրի կնքման գործընթացների հետ կապված հարաբերությունները, կկրճատվեն ընդերքօգտագործող ընկերությունների գործունեության ընթացքում կնիքի հետ կապված ժամկետները և ծախսերը: Կառավարությունն ընդունել է որոշում՝ ապահովելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի
Անհատ տաքսու վարորդները եկել էին լիցենզիան պատռելու, բայց` փոշմանեցին (Տեսանյութ)
Գագիկ Բեգլարյանն առաջարկում է քաղաքացիների հետ էլ քննարկել տաքսիստների նոր օրենքը
Աջակցություն հերթական ներդրումային ծրագրերին. կստեղծվեն նոր աշխատատեղեր
Գործադիրի որոշմամբ «Ազադ Ֆարմասյութիքլզ» ՍՊԸ-ին կտրամադրվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն: Ընկերությունն իրականացնելու է դեղագործական և բիոտեխնոլոգիական լաբորատոր հետազոտություններ, ներկրվելու են քիմիական լաբորատոր սարքեր և սարքավորումներ: Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների
Արժեթղթերի շուկան օտարերկրյա ներդրողների և շուկայի մասնակիցների համար նախատեսվում է դարձնել առավել թափանցիկ և պաշտպանված
Կառավարությունը հավանություն է տվել «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծերի փաթեթն ուղղված է արժեթղթերի շուկայի չարաշահումների վերաբերյալ ՀՀ օրենսդրության բարեփոխմանը: Փաթեթի նպատակն է շուկան օտարերկրյա
Երեւանում կամ Բաքվում ոչ մի դեսպանատուն չգիտի՝ որ կողմն է ճիշտ
«Երեւանում կամ Բաքվում ոչ մի դեսպանատուն չգիտի՝ որ կողմն է ճիշտ, եւ ոչ մի միջոց չունի՝ դա ստուգելու համար: Այս իրավիճակում ինչպե՞ս կարելի է միջազգային հանրությունից պահանջել որեւէ կողմի դիրքորոշումն ընդունել՝ հաշվի առնելով անաչառ տեղեկատվության պակասը: Ազդեցիկ միջազգային հայտարարության կամ ռազմական գործողություն նախաձեռնելու մեղադրանքի արդյունքը կլինի մյուս կողմից որեւէ միջազգային ներգրավվածության մերժումը, ինչը կարող է
Կլուծվեն հանրակացարաններում երկար տարիներ բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները
Հանրակացարաններում երկար տարիներ բնակվող տեղաբնակ բնակիչների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Որոշմամբ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի ուսուցչի տանը և Երևան քաղաքի Մոլդովական փող. թիվ 70 հասցեում գտնվող հանրակացարանային թիվ 1 մասնաշենքում բնակվող ՀՀ քաղաքացիներին (6 ընտանիք) կնվիրաբերվեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները: Գործադիրի մեկ այլ որոշմամբ ՀՀ
Արարատի մարզի համայնքներում կտեղադրվեն 6 հակակարկտային կայաններ
Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի նաև ՀՀ Արարատի մարզպետարանին՝ մարզում կարկուտի և ուժեղ քամու հասցված վնասի հետևանքով առաջացած հիմնախնդիրների լուծման, Վերին Արտաշատ համայնքի «Լուսնթագ» մանկապարտեզի խաղահրապարակի կառուցման և բակի մասնակի բարեկարգման համար: Հովիկ Աբրահամյանի Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հողօգտագործողները ՀՀ վարչապետին ներկայացրել են մարզում հակակարկտային կայաններ տեղադրելու խնդրանք: Այսպիսով՝ հետագայում կարկուտի հասցրած վնասներից խուսափելու
Աջակցություն կստանան Արթիկ համայնքում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով վնասներ կրած բնակիչները
