Օրվա լրահոսը

Քննությամբ պարզվում են ապրիլի 25-ին ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները. վարկածների շրջանակը նեղանում է

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ ԱԱԾ եւ ոստիկանության օպերատիվ հետախուզական մարմինների հետ համատեղ շարունակվում են իրականացվել ակտիվ և անհետաձգելի քննչական, օպերատիվ -հետախուզական միջոցառումներ՝ Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան թիվ 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախնական տվալներով՝ պայթյունի պահին ավտոբուսում գտնվել է 10

ՀԱԿ ղեկավար. «Հնարավոր է` բախվենք ահաբեկչության խնդրին»

Լեւոն Զուրաբյանը ԸՕ քննարկման ժամանակ անդրադարձավ ավտոբուսի պայթյունի դեպքին

ՀՀ նախագահն ազատել է  Կոմիտաս Մուրադյանին ԶՈՒ  կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Կ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՊԻ ԶՈՐՔԵՐԻ ՊԵՏ – ԿԱՊԻ ԵՎ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով Զինվորական ծառայություն անցնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` որոշում եմ. Գեներալ-մայոր Կոմիտաս

Սերժ Սարգսյանն ազատել է Արշակ Կարապետյանին ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով Զինվորական ծառայություն անցնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` որոշում եմ. Գեներալ-մայոր Արշակ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի

ՀՀ նախագահը Ալիկ Միրզաբեկյանին ազատել է պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. ՄԻՐԶԱԲԵԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ – ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված`Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` որոշում եմ. Ալիկ ՄԻՐԶԱԲԵԿՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական

Ըստ հաղորդումների` Հրազդանի քաղաքապետի ընտրությունը ուղեկցվել է ընտրակաշառքի հետ. հարուցվել է քրեական գործ

2016թ. ապրիլի 17-ին նշանակված՝ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի քաղաքապետի ընտրության նախօրեին զանգվածային լրատվամիջոցներում՝ էլեկտրոնային լրատվական կայքերում և տպագիր մամուլում հրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի կողմնակիցները բնակչության շրջանում ընտրակաշառք են բաժանել, և որպես հավաստող տվյալներ ներկայացվել են տարբեր անձանց հարցազրույցներ պարունակող տեսանյութեր: Բացի այդ, 2016թ. ապրիլի 12-ին քաղաքապետի թեկնածու Սասուն

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Երեւանում ուղեւորատար ավտոբուսի պայթյունի կապակցությամբ

Խորին ցավակցություն ենք հայտնում երեկ երեկոյան Երեւանում ավտոբուսի պայթյունից տուժած քաղաքացիներին եւ նրանց ընտանիքների անդամներին: Կարեւորում ենք հանրային նշանակության նման դեպքերի քննության եւ բացահայտման վիճակի վերաբերյալ հասարակության տեղեկացված լինելու իրավունքի լիարժեք երաշխավորումը: Ընդ որում, հատկապես կարեւոր է պետական համապատասխան մարմինների կողմից հասարակությանը պարբերական, ստուգված եւ համակարգված տեղեկությունների մատուցումը: Մյուս կողմից, այսպիսի իրավիճակներում անհրաժեշտ է զերծ

Հալաբյան փողոցը բացվեց. մանրամասներ դեպքի վայրից. «Ա1+»

Երեկ Երևանի Հալաբյան փողոցումպայթած ավտոբուսը քիչ առաջ մասնագետները փողոցից հեռացրին, ավարտվեցին նաև քննչական գործողությունները։ Ճանապարհը լվանալուց հետո Հալաբյան փողոցի երթևեկությունը վերականգնվեց։ «Ա1+»-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ տեղի բնակիչները վերհիշում են, որ սարսափելի ուժեղ պայթյունի ձայն են լսել և վիրավորներին հենց առաջին օգնությունն իրենք են ցուցաբերել։ Իրենց սեփական մեքենաներով նրանք վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց,

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Դամասկոսում

Ապրիլի 22-ից 24-ը Դամասկոսում, հայկական երեք համայնքապետերի հովանավորությամբ, Հայոց ցեղասպանության հարյուրամյակի՝ Դամասկոսի և Երիտասարդական հանձնախմբերի կազմակերպությամբ տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակման միջոցառումները: Ապրիլի 22-ին Դամասկոսի Սուրբ Սարգիս Հայ առաքելական եկեղեցում, նահատակների հուշարձանի մոտ տեղի ունեցավ հիշատակման արարողություն և սրբապատկերի օծում, որից հետո «Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակներ»-ի անունը կրող հրապարակից սկսվեց մոմավառության քայլարշավ դեպի

