Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Աշոտ Մանուչարյանը հիմա հիշեց քսանամյա վաղեմության խոսակցությունը

Աշոտ Մանուչարյանը պնդում է`Վազգեն Սարգսյանի հետ նման խոսակցություն եղել է

Հոգեւոր հովիվը՝ փոխնախագահ

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի առաջարկով հայր Լեւոն Գուլյանը, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցու Ուկրաինայի հայոց թեմի հարավային փոխառաջնորդն ու Օդեսայի սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվն էր, ստանձնել է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահի պաշտոնը։ Ուկրաինայի հայերի միությունից տեղեկացրեցին, որ Լեւոն Գուլյանին Ուկրաինայի հայերի միության փոխնախագահի պաշտոնում նշանակելը նպաստելու է Ուկրաինայի հայ համայնքներում ազգային,

Ըստ հաղորդման՝ կեղծվել են թիվ 04/05 ընտրատեղամասում կազմակերպված հանրաքվեի արդյունքները

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության փաստաբան Քրիստինա Գևորգյանը հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքների ամփոփման ընթացքում թիվ 04/05 ընտրական տեղամասի հանձնաժողովի կողմից կեղծվել են քվեարկության արդյունքները: «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության փաստաբան Քրիստինա Գևորգյանի հաղորդման հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում

Աշոտ Մանուչարյանին կձերբակալեն միայն Սերժ Սարգսյանից հետո

«Ղարաբաղ» կոմիտեի անդամին զարմացնում է ԱԱԾ-ի պատասխանն իրեն

«Երեւի КГБ-ն վերջում մեզ կտանի…»

Կատակում են «Թեթեւ տարեք» տրագիկոմեդիայի հեղինակները Այլեւս տիրապետող չէ այն մտայնությունը, թե այսօր չունենք ազգային դրամատուրգիա, որովհետեւ գոնե վերջին տասնամյակում բեմադրվում են ժամանակակից հայ թատերագիրների գործեր: Դրանցից առնվազն մի քանիսի բեմադրվելը հաստատ պսակվել է հաջողությամբ: Աղասի Այվազյանի, Պերճ Զեյթունցյանի, Գուրգեն Խանջյանի, Կարինե Խոդիկյանի, Վահրամ Սահակյանցի կողքին կան երիտասարդ սերնդի դրամատուրգներ, որոնք զբաղվում են թատերագրությամբ եւ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՀՀ տարածքում՝ Դեկտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ Դեկտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի դեկտեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ   •           Օդի առավելագույն ջերմաստիճան 12.40C (1986 թ.) •           Օդի նվազագույն ջերմաստիճան -20.90C (1973 թ.) •           Օդի միջին օրական ջերմաստիճան -2.00C ՀՀ

«Փայլակ Հայրապետյանը վատ բնավորություն չունի, նա ուղղակի օբյեկտիվ է». Շալիկո Փիրուզյան

Այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր՝ Վարդան Գրիգորյան) «Օֆշորի» գործով նիստին չէր ներկայացել տուժողը եւ նրա բացակայությամբ կողմերը խուսափեցին նիստը շարունակել: Տուժողի ներկայացուցիչը՝ Շալիկո Փիրուզյանը պնդեց, որ խնդիր չկա, նիստը կարող են շարունակել, բայց ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի պաշտպանն ասաց, որ Փայլակ Հայրապետյանը բարդ բնավորություն ունի, հետո կարող է խնդիրներ առաջանան,

«Շեշտը դնում են կանանց վրա». Հոգեւորականը՝ պաշտոնյաների աղանդավոր-կանանց մասին (Տեսանյութ)

«Չէի ասի, որ աղանդավորների քարոզչությունը շատացել է: Ամեն անգամ, երբ Հայ առաքելական եկեղեցին ակտիվ է գործում հասարակական որեւէ ոլորտում, աղանդները դրանից ագրեսիվ են դառնում՝ ցույց տալով իրենց անզորությունը»,-այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում խոսելով կրոնական կառույցների այս տարվա գործունեության մասին, ասաց Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող տեր Եսայի քահանա Արթենյանը: Նա հավաստիացրեց, որ աղանդավորները տարեցտարի հավատացյալներ

«Եթե Կճոյանը հրավիրվի դատարան ու չգա՝ նրան բերման կենթարկեն». Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ

«Օֆշորի» հայտնի գործով դատական նիստերից  մեկում վկաներից մեկը՝ Արփի Բալյանը հայտարարեց, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անձնագրի պատճենը, որի հիման վրա Կիպրոսում օֆշորային ընկերություն են բացել, Աշոտ Սուքիասյանին տվել է Նավասարդ Կճոյանը: Aravot.am-ի հետ զրույցում գործով տուժող Փայլակ հայրապետյանի ներկայացուցիչ Շալիկո Փիրուզյանը, մեր հարցին՝ դա հիմք չի՞, որ դատավորը Կճոյանին էլ, Տիգրան Սարգսյանին էլ դատարան

«Երբեք, որևէ անգամ կրակոց չլսեք». Սերժ Սարգսյանի շնորհավորանքը

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ Նախագահի նստավայրում հյուրընկալել են բազմաթիվ երեխաների

Ու՞մ և ումի՞ց է պաշտպանելու ռուս-հայկական համատեղ ՀՕՊ-ը

Դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարները Մոսկվայում ստորագրել են երկու երկրների միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման համաձայնագիրը: Պայմանագիրը ստորագրվել է ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակներում՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջեւ: Պահպանության տեղամասում՝ Կովկասում, օդային տարածքի համատեղ պաշտպանություն: Այսինքն, ըստ նոր պայմանագրի, հայկական եւ ռուսական հակաօդային պաշտպանության

Դաժան սպանություն Երևանում. բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի. Shamshyan.com

Քիչ առաջ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքում գտնվող «Գուդվին» բուքմեյքերական ակումբների ցանցում գործող գրասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի: Նշված գրասենյակում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են տղամարդու դին, և ըստ դեպքի վայրում հավաքվածների, նա 28-ամյա Արթուր Նազարյանն է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դին ընկած էր գետնին, իսկ գրասենյակն

Ասպիրանտուրան թերֆինանսավորմամբ է գործում

Ասպիրանտուրայում դիմորդի ընդունելության պահին տեղին է քննարկել ասպիրանտի գործունեության ծախսերը եւ հիմնավորել դրանց ֆինանսավորման աղբյուրները, այսինքն՝ կազմել դիմորդի անհատական ֆինանսական պլանը, որը կվերաբերի նրա կրթության ողջ տեւողությանը: Ընդհանրապես, գիտության ոլորտը ձգտում է պասիվ ֆինանսավորման, երբ գիտահետազոտական ծախսերն ամբողջությամբ ֆինանսավորվում են «վերեւից», գումարներ ստանալով պետական բյուջեից կամ հիմնադրամներից: Սակայն, այս դեպքում գիտահետազոտական աշխատանքների ֆինանսական ռեսուրսները չեն

Հավանության արժանացան Կարգավորիչ գիլյոտինի առաջարկները՝ պարզեցնելու գյուղատնտեսության, անշարժ գույքի եւ ֆինանսների ոլորտները

24 դեկտեմբերի, 2015 – Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացան Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի (ՕԿԱԿ) առաջարկները, որոնք վերաբերում են գյուղատնտեսության, անշարժ գույքի եւ ֆինանսների ոլորտները կարգավորող օրենսդրությանը: ՕԿԱԿ-ը հանդես եկավ «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքի փոփոխության նախաձեռնությամբ, մասնավորապես՝ առաջարկելով լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանը սահմանել ճանաչված միջազգային կազմակերպությունների ցանկ, որոնք կարող են հավատարմագրել սերտիֆիկացման մարմիններին՝

Ինչպես ազատվել ֆեյսբուքյան վիրուսներից. banman.am

banman.am. Այսպիսով․ Ինչպես ազատվել ֆեյսբուքից եկած վիրուսներից Սկզբից սկսենք նրանից, թե ինչպես եք վարակվել։ Կտացնելով ինչոր մի բան, որը չպետք է կտացնեիք։ Օրինակ, սենց մի նամակ․ Բայց մենակ կտացնելը քիչ է։ Հայտնվելով կտացրած տեղը պետք է խուսափել երկու բանից․ ա․ Չի կարելի ոչ մի բան ներբեռնել։ Հաքերները կառաջարկեն, օրինակ, իբր թարմացնել Ֆլեշ փլեյերը, բայց դրա

ԵԱՀԿ աջակցությամբ իրականացված փորձնական հետազոտությունը բացահայտում է Հայաստանում հարկադիր աշխատանքի և աշխատանքային թրաֆիքինգի խնդիրները

