Օրվա լրահոսը
Մանկավարժականի դոցենտը՝ «խաբող» ուսանողների խնդրի մասին
Aravot.am-ը Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Էդիկ Գեւորգյանից հետաքրքրվեց՝ որպես կրթության ոլորտի մարդ ի՞նչ լուծումներ է տեսնում գործուղումով բուհ ընդունված, պետպատվերով սովորած, բայց մարզ չվերադարձող ուսանողների խնդիրը կարգավորելու ուղղությամբ: Պարոն Գեւորգյանը նշեց, որ գործուղումով բուհ ընդունվելու ինստիտուտը գործում է խորհրդային տարիներից, այն ժամանակ էլ մարզերից գործուղվում էին բուհեր, մասնագետներ էին պատրաստվում,
«ԱԺ-ում այս տարի ավելի լավ են դերասանություն արել, քան թատրոններում»
ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի գնահատմամբ՝ անցնող տարին շատ բարդ էր. «Ինձնից լավ գիտեք՝ ինչ է կատարվում աշխարհում: Հայաստանին ինչ է սպասում, չգիտեմ… Միայն թե երբ երեկոյան հարսանիքներից հետո ռեստորանների մոտից հրավառության ձայներ եմ լսում, վախենում եմ: Առաջ նորմալ էի ընդունում, իսկ հիմա մտքովս ինչ ասես անցնում է՝ հարձակվե՞լ են, ի՞նչ է եղել… Այսքան
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են կասեցնել ԱՄՆ-ի հետ բոլոր հարաբերությունները. Apa
Ադրբեջանի Միլի մեջլիսում ներկայացվել է «ԱՄՆ-ում մարդու իրավունքների վիճակը» վերտառությամբ օրենքի նախագիծ: «Apa»-ի փոխանցմամբ՝ նախագծի հեղինակն է խորհրդարանին իրավական քաղաքականության եւ պետական շինարարության հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի շրջանի ադրբեջանական համայնքի» ղեկավար Ռովշան Ռզաեւը: Նախագծում նշվում է, որ Ադրբեջանն իր անկախության տարիներին բախվել է երկակի չափանիշների հետ, որոնք տարբեր ժամանակներում կիրառվել են տարբեր
ՀՀ-ն ու ՌԴ-ն ստորագրել են ՀՕՊ Միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագիր
Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի և Ղրղզստանի Հանրապետության զինված ուժերի նորանշանակ գլխավոր շտաբի պետ, գնդապետ Ջանիբեկ Կապարովի հետ: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ ստորագրվել են «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի
Ռուս գործիչները զարմացած են ՀՀ սահմանադրական հանրաքվեի արդյունքներից
Sputnik Արմենիայի միջազգային մամուլի կենտրոնում Մոսկվա-Երևան՝ տարածաշրջանային անվտանգության թեմայով տեսակամրջի ընթացքում ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գուսևը բաց տեքստով հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է ֆորպոստ ոչ միայն Հարավային Կովկասում, այլև Կենտրոնական Ասիայում և Մերձավոր Արևելքում: Անդրադարձ կատարվեց նաև ՀԱՊԿ գագաթնաժողովին: ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար
«Ադրբեջանական կողմն էլ է հայտարարել հրադադարից հրաժարվելու մասին». փորձագետ
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը պնդում է, որ հրադադարից հրաժարվելու մասին ՊՆ նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր սեպտեմբերի 26-ին, բայց չգիտես, ինչու այդ հայտարարությունը մնաց աննկատ: «Պաշպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարեց, որ իրավունք է վերապահում այդ թվում հրթիռահրետանային միջոցներով խոցել հակառակորդի կենդանի ուժը, տեխնիկան՝ շարժվող, կանգնած եւ այլն: Դա փաստացի նշանակում էր, որ հրադադարն այլեւս չի գործում: Չգիտեմ՝ ինչու
Թրաֆիքինգի դեմ պայքարողները մրցանակներ ստացան
Այսօր տեղի ունեցավ մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխությունը, որը նախաձեռնել է ՀՀ մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդը, որ ղեկավարում է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Նշենք, որ մրցույթը կազմակերպվել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը»: Կազմակերպիչների ներկայացմամբ՝ մրցույթը նպատակ ունի խրախուսել լրագրողներին, որոնք անդրադառնում են մարդկանց թրաֆիքինգի երեւույթին, հանրությանը տեղեկացնում են դրա
Եգիպտոսի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Էդվարդ Նալբանդյանին