Գործադիրն ընդունել է որոշում, որի համաձայն ՀՀ Շիրակի մարզպետարանին գումար կհատկացվի՝ Արթիկ համայնքում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով վնասներ կրած բնակիչներին աջակցություն ցուցաբերելու համար: Համայնքում հեղեղումներից տուժել են սելավատարեր, բնակելի տներ և օժանդակ շինություններ, ինչպես նաև տեղի է ունեցել գյուղատնտեսական կենդանիների անկում և վնաս է հասցվել մշակաբույսերի ցանքատարածություններին: Այսպիսով՝ բնակիչներին աջակցություն կցուցաբերվի հեղեղումների հետևանքով վնասված շենք-շինությունների
Կառավարությունն ամեն ինչ անելու է Վերին Լարսում ստեղծված իրավիճակի հետ կապված մեր քաղաքացիներին սատարելու և բեռնափոխադրումներն իրականացնելու համար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը վարչապետն անդրադարձել է Վերին Լարսում ստեղծված իրավիճակին և նշել, որ երկու երկրների համապատասխան նախարարները համատեղ ինտենսիվ աշխատում են: Այնուհետև փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը մանրամասներ է ներկայացրել Վերին Լարսում ընթացող
Մենք խաղաղ կարգավորման առաջընթացի հույս ունենք
«Առավոտ»-ի բացառիկ հարցազրույցը ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկայի հետ – Պարոն դեսպան, վերջերս պետական այցով Հայաստան այցելեց Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, որի այցի ժամանակ տեղի ունեցան հայ-չեխական բարձր մակարդակի բանակցություններ: Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին նախագահի այցի ընթացքում, ի՞նչ արդյունքներ է ակնկալվում չեխական կողմից: – Նախագահ Միլոշ Զեմանի այցելության հիմնական նպատակն էր
Ձեւավորվել են շինջոկատներ, որոնք մեկնելու են Արթիկ՝ օգնելու վերացնել ջրհեղեղի հետևանքները
Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի անդամներն իրենց վրա քաղաքացիական պատասխանատվություն են վերցնում այս դժվարին պահին լինելու աղետից տուժած արթիկցիների կողքին
Դատարանը «Օֆշորի գործով» արդեն երրորդ անգամ ծանուցում է «Ամերիա» բանկի ղեկավարությանը
«Եթե հաջորդ դատական նիստին չեն գա, կքննարկենք»
Պերմյակովի գործով դատավորը տհաճ անակնկալ մատուցեց Ավետիսյանների հարազատներին ու փաստաբաններին (Տեսանյութ, ֆոտոշարք)
Նրան ինքնաբացարկ հայտնեցին
«Փրկելով կյանքս՝ ես հեռացա ՀՀ-ից»
Ռազմական ոստիկանության բարձրաստիճան նախկին պաշտոնյան՝ ՊՆ-ի չարաշահումների եւ իրեն հետապնդելու մասին Երեւանի Կայազորի Ռազմական ոստիկանության օպերատիվ բաժանմունքի նախկին պետ Հարություն Ոփանյանն «Առավոտի» հետ զրույցում ուշագրավ բացահայտումներ արեց ՊՆ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների չարաշահումների ու ապօրինությունների մասին: Նա հայտարարեց, որ ստիպված է եղել լռել այդ մասին, քանի որ եղբայրը համակարգում է աշխատել. «Ես 1.5 տարի աշխատել
«Սեֆիլյանը հայրենադարձ տղա է, թողեք քաղաքականությամբ զբաղվի». Ազատ Արշակյան
ԳԽ նախկին պատգամավորի կարծիքով` «Սեֆիլյանի վրա գործ են սարքել»
Արձագանք Քաղցրաշենի ծրագրի «փոխզիջումային» տարբերակին. ՀԲՃ
Համաշխարհային բանկը 2013 թվականին ոռոգման համակարգերի բարելավման նպատակով ՀՀ կառավարությանն էր տրամադրել 30 մլն ԱՄՆ դոլար արտոնյալ պայմաններով վարկ՝ 25 տարի մարման ժամկետով։ Դրա շրջանակներում կառավարությունը որոշել էր իրագործել 10,4 մլն դոլար արժողությամբ «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագիրը, որով նախատեսվում էր Գառնիի հեթանոսական տաճարի ներքևի հատվածից 28 կմ երկարությամբ խողովակաշարով Ազատ գետի ջրի մի մասը
