Օրվա լրահոսը
Արագ համապատասխան սպառազինություն է պետք. Վլ. Կարապետյան. «Ա1+» (տեսանյութ)
Ադրբեջանի կողմից ապրիլյան ռազմական ագրեսիայից հետո ճիշտ էր Հայաստանի դիրքորոշման կարծրացումը՝ չվերսկսել բանակցություններն այդ երկրի հետ։ Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանի կարծիքով՝ եթե ինչ-որ մի փուլում բանակցությունները կրկին մեկնարկեն, դրանք պետք է ընթանան արդեն իսկ համաձայնեցված ուղիով։ «Պետք է համակերպվենք այն իրավիճակի հետ, որ սեղանի վրա դրված է Մադրիդյան փաստաթուղթը և
Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախին աջակցություն բերած՝ ՌԴ Կրասնոդարի հայ համայնքի ներկայացուցիչներին
Ապրիլի 25-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի և Ադլերի, Խոստայի ու Լազարևսկի շրջանների հայ համայնքների ներկայացուցիչների կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակին է փոխանցվել «ՈւԱԶ» մակնիշի 16 ավտոմեքենա: Միջոցառմանը ներկա են գտնվել ԱՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, կառավարության պատասխանատու պաշտոնյաներ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այնուհետև ընդունել է նշված համայնքների պատվիրակությանը: Գործադիր իշխանության ղեկավարը
Հարկային վարչարարության արդիականացման հարցը՝ ՊԵԿ նախագահի հետ ՀԲ պատվիրակության հանդիպման օրակարգում
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանն ապրիլի 26-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը: Քննարկելով ՀԲ Հարկային վարչարարության արդիականացման վարկային ծրագրի ընթացքը՝ Հ. Հովսեփյանը կարևորել է դրա նշանակությունը հարկային ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում. «Ծրագրի հաջող իրագործումը կօժանդակի Պետական եկամուտների կոմիտեին արդիականացնելու բիզնես գործընթացները, ընդլայնելու էլեկտրոնային կառավարումը, այդ թվում՝ կատարելագործելու հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային մեխանիզմները, ինչպես նաև
Վարչապետը պարգևատրել է Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած ՀՀ քաղաքացիներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր պարգևատրել է Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին գործուն մասնակցություն ունեցած Հայաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիների: Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Այսօր լրանում է աշխարհի խոշորագույն տեխնածին աղետներից մեկի` Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի 30-րդ տարելիցը: Հազարավոր մարդիկ մասնակցեցին Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին, այդ թվում նաև՝ Հայաստանի քաղաքացիներ:
Բակո Սահակյանն ընդունել է Րաֆֆի Հովհաննիսյանին
president.nkr.am. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 26-ին ընդունել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին: Հանդիպմանը քննարկվել են ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ օրհասական պահին ողջ հայ ժողովուրդը ցուցաբերեց անկոտրում միասնականություն՝ կարեւորելով այս գործում նաեւ քաղաքական ուժերի դերակատարությունը:
Ինչու կատարվածը կազմակերպված ահաբեկչություն չէ. «Ա1+» (տեսանյութ)
Գրեթե բացառված է, որ երեկ երեկոյան Երևանի Հալաբյան փողոցում թիվ 63 ավտոբուսի պայթյունը ծրագրել կամ իրականացրել է որևէ ահաբեկչական խմբավորում։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն, ով դեպքից րոպեներ անց այնտեղ է եղել, պնդում է՝ ահաբեկչությունը քիչ հավանական վարկած է. «Քիչ թե շատ կոմպետենտ ահաբեկիչները սովորաբար պայթուցիկի շուրջ տարբեր մետաղյա փոքր առարկաներ են
