Օրվա լրահոսը
«Մենք կարիք չունենք, որ մեզ ոգևորեն, ուժ տան. այդ ուժը կա մեր մեջ». Ռուբեն Բաբայան
Արվեստագետները՝ սահմանում տիրող իրավիճակի մասին
Մարգարիտ Եսայան. «Պայմանը պիտի լինի ԼՂՀ բանակցային սեղան վերադարձնելը»
ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի հայտարարությունը «Մեր երկրի նախագահը պարզ եւ շիտակ ասաց, ստիպված են լինելու ընկալել» Ռազմական դաշինքները լավ են խաղաղության օրերին, պատերազմում ես պարզում՝ ովքեր են քո «դաշնակիցները» իրականում և ինչպես են փորձում ստեղծված իրավիճակից իրենց օգուտները ստանալ: Ում համար է գաղտնիք, որ մեր հույսը եղել է հայ զինվորը ու հայկական բանակը։ Թեպետ
Վահե Էնֆիաջյան. «Մեր հայրենիքը պետք է միավորի ողջ հայությունը»
ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հայտարարությունը Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 1994 թվականից հետո ադրբեջանական կողմը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում դիմել է ահաբեկչական ռազմական գործողությունների: Հակառակորդը գործել է նախօրոք մշակված հատուկ սցենարով և կիրառել իր ենթակայության տակ գտնվող ամբողջ զինանոցը: Ռազմական գործողությունների պատասխանատվությունը, ինչպես նաև առաջինը հարձակում գործած կողմը հանդիսանում է Ադրբեջանը: Սա ակնհայտ
Ավարտվել է դպրոցում 3-րդ դասարանի աշակերտուհուն կողոպտելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է երրորդ դասարանի աշակերտուհուն դպրոցում կողոպտելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 2016 թվականի փետրվարի 11-ին գրավոր հաղորդում էր ստացվել առ այն, որ նույն օրը` ժամը 11:45-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի զուգարանում մի կին փորձել է կողոպտել անչափահաս աղջկան՝ ականջներից ստիպողաբար հանելով
Սենոր Հասրաթյան. «Շփման գծի որոշ հատվածներում հակառակորդի կողմից կրակոցներ լինում են»
ԼՂՀ ՊԲ- մամուլի խոսնակն ասում է, որ պաշտպանության բանակը պատասխան կրակ չի արձակում
Հետաքրքիր զուգադիպությամբ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը միայն Էրեբունիի ծննդատանը ծնվել է 20 երեխա
Ստեփանակերտում ապրիլի 1-5-ը 22 երեխա է ծնվել
Սփյուռքահայ պատմաբան. «Սերժ Սարգսյանը թիկունքից հարված ստացավ Էրդողանից»
Սփյուռքահայ պատմաբան Գեւորգ Յազճյանի կարծիքով` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թիկունքից հարվածեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նա այս առիթով մանրամասնեց. «Կարծում եմ հանրապետության ղեկավարն էլ կընդունի, որ ինքը թիկունքից հարված ստացավ Էրդողանից»: Այս առիթով պարոն Յազճյանը հիշեցրեց , որ հենց Սերժ Սարգսյանն էր ֆուտբոլային դիվանագիտություն վարողը, ու նշեց. «Իսկ երբ
ԱԺ-ում առաջարկում են կտրել Ալիեւի ականջները ու կանգնեցնել նրան միջազգային դատարանի առաջ
Տո ա՛յ վախկոտներ, ղզիկի կարգավիճակում հայտնված հրեշներ, խղճացե՛ք ձեր ժողովրդին եւ հասկացեք, որ մեր ազգը բռունցք է: ԱԺ-ն արձագանքում է Ալիեւի ագրեսիային:
«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում». 1994 թ. սխալը երկրորդ անգամ կրկնելը հավասարազոր է գիտակցված պարտության
1994 թ. մայիսի 12-ին հայկական բանակի հաղթական ընթացքը կասեցվեց և առանց Ադրբեջանին կապիտուլյացիայի ենթարկելու նրա հետ կնքվեց հրադադար: Հայկական կողմի նման անհեռատես քաղաքականության շնորհիվ Ադրբեջանը անցնող տարիների ընթացքում կուտակեց տնտեսական և ռազմական մեծ ներուժ, որի միջոցով մեր դեմ վարում է հետզհետե ուժգնացող հյուծիչ պատերազմ՝ նպատակ ունենալով գրավել Արցախը և ոչնչացնել հայկական գործոնը: Այս օրերին մեր
Հայր Մակար Հակոբյան. «Հայրենիքի համար զոհվածները, նահատակվածները սրբեր են»
