Օրվա լրահոսը

ԱՆԹՎԱՑՅԱԼ

Այսօր ինձ թվաց, թե կյանքս դարձյալ երկար եմ ապրել, ո՞ւմ համար երկար, ինչո՞ւ համար երկար, չգիտեմ: Եվ հիմա փորձում եմ հասկանալ, թե ինչպես են մեր հիշողություններն ու կյանքն անցնում անդին, բայց զարմանալի բան, այսքան երկար ուշացումով՝ նայելով աշնանամուտի հետանձրեւյան ծառերի տարտամ տերեւաթափին՝ ես հստակ հասկացա մի բան, որ մինչեւ այսօր չգիտեի… Եվ հասկացա, որ կյանքը

ՀԱԿ-Ը ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱՆԿԱԽ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Հայ ազգային կոնգրեսը պահանջում է քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին ենթարկել անկախ բժշկական փորձաքննության՝ միջազգային Կարմիր խաչի ներկայացուցիչների մասնակցությամբ: Նոյեմբերի 11-ի լույս գիշերը, ժամը 3-ի սահմաններում, «Կոշ» քրեակատարողական հիմնարկի իր խցում քնած ժամանակ հերթական հարձակման է ենթարկվել «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը: Այդ մասին երեկ գիշերը ահազանգել են Փաշինյանի հարազատները: Նրանց ահազանգը ստանալուց հետո

«ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ»

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանի կարծիքով՝ ընդդիմությունն այսպես է գործում – Առաջին նախագահը ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում հերթական անգամ իշխանությունների հասցեին խիստ քննադատական գնահատականներ հնչեցրեց: Դուք պատրաստվո՞ւմ եք հետեւություններ անել: – Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած ցանկացած հերթական հանրահավաք նախորդի համեմատ շատ ավելի սակավամարդ է դառնում, եւ դա իրեն պետք է շատ ավելի մտահոգի, քան մյուսներին: Չեմ կարծում,

ԿՈՆԳՐԵՍԸ, Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ, ՊԻԿԵՏ ԿԱՆԻ

Նոյեմբերի 11-ի լույս գիշերը «ՀԺ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դեմ տեղի ունեցած հերթական հարձակման առնչությամբ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որով որպես այդ եւ նախորդ միջադեպերի պատասխանատու մատնանշել է Սերժ Սարգսյանին, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին եւ ՔՎ պետ Հայկ Հարությունյանին: Կոնգրեսը մեկ անգամ եւս կոչ է արեկ մարդու իրավունքների, խոսքի, մամուլի

ՀԱՅՏՆԻ Է ԱՄԵՆԱՏԳԵՂ ԿԻՆԸ

Գինեսի ռեկորդների գիրքը աշխարհի «ամենատգեղ կին» է ճանաչել բրիտանուհի Էն Վուդսին, որը ծամածռության առաջնության 27-ակի չեմպիոն է: 62-ամյա կինն իր կյանքի ընթացքում արդեն 30 անգամ մասնակցել է նման մրցույթների: Էնը իրականում բավականին գրավիչ կին է, եւ նրան ամենեւին էլ չի մտահոգում այն հանգամանքը, որ հաղթել է «ամենատգեղ կին» անվանակարգում: «Ամենատգեղ կինը» համոզված է, որ  իր

«ՖՐՈՒՆԶԻԿԻ ԿՅԱՆՔՈՒՄ ՍԵՆՍԱՑԻԱ ՄԻ ՓՆՏՐԵՔ»

Կայացավ «Մհեր Մկրտչյան-80» վավերագրական ֆիլմի առաջնախաղը Նոյեմբերի 9-ին «Մոսկվա» կինոթատրոնում «Կինոաշուն» Ազգային կինոյի ամիս ծրագրի շրջանակներում կայացավ «Մհեր Մկրտչյան-80» վավերագրական ֆիլմի առաջնախաղը՝ Հովհաննես Գալստյանի բեմադրությամբ: «Առավոտի» հետ զրույցում Հ. Գալստյանը ասաց, որ հանդիսականի դատին ներկայացված «Մհեր Մկրտչյան-80» ֆիլմն ավելի շատ տեսանյութ է հիշեցնում, քան վավերագրական ֆիլմ: «Ես բոլորովին ուրիշ Մհեր Մկրտչյան էի պատկերացնում: Պարզապես ինձ

