Օրվա լրահոսը
Նամակ երկրէն. «Զէնք, որ թշնամին չունի». «Ասպարեզ»
Շատերու համար անակնկալ էր Հայաստանի ժողովուրդի քաղաքացիական բարձր գիտակցութեան այսպիսի դրսեւորումը, անկանխատեսելի՝ քաղաքական այսպիսի միասնականութիւնն ու համախմբումը
Վիկտոր Առուստամյանը՝ մեր հենակետերի եւ դիրքերի մասին. «Նախկինում եղած իրադրությունը վերականգնվել է»
ԼՂՀ Պաշտպանության բանակի գնդապետի հանդիպումը լրագրողների հետ
Պայթած ու չպայթած «Սմերչ»-ի հրթիռները Մարտակերտում և Հադրութում
ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել. Այսօր դիվային ծավալի լրահոսի մեջ «Սմերչի» չպայթած հրթիռների նկարները մեզ էին տվել այլ տեղից: Արդեն երեկոյան ի վերջո ստացանք իրականում Մարտակերտում և Հադրութից հարավ ընկած, պայթած ու չպայթած հրթիռների նկարները: Ահա ադրբեջանական իրական «Սմերչ»-ի հրթիռները:
Ռուզաննա Մուրադյան. «Խաղաղ բանակցային ճանապարհը ուժեղ կողմերի միջոց է, իսկ դավադրությունների ճանապարհը՝ ծուղակ»
ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի ապրիլի 5-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին Վերջին օրերին կատարվող իրադարձությունները բոլորիս ուշադրության կենտրոնում են: Հերթական անգամ Ադրբեջանն անցավ իր նենգ մարտավարությանը՝ թիրախ դարձնելով իր բակում աշխատող գյուղացուն, իրենց տանը հանգիստ նստած ծերերին, դպրոց հաճախող երեխաներին: Անգամ պատերազմի ժամանակ պետք է արժանապատիվ կռվել: Թշնամին քաջ գիտակցում է, որ դեմ առ դեմ կանգնելով
«Հայկական դաշտում որեւէ այլ խաղացող ՌԴ-ից բացի չկա». Անուշ Սեդրակյան
Հայաստանն իրավունք չունի դժգոհել Արեւմուտքից ԼՂՀ կոնֆլիկտում ոչ այնքան գործուն միջամտության համար. Անուշ Սեդրակյան
«Հայաստանի հեռուստատեսությունն իմ սրտով չի գնացել». Ազատ Արշակյան
«Վերջին չորս օրերին հեռուստատեսային ծրագրերից չի երևում, որ Հայաստանում հայ ժողովուրդը սգում է իր զավակների կորուստը»,- Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում իր մտահոգությունն արտահայտեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: «Սովորաբար, նույնիսկ մի քանի զոհ ունենալու դեպքում, եթե սուգ չի հայտարարվում մեր երկրի նման երկրներում, գոնե հնչում է դասական, հոգևոր երաժշտություն: Դրանով ցույց են տալիս, որ հարգում
Զոհված մայոր. «Ես պետք է դառնամ զինվորական` հայրենիքը մեզ է սպասում»
«Ամառը կգամ, կնշանվեմ, հարսանիք կանենք», բայց…
«Արդեն որոշակի պայմանավորվածություն կա ռուսական կողմի միջնորդությամբ, որ բանակցություններ ընթանան». Գեղամ Հարությունյան
Հրադադարի ռեժիմն այս անգամ բանակցությունների փուլում պետք է ապահովվի ու ամրապնդի լուրջ մեխանիզմներով, որոնք թույլ կտան վերահսկելի դարձնել ու խուսափել անհասցե գնահատականներից
Հազարավոր զոհեր Ադրբեջանի կողմից
Ստեփանակերտում կայացած ասուլիսի ժամանակ ԼՂՀ ՊՆ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը ներկայացրել է մի հեռախոսազրույց, որը իրենք կարողացել են «բռնել»: Վախեցած ադրբեջանուհու հեռախոսազրույցի համաձայն՝ ադրբեջանցիները տվել են հազարավոր զոհեր, «զոհերին փայտի նման լցնում են մեքենաները, տանում»: Տեսանյութը՝ «Երկիր մեդիայի»: https://www.youtube.com/watch?v=hCqGaM22SOk
Սպանված և ինքնությունները պարզված ադրբեջանցի զինծառայողների ցուցակը. Razm.info
Այս պահի դրությամբ Razm.info-ին հայտնի դարձած, ոչնչացված և ինքնությունները ճշտված ադրբեջանցի զինծառայողներն են (ցանկը պարբերաբար թարմացվում և լրացվում է նոր անուններով). 1. Վալիզադե Ուրֆան (Vəlizadə Urfan) — ուղղաթիռի օդաչու, մայոր, 2. Մուսթաֆազադե Թաբրիզ Թարիել օղլու (Mustafazadə Təbriz Tariel oğlu) — ուղղաթիռի օդաչու, մայոր, 3. Իսմայիլով Բաքիր (İsmayılov Bəkir) — ուղղաթիռի օդաչու, ավագ լեյտենանտ, 4. Ալիև