Ընդամենը երեք օր առաջ Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հայր Մակար Հակոբյանի պահպանիչ աղոթքով Արցախ մեկնեցին սիսիանցի մի շարք կամավորականներ: Հոգեհանգստի արարողության ժամանակ դիմելով ողբացող ժողովրդին, հարազատներին, Սյունիքի մարզի գյուղերից եկած բնակիչներին՝ հոգեւոր թեմի առաջնորդն ասաց. «Դժվարին օր էր մարզի, մեր ժողովրդի համար, երբ թշնամին վայրահաչում էր մեր սահմանների վրա: Մեր
ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներն անհապաղ բանակցությունների մասին են բարձրաձայնում
Մինսկի խմբի հայտարարությունը
Միջուկային զենք՝ Ադրբեջանի դեմ. «Հաջորդ գրոհի ժամանակ պետք է կերակրենք ստրոնցիումի նախաճաշով»
Դուք հասկանո՞ւմ եք, որ եթե ուժները պատի՝ մինչեւ վերջ գալու են ու մորթելու են մինչեւ վերջ: Բագրատյանն առաջարկում է ԵԽԽՎ նախագահին եւ Սահակաշվիլիին պերսոնա նոն գրատա:
Ադրբեջանցիները վերսկսել են կրակը Մատաղիսի ուղղությամբ. «Ա1+»
Չնայած հայտարարված զինադադարին, Արդբեջանցիներն ամենևին չեն դադարեցրել կրակը հայկական բնակավայրերի ուղղությամբ. այս պահին ժամանակ առ ժամանակ լսվում են կրակոցներ մասնավորապես Մատաղիսի ուղղությամբ։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
ՎՍԴՀԿ-ն իր լիակատար աջակցությունն է հայտնում խիզախորեն մաքառող մեր զինվորներին
Վերակազմյալ-Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության հայտարարությունը Սիրելի՛ հայրենակիցներ Վերջին օրերին Ադրբեջանի նախահարձակ ռազմական գործողությունների հետևանքով իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ծայրաստիճան լարվել է՝ սպառնալով վերաճել լայնածավալ պատերազմի: Այսօր արդեն տեղեկություններ են ստացվում, որ թշնամին փորձ է անում ապակայունացնել իրավիճակը նաև հայ-ադրբեջանական սահմանին՝ կրակ բացելով սահմանամերձ գյուղերի վրա: Այդպիսով Ադրբեջանը ձգտում է վերջնականապես վիժեցնել բանակցային գործընթացը և
Էդուարդ Շարմազանով. «Անհնար է պարտության մատնել մի ազգի, որը չի ուզում պարտվել»
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին Հարգելի հայրենակիցներ, Վերջին օրերի զարգացումները ղարաբաղա-ադրբեջանական սահմանին եւս մեկ անգամ ապացուցեցին հանրահայտ ճշմարտությունը. անհնար է պարտության մատնել մի ազգի, որը չի ուզում պարտվել: Այս օրերի ընթացքում հայ ժողովուրդն իր բոլոր հատվածներով ապացուցեց, որ ինքն է եղել, կա եւ շարունակելու է մնալ իր ճակատագրի դարբինը: Ես ճշմարտություններ
Զարուհի Փոստանջյան. «Քաղաքական օրակարգ ներառեք Արցախի Հանրապետության ճանաչման մասին հարցը, որը չունի այլընտրանք»
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները բազմաթիվ անգամ հայտարարել են, որ Արցախի Հանրապետության ճանաչման մասին հարցը քաղաքական օրակարգ կներառվի միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը դիմի ռազմական գործողությունների: Ապրիլի 1-ից Ադրբեջանը դիմել է ռազմական լայնածավալ ագրեսիայի, հետևաբար` գոնե այս կարևոր հարցում համարձակություն ունեցեք տեր կանգնել ձեր խոսքին:
«Լայֆնյուզ» հեռուստաընկերության աշխատակիցներին վռնդել են Ադրբեջանից
Այս երկիրը չի հանդուրժում ազատ խոսքը
Վարչապետը մասնակցում է սիսիանցի կամավորականների հոգեհանգստի արարողությանը (Ֆոտոռեպորտաժ)
Վեց զոհվածների դիերը ծափերով բերվեցին մշակույթի տուն:
«Ի՞նչ սիրտ ու հոգի պետք է լինի 18-ամյա տղաների մեջ, որ այսպես կռվեն՝ մինչեւ արյան վերջին կաթիլը». Ղարաբաղի երախտիքը
«Ղարաբաղում լեգենդներ են պտտվում ՀՀ ԶՈՒ 18-ամյա զինվորների պահվածքի, կեցվածքի եւ մարտական, հոգեբանական պատրաստվածության մասին: Դրանք ոչ թե PR գործիք են, այլ կոնկրետ իրադարձությունների վրա են հիմնված: Մարտական ուղի անցած հրամանատարները ասում են՝ դժվար է գիտակցությամբ հասկանալ՝ ի՞նչ սիրտ ու հոգի պետք է լինի 18-ամյա տղաների մեջ, որ նրանք ոչ միայն անհողդողդ կանգնեն իրենցից մի
Ալեքսանդր Մանասյան. «Վաղաժամ է Ռուսաստանին մեղադրելը»
