Օրվա լրահոսը

4+4+4-ի հաջորդ հանդիպումը կունենա կոնսենսուս ձեռք բերելու նպատակ

4+4+4 ձեւաչափի ընթացքում քննարկվեց ձայների ամփոփման հարցը

Զօրակցական Հաւաք՝ Թեհրանի Հայոց Եկեղեցիներուն Մէջ

Արցախ, Հայաստան, Սփիւռք, եռամիասնութիւնը այսօր աւելի քան ամուր ու հզօր է իր ազգային միասնականութեամբ ու մեզի յատուկ խենթ ու յախուռն տեսակով, կը գրէ Թեհրանի «Ալիք» օրաթերթը: Իրանահայութիւնն իր պահանջի, ցասման ձայնը ու միաժամանակ հերոսական ոգիով զոհուած հերոս զինուորներուն յիշատակը խնկարկելով, միասնութեան եւ զօրակցութեան թիկունքին մէկ անգամ եւս ամրագրեց, որ արցախցիին հետ է անոր զօրեղ ոգիի

«Մեր թշնամին բանակ չունի, հրոսակ է». Միքայել Սրբազանը՝ 3 նահատակների հոգեհանգստի ժամանակ (Տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր Գյումրու «Սուրբ Նշան» եկեղեցում տեղի ունեցավ հայրենիքի պաշտպանության ժամանակ նահատակված գյումրեցի շարքայինների՝ 20-ամյա Գևորգ Վարդանյանի, Տիգրան Աբգարյանի ու 25-ամյա ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի հոգեհանգստի կարգը: Եկեղեցում կանգնելու տեղ չկար. զոհված հայ զինվորներին եկել էին իրենց շնորհակալությունը հայտնելու մեծ թվով գյումրեցիներ, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, բժիշկներ, ավելի ուշ եկեղեցի մտան նաեւ 102-րդ ռազմաբազայի զինվորականները՝

Սամվել Մարտիրոսյան. «Պատերազմի օրերին ԱԳ նախարարը պետք է պաշտոնական հայտարարություններ աներ, այլ ոչ թե գործեր ծպտյալ»

«Ադրբեջանը պետական վերահսկմամբ ներքին շուկայի համար ստեղծում է կեղծ իրականություն, վիրտուալ կյանք, որպեսզի ժողովուրդն իրենց ուզածից ավելի շատ ուրիշ բան չտեսնի: Իրենք այս մի քանի օրերին իրենց պատմությունն են ստեղծում, լրիվ կեղծ: Ներկայացվում է իրենց երեւակայական հաղթանակը, իբր, մի քանի օրերի ընթացքում նվաճել են մեծ քանակությամբ գյուղեր, դեռ փորձում են քաղաքների մասին խոսել, բայց երեւի

4+4+4. Դավիթ Հարությունյանը առաջարկեց ցուցակների փոխարեն հրապարակել քաղվածքները

Լեւոն Զուրաբյանը մի քանի օր ժամանակ խնդրեց, որ իրենք մտածեն հնարավոր կոնսենսուսի մասին

Թալիշցի 12-ամյա Վարդանի հայրը ոչ թե չկարողացավ, այլ չհասցրեց

Թալիշցիներն անհամբեր սպասում են իրենց հայրենի գյուղ վերադառնալու օրվան

«Վարչապետ ջան, բարեխոսի 19-20 տարեկանների փոխարեն մեզ տանեն առաջնագիծ». ջաջուռցի տղամարդ (Տեսանյութ)

Այսօր Գյումրու «Սուրբ Նշան» եկեղեցում հայրենիքի համար նահատակված գյումրեցի երեք զինվորների՝ 20-ամյա Գևորգ Վարդանյանի, Տիգրան Աբգարյանի ու 25-ամյա ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի հոգեհանգստի արարողությունից հետո, մի տղամարդ մոտեցավ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ու հորդորեց իրենց տանել առաջնագիծ: «Մենք ցանկանում ենք տղաներին հետ բերեք, մենք գնանք առաջին գիծ, թող 19-20 տարեկան տղաները մեր թիկունքին կանգնեն, թող մենք