Տարօրինակ պատանիներ

Կամ՝ դրական եւ բացասական էմոները Դրսում հաճախ ենք հանդիպում մուգ ներկված աչքերով, թեք մազափնջով, սեւ ու վարդագույն զգեստներով տարօրինակ դեռահասների: Նրանք էմոներն են: Հայտնի է, որ «էմո» բառը առաջացել է «էմոցիոնալ» բառից: Այն ռոքի ուղղություն է, որ հիմնադրել է ամերիկյան «Ռայթս օֆ սփրինգ» խումբը՝ 20-րդ դարի 80-ականներին: Էմոներն ասում են, որ իրենք լսում են ռոք

ԱՂԱՆԴՆԵՐԸ ԿՈՄԵՐՑԻՈՆ ԲՆՈՒՅԹ ՈՒՆԵՆ

Համոզված է Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնման կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը Ովքե՞ր են դառնում աղանդավոր, ինչպե՞ս կարելի է մարդուն ներքաշել նման շարժումների մեջ, ինչպե՞ս են աղանդավորները զոմբիացնում մարդու ուղեղը: Երեկ «Նովոստի Արմենիա» մամուլի սրահում Երեւան-Մոսկվա-Թբիլիսի-Կիեւ տեսակամուրջի ժամանակ չորս քաղաքների մասնագետներ ներկայացրին իրենց երկրում աղանդավորական շարժումների վիճակը, աղանդները հետխորհրդային տարածքում, վտանգի աստիճանը եւ այլն: Երեւանը

ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՆ ԱՆՑԵԼ Է

Բելգորոդում մեկնարկել է շախմատի Ռուսաստանի գավաթի խաղարկությունը, որի տղամարդկանց մրցաշարի մասնակից 32 շախմատիստների մեջ է հայաստանցի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը: Նոկաուտ մրցակարգով անցկացվող մրցաշարում զույգերը միմյանց դեմ խաղում են երկու պարտիա: Անդրիասյանն առաջին փուլում երկու հաղթանակ տանելով տանտերերից Պավել Պանկրատովի նկատմամբ՝ պայքարը շարունակելու իրավունք վաստակեց: Երկրորդ փուլի առաջին տուրում հայ շախմատիստը սեւ խաղաքարերով 54-րդ քայլում առավելության

«Nemiroff»-Ի ԳԱՎԱԹԸ՝ ՀԱՅ ԲԱԶԿԱՄԱՐՏԻԿԻՆ

Բուլղարիայիում՝ Սոպոտ քաղաքում անցկացված բազկամարտի «Nemiroff»-ի գավաթի (այն կոչում են նաեւ աշխարհի գավաթ) 8-րդ խաղարկությունում Հայաստանը ներկայացնող երեք մարզիկներից գերազանց հանդես եկավ Եվրոպայի գործող չեմպիոն, մինչեւ 70 կգ քաշային Վլադիմիր Մնացականյանը: Երեւանցի մարզիկը ձախ ձեռքով պայքարում նվաճեց հաղթողի կոչումը, իսկ աջ ձեռքով դարձավ երկրորդ մրցանակակիր: Այս մասին երեկ մեզ տեղեկացրեց Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն

Սայլակով ճամփորդը

Սպորտային սայլակի մարզիկ, նախկին «Կամք» հաշմանդամների միության նախագահ 42-ամյա Հովհաննես Լոլոյանը՝ չորս երեխաների հայրը, երկար տարիներ զբաղվում է սպորտով: Նրա խոսքով, սայլակն իրեն չի խանգարում, ավելին՝ օգնում է հաջողությունների հասնել սպորտում: Այս մտքով էլ մարզիկ Հովհաննեսը ժամանակին սայլակով Գյումրիից մինչեւ Հունաստան՝ Աթենք, 2300 կմ-ն հաղթահարեց միայնակ: «Առավոտի» հետ զրույցում նա պատմեց. «2004 թվականի հունիսի 11-ին

«ԱՐԱՐԱՏԸ» ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

Մեկ տարի դադարից հետո կրկին բարձրագույն խմբի առաջնություն է վերադառնում Երեւանի «Արարատը»:  Թեեւ առաջին խմբի առաջնության ավարտին դեռ մեկ տուր կա, սակայն մոտակա մրցակից «Բանանց-2»-ի պարտությունն «Արարատի» համար արդեն իսկ բացել է բարձրագույն խմբի առաջնության դռները: Այժմ հայկական ֆուտբոլի լեգենդը 52 միավորով առաջինն է ու արդեն՝ անհասանելի որեւէ թիմի համար: Սակայն հարկ է նշել նաեւ,