«Ինչո՞ւ պետք է նախընտրական քարոզչական գովազդը եւ օղու գովազդը նույն գինն ունենան». Փաշինյան (Տեսանյութ)
Ինչի՞ եք ուզում վստահված անձանց տեղամասից հանել: Տպավորություն է, թե մենք անընդհատ միջոցներ ենք մտածում, որ վստահված անձանց հանենք տեղամասից՝ բողոքեց Փաշինյանը:
Կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել, ընդհանուր առմամբ, մոտ 3.455 մլրդ դրամ, իսկ ապրիլի 25-ին՝ 46 մլն դրամ
Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-25 ժամանակահատվածում 4,716 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է, ընդհանուր առմամբ, 3,454,515,934 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները, իսկ միայն ապրիլի 25-ին՝ 46,203,266 դրամ՝ փոխանցված 156 անձանց կողմից: Հիշեցնենք, որ ողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը: Կառավարությունը, Արցախի ողջ բնակչության անունից, իր խորին շնորհակալությունն է
«Ղարաբաղին 300 հազար դոլար եմ տվել». Վարդան Այվազյանը՝ իր բարեգործությունների մասին
«Այվազյան Վարդան անձնավորությունը, երբ որ գործարք է արել, դրսից փող է բերել, 1 մլն դոլար ես տվել եմ դրսում սովորող երեխեքի համար, 300 հազար էլ փոխանցել եմ Ղարաբաղին: Էն ժամանակ Ղարաբաղի մասին ոչ մեկը տենց բան չէր անում: Երբ որ պետք ա՝ կարամ թղթերը բերեմ ցույց տամ՝ 2011-ին ա եղել: Առաջին անգամ եք լսում, չէ՞,
Ավտոբուսի պայթյունից տուժած. «Սկզբում ավտոբուսը հոսանքազրկվեց, մեջը մառախուղ եղավ ու պայթեց» (Տեսանյութ)
Հարություն Թերզյանը, որը ավտոբուսի նախավերջին նստարանին է նստած եղել, վիրահատության կարիք ունի
Դավիթ Հարությունյան. «Ես էլ կկասկածեի` կկարողանա՞ն ճիշտ շարել տեսախցիկները» (Տեսանյութ)
Կառավարության աշխատակազմի ղեկավարը կրկին անդրադարձավ ընդդիմության` ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու առաջարկին
Ապրիլի 28-ին Երեւանում գործի կդրվի Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի 100-օրյա հետահաշվարկի խորհրդանշական ժամացույցը
ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ապրիլի 28-ին Կոնսերվատորիայի առջեւի այգում՝ Կոմիտասի արձանի հարեւանությամբ, գործի կդրվի Ռիո դե Ժանեյրոյի ամառային 31-րդ օլիմպիական խաղերի մեկնարկի 100-օրյա հետհաշվարկի խորհրդանշական ժամացույցը: «Ապրիլի 28-ին ամբողջ աշխարհում նշվելու է «100 օր դեպի Ռիո դե Ժանեյրո» օրը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Պլանավորել էինք
«Աբսուրդություն է դա, չի՛ կարելի բնության դեմ գնալ». Վարդան Այվազյանը՝ Արծրուն Հովհաննիսյանին
Այսօր լրագրողները ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանին հարցրեցին՝ համամի՞տ է այն կոչին, որ բանակում չծառայած տղային պետք է աղջիկ չտալ, հասարակությունը պետք է պարսավանքի ենթարկի նրանց: Հիշեցնենք, որ նման հորդոր էր արել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Վարդան Այվազյանը պատասխանեց. «Աբսուրդություն է դա, չի՛ կարելի բնության դեմ գնալ: Բնությանը դու պետք ա գնաս համահունչ: Վերեւի նստած
Արամ Կարապետյան. «Բրեժնևի նման մի քանի վարչության պետ ազատելով` հարցը չի լուծվում»
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով` Սերժ Սարգսյանը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում ինչ-որ բաներ է փորձում հասկացնել Արևմուտքին: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Կարապետյանը նաև նշեց, թե այդ հարցազրույցով Սերժ Սարգսյանը Կազանի փաստաթղթի վերաբերյալ հարցում ավելի խճճեց իրավիճակը. ի վերջո, չհասկացանք՝ հիմա Հայաստանը կո՞ղմ է այդ փաստաթղթին, թե` դեմ: Նշենք, որ հարցազրույցի մի հատվածում Սերժ Սարգսյանը
