Օրվա լրահոսը
Ռուսական ճգնաժամի դրական ազդեցությունը Հայաստանի վրա
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, որքան էլ տարօրինակ է, դրական ազդեցություն ունեցավ Հայաստանի տնտեսության վրա: Անցյալ տարի այս շրջանում, երբ բոլորը ջանում էին հիմնավորել Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության դրական միտումները, արդեն իսկ ակնհայտ էր, որ Ռուսաստանի տնտեսությունը չի կարող հեռանկարներ խոստանալ: Դա, բնականաբար, գիտակցում էին նաեւ ամենաջանասիրաբար հիմնավորողները եւ առաջին հերթին խոշոր գործարար-պատգամավորները: Այս իրողությունը թերեւս արտահանողներին ստիպեց
Ամփոփվել են առողջապահության ոլորտի 2015 թվականի արդյունքները
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատությունների տնօրենների հետ աշխատանքային տարեվերջյան հանդիպման ընթացքում քննարկել է 2015 թվականի ընթացքում կատարված աշխատանքներն ու հաջորդ տարվա համար նախանշված ծրագրային առաջնահերթությունները: «Ամփոփելով անցնող տարին` կարող ենք փաստել, որ հետևողական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են մի շարք ձեռքբերումներ: Յուրաքանչյուր տարվա աշխատանքների հիմքում մեր քառամյա զարգացման ծրագիրն է: Ուրախությամբ պետք
Գլխավոր մասնագետն ամփոփեց կյանք փրկող ծրագրի արդյունքները
«Հայաստանի Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրային դրույթներից բխող սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը մեր համակարգի կարևորագույն ձեռքբերումներից մեկն է։ Այն ոչ միայն նվազեցնում է մահացության, այլև հաշմանդամության ցուցանիշները»,-առողջապահության նախարարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ` ամփոփելով ծրագիրն ասաց ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը։ Նա ընդգծեց կյանք փրկող (Stent for life) ծրագրի սոցիալական կարևորությունը։ Նշեց, որ սրտի անհետաձգելի վիրահատության
Արա Գյուլերի՝ երեւանյան թանգարան հիմնելու լուրն իրականությանը չի համապատասխանում
«Արեւելք» հանդեսը վերջերս տեղեկություն էր հրապարակել, թե Երևանում հողատարածք է հատկացվել՝ լուսանկարչության միջազգային թանգարան կառուցելու համար: Ըստ աղբյուրի՝ այդտեղ ցուցադրվելու են ստամբուլաբնակ աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարները: Տեղեկությունը Ստամբուլում անձամբ լուսանկարչին է փոխանցել Սևծովյան տնտեսական համագործակցությունում (ՍԾՏՀ) Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ավագյանը: Aravot.am-ը մանրամասներ ճշտելու նպատակով մեկնաբանություն խնդրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից: Վերջինիս գրավոր
Հայաստանի գործարար միջավայրը լավագույնն է ԱՊՀ երկրների շարքում
Հայտնում է կառավարության ներկայացուցիչը
Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովի 2015 թվականի ամփոփիչ նիստը
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողովի 2015 թվականի ամփոփիչ նիստը, որին մասնակցել են տարվա ընթացքում ոլորտում ծրագրեր իրականացրած քաղաքապետարանի վարչությունների ու բաժինների, վարչական շրջանների սոցիալական բաժինների պետեր, ներկայացուցիչ ճանապարհային ոստիկանությունից, հանձնաժողովի կազմում ընդգրկված` ոլորտի ՀԿ-ների նախագահներն ու անդամները: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների վրա ԱՄՆ կողմից սահմանափակիչ միջոցների երկարացումը չի անդրադառնա
ՎՏԲ-Հայաստան Բանկի նկատմամբ ԱՄՆ կողմից կիրառվող ոլորտային պատժամիջոցների գործողության հետ կապված իրավիճակի պարզաբանման նպատակով տեղեկացնում ենք՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի ընդգրկումը ԱՄՆ ոլորտային պատժամիջոցների ենթարկվող կազմակերպությունների ցուցակում չի փոփոխում 2014թ. սեպտեմբերից ՎՏԲ-Հայաստան Բանկի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների իրավաբանական ուժն ու ծավալը: ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով, պահպանելով իրացվելիության և կապիտալի բարձր (բավարար) մակարդակ: Պատժամիջոցների ցուցակում հայտնված