Լոնդոնի հայ համայնքում կազմակերպվեց դրամահավաք՝ օժանդակելու ապրիլյան քառօրյա պատերազմում տուժած հայ զինվորներին
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի եւ Թեքեյան Թրաստի նախաձեռնությամբ, Լոնդոնի հայ համայնքում կազմակերպվեց դրամահավաք՝ օժանդակելու Արցախի ապրիլյան քառօրյա պատերազմում տուժած հայ զինվորներին: ՀՀ սփյուռքի նախարարության առաջարկությամբ՝ հանգանակված 2,210,000 մլն դրամը հատկացվեց Գեղարքունիքի մարզի 13 վիրավոր զինծառայողների՝ Նորայր Զախարյան /ք. Գավառ/, Աշոտ Գասպարյան /գյուղ Կարմիր/, Գեւորգ Բաղդասարյան /գյուղ Լճափ/, Անդրանիկ Աթալյան /գյուղ Շատջրեկ/, Արմեն Սիմոնյան /ք. Վարդենիս/, Ռուբեն Գեւորգյան
«Կարծես թե Հայաստանում բոլորը սիրում են կիթառ». Հյուբերթ Քեփլ
Գերմանացի կիթառահարը վարպետության դաս անցկացրեց Երևանում:
«Աղջիկը գնացող ա», «տղան տան սյունն ա» կարծրատիպն ազդում է աշխատաշուկայում կին-տղամարդ հավասարակշռության վրա
Մեր երկրում կանայք ավելի ցածր են վարձատրվում, քան տղամարդիկ, կանայք, տղամարդկանց համեմատությամբ, ավելի երկար են աշխատանք փնտրում, անհամեմատ ավելի քիչ թվով կանայք են ձեռներեցությամբ զբաղվում, քաղաքական եւ ղեկավար պաշտոններ զբաղեցնում: Այս մասին փաստում է «Կանանց եւ տղամարդկանց տնտեսական գործունեությունը Հայաստանում» հետազոտությունը: Չնայած այն հանգամանքին, որ մեր երկրում հազար ու մի ծրագրեր են իրականացվում գենդերային հավասարակշռության
Աշխատավարձից պահումները կփոխվեն. հարկային նոր օրենսգրքի նորամուծությունները
Հարկային նոր օրենսգիրքը կավելացնի միջին խավի հարկային բեռը:
Ադրբեջանի ԱԳՆ. Ադրբեջանի կազմից դուրս ԼՂ կարգավիճակի որևէ տարբերակ չի քննարկվում. Trend
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությունները, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի հանդիսանում բանակցությունների առարկա։ Այս մասին տեղեկացնում է Trend լրատվական գործակալությունը։ Հաջիևն ասել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչվել է միջազգային հանրության կողմից, իսկ ՄԱԿ-ի թիվ 822, 853, 874
Կանադահայերի օժանդակությունը Արցախին
Սփյուռքի մեր հայրենակիցները մշտապես Արցախի կողքին են՝ օժանդակելով թե նյութապես և թե բարոյապես: Վերջերս Կանադայի 3 քաղաքների՝ Տորոնտոյի, Վանկուվերի և Մոնրեալի հայությունն Արցախ է ուղարկել հագուստի խմբաքանակ, որը հատկացվեց Քաշաթաղի բազմազավակ և անապահով ընտանիքներին, ինչպես նաև Թալիշի տեղահանված բնակչությանը, այլոց: ՀՀ Սփյուռքի նախարարության Կանադայի ներկայացուցիչ Խորեն Մարդոյանը, ով Բերձորում ներկա էր հագուստի հատկացմանը, տեղեկացրեց, որ
«Անալիտիկի գործով» կալանավորված Անի Հովհաննիսյանը միջնորդել է արգելանք դնել պատգամավորի գույքի, դրամական միջոցների վրա
Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավոր Անի Հովհաննիսյանը դիմել էր դատարան հայցով, երկու միջնորդությամբ: Միջնորդություններից մեկով նա խնդրել էր. «Նկատի ունենալով, որ ես գտնվում եմ կալանքի տակ եւ ի վիճակի չեմ վճարելու պետական տուրք, խնդրում եմ պետական տուրքի վճարումը հետաձգել եւ այդ հարցին անդրադառնալ կայացվելիք վճռում»: ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող թիվ 59103216


















