Եկան, գովեցին, գնացին

Երեկ Երիտասարդների միջազգային օրվա առիթով լրագրողների հետ հանդիպեցին «Միասին» երիտասարդական շարժման ղեկավար Հակոբ Հակոբյանը, «ԵՊՀ երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպության նախագահ Գեւորգ Մելքոնյանը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Միքայել Խոսրովյանը եւ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գեւորգ Վարդանյանը: Գ. Մելքոնյանը հպարտ է, որ հայ երիտասարդությունը ցեղասպանության հարցում եւ արցախյան խնդրում միասնական է՝ անկախ քաղաքական եւ

Հայերը՝ Բելգիայում

Կամ՝ հայազգի կինոաստղ Բարբարա Սարաֆյանի մասին Հրեաները հետաքրքիր քաղաքականություն ունեն. հրեացնում են նույնիսկ նրանց, ում չգիտեմ` որերորդ ապուպապի մեջ հրեականություն է եղել: Ու, նաեւ սրանով, հրեաները հզոր են, հարուստ են, շատ են: Մենք նման հարցադրումն անպայման անեկդոտացնում ենք, ծիծաղում ինքներս մեզ վրա… Բարբարա Սարաֆյանի մասին Հայաստանում համարյա ոչինչ չգիտեն: Բելգիացիներից քչերը չգիտեն նրան: Ու առաջին

«ՇՈՊԵՆՆ ԻՄ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆ Է»

Ասում է այս օրերին Հայաստանում գտնվող լեհ դաշնակահար Սլավոմիր Վիլկը Նշանավոր լեհ դաշնակահար եւ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի ծննդյան 200-ամյակը նշում է ողջ աշխարհը:  Ստեղծվել է www.chopin2010.pl կայքէջը, որը  ներառում է Շոպենի տարվա  մասին իրազեկող մանրամասն տեղեկատվություն: Տոնակատարությունների էպիկենտրոնը Վարշավան էր, որտեղ անցկացվեց Շոպենի անվան դաշնակահարների 16-րդ մրցույթը: Հայաստանում Լեհաստանի դեսպանատան նախաձեռնությամբ «Շոպենի տարի» խորագրով  Երեւանում

ԲՐԻՏԱՆԱՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԻՆ ԶՐԿԵԼ ՄԱՆԴԱՏԻՑ

Երեկ Լոնդոնում հազարավոր ուսանողներ եւ դասախոսներ Անգլիայում ուսման գնի վերանայման կառավարության ծրագրերի դեմ բողոքի լայնամասշտաբ ակցիա են իրականացրել: Եթե նախկինում համալսարանները չէին կարող ուսանողներից գանձել տարեկան ավելի քան 3290 ֆունտ ստերլինգ, ապա հիմա այդ շեմը բարձրացվել է եւ կարող է հասնել մինչեւ 9 հազար ֆունտ ստերլինգի: Եթե ուսման գինը գերազանցի 6 հազար ֆունտը, ապա ուսումնական

ԲԱՂԴԱԴՈՒՄ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻՆ ՍՊԱՆՈՒՄ ԵՆ

Բաղդադի կենտրոնում գտնվող քրիստոնյաների թաղամասերում տեղի ունեցած մի քանի պայթյունների արդյունքում առնվազն չորս մարդ զոհվել եւ տասնյակները վիրավորվել են: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Իրաքի անվտանգության ուժերին: Երկրի ներքին գործերի նախարարության աղբյուրը հաստատել է, որ ահաբեկչության հեղինակները 10 ռումբ են պայթեցրել եւ երկրի մայրաքաղաքի՝ քրիստոնյաներով բնակեցված մի քանի շրջանների ուղղությամբ ականանետից երկու արկ են

ԹՈՒՐՔ ՔԻԼԼԵՐԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

1981թ. մայիսի 13-ին Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում Հովհաննես Պողոս 2-րդ պապի դեմ մահափորձ իրականացրած թուրքը հարցազրույց է տվել Թուրքիայի պետական հեռուստաընկերությանը եւ պատմել դեպքի մանրամասները: News.am-ի մատուցմամբ, Մեհմեդ Ալի Աղջան (նկարում) հայտարարել է, թե մահափորձի թիկունքում կանգնած է եղել Վատիկանի վարչակազմը: Լրագրողի հարցին, թե ո՞ւմ անունից է կրակել Հռոմի պապի վրա, Աղջան պատասխանել է. «Այդ

