Օրվա լրահոսը
«Մի քանի տասնյակ զոհերի համար պատասխանատվություն են կրում մեր երկրի կոռուպցիոներները»
Երեկ երբ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Բաքվում հայտարարել է, թե շարունակելու են զենք վաճառել Ադրբեջանին, Հայաստանում դժգոհության ալիք բարձրացավ: Այս դժգոհությունն, ըստ էության, արդարացի է. քաղաքական գործիչներն ու փորձագետներն ասում են՝ Հայաստանի ռազմավարական գործընկերը զինում է Ադրբեջանին, որն էլ այդ նույն զենքով հարձակվում է մեզ վրա: Ռուսաստանի վարած այս քաղաքականությունն անակնկալ չէր,
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Զրուցակիցները քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Կարևորվել են զինադադարի ռեժիմի պահպանումը, վստահության միջոցառումների շուտափույթ ներդրումն ու խաղաղ բանակցությունների
Վիրավորների առողջական վիճակում կա դրական շարժընթաց
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժվող զինծառայողներին: Նախարարին տեղեկացրին, որ այս պահին հոսպիտալում բուժվող 38 տուժածներից (որից 2-ը` ԵԿՄ անդամ) ծայրահեղ ծանր է մնում 2-ի վիճակը։ Նրանց վիճակում կա դրական շարժընթաց։ Նախարարի նախորդ այցի ընթացքում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 5 տուժածի առողջական վիճակը նկատելի բարելավվել էր։ Մասնագետներն այժմ
Ղարաբաղից վիրավորներ տեղափոխող շտապօգնության մեքենաները «Զանգեր»-Գորիս ճանապարհահատվածը դժվարությամբ են հաղթահարում
Սյունիքի մարզպետարանում չգտնվեց որեւէ մեկը, որ ասեր, թե ե՞րբ են վերանորոգելու այդ ճանապարհահատվածը Այս օրերին, երբ ենթակառուցվածքների դերը, թերեւս, ամենակարեւորներից մեկն է, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի մի հսկայական հատված, ինչպես փաստում են վարորդները, շատ վատ վիճակում է: Այս օրերին այդ ճանապարհով երթեւեկող, Լեռնային Ղարաբաղին հումանիտար եւ տարատեսակ օգնություն տեղափոխող վարորդները նյարդայնացած վերադառնում են՝ պատմելով, թե ինչպիսի անանցանելի
Սեյրան Օհանյանին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը
Ապրիլի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը, որին մասնակցել է ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել վերջին օրերին Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետ կապված խնդիրներ: Երկուստեք կարևորվել է սերտ համագործակցության ընդլայնումը և խորացումը` որպես
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մամուլի ասուլիսը․ ուղիղ եթեր
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մամուլի ասուլիսը դիտեք «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակմամբ
Տանկիստ կալանավորի խնդրանքը
ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Աշոտ Հակոբյանը բաց նամակով դիմել է հանրապետության նախագահին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ «Առավոտ» օրաթերթին: 11 տարվա ազատազրկման դատապարտված կալանավորը տեղեկացնում է, որ 1976 թվականին զորակոչվել է եւ պարտադիր զինվորական ծառայության է անցել Անդրկովկասյան զինվորական օկրուգի Գորիի տանկային ռազմաուսումնավարժական գնդում, ստանալով նախ նշանառուի, ապա նաեւ տանկի հրամանատարի կոչում:
ԼՂՀ և ՀՀ խորհրդարանների պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովները հայտարարում են, որ վճռական են տրամադրված