Հայկական կողմն ունի 29 զոհ, 28 անհայտ կորած և 101 վիրավոր. ԱՐՑԱԽՊՐԵՍ
Ապրիլի 5-ի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով տեղի ունեցած մարտերի հետևանքով հայկական կողմն ունի 29 զոհ, 28 անհայտ կորած և 101 վիրավոր: ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին ԼՂՀ ՊԲ օպերատիվ իրազեկման կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը: Խոսելով հակառակորդի կենդանի կորուստների մասին՝ ՊԲ
Էդուարդ Շարմազանով. «Հենակետերի հարց չի քննարկվել». (Տեսանյութ)
Խորհրդարանում ավարտվեց փակ քննարկումը
Արմենակ Ուրֆանյանն ասում էր՝ երբեք հակառակորդին գերի չեմ ընկնի. ծառայակից
«Ուրֆանյանը այդպիսի սպա էր ում հարգել են ե՛ւ սպաները, ե՛ւ զինվորները»
«Ժամանակը ցույց կտա՝ որ գործն է անցողիկ, որը՝ մնայուն». Արամ Սաթյան
Մեկնարկում է հայ ժամանակակից երաժշտությանը նվիրված «Պրեմիերա» փառատոնը
Հրաչյա Ռոստոմյան. «Եթե Ադրբեջանը չհանգստանա, մարզաշխարհը կկանգնի հայ զինվորի կողքին ու առաջիններից մեկը ես եմ լինելու»
-ՀԱՕԿ-ը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով՝ նախապես մշակված ու հաստատված տարեկան պլանի համաձայն: Հայտնի է, որ մենք ունենք նաեւ քառամյա՝ օլիմպիական ցիկլի պլան: Այս պահի դրությամբ որեւէ շեղում չունենք. մեր թիմերը շարունակում են նախապատրաստվել պաշտոնական մրցումներին, օլիմպիական վարկանիշային մրցաշարերին եւ մասնակցելու են: Սակայն մենք նաեւ ուշի ուշով հետեւում ենք ղարաբաղա-ադրբեջանական սահմանում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով
Զոհված Քյարամի մարտական ոգին ազատամարտիկ հորից էր փոխանցվել
Քյարամը մինչեւ վերջ հրամանատարի կողքին էր մնացել
Մերուժանը, զինվորականի շորերով հագնելով, վերջին զանգին անակնկալի էր բերել դասարանցիներին
Այսօր Գյումրու «Սուրբ Յոթ վերք» եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ Արցախի պաշտպանության ժամանակ հերոսաբար զոհված 23-ամյա ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի: Նրա հարազատները, ընկերները, դասարանցիները, հարեւանները ե՛ւ ողբում էին նրա մահը, ե՛ւ չափազանց հպարտ էին, որ բախտ են ունեցել հերոսի հետ շփվելու: Նրա մանկության ընկերներից մեկն ասաց, որ իր համար զարմանալի չէ, որ Մերուժանը կյանք
Հենրիխ Մխիթարյան. Խորապես մտահոգ եմ իմ համերկրացիների ու իրենց ընտանիքների համար
Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արցախում տեղի ունեցող վերջին իրադարձություններին. «Մեր ազգի համար այս դժվար պահին եկեʹք ցուցաբերենք միասնականություն և ուժ: Աղոթում եմ տարածաշրջանում խաղաղության համար: Խորապես մտահոգ եմ իմ համերկրացիների ու իրենց ընտանիքների համար»:
Երազում էր ծառայել Հայաստանի Հանրապետությանը. Արմենակ Ուրֆանյանի մասին
Օգոստոսին լրանալու էր Արմենակի պայմանագիրը
ԵԱՀԿ անդամ պետությունները քննարկում են ԼՂ հակամարտության վերջին սրացումը
Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ հանդիպման ընթացքում, Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը կազմակերպության անդամ 57 պետություններին ներկայացրեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին զարգացումները: ԵԱՀԿ կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Ուորլիքը եւ Կասպրշիկը ողջունել են մարտերի դադարեցումը եւ կողմերին կոչ են արել պահպանել հրադադարի ռեժիմը: Նրանք ընդգծել են, թե կարեւոր
«Եթե անգամ կրակոցները միառժամանակ իներցիայով շարունակվեն, ապա դրանք էապես չեն փոխի պատկերը»
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակի դադարեցումը ՊԲ-ի առավելությունով էր պայմանավորված
Արաբագետ. «Խաղաղ բնակիչների դեմ դուրս բերելով գրոհայինների` Ադրբեջանը խախտում է Հաագայի և Ժնևի կոնվենցիաները»