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը կարծում է, որ վաղաժամ է Ռուսաստանին մեղադրելը: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետը Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքն այսպես արդարացրեց. «Զուտ առևտրային բիզնես խնդիրներ են, և դրանից այն կողմ խնդիրը չի գնում: Մենք պետք է քաղաքագիտական լուրջ վերլուծության ենթարկենք Ռուսաստանի հնարավոր վարքը այն դեպքում, երբ Ադրբեջանը բարձրացնի հակամարտության նշաձողը` թե՛ Հայաստանի վրա
Սվիտալսկու խոսքով` ԵՄ-ն անում է հնարավորը` Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ (Տեսանյութ)
ԵՄ դեսպանը վերելակի միջից «մեկնաբանեց» Արցախի խնդիրը
Ադրբեջանական հերթական ոչնչացված անօդաչու թռչող սարքը (Ֆոտոշարք)
Հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի 5-ի առավոտյան ոչնչացված ադրբեջանական հերթական անօդաչու թռչող սարքը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
«Կրակը դադարել է, բայց բանակցություններ չկան». «Ա1+»
Ինչպես հայտնի է՝ այսօր ժամը 12.00-ից ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կրակը երկկողմանի դադարեցվել է։ «Հիմա կա համաձայնություն՝ դադարեցնելու կրակը։ Տեսնենք՝ որքան է դա տևելու, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի, այսպես ասած, առանձնահատկությունները»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։ Իսկ բանակցությունների վերսկսման մասին խոսակցություններ դեռ չկան։ Մեր զինվորները մարտական գործողությունների ժամանակ պատահել են թուրքախոսների, արաբախոսների. «Այսինքն, հիմքեր
Սերժ Սարգսյան. «Ես պարտավոր եմ հայտարարել, որ մենք պատրանքներ չունենք, մենք չունենք հզոր հովանավորներ»
Նախագահը «Եռաբլուր» պանթեոնում մասնակցել է հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի հուղարկավորությանը
Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել արագ արձագանքման օպերատիվ շտաբի անդամներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 5-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն ԼՂՀ Կառավարության կողմից ձեւավորված արագ արձագանքման օպերատիվ շտաբի անդամների հետ: Երկրի ղեկավարը կարեւորել է այս կառույցի ձեւավորումը եւ կոնկրետ հանձնարարականներ տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրություն
«Բերեցինք մի երկու հոգու գնդակահարեցինք, երկու հոգու էլ կախեցինք՝ պարտքերը կիջնե՞ն». Վարդան Այվազյան (Տեսանյութ)
Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է նախ Միխայիլ Բաղդասարովին կանչել պատասխանատվության:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մինչև օրվա ավարտ կայցելեն ԼՂՀ. «ՏԱՍՍ»
Վիեննայում շարունակվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գոտում առաջացած լարվածությանը վերջ տալու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ ԵԱՀԿ-ում «ՏԱՍՍ»-ի աղբյուրը հայտնել է, որ ԵԱՀԿ համանախագահները մինչև օրվա ավարտ ժամանելու են Ղարաբաղ, որպեսզի նպաստեն լարված իրավիճակի թուլացմանը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ համանախագահների ուղևորության նպատակը Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի հայտարարությունը 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների վերաբերյալ
Հայկական հոգեբուժական ասոցիացիան բարձր է գնահատում բոլոր պետական կառույցների, քաղաքական ուժերի և ԶԼՄ ների կազմակերպված, ադեկվատ գործելաոճը ստեղծված իրավիճակում: Առանձնահատուկ ոգևորիչ է Արցախի պատերազմի վետերանների հասարակական կազմակերպությունների, հատկապես Երկրապահ կամավորականների միության ակտիվ ներգրավվածությունը: Կարևորում ենք նաև ազգովի՝ Հայաստան, Արցախ և սփյուռք համախմբված արձագանքը ներկա մարտահրավերին: Հայկական հոգեբուժական ասոցիացիան, որպես հոգեկան առողջության ոլորտի կազմակերպություն պատրաստակամություն է


















