Հավանության են արժանացել Կարգավորիչ գիլյոտինի մի շարք առաջարկներ
Կառավարության նիստում հավանության են արժանացել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի (ՕԿԱԿ) առաջարկները, որոնք վերաբերել են գյուղատնտեսության, անշարժ գույքի և ֆինանսների ոլորտները կարգավորող օրենսդրությանը: ՕԿԱԿ-ը հանդես է եկել «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքի փոփոխության նախաձեռնությամբ, մասնավորապես՝ առաջարկելով լիազորել ՀՀ կառավարությանը սահմանել ճանաչված միջազգային կազմակերպությունների ցանկ, որոնք կարող են հավատարմագրել սերտիֆիկացման մարմիններին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոլորտում գործող
Հայ աղջկան բռնաբարողներին գնդակահարել է ու ցմահ ազատազրկվել
Նաիրա Զոհրաբյանը պահանջում է ցմահ ազատազրկվածների հանդեպ տարբերակված մոտեցում ունենալ Երեկ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այցելել էր ցմահ ազատազրկվածներին: Նա «Առավոտի» հետ զրույցում կիսեց իր տպավորությունները՝ մատնանշելով մի շարք խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն: Պատգամավորի խոսքերով՝ բազմաթիվ գործեր պետք է վերանայել, խոսքը հատկապես բանակում կատարված սպանությունների մասին է: Հայաստանում կա 94 ցմահ ազատազրկված, նրանցից
Գերիշխողներին ՏՄՊՊՀ-ն նախատոնական օրերին ուժեղացված վերահսկում է (Տեսանյութ)
Ամանորին խոշոր սուպերմարքեթները առիթից օգտվում՝ գնային չարաշահումներ են անում
Հրաչյա Ռոստոմյան. «Երբ Ռիոյի 25-26 ուղեգիր կունենանք, այն ժամանակ կասենք, որ գոհ ենք»
Այսօր ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը ամփոփեց մարզական 2015 տարին: Նա ընթացիկ տարում առանձնացրեց կարեւորագույն երեք միջոցառում. Բաքվում անցկացված Եվրոպական 1-ին ամառային խաղերը, ՀԱՕԿ-ի հիմնադրման 25-ամյակը, Օլիմպավանի բացումը եւ առանձին-առանձին անդրադարձավ դրանց: «Բաքվի արդյունքների մասին չկրկնվեմ: Կյանքը ցույց տվեց, որ մենք մասնակցելու առումով ճիշտ ու տեղին որոշում էինք կայացրել, որով մեր երկրի հեղինակությունը մի նոր
Կստեղծվի Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
Կառավարության որոշմամբ կստեղծվի ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Որոշմամբ սահմանվել է նաև համալսարանի գործունեության նպատակը, խնդիրները և գործառույթները: Համալսարանի նպատակն է ռազմավարական մակարդակի կրթական օղակի ստեղծումը, մասնավորապես, ռազմաքաղաքական ղեկավարության համար պաշտպանական անվտանգության ոլորտում գիտատեսական և գիտակիրառական ռազմավարական հետազոտությունների իրականացումը: Հաստատությանը ֆինանսական ճկունություն ընձեռելու համար գործադիրի մեկ այլ որոշմամբ կստեղծվի Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադրամ,
ՏԿԱԻ նախարարությունը զգուշացնում է. Իրականացվելու են կանխարգելիչ պայթեցման աշխատանքներ
Դեկտեմբերի 22-24-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածը լինելու է միակողմանի երթևեկելի, իսկ 25-28-ը` երկկողմանի փակ: Դա կապված է ճանապարհի 8-րդ կմ-ում գտնվող ժայռաբեկորի պայթեցման աշխատանքների հետ, որոնք կատարվելու են հնարավոր քարաթափումը կանխելու նպատակով: Այս պահին տեղում իրականացվում են հողային և պայթեցման նախապատրաստական աշխատանքներ: Ժայռաբեկորի պայթեցումը նախատեսվում է իրականացնել դեկտեմբերի 25-ին, ժամը
Կանոնակարգը կնպաստի գազաբալոնների շահագործման անվտանգության բարձրացմանը
Ավտոգազալիցքավորման ճնշակայաններում վերջերս հաճախակի դարձած պայթյունների առաջացման պատճառների վերացման նպատակով՝ կառավարությունը հաստատել է ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը: Որոշման հիմնավորման համաձայն, այս ոլորտում ներկայումս առկա են մի շարք խնդիրներ՝ կապված ԱԳԼՃԿ-ներին և գազաբալոններին ներկայացվող անվտանգության նորմերի և դրանց ապահովման մեխանիզմների սահմանման, ինչպես նաև նոր արտադրված և ներմուծվող
Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը
Կառավարությունը որոշել է երեք տարով հետաձգել ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՐՄՕՅԼ» ՓԲԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը: Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՐՄՕՅԼ»-ն նախատեսում է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կառուցել նավթամթերքի վերամշակման ամբողջովին նոր գործարան` հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով: Ծրագրի իրականացման արդյունքում ընկերությունը կկառուցի իր տեսակի մեջ եզակի
Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն կստանան սահմանամերձ համայնքների 35 ամուսնական զույգեր
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում 2016թ. ընթացքում սահմանամերձ համայնքների բնակիչների համար անհրաժեշտ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնությունն ու սպասարկումը պետության կողմից երաշխավորված կարգով իրականացնելու մասին: Ըստ այդմ, փոփոխություններ և լրացումներ են կատարվել 2015թ. մայիսի 27-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» որոշման
Աշխատանքի տեղավորման հնարավորություններ՝ սոցիալական բնակարանային ֆոնդի բնակիչների համար
Կառավարության 2012թ. օգոստոսի 2-ին ընդունած համապատասխան որոշմամբ սահմանվել են «Հանգրվան» ՊՈԱԿ-ի նպատակները, որոնցից են սոցիալական աջակցության ծրագրերով նախատեսված բնաիրային, վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի բաշխման ծառայությունների մատչելիության ապահովումը, սոցիալական տան կացարաններում բնակվելու իրավունք ունեցող անձանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կազմակերպումը, բնակիչների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, նրանց
Ռուսաստանից քաշվածների ձեռքբերումները
«Չկա չարիք առանց բարիքի». կորցնելով ռուսական շուկան`ը ստիպված եղան ավելի հուսալի շուկաներ գտնել Չնայած արտաքին շուկաներում տեղի ունեցող բացասական գործընթացներին, մասնավորաբար, տարածաշրջանի երկրների տնտեսական վիճակին՝ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտահանումների ծավալը կազմել է ավելի քան 1 մլրդ 223 մլն դոլար, ինչը 2014 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից պակաս է
Սոցիալապես անապահով ընտանիքներն անվճար կստանան թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարությունը հաստատել է սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխման կարգը: Ըստ որոշման կից հիմնավորման, տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության (ՀՀՌՑ) կողմից լիովին իրականացվել են ՀՀ տարածքում
Էներգետիկ միջանցքով ԵՏՄ երկրներ էլ էլեկտրաէներգիա կարտահանենք (Տեսանյութ)
Հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքով էներգիա կտանք այլ էներգակիրների դիմաց
Մարտունիում կայացավ «#electricyerevan 2015» ցուցահանդեսի բացումն ու «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» ֆիլմի ցուցադրությունը
Դեկտեմբերի 23-ին, Մարտունի քաղաքում՝ Ազգային պատկերասրահի մասնաճյուղում, տեղի ունեցավ «#electricyerevan 2015» ֆոտոցուցահանդեսի բացումն ու «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ցուցադրությանը ներկա էին Մարտունու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղհասարակության ակտիվ անդամներ և դպրոցականներ: Ֆիլմը և ցուցահանդեսը մարտունեցիների կողմից արժանացավ դրական գնահատականի: Ցուցահանդեսը «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարիչների ստեղծած յուրօրինակ ֆոտոակնարկն է ս.թ. հունիսի 22-ից մինչեւ հուլիսի
Ահարոն Ադիբեկյան. «Ծառուկյանը մնում է ազդեցիկ քաղաքական գործիչների շարքում»
Ամփոփելով 2015-ը՝ «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը որոշ ցուցանիշներ ներկայացրեց ներքաղաքական զարգացումների վերաբերյալ. «ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ-ն վերահսկում են քաղաքական դաշտի 85 տոկոսը: Ծառուկյանը մնում է ազդեցիկ քաղաքական գործիչների շարքում, վարկանիշը չեմ ասի, քանի որ դա մի քիչ այլ խնդիր է»: Ըստ Ահարոն Ադիբեկյանի՝ 2015-ը յուրահատուկ էր նրանով, որ ընտանիքների եկամուտները մնացել են