ԼՂՀ և ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ – ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Ապրիլի 2-5ըԱդրբեջանիկողմից Արցախի դեմ լայնածավալռազմականգործողությունների իրականացմանհետևանքովմարդկությանդեմկատարածհանցագործություններիվերաբերյալ 2016 թվականի ապրիլի 2-5-ը, կոպտորեն խախտելով 1994թ. մայիսին ստորագրված զինադադարի մասին եռակողմ համաձայնագիրը (Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ), Ադրբեջանը բացահայտ ոտնահարել է միջազգային իրավունքի նորմերը՝ պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ: Հարձակման հիմնական թիրախ է դարձել
Նման զենք ունի միայն Ռուսաստանը
Ուզում եմ երկու բառ գրեմ այն «փաստարկի» մասին, որը երբեմն բերում են մեր հասարակական, քաղաքական գործիչները, շարքային քաղաքացիները. «Ի՞նչ տարբերություն`եթե Ադրբեջանը զենքը ռուսներից չգներ, ուրիշներից կգներ»: Նույն, մեղմ ասած, կասկածելի թեզը կրկնել է նաեւ Ռուսաստանի վարչապետ Մեդվեդեւը: Դա կա’մ միտումնավոր սուտ է, կամ թյուրիմացություն: Խոսքը, հիշեցնեմ, 9Ա52 «Սմերչ» տեսակի համազարգային կրակի ռեակտիվ համակարգի, ՏՈՍ1-Ա «Սոլնցեպյոկ»
Շիրակ Թորոսյան. «Ավաղ, Սահակաշվիլիի կուսակցությունն` ուր, անաչառությունն ու սկզբունքներն` ուր»
Հայ ժողովրդի համար վերջին բախտորոշ օրերին հարևան Վրաստանի իշխանությունների հավասարակշիռ և չեզոք դիրքորոշումը բարձր գնահատվեց Հայաստանի կողմից: Սակայն, ցավոք, Վրաստանի նախկին նախագահ Մ. Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը շարունակում է իրեն բնորոշ հակահայ վարքագիծը: Որպես ասվածի ցցուն ապացույց` մեջբերեմ վերոնշյալ կուսակցության անդամ, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գեորգի Գաբաշվիլիի ապրիլի 8-ին տարածած հայտարարությունը. «Մենք աջակցում ենք
Ցույց Երեւանում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներին ու միջազգային հանրությանն ուղղված հանրային պահանջով
Ապրիլի 9-ին Երեւանի Հանրապետության հրապարակում մի խումբ ՀՀ քաղաքացիներ, որոնք այս օրերին զբաղված էին տեղեկատվական հոսքերի եւ հակառակորդի քարոզչության դեմ աշխատանքների կազմակերպմամբ, նախաձեռնել էին բողոքի ցույց՝ ընդդեմ միջազգային կառույցների։ «Սույն թվականի ապրիլին ԼՂՀ սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմը և դրան հաջորդած փխրուն զինադադարը մինչ այս պահը որևէ հստակություն չի մտցրել հակամարտության կարգավորման
Գրողներն էլ են մեկնել սահման ու առաջնագիծ
«Առավոտի» հետ զրույցում գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանը ժամանակին հետեւյալ միտքն էր արտահայտել՝ այսօրվա մեծագույն բարիքն ու չարիքը ինֆորմացիոն հոսքերն են, որոնք հաճախ մոլորեցնում են մարդկանց եւ լավ կլիներ, որ ժողովուրդը հավատար մշակույթի մարդուն, հատկապես գրողին, քանի որ վերջինս պարտավոր է անկեղծ լինել իր ժողովրդի հետ: Հանդիպեցինք գրականագետին՝ տեղեկանալու ոչ միայն վերջին օրերին Արցախի
Թեւան Պողոսյան. «ՌԴ-ն եթե ոչ հրահրողն, ապա առնվազն ապահովողն է ռազմական գործողությունների»
Դմիտրի Ռագոզինի եւ Դմիտրի Մեդվեդեւի հայտարարությունների շուրջ
Մեդվեդեւ. «Այլ մատակարարների մուտքը սպառազինությունների շուկա չի թեթեւացնի իրավիճակը»
ՌԴ վարչապետը պնդում է, որ զենք տվել են եւ տալու են հակամարտող կողմերին
ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել, որի ընթացքում քննարկվել է 2016թ. ապրիլի 17-ին Հրազդան և Սպիտակ քաղաքային համայնքներում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման առաջին հայտարարագրերի վերաբերյալ տեղեկանքը` կազմված ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից: Բանկերի կողմից տրամադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքների և թեկնածուների
Խնդիրը պետք է լուծվի ոչ թե այսօրվա, այլ սկզբնական ձեւաչափով
