Օրվա լրահոսը

«Կոռուպցիոն ռիսկ կամ կոծկում չկա»

Չայկովսկու անվան դպրոցի տնօրենը պատասխանել է «Առավոտի» հարցերին «Առավոտն» անդրադարձել է «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրին, որն այդպես էլ չկառուցվեց՝ չնայած դրա անհրաժեշտության մասին մշակույթի նախարարության ժամանակին հնչեցրած գեղեցիկ հիմնավորումներին: Այդ պատմության գլխավոր դերակատարներից մեկի՝ «Սոխոսենթր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առաջին տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը հրաժարվել էր բանավոր մեկնաբանություն անել, թե ինչու այդպես էլ իրականություն չդարձավ «Գրքի աշխարհը»,

Արթուր Աբրահամ. «Ապրիլի 9-ի հաղթանակս նվիրելու եմ հայ զինվորին»

Հայ անվանի մարզիկները, որոնք նախապատրաստվում են առաջիկա կարեւորագույն մեկնարկներին, անտարբեր չեն Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում սահմանում ստեղծված լարվածության նկատմամբ: Aravot.am-ը զրուցեց այս օրերին ԱՄՆ-ում գտնվող WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հետ: Արթուրն ապրիլի 9-ին Լաս-Վեգասում չեմպիոնական գոտու պաշտպանության մենամարտ է անցկացնելու մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսի հետ եւ չի կասկածում իր հաղթանակին: «Ես ոգեւորված

Ժամանակավոր հրադադարը Կարմիր խաչի միջնորդությամբ է

ՀՀ Արտաքին գործերի նախարար (1996-1998 թթ-ին), ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը տեղեկացրեց, որ ժամանակավոր հրադադարը հաստատվել է Կարմիր խաչի միջնորդությամբ: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը պարոն Արզումանյանը մանրամասնեց. «Կարմիր խաչը դա միջնորդել է, քանի որ բազում ադրբեջանական դիակներ կան այն տարածքներում, որոնք ետ է վերցվել ԼՂՀ ՊԲ կողմից: Հնարավորություն է տրվում, որ ադրբեջանական կողմը

Այսպիսի ավանտյուրաներից խուսափելու ճանապարհը Ադրբեջանին տեխնիկական ու տնտեսական ցուցանիշներում ունեցած առավելությունից զրկելն է. «Հայկական ժամանակ»

Հնարավո՞ր է արդյոք հետագայում խուսափել ադրբեջանցիների նմանատիպ ավանտյուրաներից։ Սա հասկանալու համար պետք է հակամարտությունը դիտարկել նաեւ տնտեսական, տեխնիկական տեսանկյունից։ Ադրբեջանի այսպիսի գործողությունների «աղբյուրը» իր տնտեսության եւ զինված ուժերի հագեցվածության վերաբերյալ ցուցանիշներն են։ Ադրբեջանը տարեկան իր զինուժի վրա ծախսում է մոտավորապես այնքան գումար, որքան մեր ամբողջ պետական բյուջեն եւ Ռազմական տեխնիկայի հագեցվածությամբ ու բանակի թվաքանակով էլ

Դավիթ Ամալյան. «Մեր բանակն ու զինվորը, պիտի ասեմ, որ փայլուն վիճակում են՝ սպասվածից ավելի շատ». «Հրապարակ»

Երաժիշտ, ազատամարտիկ Դավիթ Ամալյանն իր ընկերների հետ երեկ է վերադարձել Արցախից, ասում է՝ հասել է Ստեփանակերտ, հանդիպել, խոսել է տղաների հետ, բայց դիրք չի կարողացել հասնել, քանի որ արդեն անհրաժեշտ քանակ կար։ Նա նշեց, որ թեպետ կամավորների հոսքը չի դադարում Հայաստանի բոլոր մարզերից, բայց այս պահին դրա անհրաժեշտությունը չկա, եթե հանկարծ նորից իրավիճակը լարվի, ապա

Մոսկվայում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերը

Հայաստանի եւ Ադրբեջանի ՊՆ գլխավոր շտաբի պետերի հանդիպումը գաղտնի է պահվել

Մովսես Գորգիսյան. «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»