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ավստրիայում
Ապրիլի 22-24-ին Ավստրիայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Ապրիլի 22-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությունը՝ ՀԲԸՄ Ավստրիայի մասնաճյուղի հետ համատեղ կազմակերպեց անվանի կանադահայ հրապարակախոս, երաժիշտ Ռաֆֆի Պետրոսյանի հեղինակային երեկոն` «Վերածնունդ ծրագիր՝ ծպտյալ հայեր» խորագրով: Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանն իր խոսքում ընդգծեց ծրագրի նշանակությունը՝ Թուրքիայում բնակվող բազմահազար հայության ինքնությունը վերականգնելու, ազգային ու կրոնական արժեքները
«Կամերան անջատի՝ ասեմ, հաբրգում ես, սկսում ես վիրավորել». Վարդան Այվազյանը՝ լրագրողին (Տեսանյութ)
Գիտեք ինչ կա, եթե պետությունով պետք է հավաքվենք, բոլորով ունեցվածքը վաճառենք՝ բանակի համար, ես խնդիր չեմ տեսնում: Եթե տունս պահպանելու համար պետք է վաճառեմ՝ վաճառեմ, բայց մի-երկու պրոբլեմ կա, առնողին գիտե՞ս:
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բաթումում
Ապրիլի 23-24-ին Բաթումում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Ապրիլի 23-ին Բաթումի Ա. Մանթաշյանի անվան հայկական կրթամշակութային կենտրոնում բաթումահայ մանուկների համար անցկացվեց Հայոց ցեղասպանության թեմային նվիրված սեմինար, որին մասնակցել է նաև Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը: Ապրիլի 24-ին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում կիրակնօրյա պատարագից հետո, եկեղեցու բակում տեղակայված` Ցեղասպանության 100-րս տարելիցին նվիրված
Նախագահը բարձրաստիճան զինվորականներին ազատելով՝ հասարակությանը հուզող հարցերի պատասխաններն է տալիս
«Այս օրերին ՀՀ նախագահը օրակարգ եկած եւ հասարակությանը հուզող շատ հարցերի պատասխաններ է տվել: Եվ ձեր նշած հրամանագրերն էլ, ըստ ամենայնի, ընկալվում են այդ համատեքստում»,-պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերը, ըստ որոնց պաշտոնից ազատվում են ԶՈՒ կապի զորքերի պետ–կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը, զինված ուժերի գլխավոր
Ի՞նչ են պահանջել հայերը ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտից (Տեսանյութ)
Նաիրա Զոհրաբյանն Ադրբեջանից նման քայլ սպասում էր
Խաղաղ բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական զինուժի իրականացրած վայրագությունների փաստացի ապացույցներ
Ինչպես արդեն ավելի վաղ հաղորդել էինք, անցած գիշեր, հակառակորդը, օգտագործելով իր զինանոցում առկա գրեթե բոլոր հրետանային զինատեսակները, արկակոծման է ենթարկել ոչ միայն մարտական հենակետերը, այլև Մարտակերտ և Մատաղիս խաղաղ բնակավայրերը: Ստորև ներկայացնում ենք խաղաղ բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական զինուժի իրականացրած վայրագությունների փաստացի ապացույցները: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի՝ ահաբեկչության վարկածը հերքվել է ամբողջությամբ
Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ միջոցառումների և քննչական ակտիվ գործողությունների արդյունքում ամբողջությամբ հերքվել է տեղական և միջազգային մամուլում շրջանառվող՝ ահաբեկչության վարկածը: Քննչական գործողությունների ընթացքում առաջ քաշված բոլոր վարկածների մանրամասն ուսումնասիրությունը շարունակվում է: Կատարվում են քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ բոլոր վարկածների լիարժեք ստուգման և պայթյունի դրդապատճառները պարզելու ուղղությամբ: Նախաքննական մարմինը կշարունակի պարբերաբար հանրությանը տեղեկատվություն տրամադրել գործողությունների