Դեկտեմբերի 23-ին Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Տարեկ Իբրահիմ Մուհամմադ Մաաթին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` ՀՀ ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ նա իր ներդրումը կունենա Հայաստանի և Եգիպտոսի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների առավել խորացման գործում: Էդվարդ Նալբանդյանը դեսպան Մաաթիին հաջողություն մաղթեց իր առաքելությունում: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների
«Ինձ համար ավելի հեշտ կլիներ վերապատրաստել պարի մասնագետի, քան, ասենք, ֆիզկուլտուրայի ուսուցչի». Գագիկ Գինոսյան
«ՀՀ հանրակրթական դպրոցներում «Ազգային երգ ու պար» առարկայի ներմուծմանը դեմ արտահայտվողներից շատերին ոչ թե ազգային պարը, դրա նկարագիրն ու մշակույթն է հուզում, այլ իրենց անձը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը՝ ընդգծելով, որ որևէ մեկի առջև դուռ չի փակվել. բոլորին, այդ թվում և իրեն առաջարկվել է
Դռան փականները կոտրելու միջոցով մուտք են գործել բնակարան և գողություն կատարել (Տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու Երևանի բնակարաններից մեկից գողության կատարած անձանց ինքնությունը: 2015 թվականի օգոստոսի 29-ին՝ ժամը 23:00-ից մինչև 2015 թվականի օգոստոսի 30-ը՝ ժամը 13:00-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք դռան փականները կոտրելու միջոցով մուտք են գործել Երևան
Դատարանը բավարարեց Ռուստամ Ղազարյանի գործով ներկայացված հայցը
2015 թվականի դեկտեմբերի 23-ին հրապարակվեց Ռուստամ Ղազարյանի գործով՝ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով Դատարանը բավարարեց Ռուստամ Ղազարյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի ներկայացրած հայցը: Հիշեցնենք, որ վերոնշյալ հայցով վերջիններս պահանջել էին՝ վերականգնել Ռ. Ղազարյանի խախտված իրավունքները՝ վերացնելով ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի՝ Ռ.
Սերժ Սարգսյան. «Հայաստանին անհրաժեշտ է ավելի բարձր, երկարաժամկետ ու կայուն աճ»
Նախագահի անունից տոնական ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության Նախագահի անունից այսօր Նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ, բարեմաղթանքներ հղել նրանց: *** Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը գործարարների Ամանորի ընդունելության ժամանակ Հարգելի՛ գործարարներ, Սրտանց ողջունում
Մանկական 100 օրորոց` նորածիններ ունեցող սոցիալապես անապահով, բազմազավակ և սիրիահայ ընտանիքներին
«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության առիթով Երևան ժամանած ՌԴ Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինը հանդես էր եկել յուրօրինակ նախաձեռնությամբ. տոնակատարության օրը`հոկտեմբերի 11-ին լույս աշխարհ եկած բոլոր երեխաներին նվիրաբերվելու էին օրորոցներ, իսկ գաղափարն էլ դարձնել շարունակական: Որպես նախաձեռնության շարունակություն` Երևանի քաղաքապետարանի ամանորյա սոցիալական ծրագրերով մինչև տարեվերջ օրորոցներ կբաժանվեն նաև նորածիններ ունեցող սոցիալապես անապահով, բազմազավակ, ինչպես նաև սիրիահայ ընտանիքներին: Երևանի
«Հօդս են ցնդում այն խոսքերը, թե երիտասարդությունը հետաքրքրված չէ ազգայինով». Գագիկ Գինոսյան
2016 թ. «Կարին» ազգագրական երգի-պարի համույթը կնշի հիմնադրման 15-ամյակը, իսկ մինչ այդ, այս տարվա դեկտեմբերի 25-ին կնշի պարերի բաց դասերի անցկացման 10-ամյակը. «Մենք տասը տարի ամեն ամսվա վերջին ուրբաթ օրն իրականացրել ենք պարի բաց դասեր՝ ժողովրդին իր ազգային մշակույթն ու գանձերը վերադարձնելու համար: Սկսել ենք «Նարեկացի» արվեստի միության հետ, բայց քանի որ պարել ցանկացողները շատ