Ռուբեն Սաֆրաստյան. Ադրբեջանը եւ Թուրքիան որոշել են վերջ տալ Մինսկի խմբի գործունեությանը

Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ փորձում են բանակցային նոր ձեւաչափ ստեղծել, որը հիմնված կլինի Թուրքիայի միջնորդության վրա

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 27-30-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: Երևանում՝ Ապրիլի 27-30-ը՝

Ավտոբուսի պայթյունից տուժածներից մեկին դուրս կգրեն

Նեղ մասնագիտական բուժումը շարունակելու նպատակով Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից տուժած և «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում վիրահատված 14 և 15 տարեկան պատանիները քիչ առաջ բժիշկների ուղեկցությամբ տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: «Հաջողվեց կայունացնել երկու երեխայի առողջական վիճակն էլ, անջատել արհեստական շնչառության սարքը և շտապօգնության մեքենայով տեղափոխել համապատասխան բժշկական հաստատություն»,- լրագրողների հետ ճեպացրույցում տեղեկացրեց ՀՀ

Ավտոբուսի դժբախտ պատահարի հարցը՝ ԱԺ-ում. ինչո՞ւ շրջանառվեց ահաբեկչության վարկածը (Տեսանյութ)

Նաիրա Զոհրաբյանը հարցրեց՝ ինչո՞ւ պատկան մարմինները հստակ ու սպառիչ տեղեկատվություն չեն տալիս, որպեսզի ռուսական ԶԼՄ-ներն էլ ահաբեկչության վարկածը չշրջանառեն:

Զուրաբյան. «Մենք բանան ենք ուզում, մեզ բողկ են առաջարկում»

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարն իշխանություններին նոր առաջարկ արեց

Ուշագրավ քվեարկություն ԱԺ-ում. Կառավարության նախագիծը տապալվեց

Ինչպես տեղեկացրել ենք, «Հրազդան ցեմենտ» գործարանին հարկային վճարների, սոցիալական ապահովագրության վճարների պարտքերից ազատելու արտոնություն տալու նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ, ՕԵԿ, ՀՍԿ պատգամավորները բորբոքվեցին, որ փոխանակ Միխայիլ Բաղդասարովին գտնեն ու պատժեն, կառավարությունը պարտակում է նրա հանցագործությունը: ՕԵԿ-ը 20 րոպե ընդմիջում էր խնդրել: Ընդմիջումից հետո տեղի ունեցավ քվեարկություն: Սա այն բացառիկ դեպքերից էր, որ իշխանության նախագիծը չընդունվեց:

Հակառուսական տրամադրությունների համար Հայաստանում պարարտ հող կա. «Չորրորդ իշխանություն»

Բայց հակառուսական տրամադրությունների բարձրացման համար ոչ մի դրամաշնորհ, ֆինանսավորում, աջակցություն օգուտ չի տա, եթե դրա համար նախադրյալներ չլինեն։

Լևոն Մալխասյան. «Ունեցել եմ 3 երազանք, որոնք կատարվել են, 4-րդն էլ կատարվեց, իսկ 5-րդի մասին դեռ կլռեմ»

Ես երբեք չեմ կարող ապրել առանց Երևանի: Որ օրը ես ապրում եմ առանց Երևանի, այդ օրն ինձ համար կարող է համարվել կորցրած օր:

Սերժ Սարգսյանը հաստատել է հասարակության մեջ եղած կասկածները. «Չորրորդ իշխանություն»

Հարցազրույցի՝ ոչ վաղ անցյալի մասով «ամենախոսուն» կտորը հետեւյալն է. Սերժ Սարգսյանը բացահայտել է, որ 2011թ. Կազանում Ալիեւի հետ բանակցություններում ինքը կողմ էր Ադրբեջանի հինգ տարածքներից հայկական ուժերի դուրսբերմանն ու խաղաղապահների տեղակայմանը։ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները կոչ էին անում երկու առաջնորդներին կարգավորել հակամարտությունը՝ ստորագրելով համաձայնագիր, որը նույնպես կհետաձգեր ԼՂ կարգավիճակի վերաբերյալ լուծումը, սակայն «Ալիեւը հրաժարվել

