Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյան. «Չորսօրյա պատերազմից հետո էլ ավելի անհրաժեշտ է դառնում ԼՂ-ի կարգավիճակի հարցը բերելու նոր հարթություն»

ՀՀ նախկին արգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել. Ուշադրությամբ նայեցի նախագահ Սարգսյանի հարցազրույցը Բլումբերգին: Պետք է ասեմ, որ դրանում ինձ համար մի քանի խնդրահարույց մտքեր կան: Ինձ ամենաշատը զարմացրեց և մտահոգեց այն դիրքորոշումը, որ հայկական կողմը չի ուզում կամ պատրաստ չէ վերսկսելու բանակցությունները: Հարցազրույցում ասվում է, որ ադրբեջանցիների ծրագրերը ձախողվել են,

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լեհաստանում

Ապրիլի 22-24-ը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի շրջանակներում միջոցառումներ են տեղի ունեցել Լեհաստանի մի շարք քաղաքներում: Ապրիլի 22-ին Լեհաստանում ՀՀ դեսպանությունը Վարշավայի կենտրոնում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կազմակերպել էր հոգևոր երաժշտության համերգ, որի ընթացքում հնչել են հոգևոր և հայկական ժողովրդական երգեր` լեհական «ԿԱՐԻՈՍ» տղամարդկանց երգչախմբի և հայազգի մենակատար Աշոտ Մարտիրոսյանի կատարմամբ: Համերգին ներկա էին Վարշավայի

Երեխան ընկել է Որոտան գետը

Ապրիլի 26-ին, ժամը 18.20-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաղատ գյուղում 8-10 ամյա երեխան ընկել է Որոտան գետը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 19.30-ին երեխայի մարմինը հայտնաբերվել է Անգեղակոթի ջրամբարում՝ ջրի մակերևույթի վրա: Ներկա պահին ջրափրկրարները մարմինը դուրս են բերում ջրից: ՏԿԱԻՆ

«Պաշտոնանկ անելու հերթը դեսպաններին է». քաղաքագետը՝ Սերժ Սարգսյանին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գնահատմամբ, ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը ցուցաբերում է անգործություն: Քաղաքագետն, առիթ ունենալով մասնակցել Վլադիմիր Պուտինի հովանավորության տակ գտնվող Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում (РИСИ) տեղի ունեցած չորրորդ միջազգային գիտաժողովին, որը եզակի հարթակ է եղել Արցախի հարցը բարձրաձայնելու համար, նշում է, որ ՀՀ դեսպանատնից ներկայացել էր միայն դեսպանի խորհրդական Մարիա Բաբայանը, իսկ հայկական պատվիրակությունը բաղկացած

Պահանջում ենք չզիջող գերագույն գլխավոր հրամանատար. Երթ

Արմեն Հովհաննիսյանի կարծիքով քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ իշխանությունը դասեր չի քաղում

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Վրաստանում

Ապրիլի 20-24-ը Վրաստանում ՀՀ դեսպանությունը Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու վիրահայոց թեմի և վիրահայ հասարակական կազմակերպություններ հետ համագործակցությամբ կազմակերպել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ: Ապրիլի 20-ին «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում կայացել է դասական երաժշտության համերգ՝ Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Էռնստ Առաքելովի ջութակի դասարանի հայազգի ուսանողների մասնակցությամբ: Ապրիլի

«Արմմոնո» միջազգային ամենամյա թատերական փառատոնը կնվիրվի ՀՀ անկախության 25-ամյակին

Ապրիլի 29-ից մայիսի 3-ը կանցկացվի «Արմմոնո» միջազգային թատերական 14-րդ փառատոնը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի թատերական գործիչների միության աջակցությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին, փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը: Մարիաննա Մխիթարյանը

Երեւանում կկայանա հայախոս շվեյցարացու օրատորիայի պրեմիերան

Ալեքսանդր Բրինկենի «Երգ Հայաստանի մասին» օրատորիան նվիրված է Ցեղասպանության զոհերի հիշատակին

Անդրիաս Ղուկասյան. «Ժամ առաջ պետք է ճանաչել ԼՂՀ անկախությունը»