Վարչապետ Աբրահամյանն Իրանի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է հայ-իրանական փոխգործակցության զարգացմանն առնչվող հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Համիդ Չիթչիանին: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների հարաբերություններին, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Վարչապետը կարևորել է երկու երկրների միջև բարձրաստիճան փոխայցելությունները, որոնք նպաստում են հայ-իրանական քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանն
Քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայողի և 15-ամյա տղայի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի հանգամանքները
Քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայողի և 15-ամյա տղայի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի հանգամանքները ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում պարզելու պայմանագրային զինծառայողի և 15-ամյա անչափահասի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի հանգամանքները: Նախնական տվյալներով՝ N զորամասի պայմանագրային զինծառայող Ս.Գալստյանի վարած «Մերսեդես-Բենց S500L» մակնիշի ավտոմեքենան 2015 թվականի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Ձորամուտ-Տաշիր
Մեկնարկեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը
Դեկտեմբերի 23-ին ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճի նախասրահում ՀՀ սփյուռքի նախարարության, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ մեկնարկեց Ամանորի «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական երկօրյա ցուցահանդես-տոնավաճառը, որում ներկայացված են սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, ոսկերչական իրեր, ուտեստներ, քաղցրավենիք և բազմատեսակ այլ արտադրանքներ: Ցուցահանդես-տոնավաճառ այցելեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Պատասխանելով լրատվամիջոցների հարցերին՝ նա նշեց. «Սիրիահայերի ձեռքի աշխատանքների
Արյուն՝ հայ զինվորի համար
Ազգային ավանդական կարատե-դո Ֆուդոշին ասոցիացիայի նախաձեռնությամբ Կենտրոնական հոսպիտալում հարյուրավոր կամավորներ արյուն են հանձնում հայրենիքի սահմանները պաշտպանող եւ ժամկետային ծառայող հայ զինվորների համար: Ասոցիացիայի նախագահ, սեւ գոտի 4-րդ դան Սերգեյ Խաչատրյանը Aravot.am-ին ասաց. «Մենք տարբեր ակցիաներ ենք իրականացնում: Բայց այս անգամ հավաքվելով՝ որոշեցինք, որ այսօր առաջնայինը հայ զինվորի կողքին կանգնելն է: Ասեմ, թե ինչու: Հաշվի առնելով,
Ռուս փորձագետները շրջանցեցին ՀԱՊԿ-ից հասցեական հայտարարություններ սպասելու մասին հարցը
Ռուս փորձագետները համառորեն հրաժարվում են պատասխանել հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ը հասցեագրված հայտարարություններ չի անում: Sputnik Արմենիայի միջազգային մամուլի կենտրոնում Մոսկվա-Երևան՝ տարածաշրջանային անվտանգության թեմայով տեսակամուրջի ընթացքում հայկական լսարանի կողմից հիշեցվեց ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածը, որում նա անդրադարձ է կատարում հայ-ադրբեջանական հարաբերություններին: Մասնավորապես այդ հատվածում ասվում է. «Իհարկե, ցանկացած երկիր ունի իր
Տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2015թ. դեկտեմբերի 23-ին՝ առավոտյան ժամը 07:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Կոմիտաս պողոտայի թիվ 51 հասցեի դիմաց, կին վարորդի կողմից վարած թիվ 10 երթուղու տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել հետիոտներ Սեդա Սեդրակյանին և Հասմիկ Իգիթյանին, ինչի
Ցմահները դադարեցրին հացադուլը. «Ա1+»
10 օր հացադուլի մեջ գտնվող ցմահ ազատազրկման դատապարտվածներն այսօր դադարեցրել են իրենց հացադուլը: Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանն «Ա1+»-ին հայտնեց, որ բոլոր 32 դատապարտյալները քիչ առաջ դիմումներ են ներկայացրել եւ դադարեցրել հացադուլը: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Ատամնաբուժարանից երկու դրամապանակի գողությունը բացահայտվեց
