Օրվա լրահոսը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Ապրիլի 28-30-ը, մայիսի 1-ին՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով: Երևանում՝
Երեւանի քաղաքապետարանը մշակութային միջոցառումների բյուջեն կկրճատի, որպեսզի օգնի զոհված զինծառայողների ընտանիքներին
Բնակարան չունեցող զոհված զինծառայողների ընտանիքներին Երեւանի քաղաքապետարանը հնարավոր է բնակարանով ապահովի
Պարզվում են հայր և որդի Վարդանյաններին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ հայր և որդի Վարդանյաններին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։ 2016 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 23:40-ին, Երևանի «Միքայելյան» ԲԿ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Ն.Վարդանյանը՝ «կրծքավանդակի ձախ
ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները Ռաբաթում մասնակցել են Ռոուզ-Ռոթ սեմինարին
Ապրիլի 20-22-ը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը Ռաբաթում (Մարոկկոյի Թագավորություն) մասնակցել են ՆԱՏՕ ԽՎ-ի Միջերկրածովյան եւ Մերձավոր Արեւելքի հատուկ խմբի 91-րդ Ռոուզ-Ռոթ համատեղ սեմինարին: Սեմինարի օրակարգի առանցքային թեմաներն են եղել Մերձավոր Արեւելքում տարածաշրջանային զարգացումները, Սիրիայում եւ Իրաքում ճգնաժամը, փախստականների խնդիրը, ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարում
Երեւանի ավագանին առաջին անգամ միաձայն կողմ էր բոլոր քննարկվող հարցերին
Երեւանի ավագանին 17 հարցին էլ կողմ քվեարկեց
«Որտե՞ղ եք այդպիսի բան տեսել»,- զարմացած հարցրել է Սերժ Սարգսյանը. «Կոմերսանտ»
«Մենք այնտեղ բանակցություններ կսկսենք, իսկ զինվորականներն այստեղ՝ պատերա՞զմ»:
Մանսուրյանի «Ռեքվիեմը» հոգեհարազատ էր ինչպես գերմանացիներին, այնպես էլ հայերին
Գերմանիա- Ապրիլի 24-ը Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքում սկսվեց Գյոփինգենի Սուրբ Խաչ Հայ Առաքելական եկեղեցում մատուցված Սուրբ պատարագից, որին հաջորդեց եկեղեցու առջեւ տեղադրված խաչքարի առաջ Հայոց Ցեղասպանության Սրբոց Նահատակաց բարեխոսական հատուկ կարգ։ Այն շարունակվեց Շտուտգարդի հայոց գերեզմանատան խաչքարի առջեւ, ուր կրկին հավաքվել էին մի քանի հարյուր համայնքայիններ։ Արարողությունից հետո համայնքի հոգեւոր հովիվ՝ Արժանապատիվ Տ․Տիրատուր քհն․ Սարդարյանը դիմելով
Քննիչը հանիրավի մեղադրվել է հանցագործության կատարման մեջ. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ քրեական դատավարության մասնակից Ալինա Ա.-ն հանցագործության կատարման մեջ հանիրավի մեղադրել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Ա. Համզոյանին: Մասնավորապես՝ Աբովյանի քննչական բաժնի քննիչ Ա. Համզոյանը, 2014թ. հոկտեմբերի 4-ին ահազանգ ստանալով նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, Երևան-Գառնի ճանապարհին
Ավտոբուսի պայթյունից տուժածների առողջական վիճակի հսկողությունը` ուշադրության կենտրոնում
Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող ավտոբուսի պայթյունից տուժած 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը կայուն է, երկուսն է գիտակցության մեջ են: Ինչպես արդեն տեղեկացրել ենք տղաներին կատարվել է վերքերի մշակում, օտար մարմինների հեռացում, ինչպես նաև այլ գործողություններ: Նման խորը վերքերի դեպքում առկա է առաջնային ինֆեկցիայի ներթափանցման վտանգ: Բուժօգնությունն այս փուլում ուղղված է վարակների