«Ով ուզում է երկիրը թալանում է, ասում է՝ ցտեսություն, ես գնացի». ԱԺ-ում պահանջում են Բաղդասարովին պատժել (Տեսանյութ)

Պատգամավորները էկոնոմիկայի նախարարության՝ «Հրազդան ցեմենտը» «փրկելու» նախագծի դեմ թեժ են տրամադրված: Պահանջում են նախ պեղել ու գտնել Բաղդասարովիբ, նրան պատժել, ոչ թե իր հանցագործությունները պարտակել ու պարտքերը վերցնել պետության վրա:

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է «Սուպերդրույք» ծառայության պայմանները՝ վերադարձնելով բարեխիղճ վարկառուներին ապառիկ վարկի մայր գումարի մինչև 20%-ը

Այսուհետ, ձևակերպելով ապառիկ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցող առևտրային կետերում, մեր հաճախորդներին կընձեռվի հնարավորություն ապառիկ վարկի ամբողջական մարումից հետո ստանալ վարկի մայր գումարի մինչև 20%-ի չափով գումար: Միանալով «Սուպերդրույք» ծառայությանը և բարեխղճորեն սպասարկելով ապառիկ վարկը առնվազն 6 ամսվա ընթացքում, վարկառուն, ապառիկ վարկի ամբողջական մարումից հետո, կստանա տրամադրված վարկի մայր գումարի մինչև 20% չափով պարգևավճար: Ապառիկի

Լեւոն Զուրաբյան. «Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեք կողմ չի եղել հողերի հանձնմանը». «Իրատես»

Լևոն Տեր-Պետրոսյանի 1998-ի հրաժարականի ոչ «պաշտոնական» պատճառաբանությունն այն էր, որ նա պատրաստվում էր Ղարաբաղի հարցում փոխզիջումների գնալու, այսինքն՝ տարածքներ հանձնելու, ինչին իբր ընդդիմանում էին Հայաստանի հաջորդ իշխանությունների ներկայացուցիչները։ Ռոբերտ Քոչարյանին չհաջողվեց հիմնախնդիրը կարգավորել «ոչ մի թիզ հող» կարգախոսի շրջանակներում, ավելին, վերջինս բանակցային գործընթացից դուրս թողեց Ղարաբաղը։ Այսօր ևս խոսվում է Ադրբեջանին տարածք վերադարձնելու մասին։ Այլ

Պավել Ֆելգենգաուեր. «Համաձայն չեմ Հայաստանում շրջանառվող այն կարծիքների հետ, թե Մոսկվան է հրահրել». «168 ժամ»

Պավել Ֆելգենգաուերը նշեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լայնամասշտաբ գործողությունների վտանգը չի վերացել, քանի որ հակամարտության քաղաքական խնդիրները լուծված չեն, կողմերը պատրաստ չեն զիջումների, հակամարտության կողմ հանդիսացող երկրներում կան քաղաքական մի շարք ներքին խնդիրներ, Արևմուտք-ՌԴ լարվածություն ևս կա, թեև դա մեղմվել է Ջոն Քերիի Մոսկվա կատարած այցից հետո։ Ըստ նրա, Մոսկվան

Հայաստան էր ժամանել ավելի քան 400 մարդ՝ «Ավրորա» անդրանիկ մրցանակաբաշխությանը մասնակցելու համար

Երեւանյան իրադարձություններին մասնակցելու էին եկել մարդասիրական գործի համաշխարհային առաջամարտիկներ, գիտնականներ, մեդիա–փորձագետներ եւ նախկին պետական գործիչներ՝ պատվելու մարդկայնությունն ու քննարկելու հումանիտար ոլորտի ներկայիս ամենահրատապ մարտահրավերները։ Ավրորա մրցանակաբաշխությունը դարձավ այս ամենի գագաթնակետը։ Այս շաբաթ Հայաստանի մայրաքաղաք Երեւան էր ժամանել ավելի քան 400 մարդ՝ «Ավրորա» անդրանիկ մրցանակաբաշխությանը եւ դրա հետ կապված միջոցառումների շարքին մասնակցելու համար։ «Ավրորա» մրցանակի դափնեկիր