Սեպտեմբերի 5-ին, ժամը 13.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1991 թ. ծնված Հայկուհի Գ.-ն և հայտնել, որ Կոմիտասի պողոտայում գտնվող ատամնաբուժարանից երկու դրամապանակ են գողացել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 13.00-ից 13.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով նշված ատամնաբուժարանի հանգստի սենյակի դռան
«Անտարես» հրատարակչությունը առաջարկում է գրքերի ցանկ, որոնք կարող են կարդալ հանրակրթական դպրոցի բոլոր դասարանների աշակերտները ձմեռային արձակուրդների ժամանակ
1-4 րդ դասարաններ Երվանդ Պետրոսյան «Այբբենարան» Երվանդ Պետրոսյան «Թիթեռաբույլ» Արմեն Գրիգորյան «Կանը և կախարդական բանալու գաղտնիքը» Նունե Թորոսյան «Փափլիկստան» 5-6-րդ դասարաններ Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը» Աստրիդ Լինգրեն «Ամեն ինչ տանիքի Կառլսոնի մասին» Բրիգիտե Վերներ «Դենին, Կլարան և համար 5 տունը» Ռոալդ Դալ «Չառլին և շոկոլադի գործարանը» Հովհաննես Թումանյան «Սասունցի Դավիթը» Գեորգի Հարությունյան «Սյունեցի
Դիմակավորված 2 անձինք ավազակային հարձակում են գործել բենզալցակայանի աշխատակցի նկատմամբ. ստացած վնասվածքներից վերջինս մահացել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Մյասնիկյան փողոցում դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։ 2015 թվականի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 06:00-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Մյասնիկյան 20/1 հասցեում վիրավոր մարդ կա, իսկ ժամը 06:05-ին ահազանգ է ստացվել
Սահմանվել է գույքահարկի արտոնություն
Դեկտեմբերի 23-ին գումարված ավագանու հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գույքահարկի գծով արտոնություն է սահմանվել Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերանների, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների կարգավիճակին հավասարեցված անձանց, Արցախյան և Աֆղանստանի պատերազմներում զոհվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների,
Սեյրան Օհանյան. Ռուսական զենքի մատակարարումը շատ կարեւոր է մեր երկրի համար. TASS
Ռուսական զենքի մատակարարումը շատ կարեւոր է Հայաստանի համար: Այս հայտարարությունն, ըստ «TASS»-ի, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպումից հետո արել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Շնորհակալություն ենք հայտնում ձեզ այն մեծ օգնության համար, որ դուք ցույց եք տվել ռազմա-տեխնիկական համագործակցության ուղիներով, ռազմական նշանակության ապրանքների մատակարարմամբ: Դրանք մեզ համար շատ կարեւոր նշանակություն ունեն»,- ասել
Պլանային ջրանջատում Կենտրոնում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 25-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Իսակովի պող. 1-ից-11 համարների, Կիլիկիա թաղամասի և Ծիծեռնակաբերդի խճուղու ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2015 թ. լավագույն ֆուտբոլիստ և «Ոսկե գնդակի» դափնեկիր. ffa.am
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2015թ. քվեարկության արդյունքները: Ս.թ. դեկտեմբերի 11-ին սահմանված կարգի համաձայն հայտարարվել էր քվեարկության սկիզբը: Քվեարկության վերջնաժամկետն էր ս.թ. դեկտեմբերի 21-ը: 2015-ի փակ գաղտնի քվեարկությանն էր ներկայացվել 56 ֆուտբոլիստի թեկնածություն, որոնց օգտին քվեարկել է 47 մարդ: Ինչպես հայտնի է, Հայաստանի լավագույն ֆուտբոլիստին ընտրելու համար բարձրագույն խմբի ակումբները ներկայացնում
Վահան Արծրունու առաջիկա համերգը սիմֆո-ռոք ժանրում է
«Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 25-ին կայանալիք համերգով կեզրափակվի երգիչ, երգահան Վահան Արծրունու բեմական գործունեության 30 եւ ծննդյան 50-ամյակին նվիրված համերգաշարը: Բեմում կլինեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Նոր Նորքի հայորդաց տան «Շողակաթ» մանկական երգչախումբը, մենակատարներ Մերուժան Տեր-Մինասյանը, Հասմիկ Բաղդասարյանը, Արթուր Մոլիտվինը եւ այլք: Այս մասին այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում լրագրողներին հայտնեց Վահան


















