«Ադրբեջանական բանակի զինծառայողների կողմից խաղաղ բնակիչների հանդեպ իրականացրած վայրագությունների ձեռագիրը բնորոշ է Սիրիայում եւ Իրաքում գործող ահաբեկչական խմբավորումներին, առավելապես` «Իսլամական պետությանը»,-ասում է արաբագետ Արմեն Պետրոսյանը: Ըստ փորձագետների` բացառված չէ, որ նշյալ զինծառայողները Մերձավոր Արեւելքում գործող ծայրահեղական խմբավորումների, այդ թվում` ԻՊ-ի կազմում են ժամանակին հանդես եկել, ապա Թուրքիայի միջոցով անցել Ադրբեջան, որն էլ ԼՂՀ-ի դեմ օգտագործեց այդ
Ղազախստանի առաջարկությամբ Երեւանից Մոսկվա է տեղափոխվում ԵԱՏՄ գագաթաժողովը
Մեդվեդեւն ապրիլի 7-ին այցելելու է Երեւան, ապրիլի 8-ին՝ Բաքու
Գյումրու «Սուրբ Նշան» եկեղեցում կանգնելու տեղ չկար. հրաժեշտ էին տալիս 23-ամյա հերոսին (Տեսանյութ, ֆոտոշարք)
Քիչ առաջ Գյումրու «Սուրբ Նշան» եկեղեցում տեղի ունեցավ Թալիշում մղված մարտերի ժամանակ հերոսաբար զոհված 23-ամյա ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի հոգեհանգստի կարգը: Գյումրեցիների հոսքը դեպի եկեղեցի չէր դադարում. գալիս էին հրաժեշտ տալու իրենց հերոսին, որը իր կյանքի գնով փրկեց եկեղեցում կանգնածների կյանքը: Հոգեհանգստի կարգը կատարեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ու թեմի քահանաները: Առ Աստված
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սարգսյանի եւ Ալիևի հետ
kremlin.ru-ի փոխանցմամբ ռուսական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Քննարկումը վերաբերել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող վերջին զարգացումներին: Խորը մտահոգություն հայտնելով լայնածավալ ռազմական բախումների վերաբերյալ, որոնք հանգեցրել են բազմաթիվ մարդկային զոհերի, Պուտինը կողմերին կոչ է արել անհապաղ ապահովել ռազմական գործողությունների դադարեցումը եւ
«ՌԴ-ն ուժեղացնում է իր դիրքերը ԼՂՀ կոնֆլիկտի շուրջ ». Բորիս Նավասարդյան
«ՌԴ-ն ուժեղացնում է իր դիրքերը ԼՂՀ կոնֆլիկտի շուրջ տեղի ունեցող զարգացումների արդյունքում»
«Այս ցուցահանդեսը դասախոսների յուրահատուկ քննություն է ուսանողների առաջ». Մերի Պատվականյան
Այսօր Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում բացվեց «Փարիզ` իմ սեր» խորագրով աշխատանքների ցուցադրությունը: Ցուցահանդեսին մասնակցում էր ԵԳՊԱ-ի «Դիզայնի և Դեկորատիվ-կիրառական արվեստ»-ի ֆակուլտետի դասախոսական կազմը։ ԵԳՊԱ ռեկտոր Արամ Իսաբեկյանը իր դրական կարծիքը հայտնեց ցուցահանդեսի վերաբերյալ. «Ուրախ եմ տեսնել կոլեգաներիս աշխատանքները: Ուրախալի է, որ բոլորը նոր աշխատանքներ են
Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա
Ս.թ. ապրիլի 6-7-ը կկայանա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Գերմանիայի բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Յոախիմ Գաուկի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի, Գերմանիայի Արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահող Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Փոքրիկները երբ արթնացան ու իմացան, որ կռիվը դադարել է, երեխաներից մեկն ասաց. «Աստված մեր ձայնը լսեց»
Ապրիլի 2-ին թշնամին հարձակում գործեց Արցախի սահմանի ողջ երկանքով՝ օգտագործելով հրետանի, տանկեր, ուղղաթիռներ, և թիրախ դարձրեց հատկապես դպրոցները: Առաջին պահին անհրաժեշտություն առաջացավ հանրակրթական և այլ ուսումնական հաստատություններում, նախակրթարաններում դադարեցնել պարապմունքները՝ մեր մանուկներին չվնասելու նպատակով՝ աչքի առաջ ունենալով Մարտունու շրջանի Զորավանի դպրոցը: Այտեղ թշնամու հրետանու արկից զոհվեց 12-ամյա պատանի, վիրավորվեցին նրա եղբայրն ու ընկերը: Այդ օրը
Կոթիի սահմանագոտում վիրավորված զինծառայողի վիճակը բավարար է
Նա մասնագիտացված բժշկական օգնության կարիք չունի


















