Խայտառակ վրիպում` բանակի եւ ժողովրդի հերոսական մաքառման ֆոնին

Ստեփան Սաֆարյանը հարց է առաջադրում` ո՞ւմից է վախենում Հայաստանը, որ չբարձրացրեց Մինսկի խմբին մանդատ տալու հարցը

Դավիթ Հարությունյան. Յուրաքանչյուր շահագրգիռ կողմի  պետք է հնարավորություն ընձեռվի ծանոթանալ ցուցակներին

Լեւոն Զուրաբյանը՝ Դավիթ Հարությունյանին՝ «Մեզ մոտ լուրջ անվստահություն է առաջանում ձեր մոտիվացիայի նկատմամբ»

Վարչապետ. «Մենք ունենք անհրաժեշտ պետական միջոցներ բանակն ավելի հզորացնելու համար» (Տեսանյութ)

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Գյումրիում վստահեցրեց, որ Հայոց բանակը համալրված է անհրաժեշտ զինտեխնիկայով, եթե համալրված չլիներ, այսօր չէինք պարտադրի հրադադար: Իսկ բնակչության կողմից Արցախ ուղարկվող օգնությունը, ըստ վարչապետի, նախատեսված է զինվորների ընտանիքների համար, ոչ թե բանակի: «Դա ժողովրդի սրտի ցանկությունն է, մենք դեմ ենք որպես իշխանություն, որովհետեւ այդ հնարավորություններն ունենք եւ դրա կարիքը չկա:

Սամվել Մարտիրոսյան. «Տեղեկատվական պատերազմում ամեն ինչ չէ, որ հստակ էր կազմակերպված»

«Այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանում իրավիճակը փաստացի մի փոքր հանգստացել է, տեղափոխվել դիվանագիտական ոլորտ: Այնպես որ, հիմա կարելի է մի փոքր ետ նայել, տեսնելու՝ ինչ եղավ, ոնց եղավ, ընդհանուր առմամբ ինչ էր կատարվում տեղեկատվական դաշտում եւ ինչու», – այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում «Տեղեկատվական պատերազմների վերաբերյալ» թեմայով դասախոսությունից առաջ լրատվամիջոցներին հայտարարեց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: «Ինչո՞ւ: Որովհետեւ նպատակը

Արծրուն Հովհաննիսյան. Եթե հայ զինվորին նվաճեցիր, դուք միասին երբեք չեք պարտվի

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես իմ զավակների համար, հենց այս Հայաստանն եմ երազել, հենց այս Հայաստանի համար եմ ծառայել 19 տարին` 36-ից (Արծրուն Հովհաննիսյանը ծնվել է 1980թ.-խմբ.) : Հենց այս Հայաստանն է անպարտ: Մանկուց երազել եմ զինվորական լինել ու ամեն ինչ անելով ի վերջո դարձել: Երբ 2001թ. օգոստոս ամսին, չորսամյա

«Կարո՞ղ եք բարեխոսել, որ մեզ տանեն առաջին գիծ»

«Հայաստանից էլ ով ասես՝ չեկավ Ստեփանակերտ, թե՝ կարո՞ղ եք բարեխոսել, որ մեզ տանեն առաջին գիծ, մի բան արեք»,- մեզ հետ զրույցում պատմեց Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը: Նրա խոսքերով՝ «Էնքան նամակ եմ ստացել դպրոցականներից, թե ինչո՞վ օգնենք, մեզ չե՞ք տանի կռվելու: Ոչ թե մենակ նամակ են գրում, մի բան էլ գալիս են էդ նամակի

Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում փոսալցման աշխատանքներ կիրականացվեն

Մամուլում այսօր մտահոգություն է հայտնվել Երևանից Ստեփանակերտ տանող ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածում առկա վիճակի առնչությամբ, որը Արցախից Երևան վիրավորներ տեղափոխող շտապօգնության մեքենաների համար վթարների պատճառ է դառնում։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է, որ պակաս մտահոգ չէ նշված ճանապարհահատվածի վիճակով, սակայն  ձյան և մերկասառույցի պայմաններում  հնարավոր չէր  իրականացնել վերանորոգման և փոսալցման աշխատանքներ։ ՀՀ տրանսպորտի և

