Օրվա լրահոսը

Գյումրիում դիմակավորված անձինք մտել են բենզալցակայան ու 37 հազար դրամ հափշտակել

Շիրակի մարզային ոստիկանությունից Aravot.am-ին տեղեկացրին, որ այսօր կեսգիշերին դիմակավորված անձինք ներխուժել են Անի թաղամասի Սախարովի անվան հրապարակի վրա գտնվող բենզալցակայան՝ գումար պահանջելով աշխատակցից: Վերջինս, հանցագործների աչքի առաջ հաշվարկել է այդ պահին եղած գումարը. այն կազմել է 37 հազար դրամ, որից հետո հեռացել են: Նրանք, բարեբախտաբար, մարմնական վնասվածք չեն հասցրել աշխատակցին: Ոստիկանությունն այս պահին աշխատանքներ է

«Ադրբեջանն այժմ իրեն չի կարող թույլ տալ նույն ծավալով զինամթերքի սպառում». Սերգեյ Մինասյան

Տարածաշրջանային մի շարք հարցեր քննարկելիս Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը «Անդրադարձ» մամուլի ակումբում խոսեց նաև Հայաստան-Ադրբեջան հակամարտության մասին: Նա ասաց, որ լարվածությունը վերանալ չի կարող, բայց վերջին երկուսուկես ամիսներին իրավիճակը համեմատականորեն ավելի մեղմ է, ինչը բացատրվում է մի շարք գործոններով: «Մի կողմից աշխարհաքաղաքական համատեքստն է, մյուս կողմից՝ Ադրբեջանում խորացող տնտեսական ճգնաժամն է՝ կապված նավթի

Արմեն Սարգսյանը նշանակվել է Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Սոֆիա):   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ

«Ադրբեջանը կփորձի հավասարակշռություն պահել Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերություններում». Սերգեյ Մինասյան

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը «Անդրադարձ» մամուլի ակումբում վերլուծեց տարածաշրջանային իրադարձությունների վերջին զարգացումները: Խոսվեց Սերժ Սարգսյանի՝ մարտի 10-ին Ռուսաստան կատարած աշխատանքային այցի ու նրա հայտարարության մասին: Քաղաքագետի համոզմամբ՝ թե Սիրիական գործողություններում Հայաստանի՝ Ռուսաստանի կողքին կանգնելը, թե Ադրբեջանի՝ Թուրքիայի գործողությունները չխրախուսելը տրամաբանական է՝ հաշվի առնելով Ռուսաստանի ունեցած ուժեղ լծակները տարածաշրջանում: Ուստի բնական է, որ Ադրբեջանը

Արսեն Սհոյանն ազատվել է Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. ՍՀՈՅԱՆԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Արսեն ՍՀՈՅԱՆԻՆ ազատել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:     ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ

Տեսնես «մի բարձի կծերանա՞ն» հարկայինն ու մաքսայինը, թե՞ էլի «կբաժանվեն»

Պետական եկամուտների կոմիտեն իր գոյության ընթացքում, կարելի է ասել, ամենաշատ «ամուսնացած» ու «բաժանված» կառույցն է: Կոմիտեի վերջին միավորումը թերեւս ֆինանսների նախարարության հետ էր, որն այնքան էլ երկար չտեւեց՝ մոտ 2 տարի: Նախքան 2008-ին հարկայինն ու մաքսայինը կմիավորվեին՝ դառնալով ՊԵԿ, գործում էին որպես առանձին կառույցներ: 1996-ին ստեղծվեց պետական եկամուտների նախարարությունը, ապա 2001-ին այս նախարարության կազմից առանձնացվեց

«Բիբին կոչված երեւույթը եկել ա մեր դուռը կտրել ու, ըստ էության, շանտաժ ա արել մեզ». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Հիմա եթե որեւէ մեկն ասի, որ այս ամենը Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ռուս-ամերիկյան դավադրություն է՝ Հայաստանի էներգետիկ համակարգը սնանկացնելու համար՝ պիտի ասեք չքաղաքականացնե՞ք:

«Շիրակցու թասիբը թույլ կտա՞ր, որ ոսկի չբերեր կամ թուրքին ու ադրբեջանցուն պարտվեր». Շիրակի մարզպետարանի սպորտբաժնի պետ

Մարտի 12-13-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքական թիմի չորս մեդալներից երեքը նվաճեցին շիրակցի ըմբիշները: Այս մարզի բնակչության համար այնքան սովորական ու սպասելի է ըմբիշների հաղթանակը, որ նրանցից ոմանք, հետեւելով ըմբշամարտին, կատակում էին. «Չեմ հասկանում՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Գյումրին կմասնակցե, թե՞ Հայաստանը, բայց հաճելի է, շա՜տ հաճելի…»: ԱԺ պատգամավոր Մարտուն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Մարտի 18-ի և 19-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում՝ օդում հնարավոր է -2…-3 աստիճան, գետնի մակերևույթին -4…-5 աստիճան ցուրտ: Հանրապետության տարածքում` Մարտի 15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 16-17-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյուն: 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-7

Դավիթ Հակոբյան. «Այսօրվա տնտեսական վիճակի պարագայում ֆիլմեր թարգմանելը ահավոր բեռ է TV-ի համար»

Ըստ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության գործադիր տնօրենի, ֆիլմերի թարգմանությունների դեպքում եթերի ծախսն ավելանում է:

«Դուք պատրա՞ստ եք գնալ քաղաքական բանակցությունների՝ մեզ հետ». ՀԱԿ-ը՝ ՀՀԿ-ին (Տեսանյութ)

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հավելեց, որ պատրաստ են գնալ քննարկումների ցանկացած ձեւաչափով՝ Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ կոնսենսուս ապահովելու համար:

Կայանալու արվեստը. Ո՞րն է 25 տարվա չարիքի հիմքը

Բուժվելու համար պետք է ճշմարտության «հերձադանակով» բացել վերքը, իսկ հետո ներել եւ սիրել Մեքսիկացի գրող Դոն Միգել Ռուիսը իր «Սիրո արվեստը» գրքում առաջարկում է էմոցիոնալ վերքերից բուժվելու իր դեղատոմսը: Կրթությամբ բժիշկ լինելով՝ նա զուգահեռ է անցկացնում ֆիզիկական վերքերի հետ: Սկզբում դուք վերցնում եք հերձադանակը եւ բացում եք վերքը, որպեսզի այնտեղից դուրս գա ամբողջ թարախը, դա

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ

Համապետական ընտրությունների եւ, մասնավորապես, անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի համակարգային ու համատարած կեղծումից հետո իշխանությունները դարձյալ չանսացին միջազգային կառույցների հորդորները: Ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ էր նոր Ընտրական օրենսգրքի մշակման ընթացքում ընդունել միջազգային հանրության, հասարակական դաշտի եւ քաղաքական ուժերի առաջարկները, ինչը չարվեց: ՀՀ քաղաքացիների, միջազգային եւ իրավապաշտպան կազմակերպությունների, քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կառույցների, ինչպես

Կարեն Շահմուրադյան. «Ինչի՞ պիտի մեկ միլիոն տայի»

Կարեն Շահմուրադյանն ու Միքայել Մինասյանը մանկության ընկերներ են

Երիցյանը` Լեւոն Մկրտչյանի մասին. «Ամեն նոր նախարար իր մոտեցումներն է բերում»

Ըստ Լեզվի պետական տեսչության պետի` կրթության ոլորտում կտրուկ փոփոխություններ չեն լինի