ՀԴՄ կտրոնների կեղծման գործով
2010 թվականին Աշտարակի շրջանի բնակիչ Իշխան Գեւորգյանին ձերբակալել են ՀԴՄ կեղծ կտրոններ հանձնելու կասկածանքով: Հարուցվել էր քրեական գործ, ինչի արդյունքում գործն ուղարկվեց դատարան: Իշխան Գեւորգյանը դատապարտվեց 6,5 տարվա ազատազրկման, եւ ողջ գումարի, որը կազմում էր 167000000 ՀՀ դրամ, բռնագրավման: Ի. Գեւորգյանը համաներմամբ ազատվել է պատժի հետագա կրումից, իսկ գլխավոր դատախազությունն էլ քաղհայցով դիմել է դատարան՝
Յունիբանկը ներդրողների համար գործարկել է նոր կայք
Յունիբանկը ստեղծել է corp.unibank.am կայքը հատուկ իր բաժնետերերի և ներդրողների համար: Կայքում ներկայացված է համալիր տեղեկատվություն, որը հնարավորություն կտա ամբողջական պատկերացում կազմել բանկի ֆինանսական գործունեության, զարգացման ռազմավարության, թողարկված բաժնետոմսերի գնի մասին և, ըստ այդմ, կշռադատված որոշում ընդունել հետագա ներդրումների մասին: Կայքում կարելի է ծանոթանալ բանկի ֆինանսական արդյունքների, եռամսյակային և տարեկան հաշվետվությունների, գործունեության հիմնական ուղղությունների և
Ալեքսանդր Իսկանդարյան. «Հակամարտության վրա աշխարհի ուշադրություն գրավելու համար ադրբեջանցիները սրում են իրավիճակը»
Ադրբեջանը հիմա կարիք ունի իրավիճակը սրել, որովհետեւ եթե նրանք դադարեն ընդհանրապես կրակել, ակնհայտ է, որ հայկական կողմից ոչ մի կրակոց չի լինի, իսկ այդ դեպքում աշխարհը կմոռանա Ղարաբաղյան հակամարտությունը:
Վրաստանը տարածաշրջանի առաջատարն է. Սպիտակ տուն. Грузия Online (Տեսանյութ)
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն, որտեղ հանդիպում է ունեցել այդ երկրի փոխնախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին հաղորդում է Грузиа Online լրատվական կայքը։ Հանդիպման մասին Սպիտակ տունը հայտարարություն է տարածել, որի մեջ մասնավորապես նշվում է, որ ԱՄՆ փոխնախագահը շնորհավորել է Վրաստանի վարչապետին՝ ձեռք բերված հաջողությունների համար, որոնք գրանցվել են
Մեղավորները, պարզվում է, միայն բանակում են. «Չորրորդ իշխանություն»
Ղարաբաղի հարցում հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում։ Նախ՝ հակառակ կանխատեսումներին, քառօրյա պատերազմից հետո լարվածությունն օրեցօր ոչ թե թուլանում է, այլ միայն ավելանում, այսինքն՝ հրադադար ըստ էության գոյություն չունի, այնտեղ ամեն օր լուրջ պատերազմ է, որը ցանկացած պահի կարող է ավելի լրջանալ՝ արդեն ծանր զինատեսակների եւ ավիացիայի կիրառմամբ։ Եվ երկրորդ՝ Սերժ Սարգսյանն է կտրուկ քայլերի գնում։
Ինչպէ՞ս կարելի է թշնամիին դէմ ամուր պահել մեր երկիրը, եթէ ներքին փտածութիւնը աւեր կը գործէ. «Ասպարեզ»
Հիմա, ժողովուրդը նոյն այս խրատը կ՛ուղղէ ճիշդ հասցէատիրոջ՝ Հայաստանի իշխանաւորներուն, ըսելով՝ եթէ կ՛ուզէք մեր նեցուկն ու աջակցութիւնը, ուրեմն «սթափուէ՛ք, մենք փոքր երկիր ենք, սթափուէ՛ք…»։
Ադրբեջանցի պաշտոնյա. ԼՂՀ հակամարտության հիմքում ընկած են աշխարհաքաղաքական շահեր. «ՌԻԱ»