Ցավոտ խոսք՝ ադրբեջանական զինված ուժերի պարբերական հարձակումների, ազերիների իրավաբանական հիմնավորման մասին Այս տարվա ապրիլի 7-ին «Շանթ» հեռուստաընկերության «Ուրվագծի» կազմակերպած հարցազրույցի ժամանակ Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը ցանկություն հայտնեց իմանալ, թե ինչպես եղավ, որ Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացից: Նա ավելի ճիշտ կլիներ, եթե ասեր, թե ինչպես եղավ, որ մինչեւ 1988թ. կայացող Արցախ-Ադրբեջան բանակցությունների Արցախ
Ադրբեջանական զինուժի կողմից մարտադաշտում թողնված զինամթերքի պարագաներ (Լուսանկարներ)
ԼՂՀ ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական զինուժի կողմից մարտադաշտում թողնված հատուկ նշանակության ջոկատի զինծառայողների համար նախատեսված համազգեստի, կապի միջոցների և զինամթերքի պարագաներ:
Շախմատը հավասար հնարավորությունների իսկական հարթակ է
ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարության ինստիտուտի եւ ժողովրդավարության աջակցության հիմնադրամի կողմից հովանավորվող «Կոալիցիոն շինարարություն եւ կազմակերպում» ուսուցողական դասընթացի շրջանակներում «Քաղաքացիական համաձայնություն», «Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» ՀԿ-ները եւ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունը համատեղ կազմակերպեցին «Շախմատը՝ հավասար հնարավորությունների հարթակ» քաղաքացիական ակցիա, որի նպատակն է հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները լսելի դարձնել հանրությանը եւ պետական մարմիններին: Բացման արարողությանը «Քաղաքացիական համաձայնություն»
Ռազմիկ Ամյանը եւ Մարտին Մկրտչյանը երեկ Ռուսաստանում համերգ են ունեցել
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը Aravot.am-ին տեղեկացրեց, որ երեկ Ռուսաստանի Դաշնությունում համերգ են ունեցել երգիչներ Ռազմիկ Ամյանը (որը ծնունդով Լեռնային Ղարաբաղից է) եւ Մարտին Մկրտչյանը: Օգտատերը մեր ֆեյսբուքյան էջին նաեւ ուղարկել է այդ համերգի տոմսերից մեկի լուսանկարը: Այս համերգն ուշագրավ է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին տեղի ունեցող մարտերի եւ Հայաստանում Ռուսաստանի հանդեպ դժգոհությունների համատեքստում:
20-ամյա գյումրեցի տանկիստը միայնակ կռիվ է մղել թշնամու 8 տանկերի դեմ, 3-ը ոչնչացրել ու նահատակվել է
Ջեբրայիլի հատվածում նահատակված 20-ամյա Տիգրան Աբգարյանը, որի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր երեկոյան Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում, տանկիստ էր: Նրանց հարեւանը՝ Սամվելը, մեզ պատմեց, որ անակնկալի գալով թշնամու հարձակումից՝ Տիգրանը մղվել է առաջնագիծ, մտել թշնամու 8 տանկերի մեջ, անողոք, անզիջում կռիվ է մղել, իր մի տանկով կարողացել է ոչնչացնել թշնամու 3 տանկ ու նահատակվել է: Հարեւանը
Հրապարակել է զոհված զինծառայողի եւս մեկ անուն
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է զոհված զինծառայողi եւս մեկ անուն: Նրա մարմինը հայտնաբերվել էր ապրիլի 8-ին, նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հայկական և ադրբեջանական կողմերի՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում: Շարքային Զոհրաբյան Անդրանիկ Ատոմի Ծնված 1996թ., 2014/1 զորակոչ, Արարատի
Հայ մարզիկների ներկայությունը Թուրքիայում գնալով վտանգավոր է դառնում