Ըստ կառավարության աշխատակցի՝ Հայաստանում օտարերկրյա ներդրումների աճ է արձանագրվել
ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանն այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ 2015 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումները կազմել են մոտ 296 մլն դոլար, որը գերազանցել է նախորդ տարվա ներդրումների արդյունքները մոտ 80 մլն դոլարով: «Հարկ է նշել, որ ուղղակի օտարերկրյա ներդրումները աճել
ԵՏՄ-ից կրած վնասները մեղմացնելու միջոց՝ տնտեսագետի կողմից
Սակայն այն իրականացնելու համար քաղաքական կամք է հարկավոր Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո մի շարք տնտեսագետներ առայժմ միայն Հայաստանի տնտեսության կրած վնասների մասին են խոսում: Եթե անգամ փոքր-ինչ օգուտներ կան, դրանք տեսանելի չեն: Այս տարվա փետրվարին ՀՀ կառավարությունը մի որոշում էր ընդունել, որը վերաբերում է պետական գնումներին. այն համաձայնեցրին Եվրասիական տնտեսական միության՝ ԵՏՄ պահանջներին: Ըստ
Դեկտեմբերի 25-26 կկայանա երիտասարդ տաղանդավոր երաժիշտների գալա համերգը
Նոր տարվա նախաշեմին` դեկտեմբերի 25-26 Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կկայանան Երիտասարդ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագրի սաների գալա համերգները: Արդեն երրորդ տարին է, ինչ ծրագրում ընդգրկված երիտասարդ երաժիշտները, ավանդույթի համաձայն, տարեվերջին հանդես են գալիս համատեղ հաշվետու համերգներով: Երիտասարդ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագրի մեկնարկը եղել է 2013թ.-ին: Այն ուղղված է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում
Արարատյան թեմը կշարունակի օգնել զոհված զինվորների ընտանիքներին (Տեսանյութ)
Արարատյան հայրապետական թեմն այս տարի շարունակելու է իրականացնել սոցիալական եւ կրթական ծրագրեր, որոնք եկեղեցական կյանքի անբաժանելի մասն են: Այս մասին այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում ասաց թեմի տեղեկատվական բաժնի համակարգող տեր Եսայի քահանա Արթենյանը: Նա առանձնացրեց «Գրաբարյան օրեր» ծրագիրը, որի նպատակն է՝ բարձրացնել գրաբարի հանդեպ դպրոցականների հետաքրքրվածությունը: «Զուգահեռ, վերապատրաստվել են ուսուցիչները: Օրերս էլ Ծաղկաձորում տեղի ունեցավ
2015-ի «ավանտյուրան»
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը տարվա ավանտյուրա համարում է հանրաքվեն: Նա «Հայելի» ակումբում այս առիթով ասաց. «Հանրաքվեն ոչ պահանջված էր, ոչ նախապատրաստված, ոչ էլ բացատրված: Այսօր անգամ չկա պատկերացում, թե ինչու արեցինք այդ բարդ փաստաթղթի հանրաքվեն»: Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ (ՀԴԿ) Արամ Սարգսյանը հանրաքվեն համարում է արկածախնդրություն. «Եթե չունեք ժողովրդի վստահությունը, ո՞նց եք գնում
Որդեգրման գործով ներգրավվել էին ընթերականեր
Անչափահաս Ս.Պ.-ն տարիներ շարունակ փնտրում է իր աղջնակին, որին բժիշկների հորդորով թողել է ծննդատանը՝ երեխայի մոտ առողջական խնդիրներ ունենալու, «երեխան չի ապրելու» պատճառով: Երեխայից իբր հրաժարվելու «գործարքը» հիվանդանոցն արել էր առանց անչափահաս աղջնակի ծնողների ու համապատասխան մարմինների թողտվության, իմացության: Աղջնակն այդ պահին համաձայնել էր, հավատացել բժիշկներին: Սակայն տարիներ հետո տեղեկացել է, որ երեխան միանգամայն առողջ
Ադրբեջանցիները խաղաղություն, սակայն դրանից առաջ տարածքներ են ուզում
Խամիս Մասիմովը` սահմանում խաղաղարար գործընթացի մասին
Ավազակային հարձակում Երևանի Լեոյի փողոցում գտնվող բուքմեյքերական գրասենյակում
Հարձակվել են Լեոյի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող «Վիվարոյի» վրա, և ըստ գանձապահի՝ մեկի ձայնը կամ դեմքը ծանոթ էր:


















