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթացող ՄԱԿ Քաղաքակրթությունների ֆորումի ընթացքում ելույթ է ունեցել այդ երկրի նախագահի աշխատակազմի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը։ Ադրբեջանցի պաշտոնյան, անդրադառնալով ԼՂՀ հակամարտությանը, մասնավորապես ասել է. «Միջազգային հարաբերություններում չկա արդարություն, այնտեղ գերակշռում են աշխարհաքաղաքական հավակնությունները։ Արդեն քանի տարի է` շարունակվում է ԼՂՀ հակամարտությունը։ Որևէ մեկը չի պատրաստվում հետևել միջազգային իրավունքին։ ԼՂՀ հակամարտության
Ճիշտ կլինի, եթե սրանից հետո Հերմինե Նաղդալյանին ուղարկեն բանակցությունների. «Չորրորդ իշխանություն»
Խոսելով Ղարաբաղի հարցում տարածքային զիջումների հնարավորության մասին՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ասել է. «Մենք ընդունում ենք, որ երբ որ կընդունվի, կլինի հանրաքվեն եւ կընդունվի կարգավիճակի մասին որոշում եւ աշխարհը կընդունի Ղարաբաղի անկախությունը, մենք ձեր հողերը կամ այն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում»։ «ՉԻ»- Իզուր եք թերահավատորեն կամ
Սամվել Նիկոյանը ՄԱԿ-ի ԱԽ-ին Ադրբեջանի նամակը համարում է «վերջին ճնշումը գործադրելու» փորձ
Հայաստանը փորձո՞ւմ է պորտալարը կտրել ՌԴ-ից
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեյցարիայում
Ապրիլի 24-ին, Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսության կարգ, որից հետո տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն՝ եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության խաչքար-հուշակոթողի մոտ: Ելույթով հանդես եկան Հայ Առաքելական եկեղեցու Շվեյցարիայի Հայոց Թեմի տեղապահ Գուսան Վարդապետ Ալճանյանը, Շվեյցարահայ միության նախագահ Նժդեհ Խաչատուրյանը և Շվեյցարիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ: Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների շրջանակում
ԼՂՀ պաշտպանության նախարարությունն իրազեկում է
ԼՂՀ պաշտպանության նախարարությունն իրազեկում է, որ ինչպես վերջին օրերին, այնպես էլ այս գիշեր Մարտակերտ քաղաքի և շփման գծին մերձակա այլ խաղաղ բնակավայրերի վրա ադրբեջանական բանակի կողմից իրականացված հրթիռահրետակոծությունների մասին, որպես միջազգային անկողմնակալ, չեզոք և անկախ կառույցի, պարբերաբար տեղեկացվել և այսուհետ ևս կտեղեկացվեն Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Լեւոն Զուրաբյան. «Դեռ շատ գլուխներ պետք է թռնեն». «Ժողովուրդ»
Բայց եթե մի գողին պետք է փոխեն ուրիշ ավազակով, դա ոչ մի բան մեզ չի տալու։
The Washington Post-ը ծավալուն հոդված է հրապարակել ԼՂՀ հակամարտության վերջին զարգացումների մասին
Ամերիկյան հեղինակավոր The Washington Post-ը ծավալուն վերլուծական է հրապարկել, որտեղ անդրադարձել է ԼՂՀ հակամարտության վերջին զարգացումներին։ Հեղինակավոր պարբերականի հրապարակած վերլուծականի սկզբում նշվում է, որ «սառած հակամարտությունը» բորբոքվեց 2016թ. ապրիլի 2-ին, երբ ադրբեջանական զորքերը գրոհ կազմակերպեցին հակամարտության շփման գծի 200 կմ. երկայնքով։ Նշվում է, որ ապրիլին կատարվածը 1994թ. հրադադարից հետո կողմերի միջև զինված ամենալուրջ բախումն էր։
Արտակ Զաքարյան. «Այո, ստեղծված իրավիճակի մեջ իրենց մեղքի բաժինն ունեն միջնորդները». «Հայկական ժամանակ»
Եթե նույն Ադրբեջանը չի ցանկանում խաղաղ լուծում, մենք նրան կպարտադրենք խաղաղ լուծում, այս անգամ արդեն Ադրբեջանի խորքերում:
Թուրքիայի ԱԳ նախարար. Հայաստանը չի ուզում քաղաքական լուծում. «Սաբահ»