ՌԴ-ն այլեւս պարտադրված պետք է լինի վերանայել ՀՀ-ի նկատմամբ իր քաղաքականությունը

Ադրբեջանի կողմից սանձազերծված չորսօրյա պատերազմում զոհված հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի հուղարկավորության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Ես պարտավոր եմ հայտարարել, որ մենք պատրանքներ չունենք, մենք չունենք հզոր հովանավորներ»։ Այդ միտքը նախագահը վերահաստատեց նաեւ գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում: Սա բավականին ուշացած, բայց ուղղակի «մեսիջ» էր ՌԴ-ին: Ի՞նչ գործնական քայլեր կձեռնարկի պաշտոնական Երեւանն այս ուղղությամբ՝

ՀՀ վարչապետ. «Լավ չէ, որ մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ն զենք է վաճառում ագրեսոր Ադրբեջանին»

Քիչ առաջ Գյումրու «Սուրբ Նշան» եկեղեցում տեղի ունեցավ Արցախի պաշտպանության ժամանակ նահատակված 20-ամյա շարքայիններ Գևորգ Վարդանյանի, Տիգրան Աբգարյանի ու 25-ամյա ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի հոգեհանգստի կարգը: Մեծ թվով գյումրեցիներից բացի նահատակների հոգեհանգստի արարողությանը մասնակցում էին նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը: Հերոսների ընտանիքի անդամներին իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնելուց հետո

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանինը: Շուրջ մեկ ժամ տևած զրույցը բացառապես վերաբերել է Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին և այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի տանը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

«Փոքրիկ Միքայելը բլինդաժում էր, երբ հակառակորդը սկսել է կրակել, պայքարել է, որ առաջ չգան, վիրավորել է»

Նաիրա Շահինյանն ասում է՝ հոսպիտալի բուժանձնակազմը վիրավոր զինծառայողների հետ ծնողի պես են վարվում

Կայանալու արվեստը. «Հաստատուն» լինելու դժվարությունները

Ներքուստ ոչ հակասական լինելը կյանքի վրա ազդելու նախապայմանն է Մարդկանց բոլոր առաքինություններից ամենաբարձր գնահատվողներից մեկը անձի սկզբունքայնությունն է, հաստատակամությունը, երբ մարդը տարբեր հանգամանքներում, տարբեր միջավայրերում ղեկավարվում է միեւնույն, իրար չհակասող սկզբունքներով, իհարկե՝ եթե դրանք վնաս չեն տալիս շրջապատին: Բերեմ ոչ հաստատուն վարքի մի օրինակ: Պատկերացրեք՝ մի խումբ մարդիկ քեֆ են անում, իրար ցավ են տանում,

Հրաչ Մուրադյանը զոհվեց թիկունքից, հակառակորդը ուղիղ սրտին էր կրակել (Տեսանյութ)

Պայմանագրային զինծառայող Հրաչ Մուրադյանը ապրիլի երկուսին պետք է տուն վերադառնար, բայց չհասցրեց իրեն սպասող տնեցիների ուրախությունն իրագործել: Թալիշի ազատագրական պայքարի ժամանակ հերոսաբար զոհված Հրաչ Մուրադյանի եղբոր կինը՝ Նազելին, Aravot.am-ին պատմեց, որ ապրիլի երկուսին Հրաչը պետք է տուն վերադառնար: Բայց նրան անհամբեր սպասող տնեցիները ուրախ լուրից կարճ ժամանակ հետո լսեցին վատ լուր. Հրաչը տուն չի կարող

Ո՞ւր է տանում Ալիեւի սկսած պատերազմը

Ապրիլի 1-2-ին վերստին պատերազմի վերածված ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց եւ կարծես շարունակվելու միտում ունի Հայերս, փաստորեն, մեզնից կախված ամեն ինչ արեցինք, որպեսզի պատերազմ չլինի: Նույնիսկ այն ժամանակ, երբ կարող էինք ավելի առաջ շարժվել, մեծահոգաբար Ադրբեջանի հետ զինադադար կնքեցինք: Զինադադարից, պարզվում է, Ադրբեջանը լավ էլ օգտվեց: Նախ՝ ժամանակ շահեց, երկրորդ՝ տարատեսակ լիքը զենք ու զինամթերք ձեռք բերեց:

Պոպովը` ԼՂՀ-ի` Ադրբեջանի կազմում դիտարկվելու մասին. «Դա բանակցային գործընթացի տարր է»

«Մենք նախկինում էլ ասել ենք, որ որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Ինչպես գիտեք, ԼՂՀ-ն նախկինում մասնակցել է բանակցային գործընթացին»,-«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը` պատասխանելով ԼՂՀ-ի` բանակցային սեղանի շուրջ վերադառնալու մասին հարցին: Մյուս հարցին, թե համանախագահները որքանով են գիտակցում, որ ԼՂՀ-ն չի

Արամ Ասատուրյան.«Բեկորը դեռ մխրճված է վիրավոր զինծառայողի ողնաշարում» (Տեսանյութ)

Կենտրոնական զինվորական հոսպիտալում 36 զինծառայողներ կան

Փոխարտգործնախարարը Ժնեւում խոսել է Թալիշ գյուղում «Իսլամական պետության» ոճով խաղաղ բնակիչների նկատմամբ կիրառված բարբարոսությունների մասին

Ապրիլի 8-ին Ժնևում ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցեց ՄԱԿ-ի և Շվեյցարիայի համատեղ կազմակերպած Բռնի ծայրահեղականության դեմ պայքարին նվիրված համաժողովին: Համաժողովի բարձր մակարդակի հատվածը համանախագահում էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերը: Համաժողովին մասնակցում էին մի քանի տասնյակ երկրների արտաքին գործերի նախարարներ և փոխնախարարներ, ինչպես նաև բռնի ծայրահեղականության և

ՌԴ-ն այլեւս ժողովրդական մակարդակով է Հայաստանի դաշնակիցը

Ի՞նչ քայլեր կհետեւեն նախագահի հայտարարությանը Ապրիլի 7-ի երեկոյան Երեւանում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից: Դա հասկանալի է, քանի որ Հայաստանում ժողովրդական մակարդակով Ռուսաստանին համարում են մերձավոր

Համանախագահները Թալիշում տեղի ունեցած վայրագությունների դեպքով խիստ մտահոգ են

Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձավ Ադրբեջանի զինծառայողների կողմից ԼՂՀ Թալիշ գյուղում խաղաղ բնակիչների հանդեպ իրականացրած վայրագություններին` ասելով, որ համանախագահները խիստ մտահոգ են մարդու իրավունքների խախտման դեպքերով: «Մենք հանդիպում ենք ունեցել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ, խնդրել ենք, որպեսզի ճշգրտորեն դիտարկեն, թե ինչ է տեղի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

 Mes.am. Հանրապետության տարածքում` Ապրիլի 10-14-ին, հատկապես կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 10-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով: Երևանում` Ապրիլի 10-14-ին, հատկապես կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:  

«Մենք ի վիճակի չենք վիրավոր կամ մահացած զինվորին գլխատել, դպրոցականի վրա կրակել»

Սա փորձություն էր, որից չի կարելի դասեր չքաղել

Մինսկի խմբի համանախագահ. «Խաղաղապահների գործողություն ենթադրվում է կարգավորման եզրափակիչ փուլում»

«Լավրովը մի անգամ չի ասել, որ նոր փաստաթուղթ որպես այդպիսին չկա, կան առաջարկներ, որոնք քննարկվել են վերջին տարիների ընթացքում»,-այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` վերջերս հնչեցրած առաջարկներից՝ ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: Նրա բնորոշմամբ` նշյալ առաջարկները հիմնված են մի շարք

«Ռուսաստանն ունի այս խնդրում մեծ դերակատարություն, բայց հետաքրքրված չէ հիմնախնդրի լուծմամբ»

Լեհ քաղաքական փորձագետը վերլուծում է Լեռնային Ղարաբաղում սկսված պատերազմի պատճառները «Աշխարհաքաղաքական իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Մերձավոր Արեւելքում, հիմա նաեւ իրենց ազդեցությունն են ունենում Հարավային Կովկասի վրա եւ իրավիճակը ավելի են վատացնում»,- «Առավոտի» հետ բացառիկ զրույցում ասում է Միջազգային հարցերի Լեհական ինստիտուտի փորձագետ Կոնռադ Զաշտովտը: Նա այս օրերին հետեւել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սկսված

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031