Որքան էլ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները, մեղմ ասած, սառն են, մարզական միջոցառումների ժամանակ երկու երկրների մարզիկները ազատորեն հյուրընկալվել են միմյանց: Դա սպորտի օրենքն է, օլիմպիական գաղափարախոսության պահանջը: Մեր մարզիկների համար բացառություն է եղել միայն Ադրբեջանը, որտեղ անցկացվող միջազգային պաշտոնական մրցաշարերին մասնակցելուց առաջ բավականին լուրջ խնդիրներ կարգավորել-լուծելու անհրաժեշտություն է առաջացել. սկսած հայկական պատվիրակության բոլոր անդամների՝ ամենաբարձր
Բողոքի ցույց Ամստերդամում
Ապրիլի 8-ի երեկոյան Ամստերդամի Դամ հրապարակ էին հավաքվել հարյուրավոր նիդերլանդահայեր ‘ դատապարտելու Ադրբեջանի ռազմական ագրեսիան ընդեմ Արցախի: Միջոցառումը նախաձեռնել էր Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպությունները: Ապրիլի 8-ի երեկոյան Ամստերդամի Դամ հրապարակ էին հավաքվել հարյուրավոր նիդերլանդահայեր ‘ դատապարտելու Ադրբեջանի ռազմական ագրեսիան ընդեմ Արցախի: Միջոցառումը նախաձեռնել էր Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպությունները: Դեռ նախօրեին Նիդերլանդների խորհրդարանի Արտաքին Հարաբերությունների Մշտական Հանձնաժողովին էր
Արկադի Տեր-Թադեւոսյանի զինվորները խաչի նշանով ունեցան հաղթանակ
Շատերը գիտեն, որ 1992 թվականի մայիսի 9-ը Շուշի քաղաքի ազատագրման օրն է։ Այս հաղթանակի մեջ աստվածային մեկ կարեւոր գործոն է ընդգծվել, որը կապված է Քրիստոսի հաղթական Խաչի խորհրդի հետ։ Շուշիի գրավումը վաղուց նախապատրաստված է եղել, սակայն, չգիտես ինչու, ծրագիրը չի հաջողվել ոչ ապրիլ ամսին եւ ոչ էլ մայիսի առաջին օրերին։ Եվ միայն հարձակման հաստատ որոշումն
Ստեփանակերտ մեկնած եւ անհրաժեշտաբար արագությունը գերազանցած վարորդների տուգանքները կվերանայվեն
ՃՈ իրավասու ստորաբաժանումներին համապատասխան հրահանգ է տրվել
Սիրիայում հայ զինծառայող է զոհվել
Սիրիայում հայ զինծառայող է զոհվել։ Այդ մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականի ֆեյսբուքյան էջը՝ Քամիշլիի իր աղբյուրներին հղումով։ Զոհվածը Քամիշլիի հայ համայնքի ներկայացուցիչ Սպիտակ Ազատի Ղազարյանն է։ Նա զոհվել է Դամասկոսում զինծառայության ընթացքում՝ պատահարի հետևանքով։ Նրա հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ Քամիշլիի Սուրբ Հակոբ եկեղեցուց։
Արծրուն Հովհաննիսյան. «Կրակում էին բնակավայրից, որ մենք պատասխանենք, եւ ասեն՝ հայերը կրակում են մեր բնակավայրերի վրա»
Ըստ ՊՆ մամուլի խոսնակի՝ ադրբեջանցիները, իրենց սովորության համաձայն, «Գրադից» կրակում էին բնակավայրերի մեջից, որպեսզի պատասխան հարվածից հետո հայերին մեղադրեն, թե կրակում են բնակավայրերի վրա Երեկ «Շանթի» «Հեռանկար» հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չբացառեց, որ իրենց բնակավայրերը ապրիլի 2-6-ը լքած ադրբեջանցիները գուցե արդեն վերադարձած լինեն հետ. «Իրենց մոտ կարող են վերադառնալ, որովհետեւ
Լատվիացի պատգամավորն այցելել է Եռաբլուր
Լատվիայի խորհրդարանի պատգամավոր Սերգեյ Պոտապկինն ապրիլի 9-ին Երեւանում այցելել է Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու ապրիլի 1-ից ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի հետեւանքով հերոսաբար ընկած հայ զինվորականների հիշատակին: Սերգեյ Պոտապկինը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ իր այցը Հայաստան նախապես պլանավորված չի եղել. ժամանել է՝ անձամբ տեսնելու եղելությունը: «Լուրն իմանալով՝ շատ ազդված
Հրդեհ Աբովյան փողոցում
Ապրիլի 9-ին, ժամը 09.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող սրճարանից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.17-ին, մարվել՝ 10.43-ին: Նշված հասցեում գտնվող «Մարկո Պոլո» սրճարանում (նկուղային հարկ) այրվել է առաստաղի և պատի փայտյա երեսպատումը (մոտ 10 քմ): ՀՀ ԱԻՆ


















