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ռումինիայում

Ապրիլի 23-24-ին Ռումինիայի մի շարք քաղաքներում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումներ: Ապրիլի 23-ի երեկոյան ռումինահայերը հավաքվել էին Բուխարեստի կենտրոնում` Հեղափոխության հրապարակում, պարզելով պաստառներ և դրոշներ և պահանջելով արդարություն ու հատուցում: Մարդկության դեմ գործված այդ հանցանքի անանցելիության և Հայաստանի ու Արցախի շուրջ այսօր ստեղծված լարված իրադրության վերաբերյալ ելույթներով հանդես եկան սենատոր Վարուժան

Հերթական կրակոցները ոսկու համար. «Ժողովուրդ»

Վարդենիսում արված հարցումների արդյունքում «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ըստ լուրերի՝ այսօր Սոթքի ոսկու հանքից հանքանյութ հանելու թույլտվություն ունեն «բանդայի» ղեկավար Հրաչ Մանուկյանը եւ վերջերս բանտից նոր դուրս եկած Ռաֆայել Թադեւոսյանը՝ Մեմիրի Ռաֆոն։ Ու հիմա ամեն ինչ արվում է, որպեսզի Ռաֆայելը «խաղից դուրս գա», որեւէ պատճառով դարձյալ բանտարկվի, որպեսզի Հրաչ Մանուկյանը Վարդենիսի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանի լուռ համաձայնությամբ

Աշակերտները չհերթապահեցին Ծիծեռնակաբերդում. «Հայկական ժամանակ»

ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը երեկ ասաց, որոշում է ընդունվել հաջորդ տարիներին դպրոցականների պատվոպահակություն չկազմակերպել եւ այդ որոշումն ընդունվել է դեռ անցյալ տարի, երբ նախարարն Աշոտյանն էր:

Հանձնարարականը ոստիկանությանը՝ ուժեղացնել պարեկապահակային ծառայությունը, բավականին չարագուշակ հնչեց. «Ժողովուրդ»

Մինչ չկար պայթյունի պատճառների մասին պաշտոնական տեղեկատվություն, սոցիալական ցանցերում բուռն քննարկումներ էին ահաբեկչության հնարավորության մասին։ Գերակշռող տեսակետն այն էր, որ ներկայիս իրավիճակում ահաբեկչությունը կարող էր կազմակերպված լինել նախ եւ առաջ դրսի ուժերի կողմից։ Ընդ որում, ոչ միայն ադրբեջանա-թուրքական կամ անգամ ԻԼԻՊ-ի, այլեւ այս պատերազմական փուլում Հայաստանում իրավիճակի ապակայունացմամբ շահագրգիռ քաղաքական կենտրոններից մեկի։ Ուշագրավ է, որ

Քննություն է տարվում` պարզելու ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Հովհաննես Վաչիկի Պետրոսյանի մահվան հանգամանքները։ 25.04.2016թ.՝ ժամը 20:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կրակային դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հովհաննես Վաչիկի Պետրոսյանը՝ իրեն ամրակցված «ԳԱԶ 66» մակնիշի զինհամարանիշի կունգի թափքում:

Կարապետյանների ընտանիքը կաջակցի ոչ միայն բոլոր զոհվածների, այլև Լոռու կամավորականների ընտանիքներին

Ինչպես արդեն տեղեկացվել է, Կարապետյանների ընտանիքի կողմից 2000-ական դոլար է հատկացվելու 2016թ. ապրիլի սկզբին Արցախի սահմանների պաշտպանության համար զոհված բոլոր զինծառայողների, ինչպես նաև ոչ մարտական զոհերի և զոհված քաղաքացիական անձանց բոլոր 97 ընտանիքներին: Հաշվի առնելով ժամկետների ճշտման հետ կապված բազմաթիվ զանգերն ու անհատական նամակները՝ տեղեկացնում ենք, որ արդեն իսկ ավարտվել են ընտանիքների տվյալների ճշտման աշխատանքները

Միջազգային մամուլի անդրադարձը Երևանում տեղի ունեցած պայթյունին

Արևմտյան լրատվամիջոցները չեն բացառում նաև ահաբեկչության վարկածը, նշելով սակայն, որ ահաբեկչությունը Հայաստանում խիստ հազվագյուտ երևույթ է։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031