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Չավուշօղլուն քննադատել է նաև Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի արած հայտարարությունները:
Հայաստանում կարելի է նույնիսկ տրոտիլ գնել. «Հրապարակ»
Տրոտիլը կիրառվում է հիմնականում զենք-զինամթերքի արդյունաբերության մեջ։ Այն կիրառվում է նաեւ հանքերի փորման կամ պայթեցման համար։ Վերջին տարիներին սկսել է կիրառվել նաեւ գլոբալ ահաբեկչական կազմակերպությունների կողմից։ Անկախ քննության ընթացքից, Հայաստանի իրավապահները հասարակությանը պետք է բացատրեն, որ տրոտիլն արգելված քիմիական նյութ է, հավի ձու չէ, որ խանութներում վաճառվի, ինչպես է նախկինում դատվածը ձեռք բերել այն կամ
Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել Հոսեին Դեհղանի հետ
Ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մոսկվայում անցկացվող անվտանգության հարցերով ամենամյա միջազգային համաժողովի ընթացքում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանի հետ: Կողմերը մտահոգություն են հայտնել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ և կարևորել լարվածության թուլացման ու փոխվստահության մթնոլորտի հաստատման անհրաժեշտությունը: Ի հավելումն դրա, երկուստեք
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Կիպրոսում, Սերբիայում և Ալբանիայում
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ անցկացվեցին Կիպրոսում և Սերբիայում: Ապրիլի 14-ին Կիպրոսի խորհրդարանի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1915թ. Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակը, որից հետո ելույթ ունեցավ կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը: Ապրիլի 20-ին Նիկոսիայի համալսարանի UNESCO–ի ամբիոնը կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Կիպրոսի Ոգեկոչման հանձնախմբի նախաձեռնությամբ հրատարակված «Հայկական
Ավերածություններ են եղել, բայց խաղաղ բնակիչների շրջանում կորուստներ չկան. Մարտակերտի գլխավոր բժիշկ. Artsakhpress.am
Ապրիլի 26-ի գիշերը ադրբեջանական կողմի վերսկսած արկակոծության հետևանքով Մարտակերտ քաղաքի խաղաղ բնակիչների շրջանում զոհեր և վիրավորներ չկան:
Նամակ հայ զինուորին. Asbarez
ԱՐԵՆԻ ՉՈՐՊԱՃԵԱՆ Սիրելի՛ հայ զինուոր, Դարձեալ ժամանակը եկած է, որ մեր հայրենիքի պաշտպանութեան համար պատերազմի ճակատին վրայ զինուած կանգնած ես, ետիդ ձքած՝ մայր, հայր, քոյր, եղբայր, կողակից ու զաւակ, կը պայքարիս մեր հայրենի սուրբ հողի պաշտպանութեան համար: Մեր սիրելի Արցախը կը փորձեն կրկին խլել դաժան թշնամիները: Դուն՝ ձգած տաքուկ անկողինդ, քաջաբար կը դիմադրես Ատրպէյճանցիներուն, որպէսզի
Հայ երիտասարդները հաղթանակներ են գրանցում ոչ միայն Արցախյան պատերազմում
Թբիլիսիում ընթացող «Nona 75 th Cup» շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի շախմատիստները հաղթանակներ են գրանցում: Ուժեղագույնների խմբում գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը (նկարում), միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանն ու Մանուել Պետրոսյանը հինգ տուրից հետո վաստակել են 4,0 միավոր եւ ընթանում են յոթ առաջատարների խմբում: Հովհաննես Գաբուզյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Հովհաննես Գաբուզյանի ՖԲ էջի


















