«Այն ազգը, որ ազատություն չի տենչում, որը հաշտվել է իր ստորաքարշ ու ստրուկ վիճակի հետ, ուրեմն՝ որպես ազգ ու տեսակ սպառել է իրեն ու այլեւս գոյություն չունի: Մնացյալ բոլոր ճիգերը զուր են, ավելորդ»: Այսպիսի գաղափարախոսությամբ էր օժտված 90-ականների հերոսներից Մովսես Գորգիսյանը: Պատահական չէր, որ նման ոգով օժտված 28-ամյա երիտասարդը, որն ավարտել էր Երեւանի պետական մանկավարժական

Դեռ արձագանք չկա Միհրան Պողոսյանի օֆշորային պատմության վերաբերյալ. «Հայկական ժամանակ»

Ի հեճուկս հարցումների, ոչ ՀՀ կառավարությունից, ոչ էլ ՀՀ արդարադատության նախարարությունից որեւէ արձագանք չստացանք ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանի օֆշորային պատմության վերաբերյալ։ Խնդիրն այն է, որ Պանամայի օֆշորային գոտու վերաբերյալ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ)՝ օրերս գաղտնազերծած ավելի քան 10 միլիոն փաստաթղթերից հայտնի է դառնամ, որ Միհրան Պողոսյանյը (Քեթրինի Միհրան)

Ահաբեկիչների հովանավոր Թուրքիան անելիք չունի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում. Շարմազանովը՝ Չավուշօղլուին

Տխրահռչակ Չավուշօղլուն այս հայտարարությամբ վերահաստատել է Թուրքիայի իշխանությունների մեղսակցությունն Ադրբեջանի ահաբեկչական գործողություններին: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Անթալիայում նախօրեին մասնավորապես հայտարարել է, թե Թուրքիան միշտ կլինի եղբայրական Ադրբեջանի կողքին, քանի որ օսմանական թուրքը, անգամ ընկած, երբեք եղբորը փորձանքի մեջ չի թողնի: Թուրք դիվանագետը մեղադրել է

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը դատապարտում է ադրբեջանական բանակի գործողությունները

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Այս գործողություններով Ադրբեջան պետությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ չի

Բուժվող վիրավոր երեխաների վիճակը կայուն ծանր է

Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում այս պահին բուժում է ստանում 4 քաղաքացիական վիրավոր: Զավեն Ավանեսյանը, Կամո Աբրահամյանը, Ծովինար Աղաջանյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը` կայուն ծանր է, դրական դինամիկայով: Գարեգին Աղաջանյանը բուժումը շարունակում է վիրաբուժական բաժանմունքում, վիճակը` կայուն: «Արևիկ» մանկական բուժմիավորումում բուժվող վիրավոր երեխաների վիճակը կայուն ծանր է, Գևորգ Գրիգորյանին ընդհանուր անզգայացմամբ վիրակապվել է, երկրորդնային

Աւստրիահայ համայնքը շարք մը քայլեր ձեռնարկած Է. yerakouyn.com (Ֆոտոշարք)

Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին իր համերաշխութիւնն ու զօրակցութիւնը ցուցաբերելու նպատակով աւստրիահայ համայնքը ձեռնարկած է շարք մը քայլեր։ Այս մասին կը հաղորդէ Tert.am-ը: Աւստրիոյ մէջ գործող բոլոր համայնքային կազմակերպութիւններու անունէն բաց նամակ կազմուած է եւ փոխանցուած Աւստրիոյ բոլոր քաղաքական մարմիններուն` երկրի նախագահի ու վարչապետի գրասենեակներ, Աւստրիոյ Դաշնային Ժողով, Աւստրիա-Հայաստան բարեկամական խումբի անդամներուն, արտաքին գերատեսչութեան ղեկավարին: Նամակին

Մեր ռազմավարական դաշնակիցը բիզնես-շահեր ունի եւ չի պատրաստվում դրանք անտեսել հանուն Հայաստանի. «Հրապարակ»