Թյուրիմացություններով լեցուն օրինագի՞ծ

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում բանավիճում են ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Նելլի Գրիգորյան– Պարոն Մարտիրոսյան, ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները դժգոհում են, թե Ընտրական օրենսգրքի նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկելուց առաջ նախ հայաստանյան քաղաքական-հասարակական դաշտում պիտի քննարկվեր: Իշխանությունը, որ նոր Սահմանադրությամբ նոր մոտեցումների մասին էր խոսում, շարունակեց թաքուն

Գողություն առանձնատնից (Տեսանյութ)

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի առանձնատներից մեկից գողություն կատարած անձի ինքնությունը։ 2016 թվականի մարտի 4-ին՝ ժամը 20:35-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Երևանի Ամառանոցային փողոցում գտնվող տներից մեկի պատուհանը, ապօրինի մուտք գործել տուն, հափշտակել

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ Հատուկ քննչական ծառայության դեմ ներկայացված բողոքը մերժվեց

2016 թ. մարտի 12-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ՝ Ռ. Մխիթարյանի, հրապարակվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ Հատուկ քննչական ծառայության դեմ ներկայացված բողոքի քննության արդյունքում կայացված որոշումը, որով Դատարանը մերժեց Կազմակերպության կողմից ներկայացված բողոքը՝ դրանով իսկ իրավաչափ համարելով ՀՀ Հատուկ քննչական ծառայության գործողությունները: Հիշեցնենք, որ ՀՔԱ

Սամվել Ֆարմանյանը «ճիպոտով ծեծելով» լեզու սովորելու մասին (Տեսանյութ)

21-րդ դարում գլոբալ աշխարհում բարեկեցության հիմքը նաեւ օտար լեզուների իմացությունն է:

Վտանգված են Զանգեզուրի լոբին ու Մեղրու միրգը. Ահազանգ. «Ա1+» (Տեսանյութ)

Բնապահպան Սիլվա Ադամյանը երեկ հաղորդագրություն է ստացել, որում ասված է, որ Թեղուտի հանքի պոչամբարը պահող դամբան մասնակի քանդվել է և պոչանքի արտանետումները գետն են լցվում։ «Շնող գյուղի բնակիչներն օգտվում են այդ գետից, այնտեղ անասուն է արածում, գյուղատնտեսական կուլտուրաներ են աճեցվում։ Սա լուրջ խնդիր է»,-շեշտեց նա։ Այս պարագայում, բնապահպանի խոսքով՝ հանքարդյունաբերությունը վնասում է շրջակա միջավայրը, ինչն

11 բնակարան`Գյումրիի անօթեւաններին. եւս 2-ը հնարավոր է` նվիրաբերվեն (Տեսանյութ)

«SOS Գյումրի» թիմի նախաձեռնած` Գյումրիում ծայրահեղ ծանր պայմաններում ապրող ընտանիքների համար բնակարան գնելու նախաձեռնության շրջանակում նվիրատուները տրամադրել են 11 բնակարան, եւս երկու բնակարանի նվիրատվության հարցն էլ առաջիկայում պարզ կլինի: Այս մասին այսօր «Հայացք» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց «Երևանը Գյումրիի կողքին է» դրամահավաքի կազմակերպիչներից Մաքսիմ Սարգսյանը: Նա նշեց, որ բացի նշյալ նվիրատվություններից` Crowdfunder կայքում արդեն հավաքվել

Ազատ գետի դեմոգրաֆիական նշանակությունը

Կամ՝ Ազատ գետի մոգական ուժը Ինչպես հայտնի է, Ազատ գետը խողովակի մեջ առնելուն դեմ է Գառնիի, Գողթի ողջ բնակչությունը, որը շատ հաճախ արտահայտվում է ոչ բնապահպանական նկատառումներով: Եվ դա բնական է: Գետը մարդկանց սրտերում է, անչափ սեր կա դեպի գետը՝ բոլոր տարիքային խմբերում, կա գետը փրկելու պարտքի զգացում: Այս ամենը վեհ զգացողություններ են, որոնք ծնում