ՆԱՏՕ-ՄՈՍԿՎԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՌԴ-ԻՆ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐ ԿԲԵՐԻ

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Ռուսաստանին կարող է ամենահամեստ հաշվարկներով ամսական մի քանի տասնյակ միլիոն դոլարի եկամուտ ապահովել: Այդպիսի եզրահանգման է եկել «Կոմերսանտը»՝ վերլուծելով ՌԴ ԱԳՆ-ի կողմից բարձրաձայնված ռուսական տարածքով ռազմական բեռների փոխադրման դիմաց առաջարկվող գումարի չափը: ՌԴ պաշտպանական գերատեսչության տվյալներով, մեկ բեռնամփոփի փոխադրման գինը կազմում է 1,8 հազար դոլար: Ընդ որում, խոսքը ՌԴ տարածքով ամսական

Ադրբեջանի ընդդիմությունը դժգոհ է միջազգային կառույցներից

Ադրբեջանում անցած կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելություն իրականացրած խմբի ղեկավար Օդրի Գլովերը հանդիպել է ադրբեջանական ընդդիմության ներկայացուցիչների՝ «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարի (նկարում) եւ «Ադրբեջանի ազգային ճակատի» առաջնորդ Ալի Քերիմլիի հետ: Ինչպես փոխանցում է APA-ն, հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանական ընտրությունների, դրանց արդյունքների առնչությամբ միջազգային կազմակերպությունների վերաբերմունքի, Ադրբեջանում քաղաքացիական հասարակության զարգացման

ՎՐԱՍՏԱՆԸ ԼՐՏԵՍՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է

Վրաստանի իշխանություններն ուզում են կալանավորված ռուս լրտեսներին փոխանակել Ռուսաստանում դատապարտված վրացի լրտեսների հետ: Այդ մասին հաղորդում է newsru-ն՝ վկայակոչելով «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը: Պարբերականը մատնանշել է նաեւ փոխանակման ենթակա թեկնածուների անունները. Վրաստանի արտաքին հետախուզության հաստիքային աշխատակից Զազ Խարկելաձե, որն այս տարվա մարտին դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, ՌԴ պաշտպանության նախարարության երկու գնդապետներ՝ Խվիչի Իմերլիշվիլի եւ Մարլեն

Ականատեսների աչքերով

Շուտով լույս կտեսնի «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գրքի համալրված տարբերակը: Ինչպես երեկ կայացած ասուլիսին ասել է բանահավաք Վերժինե Սվազլյանը. «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշերը կարեւոր դեր կխաղան Հայ դատի արդարացի լուծման համար: Ես մեղվի պես աշխատել եմ 55 տարի եւ հավաքել վերապրածների հիշողությունները»: Ինչպես տեղեկանում ենք tert.am-ից, տիկին Սվազլյանն ասել է, որ Հայոց ցեղասպանության մասին

400 մլն դրամ՝ Կոմեդիայի թատրոնին

Երեկ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը «Ատամնաբույժն արեւելյան» ներկայացումով սկսեց իր 69-րդ թատերաշրջանը, որի բացմանը, ըստ tert.am-ի, մասնակցեց նաեւ Սերժ Սարգսյանը: Նոր թատերաշրջանում թատրոնը հանդիսատեսին կհյուրընկալի կապիտալ վերանորոգված շենքում: Ինչպես լրագրողներին ասել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը, մեկ տարվա ընթացքում թատրոնում իրականացվել են հսկայական շինաշխատանքներ: «Սա մեզ համար մեծ պատիվ է, քանի

Կառավարման մշակույթը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ում

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողների առջեւ հանդես եկավ կառավարման մշակույթին նվիրված դասախոսությամբ: Նա ուսանողներին է ներկայացրել կառավարման մշակույթի կոնցեպցիան այնպիսին՝ ինչպիսին ընդունված է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ում: Դասախոսությանը մասնակցել է ակադեմիայի՝ կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ իրավաբանական ֆակուլտետների մագիստրատուրայի 40 ուսանող: Ունկնդիրներն առավել քան ուրախ էին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի փորձի, մասնավորապես՝ կառավարման առանձնահատկությունների վերաբերյալ դասախոսություն լսելու հնարավորության