Այսօր Երևանում տեղի ունեցավ Հայաստանում չափահասների և երեխաների շրջանում հարկադիր աշխատանքի և աշխատանքային թրաֆիքինգի դեպքերի բացահայտումը բարելավելու նպատակով ԵԱՀԿ աջակցությամբ իրականացված փորձնական հետազոտության շնորհանդեսը: Ծրագիրն իրականացվել է՝ նպաստելու թրաֆիքինգին վերաբերող մարտահրավերներին դիմագրավելու համատեղ ջանքերի ամրապնդմանը: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» կազմակերպության ու ազգային փորձագետների կողմից իրականացված հետազոտության արդյունքում բացահայտվեց, որ հարկադիր

Դատարանի նկատմամբ անհարգալից լինելու համար Փայլակ Հայրապետյանի ներկայացուցչին հնարավոր է՝ հանեն գործից

«Օֆշորի» գործով այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Վարդան Գրիգորյան) դատական նիստին չէր ներկայացել տուժողը եւ նրա ներկայացուցիչներից մեկը՝ Ինգա Ավագյանը: Տուժողի մյուս ներկայացուցիչը՝ Շալիկո Փիրուզյանը տեղեկացրեց, որ Փայլակ Հայրապետյանը մրսել է, վատառողջ է եւ չի կարողացել գալ, իսկ Ինգա Ավագյանը մեկ այլ դատական նիստի է մասնակցում: Դատավորը բարկացավ. «Նա

Վարազդատ արքայի մասին անիմացիոն ֆիլմ է ստեղծվելու (Տեսանյութ)

«Մուլտիպլիկցիայի ոլորտում ձեռքբերումները միշտ նկատելի են: Այս տարի ամփոփեցինք այն ամենը, ինչը կապված էր «Անահիտ» մուլտֆիլմի հետ: Այն ցուցադրվել է մարզերում, Արցախում՝ Շուշիում, Ստեփանակերտում, Մարտակերտում»,-այսօր «Նյութ» մամուլի ակումբում ասաց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը: Նա հատկապես կարեւորեց «Անահիտ»-ի արտասահմանյան ցուցադրությունները. «Մուլտֆիլմը դիտել են ֆրանսիական չորս քաղաքներում: Մեզ հետաքրքիր էր սփյուռքահայության կարծիքը ֆիլմի վերաբերյալ: Շատ լավ ընդունվեց: Նախատեսում

Դերենիկ Գաբրիելյան. «Կիեւում ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը բացականչեց՝ «Բրավո Արմենիա»

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերում Հայաստանի հանձնակատար Դերենիկ Գաբրիելյանը դեկտեմբերի 14-15-ին Կիեւում մասնակցել է Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադրման քառորդ դարյա հոբելյանին: «Առավոտի» հետ զրույցում պարոն Գաբրիելյանն ասաց. «Հրավիրվել էին ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը, Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ, շեյխ Ահմադ Ալ-Ֆահադ Ալ-Սաբահը, ԱՊՀ եւ այլ երկրների օլիմպիական կոմիտեների

«Ազատամարտիկների Դաշինք». Պատասխանատվությունը, որպես հովանավորի մնում է իշխանությունների վրա

Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած Ազատամարտիկների Դաշինքի վարչության նիստում, մի շարք հարցերի հետ միասին, քննարկվեց նաև դաշինքի համակարգող խորհրդի անդամ Սմբատ Հակոբյանի դեմ կատարված, մեր համոզմամբ, մահափորձի դեպքով հարուցված քրեական գործի ընթացքի վերաբերյալ հարցը: Վարչության անդամները նշեցին, որ Սմբատ Հակոբյանի կողմից սույն գործով, որպես պատվիրատու մատնանշված Ռուբեն Հայրապետյանը, մինչ այժմ նույնիսկ որպես կասկածյալ չի ներգրավված: Խափանման

«Kill Dim»-ը նոր սերիա կթողարկի (Տեսանյութ)

Տարեվերջին համացանցում կհայտնվի «Kill Dim» հայտնի կարճամետրաժ մուլտիպլիկացիոն սերիալի հերթական սերիան: Այս մասին այսօր «Նյութ» մամուլի ակումբում հայտնեց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը: Նրա խոսքով՝ սահմանային վերջին դեպքերը հաշվի առնելով՝ հեղինակները հետաձգեցին հերթական սերիան. «Սահմանին զոհերի հանգամանքը հաշվի առնելով՝ կարծեցինք, որ դեռ ժամանակը չէ նոր սերիաներ պատրաստելու: Չուզեցանք ծաղրել այն լրջությունը, որը տիրում էր սահմանին: Նախատեսում ենք