Ավտոբուսի պայթյունից տուժած 2 դեռահասների վիճակն այժմ կայունացել է
Տարոն Մարգարյանը զրուցել է Էդգարի և Ռոլանդի հետ, առողջություն ու շուտափույթ ապաքինում է մաղթել և խոստացել է նրանց ապաքինումից հետո միասին այցելել «Թումո» կենտրոն, որտեղ տղաներն անձամբ կներկայացնեն իրենց կենտրոնի առօրյան:
Միյատովիչն իր մտահոգությունն է արտահայտել ՀՀ ոստիկանության՝ լրագրողների դեմ գործողությունների առնչությամբ
Նա կոչ է արել իշխանություններին ապահովել լրագրողների անվտանգ լուսաբանումը
«Ինչո՞ւ ոչ». Վարդան Այվազյանը պնդում է, որ կառավարության տապալված նախագիծն անցկացնելու են (Տեսանյութ)
Վարդան Այվազյանը մեղադրեց լրագրողներին, թե հրճվում են, որ նախագիծը տապալվել է՝ ձեզ ձե՞ռ է տալիս, որ «Հրազդան ցեմենտը» մաս-մաս կիսեն, վաճառեն:
Տաթեւ Աբրահամյանը՝ ԱՄՆ-ի փոխչեմպիոն
Սենթ Լուիսում ավարտվեց շախմատի ԱՄՆ-ի կանանց առաջնությունը: Կանանց միջազգային գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը, որը մինչ վերջին պահը գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, եզրափակիչ տուրում սեւերով ցավալի պարտություն կրեց Աշրիթա Եսվարանից: Իսկ նրանից կես միավոր պակաս ունեցող Նազի Պաիկիձեն առավելության հասավ բազմափորձ Իրինա Կրուշի նկատմամբ եւ 8,5 միավորով ճանաչվեց հաղթող: Տաթեւ Աբրահամյանը 8,0 միավորով 2005 թվականից հետո երկրորդ
Հերմինե Նաղդալյան. «Զիջումը ոչ թե 5 շրջաններն են, այլ Մադրիդյան սկզբունքները»
Ադրբեջանը դիմել է ՄԱԿ-ին`1994թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջեւ ստորագրված զինադադարի եռակողմ համաձայնագիրը միակողմանի խզելու համար
Ռուսաստանաբնակ ոսկեպարցիները սահմանամերձ գյուղին օգնելու համար համախմբվել են
Ոսկեպարի խնդիրները լուծելու համար գումարներ կհանգանակվեն
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում Գերմանիայում
Ապրիլի 24-ին Բեռլինում՝ Գերմանիայի պատմության թանգարանում, կայացավ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված կենտրոնական միջոցառումը, որը կազմակերպվել էր Գերմանահայոց կենտրոնական խորհրդի, Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարանի և ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության կողմից՝ Բեռլինի հայկական համայնքների աջակցությամբ։ Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ-ում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, Բունդեսթագի և Լանդթագերի պատգամավորներ, ԳԴՀ կառավարության, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ,
«Էդվարդ Նալբանդյանը պատերազմական երկրի համար իր տեղում չէ». Նարեկ Գալստյան
ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանի համոզմամբ, Ադրբեջանը շարունակելու է սադրանքները, իսկ դրանք կանխելու համար ժամանակն է՝ ԼՂՀ ճանաչման հարցը ԱԺ օրակարգ մտնի: «Մենք դեմ ենք խաղաղապահների տեղակայմանը ԼՂՀ սահմաններում, այդ ուժերը երբեք անվտանգության երաշխիք չեն կարող լինել: Մեզ համար անհասկանալի է՝ հինգ տարածքների զիջման հարցը, որեւէ տարածքի զիջում առանց ԼՂՀ կարգավիճակի հստակեցման, ոչ միայն
Ավտոմեքենան հայտնաբերվեց
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բակից փախցրել են 1962 թ. ծնված Գառնիկ Դ.-ի «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան փախցրել է 1979 թ. ծնված Նաիրի Հ.-ն: Նույն օրը, ժամը 23.40-ին, ավտոմեքենան հայտնաբերվել է Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 4 հասցեում գտնվող գազալցակայանի տարածքում: Նաիրի Հ.-ն և ուղևոր՝ 1999

















