Մեդալ եւ ծրագրեր

Երեկ այս օրերին Երեւանում գտնվող ՌԴ Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբեւը ՀՀ ԳԱԱ-ի կողմից պարգեւատրվեց Ոսկե մեդալով՝ ՌԴ-ի Ռոստովի նահանգի եւ Հայաստանի միջեւ գիտության ոլորտում համագործակցության ամրապնդման համար: Ինչպես նշեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ներկայումս Ռոստովի նահանգի գիտության կենտրոնների հետ ակտիվ համագործակցում են ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտը, Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, Ֆիզիկական հետազոտությունների

ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆԻ ԴԱՍԱԽՈՍԸ ԾԵԾԵԼ Է ՈՒՍԱՆՈՂԻՆ

Ծածկագրից օգտվելը երբեմն մարմնական վնասվածքների է հասցնում «Առավոտի» երեկվա համարում տեղեկացրել էինք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) նոյեմբերի 9-ին տհաճ միջադեպ է տեղի ունեցել՝ մաթեմատիկայի քննության ժամանակ արժեթղթերի շուկայի ամբիոնի դասախոս Սերգեյ Հովասափյանը ծեծել է միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Հայկ Ավետիսյանին: «Առավոտի» տեղեկություններով, պատճառն այն է եղել, որ քննության ժամանակ ուսանողը

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության համակարգում առաջարկում է նախկին փոխնախարար, նախկին պատգամավոր Ավետ Գրիգորյանը – Հայ ազգային կոնգրեսը այս տարվա հունիսին հանրային քննարկման ներկայացրեց «Առողջության պահպանման քաղաքականություն» ծրագրային փաստաթուղթը: Ի՞նչ արձագանքներ եղան: – Ակնկալվում էր շահագրգիռ արձագանք հասարակության եւ նրա առողջության համար պատասխանատու առողջապահության համակարգի կողմից: Ցավոք, այն ուշանում է: Պատճառը, կարծում եմ, վերեւից չհրահանգավորված՝ սեփական նախաձեռնությամբ քայլ անելու

Անկոչ հյուրի սպասելիս

Լոռու մարզի գյուղաբնակները «հյուրընկալում» են գայլերին ու արջերին «Գայլերի ախորժակը բացվել է» («Առավոտ», 04.08.2010) հոդվածով արդեն տեղեկացրել ենք Լոռու մարզում պարբերաբար գրանցվող գայլերի հարձակումների մասին: Այժմ դրանք նոր որակ են ստանում: Հիշեցնենք, որ հունիս-հուլիս ամիսներին գայլերը Դարպաս համայնքում 6 ցուլ եւ 4 ավանակ, Նոր Խաչակապ համայնքի բնակչի գոմին կից ցանկապատ տարածքում՝ 4, Քարաբերդում՝ 6 գլուխ

ԱՌԱՋ՝ ԴԵՊԻ… 90-ԱԿԱՆՆԵՐ

Գազի գնի թանկացումը բերել է վառելափայտի պահանջարկի մեծացման՝ վտանգելով առանց այն էլ խիստ նոսրացած անտառների կյանքը: Վերջերս հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հեռուստատեսությամբ հայտարարեց, թե՝ եկամուտների ավելացմամբ պայմանավորված, մեր երկրում բարձրացել է նաեւ բնակչության կենսամակարդակը: Պաշտոնյան չմանրամասնեց, թե ում նկատի ունի բնակչություն ասելով, բայց որ պետական, պաշտոնական տվյալներով Հայաստանի շատ գյուղեր դատարկվում են, որ Հայաստանից մեկնողների

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին է դիմել ՀՀ քաղաքացի Գարիկ Կուրղինյանը: Նա գրում է. «Տեղեկատվություն տրամադրելու կարգով՝ ասացեք, խնդրեմ, նախկին ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում Դուք, զբաղեցնելով ՀՀ ԿԲ նախագահի պաշտոնը, տիրապետելով ողջ ՀՀ-ում ֆինանսների շրջանառությանը, ինչպես կբացատրեք լրատվության միջոցներով հրապարակվածին, որ Ռ. Քոչարյանը պաշտոնավարելուց հետո ձեռք է բերել 4 000 000 000 դոլարի կարողություն:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031