Դավիթ Գասպարյան. «Նույն խեղճությունն ու նույն փախեփախն է»

«Նույն խեղճությունն ու նույն փախեփախն է»,- ամփոփելով 2015-ը «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գրականագետ Դավիթ Գասպարյանը: Նա մտահոգություն հայտնեց, թե այս ո՞ւր ենք հասցրել մեր ժողովրդին: Ըստ պարոն Գասպարյանի՝ մի գեղեցիկ բան, եթե կա, դա Նարեկ Սարգսյանի շենքն է Շահումյանի հրապարակում՝ նախարարությունների համար կառուցված: Ըստ պարոն Գասպարյանի՝ դրանով հրապարակն ամբողջանում է: Դառնալով մշակութային կյանքին՝

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հյուրընկալել էր սահմանամերձ համայնքների դպրոցների սաներին

2015 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հյուրընկալել էր մարզի Բարձրունի, Խաչիկ, Խնձորուտ և Սերս համայնքների դպրոցների գերազանց առաջադիմությամբ աչքի ընկած 7-10 տարեկան 12 աշակերտների, ովքեր դեկտեմբերի 24-ին մասնակցելու են Ամանորի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կազմակերպվող ընդունելությանը: Մարզպետը աշակերտներին հանձնեց հրավերները, նրանց մաղթեց բարի ճանապարհ և ուրախ տրամադրություն: Մարզպետը

3508 հսկողական միջոցառմամբ արձանագրվել է պետբյուջե լրացուցիչ վճարման ենթակա 13.7 մլրդ դրամ

Օպերատիվ հետախուզության վարչությունն ամփոփում է 2015 թվականը

Եզդի կանանց կրթության հարցն առկախ է

Հաճախ ավանդույթներն ավելի զորեղ են «Կնոջ մազերը երկար են, խելքը՝ կարճ»,- հնում այսպես են մտածել շատ ժողովուրդներ, հիմա էլ դեռ կան մի քանի արեւելյան երկրներ, որտեղ կինը զրկված է պատշաճ դիրքից ու ազատությունից: Արդյո՞ք մարդկային տգիտությունն է նման վերաբերմունքի պատճառը, թե՞ ազգային ավանդույթների թելադրանքը, որ կինը պետք է լինի հնազանդ ու պարտադիր չէ նրա կրթված

«Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հաշվետվությունը. երևանցիների բարձրացրած խնդիրներից լուծվել են ավելի քան 30-ը

«Բարև Երևան» խմբակցությունը 2015թ. ընթացքում ունեցել է խմբակցության 12 ընթացիկ և 1 արտահերթ նիստ, որոնց օրակարգում ներառվել են ավագանու մոտակա նիստերի օրակարգում ներառված հարցերի քննարկում և քվեարկությունների վերաբերյալ դիրքորոշում: «Բարև Երևան» խմբակցության անդամները բազմաթիվ և բազմաբնույթ հանդիպումներ են ունեցել քաղաքացիների հետ, նրանցից ստացել են ավելի քան 60 նամակ: 2015թ. ընթացքում ոչ միայն քաղաքացիների բարձրացրած, այլև

Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը նշում է հիմնադրման 65-ամյակը

Ի դեպ, ընդամենը 56 աշակերտով և 5 ուսուցչով իր գործունեությունը սկսած դպրոցում այսօր սովորում է ավելի քան 900 երեխա, որոնք հանրապետական ու միջազգային բազմաթիվ մրցույթների մրցանակակիրներ են:

Վթարային ջրանջատում Քանաքեռ-Զեյթունում

Կդադարեցվի «Կոկա-Կոլա» գործարանի, Սրտաբանական կենտրոնի, «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն»-ի ջրամատակարարումը:

Փայլակ Հայրապետյան. «Սերժ Սարգսյանին ցմահ ընտրենք նախագահ, տանք Օբամայից բարձր աշխատավարձ»

Մեր երկրին պետք է հզոր նախագահ, որը կարող է միայն լինի Սերժ Ազատի Սարգսյանը:

ԲՀԿ պատգամավոր. 20-25 տարի շարունակ 20-30 մարդ ասում է՝ ռեժիմ հեռացիր, ռեժիմն էլ չի հեռանում

Արամ Սարգսյանը հակադարձեց, որ տաս տասնհինգ մարդ չի գոռացել այլ տասնյակ հազարավոր մարդիկ են պայքարել:

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930