Երբ 2013-ի սեպտեմբերի մի «գաղջ» առավոտ արթնանալով տեղեկացանք, որ դեպի Եվրոպա գնալու փոխարեն ընտրել ենք դեպի Ռուսաստան՝ ԵԱՏՄ գնալու ուղին, մեզ մի բացատրություն տրվեց՝ այդ որոշումը կայացվել է երկրի անվտանգությունից ելնելով։ Մեզնից շատերը, այդ թվում՝ իշխանության մեջ գտնվողները, դրան դեմ էին, բայց հաշտվեցին, քանի որ մենք «Ղարաբաղի խնդիր ունենք», եւ հասկանալի էր, որ այդ խնդրի

Էդվարդ Նալբադյանը կհանդիպի Սերգեյ Լավրովին

Ապրիլի 8-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Մոսկվա, ուր նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նույն օրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կմասնակցի նաև ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին։   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայ ժողովրդին երաշխիքներ են պետք

Անցյալ շաբաթ առավոտյան աշխարհն արթնացավ Ադրբեջանի կողմից փոքրիկ Արցախի վրա լայնածավալ հարձակման մասին տարածված լուրից: Այս հարձակումն անակնկալ չէր… Տարիների ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վատ սովորություն է որդեգրել՝ ռազմական հարձակումներ ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ միջազգային խաղաղ բանակցությունների կամ գագաթնաժողովների անցկացման օրերին: Այս երկարատև հակամարտության նույնիսկ կողմնակի դիտորդը կարող էր կռահել, որ Ադրբեջանը նորից

Ադրբեջանական բանակի զինծառայողների կատարած հանցագործությունների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է փախուստի պահին սպանված հակառակորդի զինվորների նկարները

Դեսպան Կիրակոսյանի ելույթը ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումներին նվիրված ԵԱՀԿ Մշտական Խորհրդի hատուկ նիստին

Ապրիլի 5-ին գումարվեց ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1094-րդ հատուկ նիստը, որը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով ռազմական առճակատման խնդրին: ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ գերմանական նախագահությանը ՄԽ հատուկ նիստը հրավիրելու համար և երախտագիտություն հայտնեց ԵԱՀԿ մասնակից պետություններին, որոնք ցավակցություն հայտնեցին ռազմական առճակատման ընթացքում զոհվածների ընտանիքներին: Արման

«Դեմ առ դեմ». Օֆելյա Գրիգորյան եւ Ստեփան Գրիգորյան

Ապրիլի 6-ին, ժամը 17. 30-ին «Առավոտի» կայքում, ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը: Հաղորդման հյուրերն են`արցախյան ազատամարտի մասնակից Օֆելյա Գրիգորյանը եւ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Զրույցը կընթանա ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական սահմանում Ադրբեջանի կողմից սկսած ռազմական գործողությունների եւ դրանց հետեւանքով ԼՂՀ հարցի կարգավորման նոր փուլի մասին: Հաղորդումը կվարի Նելլի Գրիգորյանը: Հաղորդման

Որ դրական էներգիան չկորի

Եթե որեւէ հայ սպա կացինով սպաներ քնած ադրբեջանցու, որն իր հետ սովորում էր արտասահմանում, այդ սպան հայրենիքում կարժանանար առնվազն արհամարհական վերաբերմունքի: Եթե որեւէ մեր զինծառայող պարծենար, որ սպանել է 92 տարեկան տատիկի եւ կտրել է նրա ականջները, նա Հայաստանում նողկանքից բացի՝ ոչ մի այլ զգացմունք չէր առաջացնի: Հայ զինվորը բոլորովին այլ վարքագիծ ունի. նա, վիրավոր

ԱՍԵԿՈՍԵ

Բարին միշտ հաղթում է չարին, որովհետեւ ով հաղթում է՝ նա էլ բարի է: ՄԻԽԱՅԻԼ ԺՎԱՆԵՑԿԻ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խստորեն կոչ է արել պահպանել հրադադարը

Ես ոգևորված եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գոտուց ստացված տեղեկություններից, որոնց համաձայն՝ կողմերի միջև ընդհարումները դադարեցվել են։

ՀՀ քննչական կոմիտեն ՀՔԾ է ուղարկել քննիչի կողմից քրեական գործի փաստական հանգամանքները խեղաթյուրելու վերաբերյալ ծառայողական քննության նյութերը

ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության ծառայությունում կատարված ծառայողական քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել՝ քննիչի կողմից իր վարույթում քննված քրեական գործի նյութերը խեղաթյուրելու վերաբերյալ։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի միջնորդության հիման վրա իրականացված ծառայողական քննությամբ մասնավորապես պարզվել է, որ դեռևս ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում աշխատելու ժամանակահատվածում քննիչ Վ.Ալեքսանյանի վարույթում

Պելեին ցանկանում են բերել Վրաստան. Грузия Online

«Վրաստանում Արգենտինայի տան» նախագահ Նիկոլոզ Պատարկալիշվիլին դիմել է մի շարք պետական և մասնավոր ընկերությունների՝ ֆինանսական աջակցություն խնդրելով նրանցից, որպեսզի հնարավոր լինի Վրաստան բերել աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պելեին։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվական կայքը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Պատարկալիշվիլու դիմած մարդկանց ցուցակում են Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, փոխվարչապետ, նախկինում Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կախա Քալաձեն, Վրաստանի

Ադրբեջանը հարկադրված է հաշվել կորուստները. «Հայոց աշխարհ»

Ադրբեջանը սկսել է հաշվել սեփական արկածախնդրության տնտեսական ու ֆինանսական հետեւանքները։ Սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով մարդկայինից բացի Ադրբեջանը նաեւ նյութական լուրջ կորուստներ է կրում։ Դրանք հասնում են հարյուրավոր միլիոն դոլարների: Հաշված օրերի ընթացքում Արցախի բանակը տարբեր տեսակի ռազմական տեխնիկայի մեծաքանակ կորուստներ է պատճառել ադրբեջանական զինված ուժերին։ Ընդհանուր առմամբ ոչնչացվել է գրեթե երեք տասնյակ միավոր տանկ, որոնց

Մեդվեդևը հեռախոսազրույց է ունեցել Հովիկ Աբրահամյանի հետ. «ՏԱՍՍ»

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, որի ընթացքում քննարկել են ԼՂՀ հակամարտության շուրջ ստեղծված վերջին զարգացումները։ Այս մասին հաղորդում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով ՌԴ վարչապետի մամուլի ծառայությանը։ Հեռախոսազրույցից հետո ռուսական կողմը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվել են երկու երկրների կառավարությունների ղեկավարների խոսակցության մանրամասները։ Հաղորդագրության

Դաշնակցությունը ջոկատներ է կազմավորել եւ գործուղել Արցախ. «Հայոց աշխարհ»

Մեր խնդիրն է՝ առնվազն պահպանել ապրիլի 1-ի դիրքերը, իսկ եթե հակառակորդը շատ ոգեւորվի եւ փորձի իր մարտավարությունը մեզ թելադրել՝ նոր դիրքեր վերցնել։

ԼՂՀ ՊՆ. Հրադադարը գիշերը պահպանվել է

Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ի ժամը 12-ին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Ամերիկացի փորձագետի կարծիքը` ԼՂ-ի շուրջ իրադարձությունների վերաբերյալ. VOA

Ռուսաստանը չի դադարեցնելու զենքի վաճառքը կողմերին, քանի որ, առաջին հերթին` Ռուսաստանում ռազմաարդյունաբերական լոբբին շատ ազդեցիկ է:

Բողոքի ցույց Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան առջեւ (տեսանյութ)

Ապրիլի 5-ին Փարիզում Ադրբեջանի դեսպանատան առջև հայերն անցկացրել են բողոքի ցույց՝ «Ղարաբաղը մերն է» վանկարկումներով:

Հայկական կազմակերպությունները լուրջ աշխատանք են սկսել ԱՄՆ-ում՝ Բաքվի գործողությունների դեմ

Միացյալ Նահանգների հայկական խոշոր կազմակերպությունները` Ամերիկայի հայ դատի հանձնախումբը եւ Ամերիկայի հայկական համագումարը լուրջ աշխատանք են սկսել ԱՄՆ-ի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների հետ՝ Ադրբեջանի գործողությունների դեմ: Այսպես, Ամերիկայի հայկական համագումարից «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել են, որ Համագումարը նամակ է ուղղել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիին, որում կոչ են անում ԱՄՆ-ին վերականգնել Ազատության աջակցության ակտի 907 ենթաբաժինը,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031