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը պահանջում է, որ Սերժ Սարգսյանը ժամ առաջ ԼՂՀ ճանաչման մասին հայտարարություն անի: Aravot.am-ի հետ զրույցում նա զգուշացրեց, որ եթե Հայաստանն այս քայլին հիմա չգնա, հետևանքները լինելու են շատ բացասական. «Միջազգային հանրությունն իրավիճակը դիտարկում է Հայաստանի քայլերով: Եթե քայլեր չկան, դրանք ի վնաս մեր ժողովրդի ու պետության մի իրավիճակ են առաջացնում, որը հնարավորություն

Քաշաթաղում գարնանացանը շարունակվում է

Ապրիլի 1-ին Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանն անցկացրեց օպերատիվ խորհրդակցություն՝ գարնանացանի ընթացքի և գյուղոլորտի այլ հարցերի շուրջ: Ներկա էին հարավային թևի համայնքների ղեկավարներ, գյուղոլորտի պատասխանատուներ, հրշեջ-փրկարարական շրջանային ծառայության աշխատակիցներ, տարածքում տեղակայված զորամասի հրամանատարը և  ներկայացուցիչներ: Խորհրդակցության ժամանակ ելույթ ունեցան շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանը, վարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, օգնական Արտավազդ

Քրեական գործ է հարուցվել զինվորին ինքնասպանության հասցնելու հոդվածով

Նշանակված են դատաբժշկական փորձաքննություններ

Կենցաղային հողի վրա ունեցել է դժգոհություն ազգականների հետ և նախապատրաստվել է պայթեցման եղանակով նրանց վնասել. (Տեսանյութ)

Քննությամբ և ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը կենցաղային հողի վրա ունեցել է դժգոհություն ազգականների հետ և նախապատրաստվել է պայթեցման եղանակով նրանց վնասել։ Միջազգային ահաբեկչության և ահաբեկչության վարկածն առաջ քաշելու համար քննությամբ և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում որևէ տվյալ ձեռք չի բերվել: Մանրամասները` քննչական կոմիտեի՝

Ատոմ Մխիթարյան. «Հայաստանում ատենախոսությունների 17%-ը ԲՈՀ-ը չի հաստատում»

Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահի տեղակալ Ատոմ Մխիթարյանը «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ասպիրանտուրայում սովորելու ընթացքը պետք է մանրամասն հսկվի: «Օրինակ՝ Արեւմտյան Եվրոպայում ատենախոսության ձախողման հավանականությունը գրեթե զրոյի է հավասարեցված, մինչդեռ մեզ մոտ ատենախոսությունների 17%-ը ԲՈՀ-ը չի հաստատում: Դա վկայում է այն մասին, որ թույլ է հսկողությունը, մարդը ընդունվում է ասպիրանտուրա, մեկ էլ հայտնվում

Բոլոր պատգամավորների աշխատավարձի մի մասը՝ զոհված զինծառայողների ընտանիքներին

ԱԺ-ն նախաձեռնում է միջոցների հավաքագրում՝ զինծառայողների ընտանիքներին աջակցելու համար:

Վարդան Օսկանյանը վաղը կհայտարարի

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ վաղը պաշտոնապես կհայտարարի կուսակցության ստեղծման մասին։ Վարդան Օսկանյանը հրաժարվեց պատասխանել այդ առիթով լրագրողների տարբեր հարցերի: Միայն ասաց, որ վաղը պաշտոնական հայտարարությամբ կտեղեկացնեն: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մարգարիտ Եսայան. «Քառօրյա պատերազմը նաև դրական ազդեցություն ունեցավ»

ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի հայտարարությունը

«ԱԺ-ում քանի՞ հոգի առանց ակցենտի ռուսերեն գիտի, ճշտե՞լ ենք». Թեւան Պողոսյան (Տեսանյութ)

Պատերազմական իրավիճակում մենք, որպես ԱԺ, գիտե՞նք նման իրավիճակներում ինչ պետք է անենք, ինչն ենք պակաս արել, թե՞ մենք կատարյալ ենք: Կարո՞ղ ենք արձանագրել ու բարձր ասել՝ մարդիկ, մենք էլ պատրաստ չենք ու շատ դեպքերում ինչ խելքներս փչել է, այն էլ արել ենք:

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում

Ապրիլի 22-24-ը Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում անցկացվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ, որոնց այս տարվա գլխավոր ուղերձը հանդիսացավ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ֆրանսահայերի և հայ ժողովրդի ֆրանսիացի բարեկամների անվերապահ աջակցությունը: Ապրիլի 22-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ընդունելություն քաղաքապետ Անն Իդալգոյի կողմից: Ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետը,

 Փակուղի

Գիտեմ, որ այս հոդվածը համատարած հայրենասիրության, ոգեւորության, հանուն հայրենիքի ինքնազոհաբերության ու զոհաբերության պատրաստակամության ֆոնին այնքան էլ միանշանակ չի ընկալվի։ Այսօր պահանջվում է լինել պատերազմի կողմնակից, հայտարարել, որ թուրքը մեր դարավոր ու հավերժական թշնամին է ու բացառել նրանց հետ համատեղ ապրելու հնարավորությունը։ Այսօր «ոչ մի թիզ հող թշնամուն» կարգախոսը ավելի քան բարձր պահելու ժամանակն է։ «Առավոտ»

Նախարար Դավիթ Լոքյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին: Ողջունելով հյուրին` նախարարն ուրախությամբ է փաստել, որ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի ներկայացուցիչը մեր հայրենակիցն է: Դավիթ Լոքյանը մեծապես կարևորել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև համագործակցությունը և հույս

Ավտոբուսի պայթյունից տուժած կնոջը հսկում են, որ հղիությունը չընդհատվի (Տեսանյութ)

Գլխավոր գինեկոլոգն ասում է՝ Անուշ Եղիկյանի մոտ վիժում կարող է լինել

Զարուհի Փոստանջյան. «Կարևոր նշանակություն է ստանում հայկական զինված ուժերի սպառազինության արդիականացումը»

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ 2016թ.-ի ապրիլի 26-ի նիստում:

Պլանային ջրանջատում Աջափնյակում և Դավթաշենում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 28-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 29-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: 1. Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան թաղ. 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ փողոցների, Լուկաշին, Հույսի Ավան թաղամասերի, Ֆուչիկի, Մարգարյան փողոցների և նրբանցքների ու «Կայզեր» սուպերմարկետի, Բաշինջաղյան փող. 159-ից-194 համարների և

ԲՀԿ-ն փոխել է էթիկայի հանձնաժողովում իր ներկայացուցչին

Վահան Բաբայանի փոխարեն`Լյովա Խաչատրյանը

Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի վերացման մասնակիցները անձնվիրաբար են կատարել իրենց աշխատանքը՝ չմտածելով նույնիսկ դրա հետևանքների մասին. Ա. Ասատրյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ապրիլի 26-ին մասնակցել է Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի 30 -ամյա տարելիցին նվիրված միջոցառմանը: Ի հիշատակ վթարի զոհերի՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցում կատարվել է հիշատակման արարողություն: Արարողությունից հետո նախարար Արտեմ Ասատրյանը ՀՀ կառավարության անունից ծաղկեպսակ է դրել Չեռնոբիլի ԱԷԿ-ի և միջուկային այլ աղետների հետևանքով տուժածների և

Ադրբեջանցի պարողները փորձել են խոչընդոտել հայկական համույթի ելույթները

Թե ինչպես Վրաստանում ադրբեջանցիները պարեցին «Արցախ» ստեղծագործության ներքո, որակազրկվեցին, իսկ հայկական համույթը 10 հաղթանակ նվիրեց հանուն Արցախի զոհված զինծառայողներին

Արայիկ Հարությունյանը Մարտակերտում ծանոթացել է հակառակորդի կողմից հրետակոծության հետևանքներին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն ապրիլի 26-ին մեկնել է Մարտակերտ շրջկենտրոն և տեղում ծանոթացել ապրիլի 25-26-ի գիշերը հակառակորդի կողմից հրետակոծության հետևանքով բնակավայրի կրած վնասներին: Վարչապետը շրջայց է կատարել Մարտակերտ քաղաքում, եղել է այն թաղամասերում, որտեղ հրետակոծությունից տուժել են առանձնատներ և քաղաքային նշանակության օբյեկտներ: Այնուհետև, շրջանի պատասխանատուների մասնակցությամբ, վարչապետը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ քննարկվել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031