Օրվա լրահոսը
Ինչպես օգնել «Հրազդան ցեմենտին»
Այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունն առաջարկում է ներել այս գործարանի պարտքերը, երբ գործարանը արդեն իսկ պատկանում է ՎՏԲ-ին, անհասկանալի է պատգամավորների համար:
Ռումանահայ համայնքը խստօրէն կը դատապարտէ ատրպէյճանի յարձակումները
Ապրիլ 4-ին ռումանահայ համայնքը տարածած է յայտարարութիւն մը, որմով խստօրէն կը դատապարտէ Լեռնային Ղարաբաղի դէմ աննախադէպ նախայարձակումը: Ռումանիոյ իշխանութիւններուն ուղղուած Ռումանիոյ Հայոց միութեան եւ Ռումանահայոց թեմի համատեղ յայտարարութեան մէջ, մասնաւորապէս, կ’ըսուի. «Ոումանիոյ հայ համայնքը խոր անհանգստութիւն կը յայտնէ եւ խստօրէն կը դատապարտէ Ապրիլ 2-ին սկսած եւ մինչեւ օրս շարունակուող Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան սահմաններու ամբողջ երկայնքով
Սերժ Սարգսյան. «Նավթի հոտից արբած Ադրբեջանի ղեկավարությունը չի հասկանում, որ ուժը տանկերի թվի մեջ չէ»
Ես պարտավոր եմ հայտարարել, որ մենք պատրանքներ չունենք, մենք չունենք հզոր հովանավորներ, բայց ունենք արդար մարդկանց համակրանքը, մենք ունենք ամեն ինչ, որ պաշտպանենք մեր տունը մեր հայրենիքը:
Ռուսաստանը զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանին
Դաղստանում տագնապի ազդանշանով ոտքի են հանվել Հարավային ռազմական օկրուգի մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները, որոնք մարտավարական զորավարժություններ են անցկացնելու «Դալնի» պոլիգոնում: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Զվեզդա» հեռուստաընկերությունը՝ հղում տալով Հարավային ռազմական օկրուգին՝ զորավարժություններին մասնակցում է շուրջ 1,000 զինծառայող և ավելի քան 300 միավոր զինտեխնիկա: Ադրբեջանի հյուսիսային սահմանի մոտ անցկացվող զորավարժությունները կշարունակվեն մինչև ապրիլի 9-ը:
Եղանակային պայմանների փոքր-ինչ բարելավման դեպքում՝ Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում փոսալցման աշխատանքներն անմիջապես կսկսվեն
Մամուլում այսօր մտահոգություն է հայտնվել Երևանից Ստեփանակերտ տանող ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածում առկա վիճակի առնչությամբ, որը Արցախից Երևան վիրավորներ տեղափոխող շտապօգնության մեքենաների համար վթարների պատճառ է դառնում։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է, որ պակաս մտահոգ չէ նշված ճանապարհահատվածի վիճակով, սակայն ձյան և մերկասառույցի պայմաններում հնարավոր չէր իրականացնել վերանորոգման և փոսալցման աշխատանքներ։ ՀՀ տրանսպորտի և
Վահրամ Բաղդասարյան. Վիեննայից հասցեական գնահատականներ են սպասվում
ԱԺ խմբակցությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը
Մինսկի խմբի համանախագահները ապրիլի 9-ին կժամանեն Երևան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, Երևան, 17-ը փետրվարի, 2015թ․ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները ապրիլի 9-ին կժամանեն Երևան։ Ինչպես Թվիթերում գրառմամբ տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը, միջնորդներին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը, կկայանա հանդիպում նաև ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։
Գագիկ Ծառուկյան. «Ես երբեք որեւէ արգելված բան չեմ օգտագործել»
ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր, ողջունելով Արեւելյան Եվրոպայի տարածքային հակադոպինգային կազմակերպության գագաթաժողովի մասնակիցներին, ասաց, որ տարեցտարի դոպինգի դեմ պայքարի խնդիրներն ու ծավալները մեծանում են: «Դուք, հարգելի հյուրեր, այսօր այստեղ եք, որպեսզի կարողանանք միասնաբար այդ խնդրին կարգավորում տալ: Սա մեր նպատակն է, որպեսզի կարողանանք ապահովել արդար մրցակցություն եւ առողջ ապրելակերպ: Քիչ առաջ ցուցադրված ֆիլմում դուք տեսաք,
Էդվարդ Նալբանդյանի զրուցակիցները հրամայական են համարել բանակցությունների շարունակումը
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ շարունակում է տեղեկացնել մի շարք երկրների իր գործընկերներին և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին։ Ապրիլի 4-5-ը Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի, Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ
Վիրավորներից մեկին տեղափոխել են Երեւան
Սիսիանի կամավորականներից ծանր վիրավորված ազատամարտիկ Գեւորգ Ազոյանին տեղափոխել են Երեւան: Մեր տեղեկություններով, դեռեւս ծանր է սիսիանցի վիրավորվածներից մի քանիսի վիճակը:
Զարուհի Փոստանջյանն ու Հրանտ Բագրատյանը Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին նախագիծ են ներկայացրել ԱԺ
«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Ժառանգություն» խմբակցությունը Ազգային ժողովում շրջանառության մեջ դրել է մի քանի անգամ` սկսած 2007 թվականից:
Հայագետի կոչը իշխանություններին. «Տեր կանգնե՛ք ժողովրդի ոգեւորությանը՝ նաեւ պատերազմից հետո»
Արգամ Այվազյանը առաջարկում է աշխատատեղեր բացել եւ վերացնել կոռուպցիան
Հայաստանի գրողների միությունը դիմում է աշխարհի բարի կամքի տեր մարդկանց
Վստահ ենք, որ միջազգային կառույցների և ազդեցիկ ուժերի միջամտությունը, ի վերջո, տալու է իր արդյունքը, հանցագործը ստանալու է իր գործողությունների քաղաքական և իրավական գնահատականը
Ո՞րն է «պատմական պահը», երբ ՀՀ-ն կճանաչի ԼՂՀ անկախությունը (Տեսանյութ)
Կորյուն Նահապետյանը`իրավիճակի մասին
Հրատապ. կրակը երկկողմանի դադարեցրել են, հրադադարի բանակցություններ են ընթանում
Փոխհրաձգությունը դադարեցված է: Բանակցում են:
Ծաղկաձորում հայտարարվեց, թե ինչո՞ւ է Ադրբեջանը հեռացվել ԱԵՏՀԿ-ից
Այսօր երրորդ անգամ Ծաղկաձորում մեկնարկած Արեւելյան Եվրոպայի տարածքային հակադոպինգային կազմակերպության գագաթաժողովում հայտարարվեց, թե ինչի համար է Ադրբեջանը հեռացվել այդ կազմակերպությունից: Հայաստանի հակադոպինգային գործակալության ղեկավար, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը Aravot.am-ին ասաց հետեւյալը. «Այս գագաթաժողովին մասնակցող Եվրոպական մասնաճյուղի տնօրենի խոսքերով, Ադրբեջանը սպորտում շատ մեծ ամբիցիաներ ունի: Եվ եթե այդպիսի ամբիցիաներ ունեցող երկիրը, որն իր մոտ միջազգային խոշոր մրցումներ
Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են բարեգործություն կատարել ԼՂՀ-ին՝ կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին
Արցախի համար ստեղծված այս ծանր իրավիճակում հազարավոր հայրենակիցներ դիմում են Արցախի Հանրապետության կառավարությանը՝ հայտնելով իրենց աջակցությունն ու օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Այդ կապակցությամբ` Արցախի Հանրապետության կառավարությունը թիկունքային և ինժեներական աշխատանքները Պաշտպանության բանակի հետ համադրելու համար ստեղծել է օպերատիվ շտաբ, որը գլխավորում է ԼՂՀ վարչապետը, շտաբի անդամներն են` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
Թևան Պողոսյան. «Արդեն ժամանակն է, որ Հայաստանը պաշտոնապես դիմի ՀԱՊԿ-ին»
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կարծում է, որ Հայաստանը պետք է պաշտոնապես դիմի ՀԱՊԿ-ին, քանի որ Ադրբեջանն արդեն երեկ գիշեր կրակ է բացել Հայաստանի` Տավուշի մարզի վրա: Aravot.am-ի հետ զրուցում պարոն Պողոսյանը մտահոգություն հայտնեց. «Եթե մինչ այս մտածում էինք, որ երևի մեկ-երկու օր է, զինադադարի փոքրիկ խախտումներ են տեղի ունենում, բայց որ այս գիշեր արդեն
Առողջապահության համակարգի բոլոր ստորաբաժանումներն աշխատում են ուժեղացված ռեժիմով
Մարտական գործողությունների առաջին իսկ օրվանից բազմաթիվ գործարարներ, դեղարտադրող ընկերություններ ակտիվ մասնակցում են դեղերի արդեն իսկ ունեցած բավարար պաշարների համալրման գործին:
Դավիթ Բաբայանը հերքում է «Իսկանդեր-Մ»-ով Ադրբեջանին հնարավոր հարված հասցնելու լուրը
Այսօր մամուլում լուրեր շրջանառվեցին, թե Արցախի բանակը կարող է «Իսկանդեր-Մ», «Սկադ», «Տոչկա-ՈՒ» համակարգերի կիրառությամբ հարվածներ հասցնել Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքներին, եթե Ադրբեջանը համարձակություն ունենա Արցախի քաղաքները ռմբահարելու: «Այդպիսի տեղեկատվության ես ծանոթ չեմ: Կարծում եմ, որ դա չի համապատասխանում իրականությանը: Մենք Ադրբեջանի քաղաքականությունը որակել ենք որպես ահաբեկչություն: Մենք ամեն գնով պաշտպանելու ենք մեր ազատությունն ու անկախությունը»,-Aravot.am-ի հետ