«Մարտի 1» -ի բացահայտումը Վարդան Օսկանյանի կուսակցության օրակարգում կլինի

Ինչո՞վ է Վարդան Օսկանյանը շահեկան վիճակում

Ինչո՞ւ են մեր պատգամավորները ԱԺ-ում խոսել ու նիստ արել ռուսերեն

Էդուարդ Շարմազանովը պարզաբանեց, որ իրենք հարգում են եւ պաշտպանում են հայոց լեզուն, բայց կազմակերպիչը ՌԴ-ն է եղել, իսկ ՀԱՊԿ-ի աշխատանքային լեզուն ռուսերենն է:

Ապամոնտաժվել է ապօրինի կառուցված հերթական խոշորածավալ շինությունը

Հողազավթման և ինքնակամ կառույցների հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, աշխատակիցների կողմից մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում հայտնաբերվել է խոշորածավալ ապօրինի շինություն: Գայի պողոտայի 8/2 հասցեի երկհարկանի հասարակական կառույցի վերջին հատվածը համապատասխան շինարարական թույլտվություն չի ունեցել, ըստ այդմ էլ մարտի 12-ից մեկնարկել են ապամոնտաժման աշխատանքները: Հաշվի առնելով վերոնշյալ

Բենզալցակայանը կառուցվել է, հետո նոր գազատարն են անցկացրել

Եզնիկ Կողբացի-Արամի փողոցների խաչմերուկին հարող տարածքում՝ Մարգարյան ծննդատանն ու Մաշտոցի պուրակին կից, մի բենզալցակայան է գործում, որն, ըստ տարածքի բնակիչների, կառուցված է գազատարների հարեւանությամբ: Բնակիչները կասկածներ ունեն, որ այսպիսի տեղանքում բենզալցակայանի սեփականատերը դժվար թե թույլտվություն ունենար նման գործունեություն ծավալելու: Մի քանի բնակիչների կարծիքով՝ բենզալցակայանն անհարմար վայրում է՝ բենզալցակայանն ու գազատարը միմյանց կողքի ուղղակի անհամատեղելի են:

Անկարայում զոհվածների թիվը շարունակում է աճել. «Հաբերլեր»

2016թ. մարտի 13-ին՝ տեղական ժամանակով 18:45, Անկարայի կենտրոնում ահաբեկչական պայթյուն է որոտացել, որին, նախնական տվյալներով, զոհ էր գնացել 34 հոգի։ Թուրքիայի Առողջապահության նախարարության տարածած տվյալների համաձայն, զոհերի թիվը աճել է՝ հասնելով 37-ի։ Վիրավորվածներից 15-ի վիճակը ծանր է, 71 հոգի էլ ստանում է ընդհանուր բուժում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը։ Կատարված ահաբեկչությունը խստորեն

Չարենցի քրեական գործով դատարանը բավարարել է միջնորդությունը՝ ժողքննիչին որպես վկա լսելու

«Թումանյանի Պետերբուրգյան դատավարության զուգահեռները» հոդվածս առաջին փորձն էր մոտենալ մեր մեծերից մեկի դատավարությանը, որը տեղի էր ունեցել 1911 թվականին: Բանաստեղծին մեղադրանք էր առաջադրվել հակակառավարական գործունեության համար, իսկ գործի նյութերն էլ կազմում էր 135 հատոր: Թումանյանն այդ ժամանակ ուներ երկու պաշտպան՝ Ալեքսանդր Խատիսյանի եղբայրը՝ Գեւորգ Խատիսյանը եւ ազգությամբ հրեա՝ Օսկար Գրուզենբերգը: Բայց այդ մասին չէ, որ

Բնապահպանական պետական տեսչության կողմից առգրավվել և մանկատներին ու ծերանոցներին է հանձնվել 123 հատ «սիգ» տեսակի ձուկ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 09-12.03.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 930.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 14 որոշում և հաշվարկվել 417.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես`  Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 5

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031