Տիգրան Քոչարյան. «Այս օրերին լայքեր եւ գումար աշխատող կայքերը տհաճ խոսակցություն կունենան»
Ըստ մասնագետի, յուրաքանչյուր ապատեղեկատվություն կարող է բերել մեր զինվորների մահվանը կամ վիրավորվելուն
ՀԴԿ-ն պահանջում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը Ադրբեջանից
Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները, ի թիվս հանրահայտ եզրահանգումների և գնահատականների, թելադրում են հետևություններ: Համոզված լինելով, որ իրենց «սրբազան» հողերն ազատագրելու համար <<արդարացի>> պայքարի մասին տարածված լկտի սուտն ու նենգափոխված նախապատմությունը ընդունվում է միջազգային հանրության կողմից, Ադրբեջանի իշխանությունները Թուրքիայի թելադրանքով և հովանավորությամբ փորձ են անում զենքի ուժով հասնել անիրականանալիին՝ բռնակցել Արցախը: Այս
Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Սիսիանում՝ ԵԿՄ զոհված անդամներին վերջին հրաժեշտը տալու համար
Քիչ առաջ Սիսիանի քաղաքապետարանի եւ ԵԿՄ Սիսիանի գրասենյակի դիմաց գտնվող Սիսակ Նահապետի անվան հրապարակ սկսվեց բազմության հոսք: Հարյուրավոր մարդիկ հավաքվել են հրապարակում՝ ԵԿՄ անդամներ Մայիս Միրզոյանի, Էդուարդ Ալեքսանյանի, Արմեն Բեգլարյանի, Սերգեյ Դանղյանի, Սեդրակ Ասրյանի, Դավիթ Սարգսյանի, Եղիշե Նիկալյանի զոհվելու կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում են հավաքվածները, ընտանիքների հետ համաձայնեցնելուց հետո նրանց աճյունները կամփոփվեն հերոսների պանթեոնում: 5 վիրավորներից
“Euro Ombudsman” պարբերականի անդրադարձը Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին
Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի պաշտոնական “Euro Ombudsman” պարբերականն իր այսօրվա համարում անդրադարձել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ադրբեջանական կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակավայրերի եւ խաղաղ բնակիչների նկատմամբ տեղի ունեցող հանցավոր գործողությունների վերաբերյալ դատապարտող հայտարարություններին: Շեշտելով, որ Մարդու իրավունքների պաշտպանն այս պահին աշխատանքային այցով գտնվում է Արցախում՝ պարբերականը նշում է, որ Արման Թաթոյանը մշտապես կապի մեջ է միջազգային կազմակերպությունների հետ
«Հնարավոր է լինի ռուս-ադրբեջանական համաձայնություն». «Ա1+»
Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ Ադրբեջանի կողմից ԼՂՀ շփման գծում մարտական գործողությունները վաղօրոք պլանավորված է եղել։ «Եվ իմանալով, որ չափազանց կարևոր է լինելու այն հարցի պատասխանը, թե ով է սկսել, Բաքուն ոչ պատահականորեն դեմ էր նախագահների հանդիպումների վերսկսմանը, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը, նաև՝ դեմ էր սեղանին դրված տարբերակների քննարկմանը»,-շեշտեց նա։ Մյուս կողմից հետաքրքիր
Թուրքիայից եկած զինյալների կորուստները տեսնելով՝ հակառակորդը խուճապի է մատնվել. Էդիկ Բաղդասարյան
Թարմ լուրեր՝ Ղարաբաղից:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ. «Այս պարագայում հակառուսական կամ հակաամերիկյան տրամադրություններ առաջացնելը զավեշտալի է»
Տիգրան Քոչարյանի ձեւակերպմամբ, այս պահին բոլոր խոշոր խաղացողները հետեւում են իրավիճակին
Քիմ Քարդաշյանը աջակցություն է հայտնել հայկական զինված ուժերին
Instagram սոցիալական ցանցում 66 միլիոն հետևորդ ունեցող ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայկական զինված ուժերին պատկերող մի լուսանկար է հրապարակել և հայ ժողովրդին սատարող գրառում է թողել` ընդգծելով, որ աղոթում է Հայաստանի համար: «Աղոթում եմ բոլորի համար` Հայաստանում և ողջ աշխարհում», – գրել է Քարդաշյանը` օգտագործելով PrayForPeace հեշթեգը:
Մտավորական. «Թուրքիան եւ Ադրբեջանը խաղում են աշխարհի բախտի հետ»
Գրողների միության նախագահի խոսքով` միջազգային հանրությունը պետք է մտածի իր անվտանգության մասին, քանզի այդ երկու պետությունները միայն Արցախին եւ ՀՀ-ին չեն սպառնում


















































